Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա»
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Արդյունք կտան միայն ոչ ստանդարտ լուծումները 03/24/2020   17:27  |  Հարցազրույց

Այս աննախադեպ ճգնաժամի նետած մարտահրավերները պահանջում են ոչ ստանդարտ լուծումներ և որոշումներ, ինչպես նաև առաջնահերթությունների հստակ գիտակցում: Aravot.am-ին տված հարցազրույցում ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը։

-Պարոն Պոլոսկով, հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում Ձեր ընկերությունում, որն ունի 5000-ից ավել աշխատակիցներ, նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ և ընդհանրապես ինչպե՞ս եք աշխատում արտակարգ դրության պայմաններում։

– Նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումն ու տարածումը մեր աշխատակիցների շրջանում կանխելու և հնարավորինս նվազեցնելու համար ձեռնարկությունում իրականացվում են մեծածավալ հակահամաճարակային միջոցառումներ, ապահովում է լիազոր պետական մարմնի և պարետատան բոլոր ցուցումների անշեղ կատարումը: Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ԶՊՄԿ-ի ֆեյսբուքյան էջից:

Հավաստիացնում եմ, որ իրադարձությունների հետագա զարգացմամբ պայմանավորված` մեր հնարավորությունների սահմաններում ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումները:

Համոզված եմ, որ մեր կոլեկտիվին հատուկ կազմակերպվածության և համախմբվածության շնորհիվ միասին կհաղթահարենք նաև այս փորձությունը: Մեր ընկերությունն իր կողմից վարվող կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության շրջանակներում մշտապես ուշադրության կենտրոնում է պահել նաև առողջապահության ոլորտը՝ մասնավորապես շարունակական աջակցություն ցուցաբերելով Քաջարանի և Կապանի բժշկական կենտրոններին:

Համագործակցելով և խորհրդակցելով ԲԿ-ների ղեկավարության և պետական լիազոր մարմինների հետ՝ մեր ձեռնարկությունն արդեն իսկ ձեռք է բերել այս իրավիճակում անհրաժեշտ բժշկական պարագաներ և սարքավորումներ, այդ թվում՝ թոքերի արհեստական վենտիլիացիայի ժամանակակից սարքեր, որոնք անհատույց կտրամադրվեն հիշատակված ԲԿ-ներին: Չնայած տնտեսական դժվարություններին` մենք եղել ենք և կլինենք մեր աշխատակիցների և ազդակիր համայնքների բնակչության կողքին, կանենք հնարավոր ամեն բան նրանց սատարելու համար:

-Ասացեք խնդրեմ, ըստ Ձեզ ի՞նչ դժվարություններ կարող է առաջացնել համավարակով պայմանավորված ճգնաժամը մեր տնտեսությունում, մասնավորապես լեռնագործային ոլորտում, ի՞նչ ռիսկեր եք տեսնում ԶՊՄԿ գործունեության համար։

-Անդրադառնալով արտակարգ դրության և համաշխարհային ճգնաժամի՝ մասնավորապես մեր հիմնական արտադրանքների` պղնձի և մոլիբդենի շուկայական գների էական անկման պայմաններում ընկերության գործունեության համար հնարավոր ռիսկերին՝ կարծում եմ՝ դրանք ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է անդրադառնալ համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրավիճակին, ճգնաժամ ծնած պատճառներին և զարգացման տենդենցներին:

Գնահատելով աշխարհում տեղի ունեցող զարգացումներն` առաջին հերթին պետք է արձանագրել, որ վերջին 12 տարում՝ սկսած 2008-2009թթ-րի ֆինանսական ճգնաժամից, ֆինանսական շուկաները եղել են փողով գերհագեցած: Կապիտալիզմի ողջ պատմության ընթացքում նախկինում երբեք այդ շուկաները նման տևողության և մակարդակի աճ չեն գրանցել: S&P 500 ինդեքսը իր պատմական մաքսիմումներին է հասել 3 անգամ` 2000 թ-ին 1.521, 2007թ-ին 1.527, 2020թ-ին՝ 3,380 կետով։ Աշխարհի առաջատար երկրների կենտրոնական բանկերի հաշվեկշիռները իրենց գոյության ողջ ընթացքում զարգացման նման արագ տեմպեր չեն գրանցել: Համաշխարհային տնտեսության իրական սեկտորը չի ապահովել անհրաժեշտ մակարդակի աճ, և նրա կողմից չիրացված ֆինանսական միջոցները ուղղվել են դեպի արժեթղթերի և պարտատոմսերի շուկա, ինչպես նաև դերիվատիվ ածանցյալ գործիքներ: Բացասական շահութաբերությամբ պարտատոմսերի ընդհանուր ծավալը 2019թ-ին տատանվել է 13-17 տրիլիոն դոլարի միջակայքում: 2019թ-ի դրությամբ համաշխարհային անվանական ՀՆԱ-ի 85 տրիլիոն դոլարի պարագայում պետությունների համախառն պարտքը հասել է 70 տրիլիոն դոլարի:

Պետական պարտքի սպասարկումը դարձել է պետական բյուջեների ծախսային մասի հիմնական հոդվածը: Մատչելի վարկավորմանը հասանելիություն ունեցող խոշոր ընկերությունները ակտիվորեն իրականացրել են իրենց բաժնետոմսերի ետ գնման քաղաքականություն` դրանով իսկ ավելացնելով այդ բաժնետոմսերի գնահատականը շուկայում: Ձևավորվել են բազմաթիվ այսպես կոչված «զոմբի ընկերություններ», որոնք արդեն իսկ բարդություններ ունեն սպասարկելու վարկերից առաջացող տոկոսներն իրենց օպերատիվ եկամուտների հաշվին: Կենտրոնական բանկերի և խոշորագույն ինվեստիցիոն ընկերությունների առաջատար վերլուծաբանները վաղուց նշում էին, որ անհրաժեշտ է համաշխարհային տնտեսության համար ապահովել «փափուկ վայրէջք»:

Համաշխարհային ճանաչում ունեցող ներդրողները, ինչպես օրինակ՝ Ուորրեն Բաֆֆետը, բաժնետերերին ուղղված իր նամակներում բազմիցս հիշատակել է, որ տնտեսության մեջ դիսբալանսը մեծանում է, ինչն ակնհայտ է դարձնում խոշոր ներդրումների ռիսկայնության աճը:

Այս համատեքստում՝ համավարակի դեմ պայքարի պայմաններում, համաշխարհային շուկաները խուճապի ենթարկվեցին: Տարատեսակ ակտիվների (պարտատոմսերի, բաժնետոմսերի) զգացմունքային, էմոցիոնալ վաճառքը բերեց դրանց արժեքների անկման:

Այնուհետև աշխատեց դոմինոյի օրենքը․ դիրքերը պահպանելու համար անընդհատ նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու անհնարինությունը (մարջին քոլլ) ներդրողներին ստիպեց պարտադրված գնով վաճառել իրենց ակտիվները: ԿԲ-ներն իրականացնում են ֆիսկալ աջակցության ակտիվ քաղաքականություն: ԱՄՆ-ում ոչ ֆինանսական սեգմենտին ուղղված դրամա-ֆիսկալային աջակցության համախառն փաթեթը կկազմի ՀՆԱ-ի 22%-ը, եթե հաշվի առնենք ԱՄՆ-ում այս տարվա դեֆիցիտը, այն իրականում կկազմի ՀՆԱ-ի 1/3-ը: Նմանատիպ իրավիճակ է նաև Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում:

Այդ վարքագծի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե 2008 թ-ից սկսած Կենտրոնական Բանկերը հանդես էին գալիս որպես ֆինանսական սեկտորի «վերջին ինստանցիայի» կրեդիտորներ, ապա այժմ ԿԲ-ներն ուղղակիորեն ֆինանսավորելու են ոչ ֆինանսական սեկտորը՝ կորպորատիվ պարտքերը գնելու և մարջին քոլլերին երաշխիքներ տրամադրելու ճանապարհով: Վերը հիշատակված գործողությունները նպատակ ունեն կոմպենսացնելու դրամական ծավալի կրճատումը, ինչն իր հերթին կարող է բերել երկարատև ռեցեսիայի: Այն դեպքում, եթե շուկաները հնարավոր չլինի զերծ պահել ռեցեսիայից, անխուսափելիորեն պետք է սպասել աշխատատեղերի կորուստ, գնանկում և ՀՆԱ-ի կրճատում:

Տնտեսության մեր ոլորտում գերագնահատված ակտիվներ չեն եղել: Շուկայում եղանակ ստեղծող ընկերությունները, ինչպիսիք են՝ BHP, Rio Tinto, Glencore-ը, ինչպես նաև միջին օղակի ընկերություններն ապահովում էին եկամտաբերության առողջ, կայուն համադրություն բաժնետոմսերի կուրսի նկատմամբ (P/E) և վարկային ծանրաբեռնվածության ցածր ցուցանիշներ (Debet/EBIDTA), ու վարում էին ոչ այնքան ագրեսիվ ինվեստիցիոն քաղաքականություն: Ինչ վերաբերում է պղնձի արտադրության ֆիզիկական բալանսին, ապա այն վերջին տարիներին տատանվում էր հավասարակշռված մակարդակի վրա, և LME–ի (Լոնդոնի մետաղների բորսա) պահեստներում պղնձի քանակը տատանվում էր 150-250 հազար տոննայի սահմաններում:

Չնայած այս համեմատաբար կայուն վիճակին` Չինաստանում վերամշակող ընկերությունների գերակշիռ մասի փակումը ընթացիկ տարվա առաջին ամիսներին նպաստեց շուկայի թուլացմանը: Հետագայում աշխարհով մեկ ծավալվող կարանտինային միջոցառումները և շուկայում տիրող խուճապն իրենց հերթին բերեցին ամենալիկվիդային համարվող գործիքների, ինչպիսիք են՝ պետական պարտատոմսերը, ոսկին, նավթը, պղինձը, համատարած, հապճեպ վաճառքի: Վերջին 10 տարում պղնձի միջին գինը կազմել է 6755 դոլար՝ մեկ տոննայի դիմաց, ամենացածր ցուցանիշը՝ 4863 դոլար, գրանցվել է 2016 ճգնաժամային տարում: Այժմ պղնձի գինը 2016 թ-ի ցուցանիշից ցածր է, և մենք իրական մտավախություն ունենք, որ այս տենդենցը կարող է պահպանվել առաջիկա ամիսներին` մնալով ինքնարժեքից ցածր մակարդակներում:

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել ճգնաժամը հաղթահարելու համար, ի՞նչ խորհուրդ կտաք ոլորտի այլ ձեռնարկություններին։

-Իմ կարծիքով մենք և մեր գործընկերները այս տարվա ռիսկերը գնահատելիս պետք է կանխատեսենք, որ բախվելու ենք մեր արտադրություններում անհրաժեշտ քիմիկատների, անվադողերի և ներմուծվող այլ ապրանքների արտադրության և մատակարարման դժվարությունների հետ: Միևնույն ժամանակ չենք բացառում, որ կունենանք մեր արտադրանքի` պղնձի և մոլիբդենի խտանյութի ու ֆերոմոլիբդենի առաքման լոգիստիկ ժամանակավոր դժվարություններ:

Ֆերոմոլիբդենի իրացման համար կարող է դժվարություններ առաջացնել Եվրոպայում պողպատաձուլական ընկերությունների գործունեության դադարեցումը, որը մեր արտադրանքի իրացման հիմնական շուկան է: Արդեն տեղեկություններ ենք ստանում, որ իրենց գործունեությունը դադարեցնում են Չիլիի և Պերուի լեռնահարստացուցիչ ընկերությունները:

Այս պայմաններում ամբողջ չափով գիտակցելով պատասխանատվությունը՝ մեր ձեռնարկության կոլեկտիվը ֆինանսավորող, մատակարար և գնորդ գործընկերների հետ համատեղ անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի այս դժվար ժամանակները հաղթահարի առանց մեծ կորուստների: Հավաստիացնում եմ բոլորին, որ քանի դեռ կա թեկուզ չնչին ֆիզիկական հնարավորություն, կկատարենք մեր պարտավորությունները: Մեզ համար այս պահին առաջնահերթ է, որ մեր ձեռնարկության աշխատակիցները, ինչպես նաև մեզ ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող հայաստանյան ընկերությունների կոլեկտիվները անխափան և ժամանակին ստանան իրենց աշխատավարձը։ Առաջին անգամ չէ, որ մենք ստիպված են աշխատել ծանր պայմաններում, սակայն այս աննախադեպ ճգնաժամի նետած մարտահրավերները պահանջում են ոչ ստանդարտ լուծումներ և որոշումներ, ինչպես նաև առաջնահերթությունների հստակ գիտակցում:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչով դիմել բոլորին։

Տիկնայք և պարոնայք, սիրելի՛ հայրենակիցներ,

ես համաճարակաբան չեմ և առողջապահական ռիսկերը չեմ պատրաստվում գնահատել, սակայն հնարավոր տնտեսական կորուստները մեր փոքրիկ տնտեսության համար արդեն իսկ տեսանելի են և հուսադրող չեն: Վստահ եմ, որ տնտեսական այս դժվարություններն ավելի հեշտ կլինի հաղթահարել, եթե մենք բոլորս մեր ընտանիքներում, կոլեկտիվներում և հասարակությունում ընդհանրապես հայտարարենք «երաշտային զինադադար»:

Մոռանանք հին նեղվածություններն ու վիրավորանքները, հանուն ընդհանուր գործի պատրաստ լինենք ներել նորերը և անենք ամեն ինչ, որ մեր կողքին ապրող մարդիկ մշտապես զգան մեր օժանդակությունն ու սատարումը:

Մաղթում եմ բոլորիս առողջություն և խաղաղություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:16 05/11/2019  |  Վարչական իրավունք«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը հանդես է եկել հաղորդագրությամբ
11:11 31/10/2019  |  Քրեական խրոնիկոնԹափոնաջրերի խողովակի վնասման և Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
13:13 17/10/2019  |  Բնապահպանական իրավունքՎթարը վերացվել է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի մասնագետները քայլեր են ձեռնարկում հետևանքները վերացնելու ուղղությամբ
13:14 23/09/2019  |  ԼՐԱՀՈՍ«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ»-ը «Moody's»-ի կողմից ստացել և հրապարակել է առաջին կորպորատիվ վարկանիշը Հայաստանում
14:55 08/07/2019  |  ՏնտեսությունԶՊՄԿ-ն՝ Ամերիաբանկի աջակցությամբ, թողարկում է ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով պարտատոմսեր
16:14 24/06/2019  |  Տնտեսություն«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ TRAFIGURA ընկերության գլխավոր տնօրեն
17:26 25/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀարկերը հաշվարկում և վճարում է բացառապես ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
09:38 28/09/2018  |  ԼՐԱՀՈՍՄհեր Պոլոսկով. Բնակավայրերից հեռու նոր պոչամբար կառուցելու համար ԶՊՄԿ-ն մեծածավալ ներդրումներ է իրականացնելու. «Առավոտ»
15:55 11/05/2018  |  ԼՐԱՀՈՍԶանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է բնականոն գործունեությունը. Հայտարարություն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]