Թեմաներ
Երեքշաբթի 11 / 24 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2020   00:19 Ժողովդրին պետք էր «նախապատրաստել», որ մարդիկ հոգնեն, որ զոհերի ֆոնին երազեն խաղաղության մասին, որ հասարակությունը ընդունի այդ պայմանագիրը ու «չմերժի» Նիկոլին. Քաղաքագետ 11/24/2020   00:03 Չկրակված հրթիռներ 4. ինչ թիրախներ ուներ «Իսկանդերը». Razm.info 11/23/2020   23:55 Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա խիստ ընտանեկան միջավայրում 11/23/2020   23:42 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ 11/23/2020   23:33 Դադիվանքը լիքն էր ուխտագնացներով. Բեգլարյան 11/23/2020   23:17 Փաշինյանը փորձում է աղմկահարույց պաշտոնանկություններով երկարացնել իր անձնական իշխանության կյանքը. Արման Աբովյան 11/23/2020   23:09 Փաստորեն հեղափոխությունն իրենց գրպանն են գցել ու ամեն ինչ սուտ էր. Ստեփան Դանիելյան 11/23/2020   22:59 Պատերազմի ավարտից 13 օր հետո միայն Փաշինյանը որոշել է անհետ կորածների հարցերով զբաղվել. հանդիպել է հարազատներին 11/23/2020   22:50 Անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալների ճշտման համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ՊՆ. հայտարարություն 11/23/2020   22:47 «Վերջին վատությունս անեմ, նոր գնամ. Արայիկ Հարությունյանը Մշակույթի քոլեջի ԺՊ է նշանակել իրենց մաֆիայի անդամին». Աննա Կիրակոսյան 11/23/2020   22:33 Թուրքիայի ԱԳՆ են կանչվել ԵՄ-ի, Իտալիայի դեսպաններն ու Գերմանիայի գործերի հավատարմատարը 11/23/2020   22:13 Փաշինյանը հրաժարական կտա, բայց ոչ՝ հանրային ճնշումների ներքո,նրան օգտագործեցին, այլ հարց է՝ ով ինչպես. քաղտեխնոլոգ 11/23/2020   22:07 Կոչ եմ անում ոտքի կանգնել և փրկել Սյունիքն ու Հայաստանը հետագա վտանգավոր իրադարձություններից. Գորիսի ավագանու անդամ 11/23/2020   22:02 Պատերազմի առաջին օրվանից զոհվել են Արցախի ԱԻՊԾ 4 փրկարար ծառայող, վիրավորվել ՝ 17-ը 11/23/2020   21:46 Արփինե Հովհաննիսյանը բանավեճի է հրավիրել Լենա Նազարյանին 11/23/2020   21:39 Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ 11/23/2020   21:25 Ֆրանսիան ներդնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ 11/23/2020   21:12 Երևակայական ճամփորդություն՝ ճանապարհային քարտեզով 11/23/2020   21:04 Թուրքիան կցանկանա Ադրբեջանում ստեղծել նաև ռազմաբազա, թուրքերից անընդհատ պետք է վտանգ սպասել. թուրքագետ 11/23/2020   20:54 Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել արագ տեմպերով շարունակել արտադրական հզորությունների զարգացումը 11/23/2020   20:41 Ասում են` մահացած է, բայց դիակը չեն գտնում. Սարգիս Ասատրյան 11/23/2020   20:22 Սեփական թիմում զոհաբերություններ տալով Փաշինյանը չի կարող փոխել դավաճանի կնիքը. Լիլիթ Գալստյան 11/23/2020   20:09 Նիկոլ Փաշինյանի կողմից Սոցապնախարար նշանակված Մեսրոպ Առաքելյանին հեռացրել են ՎՏԲ բանկից՝ «ատկատներով» վարկեր ձևակերպելու համար. Mediaport 11/23/2020   20:03 Իսրայելը դարձել է Արցախի պատերազմի գլխավոր շահառուն 11/23/2020   19:37 Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած 11/23/2020   19:33 Փրկարարական ջոկատները շարունակում են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները 11/23/2020   19:32 Երբ Ճգնաժամը զարգանում է՝ ինչ-որ էտապի անցնում անկառավարելի ճգնաժամի. համաճարակաբան 11/23/2020   19:27 Չէի պատկերացնում, որ հայ զինվորի հետևից չէին գնա, այն էլ՝ վիրավորների հետևից. անհետ կորած զինվորի մայր 11/23/2020   19:25 Ռուս խաղաղապահն ու Արցախի ԱԻՆ 4 աշխատակից վիրավորվել են Մատաղիսի մոտ ականի պայթյունից 11/23/2020   19:21 Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները. ԱՀ ՊՆ 11/23/2020   19:20 Լավն այն է, որ Մայր բուհը մաքրվեց Շուշին աթոռի հետ փոխանակած այս դավաճանից. Մելիքյանը՝ ԿԳՄՍ նոր նախարարի մասին 11/23/2020   19:20 Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները. ԱՀ ՊՆ 11/23/2020   19:08 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ 11/23/2020   19:03 Անհետ կորած զինծառայողների ծնողներից 25-ն այսօր ժամը 19։30-ին կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ 11/23/2020   19:02 Կան նաև բնակավայրեր, որոնց բնակիչները մինչև հիմա չգիտեն՝ հեռանա ՞ն իրենց տներից, թե՞ ոչ․ Տ․ Աբրահամյան 11/23/2020   18:59 Բերդաշեն համայնքի ճակատագիրն առկախված է ԱՀ կառավարության պարզաբանումը 11/23/2020   18:57 Գեղեցկության սրահներում Covid-անվտանգության կանոնները շարունակում են հաճախ խախտվել.ԱԱՏՄ 11/23/2020   18:49 Ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա.Արայիկ Հարությունյան 11/23/2020   18:41 Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների հետ ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել 11/23/2020   18:38 Նիկոլի ու նիկոլիզմի մասին.Արփինե Հովհաննիսյան 11/23/2020   18:34 Հայ-իրանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ պոտենցիալ․ Է․ Մարուքյան 11/23/2020   18:29 Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից 11/23/2020   18:18 Այլևս չպետք է լինեն “նախկիններ ու ներկաներ”, պետությունը պետք է ապրի միայն ապագայով. Արտակ Զաքարյան 11/23/2020   18:16 «Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում. Mediaport 11/23/2020   18:07 Ժամը 17։00-ի դրությամբ‚ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում 11/23/2020   17:56 Սերգոն ոչ միայն լավ չի ապրելու, այլ նաև նվիրելու է իր ամբողջ ուեցվածքը Ադրբեջանին. Արթուր Ղազինյան 11/23/2020   17:50 Սասուն Միքայելյանը վիրավորում ստացավ՝ բոլորն իմացան, մեր երեխեքը 50 օր կորել են, դուք մեզ տեղեկություն չեք տալիս. անհետ կորած զինվորի հարազատը՝ վարչապետի օգնականին 11/23/2020   17:44 Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ 11/23/2020   17:40 Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղն՝ ի հեճուկս համաձայնագրի 11/23/2020   17:35 Անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիների,սա արել է Արգիշտի Քյարամյանը.Գառնիկ Իսագուլյան
11/23/2020   12:21 Կառավարության անտարբեր վերաբերմունքը. Զինվորները պատերազմից հետո քնում են բետոնի վրա 11/22/2020   12:45 Պատմության մեջ բացառիկ արդյունք է. առանց կռվի հանձնում ենք 4564 քառակուսի կիլոմետր, երբ պատերազմի արդյունքում թշնամին գրավել է 3716 11/23/2020   20:09 Նիկոլ Փաշինյանի կողմից Սոցապնախարար նշանակված Մեսրոպ Առաքելյանին հեռացրել են ՎՏԲ բանկից՝ «ատկատներով» վարկեր ձևակերպելու համար. Mediaport 11/22/2020   15:49 Վազգենաշեն համայնքից բնակչությունը դուրս է գալիս ադրբեջանցի զինվորների ծաղրանքների ներքո 11/22/2020   18:20 5000 երեխու գլուխ ես կերել, այլ տղա, 10,000 հոգի վիրավոր ունենք այսօր․ Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 11/22/2020   17:01 Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը պատարագի էին եկել մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ 11/23/2020   17:35 Անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիների,սա արել է Արգիշտի Քյարամյանը.Գառնիկ Իսագուլյան 11/22/2020   22:08 Ալիևի հայտարարությունը, թե «Շուշին վերցվել է ռազմական ճանապարհով», ճիշտ չէ. Սեմյոն Պեգով 11/22/2020   14:24 Նիկոլ, դավաճան, ես քեզ իրավունք չեմ տալիս մասնակցել իմ որդու հոգեհանգստյան պատարագին, չհամարձակվես, նեռ․ Կարին Տոնոյան 11/23/2020   22:47 «Վերջին վատությունս անեմ, նոր գնամ. Արայիկ Հարությունյանը Մշակույթի քոլեջի ԺՊ է նշանակել իրենց մաֆիայի անդամին». Աննա Կիրակոսյան 11/23/2020   17:22 Շուշիի վրա է ընկնում հայկական Իսկանդերը, երբ հայ զինվորները դեռ այնտեղ են եղել. Արթուր Դանիելյան 11/23/2020   15:39 Քաոսի պատճառով մեր հայրենակիցները գյուղ մտած թուրք լամուկներից են իմանում, որ գյուղը պիտի ազատեն. Զոհրաբյան 11/22/2020   19:53 Հատուկ «Գնայիք` կռվեիք» ասողներին. Իշխան Սաղաթելյան 11/22/2020   20:19 Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության մասին 11/22/2020   12:16 Թուրքիան հայտնել է իր զինվորականների` Ղարաբաղ ժամանելու ժամկետները 11/23/2020   22:13 Փաշինյանը հրաժարական կտա, բայց ոչ՝ հանրային ճնշումների ներքո,նրան օգտագործեցին, այլ հարց է՝ ով ինչպես. քաղտեխնոլոգ 11/22/2020   22:32 Վազգենաշեն գյուղում մարդիկ թողնում են իրենց տները և բեռնում իրերը՝ ադրբեջանական զորքի ծաղրանքի պայմաններում.որտե՞ղ են եւ որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունները. Գոհար Մելոյան 11/23/2020   16:12 Ծրագրավորված դավաճանություն է իրականացվել. Նաիրա Զոհրաբյան 11/22/2020   17:45 Ինչպես է ազգադավ Նիկոլը խաբում հասարակությանը․ Գագիկ Համբարյան 11/23/2020   10:41 Չեմ զարմանա, որ Բաքվում շուտով զինվորական շքերթ լինի ու այդ շքերթի ժամանակ Հայոց եռագույնը գետնին հայտնվի. Կարեն Հովհաննիսյան

Արդյունք կտան միայն ոչ ստանդարտ լուծումները 03/24/2020   17:27  |  Հարցազրույց

Այս աննախադեպ ճգնաժամի նետած մարտահրավերները պահանջում են ոչ ստանդարտ լուծումներ և որոշումներ, ինչպես նաև առաջնահերթությունների հստակ գիտակցում: Aravot.am-ին տված հարցազրույցում ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը։

-Պարոն Պոլոսկով, հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում Ձեր ընկերությունում, որն ունի 5000-ից ավել աշխատակիցներ, նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ և ընդհանրապես ինչպե՞ս եք աշխատում արտակարգ դրության պայմաններում։

– Նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումն ու տարածումը մեր աշխատակիցների շրջանում կանխելու և հնարավորինս նվազեցնելու համար ձեռնարկությունում իրականացվում են մեծածավալ հակահամաճարակային միջոցառումներ, ապահովում է լիազոր պետական մարմնի և պարետատան բոլոր ցուցումների անշեղ կատարումը: Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ԶՊՄԿ-ի ֆեյսբուքյան էջից:

Հավաստիացնում եմ, որ իրադարձությունների հետագա զարգացմամբ պայմանավորված` մեր հնարավորությունների սահմաններում ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումները:

Համոզված եմ, որ մեր կոլեկտիվին հատուկ կազմակերպվածության և համախմբվածության շնորհիվ միասին կհաղթահարենք նաև այս փորձությունը: Մեր ընկերությունն իր կողմից վարվող կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության շրջանակներում մշտապես ուշադրության կենտրոնում է պահել նաև առողջապահության ոլորտը՝ մասնավորապես շարունակական աջակցություն ցուցաբերելով Քաջարանի և Կապանի բժշկական կենտրոններին:

Համագործակցելով և խորհրդակցելով ԲԿ-ների ղեկավարության և պետական լիազոր մարմինների հետ՝ մեր ձեռնարկությունն արդեն իսկ ձեռք է բերել այս իրավիճակում անհրաժեշտ բժշկական պարագաներ և սարքավորումներ, այդ թվում՝ թոքերի արհեստական վենտիլիացիայի ժամանակակից սարքեր, որոնք անհատույց կտրամադրվեն հիշատակված ԲԿ-ներին: Չնայած տնտեսական դժվարություններին` մենք եղել ենք և կլինենք մեր աշխատակիցների և ազդակիր համայնքների բնակչության կողքին, կանենք հնարավոր ամեն բան նրանց սատարելու համար:

-Ասացեք խնդրեմ, ըստ Ձեզ ի՞նչ դժվարություններ կարող է առաջացնել համավարակով պայմանավորված ճգնաժամը մեր տնտեսությունում, մասնավորապես լեռնագործային ոլորտում, ի՞նչ ռիսկեր եք տեսնում ԶՊՄԿ գործունեության համար։

-Անդրադառնալով արտակարգ դրության և համաշխարհային ճգնաժամի՝ մասնավորապես մեր հիմնական արտադրանքների` պղնձի և մոլիբդենի շուկայական գների էական անկման պայմաններում ընկերության գործունեության համար հնարավոր ռիսկերին՝ կարծում եմ՝ դրանք ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է անդրադառնալ համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրավիճակին, ճգնաժամ ծնած պատճառներին և զարգացման տենդենցներին:

Գնահատելով աշխարհում տեղի ունեցող զարգացումներն` առաջին հերթին պետք է արձանագրել, որ վերջին 12 տարում՝ սկսած 2008-2009թթ-րի ֆինանսական ճգնաժամից, ֆինանսական շուկաները եղել են փողով գերհագեցած: Կապիտալիզմի ողջ պատմության ընթացքում նախկինում երբեք այդ շուկաները նման տևողության և մակարդակի աճ չեն գրանցել: S&P 500 ինդեքսը իր պատմական մաքսիմումներին է հասել 3 անգամ` 2000 թ-ին 1.521, 2007թ-ին 1.527, 2020թ-ին՝ 3,380 կետով։ Աշխարհի առաջատար երկրների կենտրոնական բանկերի հաշվեկշիռները իրենց գոյության ողջ ընթացքում զարգացման նման արագ տեմպեր չեն գրանցել: Համաշխարհային տնտեսության իրական սեկտորը չի ապահովել անհրաժեշտ մակարդակի աճ, և նրա կողմից չիրացված ֆինանսական միջոցները ուղղվել են դեպի արժեթղթերի և պարտատոմսերի շուկա, ինչպես նաև դերիվատիվ ածանցյալ գործիքներ: Բացասական շահութաբերությամբ պարտատոմսերի ընդհանուր ծավալը 2019թ-ին տատանվել է 13-17 տրիլիոն դոլարի միջակայքում: 2019թ-ի դրությամբ համաշխարհային անվանական ՀՆԱ-ի 85 տրիլիոն դոլարի պարագայում պետությունների համախառն պարտքը հասել է 70 տրիլիոն դոլարի:

Պետական պարտքի սպասարկումը դարձել է պետական բյուջեների ծախսային մասի հիմնական հոդվածը: Մատչելի վարկավորմանը հասանելիություն ունեցող խոշոր ընկերությունները ակտիվորեն իրականացրել են իրենց բաժնետոմսերի ետ գնման քաղաքականություն` դրանով իսկ ավելացնելով այդ բաժնետոմսերի գնահատականը շուկայում: Ձևավորվել են բազմաթիվ այսպես կոչված «զոմբի ընկերություններ», որոնք արդեն իսկ բարդություններ ունեն սպասարկելու վարկերից առաջացող տոկոսներն իրենց օպերատիվ եկամուտների հաշվին: Կենտրոնական բանկերի և խոշորագույն ինվեստիցիոն ընկերությունների առաջատար վերլուծաբանները վաղուց նշում էին, որ անհրաժեշտ է համաշխարհային տնտեսության համար ապահովել «փափուկ վայրէջք»:

Համաշխարհային ճանաչում ունեցող ներդրողները, ինչպես օրինակ՝ Ուորրեն Բաֆֆետը, բաժնետերերին ուղղված իր նամակներում բազմիցս հիշատակել է, որ տնտեսության մեջ դիսբալանսը մեծանում է, ինչն ակնհայտ է դարձնում խոշոր ներդրումների ռիսկայնության աճը:

Այս համատեքստում՝ համավարակի դեմ պայքարի պայմաններում, համաշխարհային շուկաները խուճապի ենթարկվեցին: Տարատեսակ ակտիվների (պարտատոմսերի, բաժնետոմսերի) զգացմունքային, էմոցիոնալ վաճառքը բերեց դրանց արժեքների անկման:

Այնուհետև աշխատեց դոմինոյի օրենքը․ դիրքերը պահպանելու համար անընդհատ նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու անհնարինությունը (մարջին քոլլ) ներդրողներին ստիպեց պարտադրված գնով վաճառել իրենց ակտիվները: ԿԲ-ներն իրականացնում են ֆիսկալ աջակցության ակտիվ քաղաքականություն: ԱՄՆ-ում ոչ ֆինանսական սեգմենտին ուղղված դրամա-ֆիսկալային աջակցության համախառն փաթեթը կկազմի ՀՆԱ-ի 22%-ը, եթե հաշվի առնենք ԱՄՆ-ում այս տարվա դեֆիցիտը, այն իրականում կկազմի ՀՆԱ-ի 1/3-ը: Նմանատիպ իրավիճակ է նաև Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում:

Այդ վարքագծի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե 2008 թ-ից սկսած Կենտրոնական Բանկերը հանդես էին գալիս որպես ֆինանսական սեկտորի «վերջին ինստանցիայի» կրեդիտորներ, ապա այժմ ԿԲ-ներն ուղղակիորեն ֆինանսավորելու են ոչ ֆինանսական սեկտորը՝ կորպորատիվ պարտքերը գնելու և մարջին քոլլերին երաշխիքներ տրամադրելու ճանապարհով: Վերը հիշատակված գործողությունները նպատակ ունեն կոմպենսացնելու դրամական ծավալի կրճատումը, ինչն իր հերթին կարող է բերել երկարատև ռեցեսիայի: Այն դեպքում, եթե շուկաները հնարավոր չլինի զերծ պահել ռեցեսիայից, անխուսափելիորեն պետք է սպասել աշխատատեղերի կորուստ, գնանկում և ՀՆԱ-ի կրճատում:

Տնտեսության մեր ոլորտում գերագնահատված ակտիվներ չեն եղել: Շուկայում եղանակ ստեղծող ընկերությունները, ինչպիսիք են՝ BHP, Rio Tinto, Glencore-ը, ինչպես նաև միջին օղակի ընկերություններն ապահովում էին եկամտաբերության առողջ, կայուն համադրություն բաժնետոմսերի կուրսի նկատմամբ (P/E) և վարկային ծանրաբեռնվածության ցածր ցուցանիշներ (Debet/EBIDTA), ու վարում էին ոչ այնքան ագրեսիվ ինվեստիցիոն քաղաքականություն: Ինչ վերաբերում է պղնձի արտադրության ֆիզիկական բալանսին, ապա այն վերջին տարիներին տատանվում էր հավասարակշռված մակարդակի վրա, և LME–ի (Լոնդոնի մետաղների բորսա) պահեստներում պղնձի քանակը տատանվում էր 150-250 հազար տոննայի սահմաններում:

Չնայած այս համեմատաբար կայուն վիճակին` Չինաստանում վերամշակող ընկերությունների գերակշիռ մասի փակումը ընթացիկ տարվա առաջին ամիսներին նպաստեց շուկայի թուլացմանը: Հետագայում աշխարհով մեկ ծավալվող կարանտինային միջոցառումները և շուկայում տիրող խուճապն իրենց հերթին բերեցին ամենալիկվիդային համարվող գործիքների, ինչպիսիք են՝ պետական պարտատոմսերը, ոսկին, նավթը, պղինձը, համատարած, հապճեպ վաճառքի: Վերջին 10 տարում պղնձի միջին գինը կազմել է 6755 դոլար՝ մեկ տոննայի դիմաց, ամենացածր ցուցանիշը՝ 4863 դոլար, գրանցվել է 2016 ճգնաժամային տարում: Այժմ պղնձի գինը 2016 թ-ի ցուցանիշից ցածր է, և մենք իրական մտավախություն ունենք, որ այս տենդենցը կարող է պահպանվել առաջիկա ամիսներին` մնալով ինքնարժեքից ցածր մակարդակներում:

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել ճգնաժամը հաղթահարելու համար, ի՞նչ խորհուրդ կտաք ոլորտի այլ ձեռնարկություններին։

-Իմ կարծիքով մենք և մեր գործընկերները այս տարվա ռիսկերը գնահատելիս պետք է կանխատեսենք, որ բախվելու ենք մեր արտադրություններում անհրաժեշտ քիմիկատների, անվադողերի և ներմուծվող այլ ապրանքների արտադրության և մատակարարման դժվարությունների հետ: Միևնույն ժամանակ չենք բացառում, որ կունենանք մեր արտադրանքի` պղնձի և մոլիբդենի խտանյութի ու ֆերոմոլիբդենի առաքման լոգիստիկ ժամանակավոր դժվարություններ:

Ֆերոմոլիբդենի իրացման համար կարող է դժվարություններ առաջացնել Եվրոպայում պողպատաձուլական ընկերությունների գործունեության դադարեցումը, որը մեր արտադրանքի իրացման հիմնական շուկան է: Արդեն տեղեկություններ ենք ստանում, որ իրենց գործունեությունը դադարեցնում են Չիլիի և Պերուի լեռնահարստացուցիչ ընկերությունները:

Այս պայմաններում ամբողջ չափով գիտակցելով պատասխանատվությունը՝ մեր ձեռնարկության կոլեկտիվը ֆինանսավորող, մատակարար և գնորդ գործընկերների հետ համատեղ անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի այս դժվար ժամանակները հաղթահարի առանց մեծ կորուստների: Հավաստիացնում եմ բոլորին, որ քանի դեռ կա թեկուզ չնչին ֆիզիկական հնարավորություն, կկատարենք մեր պարտավորությունները: Մեզ համար այս պահին առաջնահերթ է, որ մեր ձեռնարկության աշխատակիցները, ինչպես նաև մեզ ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող հայաստանյան ընկերությունների կոլեկտիվները անխափան և ժամանակին ստանան իրենց աշխատավարձը։ Առաջին անգամ չէ, որ մենք ստիպված են աշխատել ծանր պայմաններում, սակայն այս աննախադեպ ճգնաժամի նետած մարտահրավերները պահանջում են ոչ ստանդարտ լուծումներ և որոշումներ, ինչպես նաև առաջնահերթությունների հստակ գիտակցում:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչով դիմել բոլորին։

Տիկնայք և պարոնայք, սիրելի՛ հայրենակիցներ,

ես համաճարակաբան չեմ և առողջապահական ռիսկերը չեմ պատրաստվում գնահատել, սակայն հնարավոր տնտեսական կորուստները մեր փոքրիկ տնտեսության համար արդեն իսկ տեսանելի են և հուսադրող չեն: Վստահ եմ, որ տնտեսական այս դժվարություններն ավելի հեշտ կլինի հաղթահարել, եթե մենք բոլորս մեր ընտանիքներում, կոլեկտիվներում և հասարակությունում ընդհանրապես հայտարարենք «երաշտային զինադադար»:

Մոռանանք հին նեղվածություններն ու վիրավորանքները, հանուն ընդհանուր գործի պատրաստ լինենք ներել նորերը և անենք ամեն ինչ, որ մեր կողքին ապրող մարդիկ մշտապես զգան մեր օժանդակությունն ու սատարումը:

Մաղթում եմ բոլորիս առողջություն և խաղաղություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:16 05/11/2019  |  Վարչական իրավունք«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը հանդես է եկել հաղորդագրությամբ
11:11 31/10/2019  |  Քրեական խրոնիկոնԹափոնաջրերի խողովակի վնասման և Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
13:13 17/10/2019  |  Բնապահպանական իրավունքՎթարը վերացվել է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի մասնագետները քայլեր են ձեռնարկում հետևանքները վերացնելու ուղղությամբ
13:14 23/09/2019  |  ԼՐԱՀՈՍ«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ»-ը «Moody's»-ի կողմից ստացել և հրապարակել է առաջին կորպորատիվ վարկանիշը Հայաստանում
14:55 08/07/2019  |  ՏնտեսությունԶՊՄԿ-ն՝ Ամերիաբանկի աջակցությամբ, թողարկում է ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով պարտատոմսեր
16:14 24/06/2019  |  Տնտեսություն«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ TRAFIGURA ընկերության գլխավոր տնօրեն
17:26 25/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀարկերը հաշվարկում և վճարում է բացառապես ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
09:38 28/09/2018  |  ԼՐԱՀՈՍՄհեր Պոլոսկով. Բնակավայրերից հեռու նոր պոչամբար կառուցելու համար ԶՊՄԿ-ն մեծածավալ ներդրումներ է իրականացնելու. «Առավոտ»
15:55 11/05/2018  |  ԼՐԱՀՈՍԶանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է բնականոն գործունեությունը. Հայտարարություն

Արխիվ

[]