ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դրանք մեռելածին, անգրագետ նորմեր են, ապացուցումն անհնար է լինելու. փաստաբանը՝ մեկուսացման եւ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար պատիժ սահմանող փաթեթի մասին 03/23/2020 22:20 | Կորոնավիրուս
«Դրանք մեռելածին նորմեր են, անգրագետ նորմեր եւ վկայում են այն մասին, որ իշխանության մեջ չկա որեւէ որոշում կայացնող գրագետ իրավաբան, որը ծանոթ է իրավակիրառ պրակտիկային»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որով պատիժ է սահմանվում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար։
Փաստաբանն ասաց՝ մի կողմ է թողնում «մեկուսացած» կամ «ինքնամեկուսացած» ձեւակերպումները, որոնք ըստ փաստաբանի, քրեական նորմի կիրառման համար տվյալ պարագայում էական չեն, առավել էականը, ըստ Աթանեսյանի այն է, թե ի՞նչ եղանակով պետք է հաստատեն, որ վարակը՝ կորոնավիրուսը, փոխանցվել է մեկ անձից, օրինակ տասը անձի: «Դա անհնար է, գիտությունը նման նվաճում չունի, հետեւաբար, եթե նման գործ լինի այն քննության ընթացքում միանգամից փակուղի կմտնի: Եթե անգամ վիրուսը մանրադիտակով տեսնեն, գրված չէ վարակողի անունը եւ անձնագրի սերիան եւ բացարձակ հասկանալի չէ, թե անձը վարակվեց այս ժամին , այս մարդուց, թե մեկ ժամ հետո, տանը՝ ուրիշից»,-ասաց Աթանեսյանը՝ շեշտելով, որ ապացուցումն անհնար է լինելու, հետեւաբար, խոսքը զուտ փիար նշանակության նորմի մասին է, որով քաղաքացիներին փորձում են վախեցնել, թե եթե չմեկուսանաք՝ կդատվեք:
Հիշեցնենք, որ ըստ փաթեթի, արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով : Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոններխախտելու հետեւանքով անզգուշությամբ այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով, մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։
«Այդ ամենը որեւէ աղերս չունի քրեական իրավունքի հետ, պետության եւ իրավունքի տեսության մեջ դրանք կոչվում են մեռելածին նորմեր, որը երբեք չի կարող կիրառվել, իսկ կիրառվելու դեպքում էլ այնպիսի խայտառակ ապօրինություն կլինի, որ անկախ կոնկրետ դեպքից, արդեն իսկ մարդու իրավունքները ոտնահարվում են»,-կարծում է փաստաբանը՝ հավելելով, որ քանի որ ապացուցման փաստն անհնարին է դառնում, խոսել մեղքի ձեւի կամ դիտավորության մասին, եւս անիմաստ է դառնում:
«Ի՞նչ է նշանակում անզգուշությամբ վարակել, ենթադրենք, մարդը հիվանդ է եւ պետք է հաց գնի, նրան ոչ ոք չի օգնում, նա գնում է խանութ՝ հնարավորինս պաշտպանվելով, բայց, ինչ-որ մեկի բախտը չի բերում, գալիս-հպվում է նրան եւ հիվանդանում, հիմա ստացվեց, որ անձն անզգուշությամբ վարակե՞ց, նա չէր կարող կանխել դա: Մեղքի անզգուշությունը կայանում է անփութության եւ ինքնավստահության մեջ, հիմա այս դեպքում հնարավոր չէ, անձը պետք է հաց առնի, որովհետեւ երեխաները սոված են, իսկ այդ՝ դիտավորությամբ վարակելը ես չեմ հասկանում, ի՞նչ է գնում ես, ինչ-որ մեկի վրա շնչո՞ւմ, դա ավելի շատ հոգեկան հիվանդի արարք է»,-նկատում է Տիգրան Աթանեսյանը:
Ինչ վերաբերում է Էջմածնի դեպքը որպես հնարավոր նախադեպ դիտարկելու հավանականությանը` փաստաբանը նկատեց, որ վարչապետ Փաշինյանը տվյալ դեպքը ներկայացրեց այլ կերպ, տիկինը՝ այլ: «Այստեղ կարծում եմ, ոչ թե անզգուշությամբ վարակելու, այլ պաշտոնեական անփություն կար, ես չեմ ուզում ասել ում կողմից, բայց կարելի է մտածել, որ շատ մարդկանց կողմից է եղել այդ անփությունը: Առհասարակ, չեմ հասկանում, թե ինչպես է երկրի ղեկավարը շարքային քաղաքացու վրա գցում այն, ինչ ինքը կամ իր ենթակաները չեն արել»,-եզրափակեց Աթանեսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ