Թեմաներ
Շաբաթ 03 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2020   15:56 Գյուղոլորտի հարգը նո՞ր հասկացան 03/28/2020   15:43 «Այսօր զանգել է գազի սպասարկման տեսուչը եւ ասել, որ եթե չվճարենք, անջատելու է». Մարուքյանը նամակ է հրապարակել 03/28/2020   15:23 Ստեղծվել է տեղաշարժի թերթիկի օնլայն տարբերակը 03/28/2020   15:16 1889 քաղաքացի ենթարկվել է պատասխանատվության, 1843 ուղեւոր իջեցվել ավտոմեքենայից 03/28/2020   14:52 Ոստիկանության ծառայողներն իրենց ծառայությանը ներգրավվում են հնարավորինս սահմանված կարգով 03/28/2020   14:42 Բակո Սահակյանն այցելել է Արցախի ոստիկանություն 03/28/2020   14:38 Կորոնավիրուսից մահացած կնոջ հուղարկավորությունը կլինի համաճարակաբանական ցուցումներին համապատասխան 03/28/2020   14:35 Ոստիկանության ակադեմիայում կորոնավիրուսի դեպք չկա 03/28/2020   14:29 Նախագահ Սարգսյանը շարունակում է նոր կորանավիրուսի համաճարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ միջազգային գործընկերների հետ քննարկումները 03/28/2020   14:25 ԱՄՆ-ն 1․1 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար 03/28/2020   14:22 Մարտի 26֊ից փակ են ԱՀ և ՀՀ սահմանները 03/28/2020   13:28 Ճգնաժամային իրավիճակներում օգնություններ են բաժանվում, սակայն միշտ ի հայտ է գալիս շատ ճարպիկ խումբ, որը կարողանում է իր մոտ կենտրոնացնել ամբողջը․ Փաշինյան 03/28/2020   13:23 Երևանի քաղաքապետարանին կից հաստատությունների աշխատողները հարկադիր պարապուրդում եղած ժամանակ կվճարվեն 03/28/2020   13:19 Շուշիում ստեղծվել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողով 03/28/2020   13:09 Մարտի 28-ի ժամը 9-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 491 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք 03/28/2020   12:59 «Այո՛, մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարել». Վիտալի Բալասանյան 03/28/2020   12:54 Եվրասիական բանկը Հայաստանին պետք է տրամադրի առնվազն 400 մլն. ԱՄՆ դոլար. Մելքումյան 03/28/2020   12:47 Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ 03/28/2020   12:12 ՃՏՊ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին. կա զոհ 03/28/2020   11:51 Dasaran-ը հայտնվեց աշխարհի ԹՈՓ ընկերությունների կազմում, որոնք լավագույնս իրականացնում են հեռավար կրթություն այս օրերին 03/28/2020   11:35 Երևանում տաքսու վարորդը քաղաքացու է ծեծել 03/28/2020   11:32 Մեզանից յուրաքանչյուրը պետք է օգնի միակ պատասխանատուին՝ կառավարությանը. Արտակ Զաքարյան 03/28/2020   11:22 «Աերոֆլոտը» հայտարարել է կշարունակի թռչել եվրոպական մի քանի քաղաքներ. Ինտերֆաքս 03/28/2020   11:18 Ասում են` կորոնավիրուսի համար հայատառ գրողները պակաս խոցելի խումբ է․ Արայիկ Հարությունյան 03/28/2020   10:40 Այսօր սպասում ենք ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից․ Սուրենյան 03/28/2020   10:33 Վեց ժամով արգելվում է որոշ սուպերմարկետների որոշ մասնաճյուղերի գործունեությունը 03/28/2020   10:16 ՃՏՊ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ 03/28/2020   10:02 Կորոնավիրուսի վարակման 43 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 372-ի 03/28/2020   09:55 Այսօր որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է․ «Հայաստանի Հանրապետություն» 03/28/2020   09:51 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 03/28/2020   09:41 «Գումար փոխանցեք, թե չէ արյուն կթափվի». ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ ․ «Ժողովուրդ» 03/28/2020   09:36 1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել․ «Հայաստանի Հանրապետություն» 03/28/2020   09:30 Վիտալի Բալասանյանը պատիվ է համարում Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը․ «Ժողովուրդ» 03/28/2020   09:23 Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է․ «Ժողովուրդ» 03/28/2020   09:20 Տնտեսական դժվարության պատճառներից մեկը․ «Հայաստանի Հանրապետություն» 03/27/2020   23:48 «Պոբեդան» հայտարարել է երկու ամսով բոլոր չվերթների դադարեցման մասին. Ինտերֆաքս 03/27/2020   23:15 Ստուգումների արդյունքները մարտի 27-ի ժամը 21-ի դրությամբ 03/27/2020   22:01 Շանհայն առաջին անգամ դարձել է աշխարհի չորրորդ խոշորագույն ֆինանսական կենտրոնը 03/27/2020   21:28 Ֆրանսիայում կարանտինը երկու շաբաթով երկարաձգվել է. Ինտերֆաքս 03/27/2020   21:13 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հետևել է ՀՕՊ ստորաբաժանումների վարժանքներին 03/27/2020   20:45 Պետք է լուծումներ գտնել, մարդիկ, որոնք ապրում են մեր երկրում, չպետք է սովի խնդիր ունենան. Միքայել Մելքումյան 03/27/2020   20:39 ԱԻ փրկարար ծառայության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս կա. ևս 11-ը մեկուսացված են 03/27/2020   20:31 Լրագրող -վարչապետը հասկանում է, որ կորոնավիրուսի հետ կապված սկզբնական անհամարժեք վերաբերմունքի պատճառով իր վարկանիշն անկում է ապրելու. քաղտեխնոլոգ 03/27/2020   20:28 Այս ընթացքում ԱԻՆ ճգնաժամային ազգային կենտրոնը ստացել է 500 ահազանգ 03/27/2020   20:16 Բավականաչափ ՓՄՁ-ներ չեն կարողանա աջակցման ծրագրից օգտվել իրենց պատմությունների պատճառով. Մակարյան 03/27/2020   20:08 Գործող դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքությունը չի ստուգվելու, օրենքը չի նախատեսել 03/27/2020   19:53 ՄԻԵԴ-ը դադարեցրել է հայցերի ընդունումը 03/27/2020   19:44 ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով. interfax.ru 03/27/2020   19:35 COVID-19, տեղեկանք բացված հաշվի վերաբերյալ 03/27/2020   19:28 Այսպես ասաց Սոս Սարգսյանը
03/27/2020   13:49 Զինված ուժերում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է.ընդհանուր առմամբ 5 դեպք 03/26/2020   23:47 Սյունիքում 52-ամյա տղամարդը բռնաբարել է նախկին կնոջը 03/26/2020   18:06 Երեւանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 1-ին դեպքը 03/27/2020   18:42 Կոռուպցիան՝ «Նոր Հայաստանում» 03/27/2020   10:05 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 329-ի 03/28/2020   10:02 Կորոնավիրուսի վարակման 43 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 372-ի 03/27/2020   12:29 Բացահայտվել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնյայի կողմից առերևույթ կաշառք ստանալու հերթական դեպքը 03/27/2020   09:11 Հայտնի է իշխանությունների՝ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի անունը. Ով է նա․ «Ժողովուրդ» 03/27/2020   18:49 Կորոնավիրուսի հիվանդների թվով առջեւում են Երեւանն ու Կոտայքը 03/26/2020   17:59 Երեւանում կեղծ ոստիկանը մարդկանց է առեւանգել ու գումար հափշտակել 03/27/2020   19:14 Հորդորում ենք Արտակ Գալստյանին զերծ մնալ զրպարտչական գրառումներ կատարելուց. Յուրի Խաչատուրովի փաստաբան 03/26/2020   16:26 Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել 03/27/2020   10:19 ԲԴԽ անդամի թեկնածու Սուրեն Անտոնյանին հարցաքննության կկանչեն․ «Ժողովուրդ» 03/26/2020   19:52 Հիմա հետ գնանք ու ասենք այս 100․000 դոլարը քեզ որտեղի՞ց, դա կլինի ակնհայտորեն ազդեցություն դատավորի վրա. Բեքմեզյան 03/26/2020   19:21 ԲԴԽ-ն ցուցաբերում է ակնհայտ անգործություն. Նորմատիվային ակտով լուծում պահանջող հարցի քննարկումը վերահասցեագրել է Երեւանի դատարանի նախագահին 03/27/2020   23:15 Ստուգումների արդյունքները մարտի 27-ի ժամը 21-ի դրությամբ 03/28/2020   09:41 «Գումար փոխանցեք, թե չէ արյուն կթափվի». ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ ․ «Ժողովուրդ» 03/27/2020   09:05 Զինվորական քննչական բաժնում իրարանցում է. քննիչները փակուղու առաջ են կանգնել. Խոսքը Շմայսի որդու մասին է․ «Ժողովուրդ» 03/26/2020   18:44 Լեշչենկոյի մոտ թոքերի այտուց է սկսվել. Lenta.ru 03/27/2020   09:36 Ինչո՞ւ է Փաշինյանը պարբերաբար դուրս գալիս ափերից․ «Փաստ»

Առերևույթ չարաշահումներ՝ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում. քրեական գործ է հարուցվել 03/25/2020   12:22  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ գլխավոր դատախազությունում պետության գույքային շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել են «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում (Հիմնադրամ) իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ ՊԵԿ-ից: Արդյունքում պարզվել է, որ արձանագրվել են մի շարք խախտումներ ապրանքների և ծառայությունների գնման, հարկային պարտավորությունների չկատարման, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման գործընթացում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Մասնավորապես, պարզվել է, որ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը երկու տարբեր ընկերությունների հետ 2016թ. և 2019թ. կնքել է  մաքրման ծառայությունների ձեռքբերման պայմանագրեր: Ընկերությունը, որի հետ 2016թ. է նման պայմանագիր կնքվել, գնման ընթացակարգին մասնակցելիս որպես «մասնագիտական փորձառություն և աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի բավարարման հավաստում, ներկայացրել է 2014-2016թթ. այլ ընկերությունների պատշաճ մաքրման ծառայություններ մատուցած լինելու մասին վերջիններիս կողմից տրված փաստաթղթեր, հավաստագրեր:

Մինչդեռ, պարզվել է, որ այդ ՍՊԸ-ում որպես աշխատակից հավաքարարներ են գրանցվել՝ սկսած 2016թ. հոկտեմբերից: Բացի այդ, որպես «աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի հիմնավորում, վերջինս ներկայացրել է 50 հավաքարարի առկայությունը հիմնավորող փաստաթղթեր, սակայն պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում գրանցված է եղել ընդամենը 26 հավաքարար:

Այսինքն ՍՊԸ-ն Հիմնադրամի կարիքների համար մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգին մասնակցելիս ներկայացրել է 2014-2016թ. ընթացքում իր կողմից մաքրման ծառայություններ մատուցելու փորձառության, իր աշխատակիցների քանակների վերաբերյալ կեղծ տվյալներ:

Պարզվել է նաև, որ ՍՊԸ-ի բոլոր հավաքարարները 29.03.2019թ.-ից ազատվել են աշխատանքից, սակայն ՍՊԸ-ն ապրիլ-մայիս ամիսներին Հիմնադրամին մատուցել է 9մլն դրամի մաքրման ծառայություն: Ընդ որում, ուսհաստատությունը դժգոհություններ չի ունեցել մատուցված ծառայությունների որակի, մաքրման ծառայությունների մատուցման վերաբերյալ, այսինքն ծառայությունները փաստացի մատուցվել են: Նման պայմաններում ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների հաշվարկի վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ նշված ՍՊԸ-ի կողմից 2017թ. միջին ամսական կտրվածքով թերհայտարարագրվել է առնվազն 20 աշխատակցի հարկման օբյեկտը, իսկ 2018-2019թթ.՝ 17 աշխատակցի հարկման բազան: Արդյունքում ՍՊԸ-ի կողմից պակաս հարկ է հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չի վճարվել առնվազն 10 մլն դրամ:

Մյուս ընկերությունը, որի հետ Հիմնադրամը 2 տարվա համար շուրջ 111 մլն դրամ արժեքով մարքման ծառայությունների գնման պայմանագիր է կնքել 2019թ. հունիսին, մինչև նույն տարվա նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում չի մատուցել պայմանագրով նախատեսված ծառայություններն ամբողջ ծավալով: Չնայած դրան՝ Հիմնադրամի պատասխանատու ծառայողների և նշված ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից 2019թ. այդ ընթացքում կազմվել է ընդհանուր թվով 6 հանձնման-ընդունման արձանագրություն, որոնցով չկատարված աշխատանքներն ընդունվել են որպես կատարված:

Բացի վերոնշյալը, ՀՀ ՊՎԾ-ի ուսումնասիրության համաձայն՝ 2016թ. հունիսին Հիմնադրամը հիմնադրել է «Դպրոց» ՍՊԸ-ն, որը պետական սեփականություն հանդիսացող և Հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված տարածքներում իրականացրել է հանրային սննդի գործունեություն:

Պարզվել է, որ Հիմնադրամի ռեկտորի որդին, 2019թ. օգոստոս ամսից նշված տարածքները (բուֆետներն իրենց ամբողջ գույքով) ամսական 3,5մլն դրամով վարձակալության է հանձնել մի քաղաքացու  և կանխիկ ստացել գումարները: Իսկ իրական գործարքը քողարկելու նպատակով նրա ընկերոջ և այդ քաղաքացու միջև կնքվել է 35մլն դրամի չափով փոխառության կեղծ պայմանագիր:

Փաստորեն, «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատասխանատու անձինք թույլ են տվել Հիմնադրամի գույքի օգտագործումը ի շահ Հիմնադրամի կառավարչի որդու: Արդյունքում վերջինս Հիմնադրամին հանձնված, պետական սեփականություն հանդիսացող տարածքները հանձնել է վարձակալության, կանխիկ ստացել առանձնապես խոշոր չափերի գումարներ՝ Հիմնադրամի համար առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրություններով ձեռք են բերվել առերևույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի, 214-րդ հոդվածի 2-րդ մասի, 325-րդ հոդվածի 1-ին մասի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:54 24/03/2020  |  Քրեական խրոնիկոն«Դալմայի Այգիներ»-ում շինարարության ընթացքում 19-րդ դարի գինու հնձանի ոչնչացման առթիվ Երևան քաղաքի դատախազը դիմել է իրավասու մարմինների ղեկավարներին
13:13 24/03/2020  |  ԿորոնավիրուսԴատախազությունը եւս դադարեցնում է դիմումների, բողոքների, հաղորդումների թղթային տարբերակով ընդունման գործընթացը
15:16 23/03/2020  |  Քրեական խրոնիկոն10մլն դրամի առերևույթ չարաշահումներ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում. քրեական գործ է հարուցվել
15:48 20/03/2020  |  Քրեական խրոնիկոն150մլն դրամի վնաս պետությանը՝ վայրի բույսերի հավաքման և օգտագործման բնօգտագործման վճարներից խուսափելու և արտահանման լիցենզիաներ ստանալու հանցավոր սխեմաների կիրառմամբ
11:05 20/03/2020  |  Քրեական խրոնիկոնԼոռու մարզում պետական սեփականության անտառային հողերի վրա անարգել ինքնակամ շինություններ են կառուցվել. հարուցվել է քրեական գործ
15:20 19/03/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ Լոռու մարզի դատախազության և մարզպետարանի գործակցության արդյունքում միջոցներ են ձեռնարկվել էներգետիկ անվտանգության գոտիներում բնակվող անձանց անվտանգության ապահովման նպատակով
11:04 18/03/2020  |  ԼՐԱՀՈՍՊետական շահերի պաշտպանության ուսումնասիրություններով 2019թ. դատախազությունը հայտնաբերել է պետությանը պատճառված մոտ 45 մլրդ դրամի վնաս
15:04 17/03/2020  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները երկարացնելու հանցավոր սխեմա. Գլխավոր դատախազը Ոստիկանապետի պաշտոնակատարին գրություն է հասցեագրել
16:31 11/03/2020  |  Քրեական խրոնիկոնՀանրաքվեին առնչվող առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ստացվել է 19 ահազանգ, 10-ով կատարվել են տվյալների ստուգման գործողություններ
14:24 10/03/2020  |  Քրեական խրոնիկոնՏավուշի մարզի 5 դպրոցներում ուսումնաօժանդակ մասի հաստիքներին անձանց նշանակելու և նրանց չաշխատելու պայմաններում վարձատրելու բազմաթիվ դեպքեր են պարզվել. հարուցվել են քրեական գործեր

Տեսանյութեր

03/28/2020   12:09 «Գումար փոխանցեք,թե չէ արյուն կթափվի». Բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]