ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա լուրջ քաղաքական նշանակություն ունեցող գործոն էր, որը մենք կորցրեցինք եւ որը անհնար է լինելու վերականգնել. Սուրեն Սարգսյանը՝ ԱՄՆ-ի կողմից Արցախին տրվող օգնության դադարեցման մասին 03/21/2020 17:42 | Հարցազրույց
«Փաստինֆո»-ի զրուցակիցն է միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը:Սուրեն Սարգսյանի հետ զրուցել ենք ԱՄՆ-ի կողմից Արցախին տրվող ուղիղ դրամական օգնության դադարեցման խնդրից:
-Պարոն Սարգսյան, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը տեղեկացրեց, որ չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և Կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը։ Սա սպասելի՞ որոշում էր :
-Այս որոշումը մի քանի պատճառներ ունի, նախ, Միացյալ նահանգների ներկայիս վարչակարգի համար արտաքին օգնությունը ընդհանրապես առաջնահերթություն չէ: Սա առաջին պատճառն է, երկրորդ պատճառը կայանում է նրանում, որ ադրբեջանցիները բավականին ակտիվ աշխատել են այս տարիների ընթացքում, հենց Արցախին տրամադրվող օգնությունը կրճատելու համար եւ երրորդ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ ցավոք, մեր իշխանությունները ակտիվ չեն աշխատել ԱՄՆ անվտանգության խորհրդի հետ, որն այդ ծրագրի հիմնական պատասխանատուներից է: Վերջերս մեր կենտրոնը տեղեկություններ տրամադրեց այն մասին, թե ինչ ակտիվությամբ են ԱՄՆ անվտանգության խորհրդի հետ ադրբեջանական լոբբիստները աշխատում եւ նաեւ ասել էինք, որ թիրախը Արցախին տրամադրվող օգնությունն է: Սա նույնպես կարեւոր հանգամանք է, եւ , բնականաբար, նաեւ Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն չեն աշխատել ԱՄՆ իշխանությունների հետ, ինչն էլ բերել է այս որոշմանը:
-Այսինքն, Հայաստանի իշխանությունը կարող էր ինչ-որ բան անել, բայց, փաստորեն չի՞ արել:
-Բնականաբար, իշխանությունը միշտ էլ կարող է բան անել, իշխանությունները միշտ էլ պատասխանատու են արտաքին քաղաքականության համար եւ սա նույնպես բացառություն չէ: Իշխանությունները կարող էին ավելի ակտիվ աշխատել ԱՄՆ-ի հետ, ինչը մենք չենք նկատում:
-Եթե չեմ սխալվում, բացի Հայաստանից, ԱՄՆ-ը միակ պետությունն էր, որն ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին: Ֆինանսական աջակցության դադարեցման որոշումը արդյո՞ք քաղաքական ուղերձ է:
-Այո, ԱՄՆ-ը աշխարհի միակ պետությունն է, որը չճանաչելով Արցախի անկախությունը, Արցախին նմանատիպ օգնություն էր ցուցաբերում, այսինքն, ԱՄՆ-ի բյուջեն գումար էր տրամադրում Ա.. հասարակական կազմակերպությանը, որն էլ Արցախի տարածքում իրականացնում էր ականազերծման աշխատանքները: Այս առումով , իհարկե, բացառիկ քաղաքական ձեռքբերում է եղել մեր լոբբիստների կողմից այս ծրագրում Հայաստանի կամ Արցախի ընդգրկումը: ՀԻմա շատ պնդումներ կան այն մասին, որ ծրագիրն արդեն մոտենում էր ավարտին , որովհետեւ Արցախի հիմնական հատվածը ականազերծված է, բայց նման դեպքերում միշտ էլ գալիս են այլընտրանքային ծրագրերի, որոնք կարելի էր ֆինանսավորել: Ժամանակին, օրինակ, ԱՄՆ-ը ֆինանսավորում էր այնպիսի ծրագրեր ինչպիսիք են Ստեփանակերտի խմելու ջրի խնդիրը: Նույն տրամաբանությամբ կարելի էր հասնել նաեւ այլ քաղաքների ու շրջանների խմելու ջրի ծրագրին: Այնպես որ, միանշանակ չէ, որ ծրագիրը փակվեց, որովհետեւ աշխատանքներն ավարտվեցին: Միշտ աշխատանք կարելի է կատարել:
-Սա ադրբեջանական լոբբինգի հաղթանակը կարո՞ղ ենք համարել:
-Այո, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին ադրբեջանցիներն այս ուղղությամբ աշխատում են եւ իրենց համար իրականում Արցախում ֆինանսական օգնության տրամադրումը փուշ էր քո կոկորդում եւ նրանք օրնիբուն աշխատում էին հենց այս ծրագրերը կրճատելու, դադարեցնելու համար եւ ընդհանրապես, Հայաստան- ԱՄՆ շփումները բացառելու համար: Այս ծրագրից Արցախն օգտվում էր արդեն մի քանի տարի է ֆինանսական օգնություն տրամադրվում էր, բայց այստեղ կարեւորը ոչ թե ծրագրի տեւողությունն է եւ գումարները այլ կարեւորը այն հանգամանքն է, որ սա լուրջ քաղաքական նշանակություն ունեցող գործոն էր, որը մենք արդեն կորցրեցինք եւ ցավոք, անհնար է լինելու վերականգնել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ