Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

Varks.am-ի լուծարումը դրական ազդեցություն չի ունենա առևտրային բանկերի և վարկային այլ կազմակերպությունների համար. փորձագետ 03/25/2020   18:09  |  Տնտեսություն

Varks.am վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելն այնքան էլ լավ ազդակ չէ պետության արտաքին տնտեսական գրավչության համար: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։ 

Փորձագետը վարկային կազմակերպության լիցենզիան դադարեցնելու մասին որոշումը հենց այս պահին կայացնելը երկակի է գնահատում: Մի կողմից վարկային կազմակերպությունների նկատմամբ բնակչության դժգոհություններն են , որոնք օբյեկտիվ են և որոշ առումով նաև արդարացված:

Մասնավորապես վերջին օրերին այս դժգոհություններին ավելացան նաև Varks.am-ի բնակչությանը որևէ կերպ չընդառաջելու գործընթացները: Եվ բնակչության բողոքի թիրախ հանդիսացած վարկային կազմակերպությանը լիցենզիայից զրկելն այսօր քաղաքացիների մոտ դրական է գնահատվում, սակայն Լիլիա Ամիրխանյանը նշում է, որ պետք է ավելի խորը դիտարկել այս գործընթացի հետևանքները մեր բանկային, ֆինանսական ոլորտի վրա, հանրության վրա, ինչպես նաև պետության իմիջի վրա:

«Ֆինանսական այս կառույցի գործունեության դադարեցումը փաստացի իրականացվում է շատ միանգամից: Անկախ նրանից, որ Կենտրոնական բանկը ներկայացնում է լիցենզավորման գործընթացների ժամկետներ, այնուամենայնիվ եթե չեմ սխալվում կազմակերպությանը խիստ զգուշացում կամ ինչ-որ գործողությունների սահմանափակում ԿԲ-ի կողմից չէր իրականացվել»,-նկատեց Լիլիա Ամիրխանյանը:

Վերջինս նշեց, որ ԿԲ-ի որոշման մեջ արձանագրված է կետ, որ վարկային այդ կազմակերպության հետ վարկային պարտավորությունների մեջ գտնվող քաղաքացիների շահերը սպասարկելու հետ կապված գործընթացներն իրականացնելու է ԿԲ-ի հանրային կապերի ծառայությունը: Սակայն վարկային կազմակերպության նկատմամբ ֆինանսական պարտավորություններն ամբողջությամբ պետք է մարվեն. «Առայժմ պարզ չէ, թե ինչ ժամկետներ կտրամադրվեն դրա համար: Ենթադրում եմ, որ վարկերի հավաքագրումը միգուցե մինչև պաշտոնական լուծարումը չլինի, բայց այնուամենայնիվ քաղաքացիների առաջ ինչ-որ վերջնաժամկետ է դրվելու, որը շատերի դեպքում լինելու է սեփական եկամուտների սեղմում: Այսինքն եթե այլ հավասար պայմաններում նույն քաղաքացին կարող էր այդ կազմակերպության առաջարկած գործիքներով հետաձգել կամ երկարաձգել իր պարտավորության մարումը, ապա այս պարագայում հստակ է: Ինչ որոշում էլ լինի, կարծում եմ վերջնաժամկետով կլինի: Բայց հուսանք, որ այդ ամենը կիրականացվի հնարավորինս արդյունավետ և այնպես, որ քաղաքացիներին լրացուցիչ հարված չլինի»,-ասաց փորձագետը:

Ըստ նրա սա պետության կողմից հերթական ազդակն է միջազգային ներդրողներին, որ հնարավոր է ինչ-որ պահից սկսած ելնելով ինչ-ինչ պատճառներից, այդ թվում չի բացառվում նաև հանրային ճնշումները, ԿԲ-ն կամ ոլորտային որևէ այլ պետական մարմին միանգամից կասեցնի նախագիծը, տնտեսական գործունեությունը, ինչն ըստ փորձագետի այդքան էլ լավ ազդակ չէ մեր պետության արտաքին տնտեսական գրավչության համար:

Հարցին արդյոք սա դրական ազդեցություն կարող է ունենալ առևտրային բանկերի կամ վարկային մյուս կազմակերպությունների համար, Լիլիա Ամիրխանյանը նկատեց առնվազն այս պահին Varks.am-ի լուծարումն առևտրային բանկերի համար չենք կարող դրական գնահատել: Ավելին գուցե դա որոշակի ռիսկեր ու մարտահրավերներ ծնում. «Եթե ԿԲ-ի որոշման հիմքում ընկած է նաև վերջին օրերին վարկային կազմակերպության նկատմամբ առաջացած դժգոհությունները, ապա սա ազդակ է բանկային ոլորտին և վարկային մյուս կազմակերպություններին, որ բացառված չէ ինչ-որ մի օր էլ իրենց նկատմամբ հանրության բողոքներն էլ հանգեցնեն ռեպրեսիվ գործողությունների: Հետևաբար չենք կարող դրական գնահատել: Ավելին մնացած վարկային կազմակերպությունները ևս կարող են մտավախություն ունենալ այս առումով: Մյուս կողմից, սակայն, սա որոշակի ռիսկեր կարող է առաջացնել: Վարկային կազմակերպությունները, մտավախությնուն ունենալով, միգուցե իրականացնեն ինչ-որ գործողություններ, օրինակ ոչ այնքան հանդուժող մոտեցում ցուցաբերեն քաղաքացիների նկատմամբ և ամեն կերպ փորձեն երաշխավորել իրենց կապիտալը»,-նշեց Լիլիա Ամիրխանյանը:

Փորձագետը նշում է ԿԲ-ն այս քայլով դրական տրամադրություններ ստեղծեց հանրության մեջ, քանի որ դժգոհություններն օբյեկտիվ էին, սակայն Լիլիա Ամիրխանյանի կարծիքով ԿԲ-ն կարող էր ավելի վաղ նման գործընթաց ձեռնարկեր կամ առնվազն արձագանքեր քաղաքացիների բողոքներին. «Իհարկե Varks.am-ի լիցենզիան կասեցնելը քաղաքացիների դժգոհություններով պայմանավորելը ենթադրյալ կարծիք է: ԿԲ-ի որոշման մեջ լուծարման պատճառը նշված է ֆինանսական կազմակերպությունների կանոնադրական կապիտալի պահանջներին չբավարարելու խնդիրը: Բայց եթե նույնիսկ դա այդպես է, այս պահին տնտեսական անկայունության և այս տատանումների ֆոնին նույնիսկ այդ կանոնի խախտման դեմ ԿԲ-ի գործողությունները չպետք է այդքան կտրուկ լինեին: Կարծում եմ շատ ավելի լավ կլիներ, որ լիներ զգուշացում, միգուցե պատժամիջոցներ կիրառվեին, դրա հետ միաժամանակ նաև ԿԲ-ն հորդորեր ընդառաջել և հանդուրժող լինել քաղաքացիների նկատմամբ հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում: Դա կլիներ ամենաարդյունավետ լուծումը»,-շեշտեց փորձագետը:

Արդեն իսկ հանրային տրամադրություններ են ստեղծվել, որ եթե Varks.am-ի նկատմամբ կիրառում են այս ամենը, ապա մյուս վարկային կազմակերպություններն ինչով են տարբերվում և հանրությունը արդեն ակնկալում է շղթայական էֆեկտը. «Սա ևս մի խնդիր է առաջացնում: Անկախ ԿԲ-ի որոշումից, հանրությունը միտված է կարծել, որ եղան բողոքներ և ԿԲ-ն հանրությանն ընդառաջեց և իրականացրեց այդ գործողությունը: Հետևաբար հանրության մոտ այդ սպասումը, որ լավ բողոքենք, կստացվի, տնտեսության համար լավ ազդակ չէ: Անկախ ամեն ինչից դրանք մասնավոր, շահույթ հետապնդող կառույցներ են, որոնք մեր տնտեսական աշխուժության մեջ որոշակի մասնաբաժին են կազմում»,-հավելեց Լիլիա Ամիրխանյանը

Հեղինակ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:55 16/03/2020  |  ՏնտեսությունՆավթամթերքի գների անկումը բացասական ազդեցություն է ունենալու Ռուսաստանի տնտեսության վրա, ինչը վատ է. Փաշինյան
13:19 17/02/2020  |  ՏնտեսությունԱրտաքին առևտուրի կառուցվածքը կրկին վատացել է
12:08 03/02/2020  |  ՏնտեսությունԿառավարությունը պլանավորում է ծախսեր, իմանալով, որ դրանք չեն կատարվելու
12:06 20/01/2020  |  ՏնտեսությունԷներգետիկայի ոլորտի գազի սպառումը կտրուկ կրճատվել է
13:54 14/01/2020  |  ՎերլուծություններՊետբյուջեի հարկային եկամուտները ճշտված պլանի նկատմամբ չեն գերակատարվել
12:15 09/01/2020  |  ՄեկնաբանությունԳլոբալ տնտեսական ապակայունացման վտանգն այս պահին նվազում է. Փորձագետ
11:10 08/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի կողմից դիվանագիտական շատ ճկուն և նուրբ քաղաքականություն պետք է իրականացվի. փորձագետ
13:15 06/01/2020  |  ՏնտեսությունԻ՞նչ սպասումներ կան նոր տարում
22:08 29/11/2019  |  ՀարցազրույցՆախագծով փաստացի հանրության փոքր հատվածը վճարելու է ավելի մեծ հատվածի առողջապահական խնդիրները բավարարելու համար (տեսանյութ)
12:21 14/11/2019  |  ՎերլուծություններՈրտե՞ղ է բացակայում Հայաստանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]