ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ 03/21/2020 20:08 | ԸՍՏ ՕՐԵՆՔԻ

Գաղտնիք չէ, որ առօրյա կյանքում մարդիկ իրենց կենցաղային խնդիրները կարգավորելու համար բանկերից կամ վարկային կազմակերպություններից վարկ են վերցնում։ Սակայն շատ հաճախ տարբեր պատճառներով չեն կարողանում այդ գումարները։ «Փաստինֆո»-ի «Եղեք իրազեկ» հաղորդման ժամանակ փաստաբան Մինաս Մուրադյանը ներկայացրել է օրենսդրական կարգավորումները։
Ի՞նչ անել եթե հայտնվել եք նմանատիպ իրավիճակում։
Սնանկություն. ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու հիմքերը, կարգը և ժամկետները
Սնանկության դիմում կարելի է ներկայացնել ինչպես իրավաբանական անձի, այնպես էլ ֆիզիկական անձի դեմ: Սնանկության մասին ՀՀ օրենքը սահմանում է այն հիմքերը, որոնց դեպքերում հնարավոր է դիմել դատարան պարտապանին սնանկ ճանաչելու նպատակով։
Սնանկության գործերի վարումն իրականացվում է մասնագիտացված դատարաններում, տվյալ դեպքում ՀՀ Սնանկության դատարանում։
Պարտապանին սնանկ ճանաչում է դատարանը կամ պարտատիրոջ կողմից տրված դիմումի հիման վրա (հարկադրված սնանկություն), կամ երբ պարտապանն ինքն է կամավոր կերպով դիմում դատարան իրեն սնանկ ճանաչելու պահանջով (կամավոր սնանկություն):
1) կամավոր սնանկություն
Պարտապանը սեփական նախաձեռնությամբ կարող է դիմում ներկայացնել սնանկ ճանաչվելու համար հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
• եթե պարտավորություններն գերազանցում է 1 միլիոն դրամը
• Պարտապանի ակտիվները գնահատվել են 1 միլիոն դրամից ցածր արժեքով (այսինքն՝ անձին պատկանող գույքի արժեքը ցածր է 1 միլիոն դրամից)
Կամավոր սնանկության դիմում ներկայացնելու և այն հետ վերցնելու իրավունք ունեն`
ա) իրավաբանական անձանց անունից՝ դրա լիազորությունն ուեցողները
բ) ֆիզիկական անձի անունից` տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ներկայացուցիչը:
Կամավոր սնանկության դիմում ներկայացնելիս պարտապանը պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի ցանկը (ներառյալ` կապիտալ և ֆինանսական ներդրումները, հիմնական և շրջանառու միջոցները, ինչպես նաև ոչ նյութական ակտիվները և նշված կազմին չպատկանող այլ միջոցները)
բ) պարտապանի պարտատերերի և պարտապանների ցուցակը, նրանց անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը, պարտավորությունների բնույթը և չափը:
ե) պարտապանի հայտարարությունը` ֆինանսական առողջացման մտադրության մասին.
զ) տեղեկություններ (ապացույցներ) այլ գույքային իրավունքների մասին:
Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:
Եթե կամավոր սնանկության դիմումը ներկայացվել է օրենքի պահանջներին համապատասխան, և առկա չեն այն վերադարձնելու կամ մերժելու հիմքեր, ապա դատարանը կայացնում է որոշում դիմումը վարույթ ընդունելու մասին, և այնուհետև, այդ պահից սկսած՝ ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին։
Դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը (որոշումները, վճիռները) օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
Անձի սնանկ ճանաչվելուց հետո տվյալ գործով նշանակվում է սնանկության կառավարիչ, ով սկսում է պարտապանի անվամբ գույքի հայտնաբերմանն ու իրացմանն ուղղված գործողություններ։
Ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձն ազատվում է բոլոր դրամական պարտավորությունների կատարումից, բացառությամբ`
Ալիմենտների վճարումից.
սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումներից.
կյանքի և առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորություններից.
հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից:
սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում ստանձնած և 100.000 դրամը գերազանցող պարտավորությունների.
գ) ուսման վարկավորման գումարը վերադարձնելու պարտավորության.
դ) պարտատերերի պահանջներից սնանկության վարույթի ընթացքում գույք թաքցրած լինելու դեպքում` թաքցված գույքի արժեքի չափով:
Ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` հինգ տարվա ընթացքում, նույն ֆիզիկական անձը չի կարող կամավոր սնանկության դիմում ներկայացնել սնանկ ճանաչվելու համար, իսկ նման դիմում ներկայացնելու դեպքում դիմումի ընդունումը ենթակա է մերժման սույն օրենքով սահմանված կարգով:
Ֆիզիկական անձի սնանկ ճանաչվելու դեպքում աշխատավարձի վրա չի կարող սահմանափակում կիրառվել։
Մանրամասները՝ տեսանյութում, «Եղե՛ք իրազեկ»
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/06/2021 11:00 Օնիկ Գասպարյանի տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ինչ նպատակով նա չի պահանջել Փաշինյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
- 03/06/2021 10:15 Արջն իր ահից է գոռում. ո՞րն է նման պահվածքի իրական պատճառը․ «Փաստ»
- 03/06/2021 10:10 Ներդրումային իմիտացիա. «Փաստ»
- 03/06/2021 08:38 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը․ «Ժողովուրդ»
- 03/06/2021 08:36 Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է ․ «Հրապարակ»
- 03/06/2021 08:33 Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին «168 ժամ»
- 03/06/2021 08:31 Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/07/2021 15:17 Մի փնտրեք «փրկիչ». Փնտրեք ռացիոնալ, կառավարման փորձ ունեցող, լիդերի հատկություններով օժտված մարդու. Արա Վարդանյան
- 03/07/2021 14:44 2.5 տարի արցախյան հարցում դավաճան իշխանությունների կողքին անվերապահորեն կանգնած ուժերը ունեն պատասխանատվության իրենց բաժինն այսօրվա աղետի համար. Արմեն Աշոտյան
- 03/07/2021 14:40 Այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում.Հրանտ Բագրատյան
- 03/07/2021 14:36 Նոյեմբերի 10–ը կգա՞, թե՞ ոչ ․ թուրքերը Հայաստանը վերացնում են Նիկոլի ձեռքերով. Անդրանիկ Թևանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/07/2021 09:53 ՃՏՊ Հալաբյան փողոցում․ կա երկու զոհ
- 03/04/2021 21:13 Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում․ կա զոհ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները