Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար դասախոսություն է կարդացել ուսանողների համար և կորոնավիրուսի հետ կապված տնային հանձնարարություն տվել 03/20/2020   19:01  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Դասախոսությունը, որը նախագահին հիշեցրել է իր ուսանողության և դասախոսության տարիները ԵՊՀ-ում, Արմեն Սարգսյանը սկսել է այսօրվա հրատապ՝ նոր կորոնավիրուսի վարակի թեմայից, մասնավորապես նշելով. «Մենք բոլորս ապրում ենք հատուկ ժամանակներ, երբ Հայաստանում և ամբողջ աշխարհում կորոնավիրուսը տարածվում է: Մեզնից յուրաքանչյուրը փորձում է ապրել ոչ թե ինքնամեկուսացված, այլ՝ պահպանելով որոշակի հանրային հեռավորություն ուրիշներից։ Ես կարծում եմ՝ որևէ մեկի համար հանրային հեռավորություն պահելը, իր աշխատանքի վրա կենտրոնանալն իրականում լավ բան է, հատկապես եթե երիտասարդ ես, եթե մտածելու, սովորելու շատ բան ունես»։

Հանրապետության նախագահը դասախոսության թեմայի համատեքստում անդրադառնալով համաճարակներին, ասել է, որ վերջին մի քանի հազարամյակում բազմաթիվ համաճարակներ են եղել, որոնք տարբեր բնույթ են ունեցել՝ և՛ բակտերիալ, և՛ վիրուսային։ Մինչև առաջին և երկրորդ հազարամյակը, քանի դեռ հակաբիոտիկները չէին հայտնաբերվել, բակտերիալ համաճարակների դեմ պայքարի մեկ ձև է եղել՝ հանրային հեռավորություն պահելը, այսինքն՝ ինքնամեկուսանալը։ «1665 թվականին հերթական բակտերիան, որ տասնամյակներ տարբեր անուններով պտտվում էր ամբողջ Եվրոպայում, հասել էր Լոնդոն, որտեղ սկսվեց այսպես կոչված լոնդոնյան համաճարակը, որը հարյուր հազար մարդկանց կյանք խլեց,-պատմել է Արմեն Սարգսյանը։ -Այդ համաճարակը տարածվեց նաև շրջակա քաղաքներում և հասավ Օքսֆորդ, Քեմբրիջ։ 1665 թ. օգոստոսի 8-ին Քեմբրիջի համալսարանը փակվեց։ Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջի ուսանող էր Իսահակ Նյուտոնը, երիտասարդ 23 տարեկան ուսանող, որին հրատապ առաջարկեցին լքել համալսարանը։ Նյուտոնը քոլեջի ղեկավարությանը խնդրեց, որ քոլեջից մեծ քանակությամբ գրքեր տանի իր հետ և վերադարձավ իր հայրական տուն, որտեղ անցկացրեց մոտ մեկ տարի։ Մեկ տարի նա ինքամեկուսացված էր, համարյա տնից դուրս չէր գալիս, երբեմն հարևան զարդերի խանութից գնում էր փոքրիկ բյուրեղներ: Այդ մեկ տարվա ընթացքում Իսահակ Նյուտոնը հսկայական մտավոր գործունեություն ծավալեց, ժամանակն անցկացրեց կարդալով, առնվազն երեք ուղղությամբ հսկայական հաջողություններ ունեցավ: Մաթեմատիկայի հիմքերը՝ սկսած դիֆերենցիալ անալիզից, նաև Նյուտոնի անվան հետ են կապված: Երկրորդն օպտիկայի ոլորտն է. խանութից գնված բյուրեղներն օգտագործելով՝ նա առաջինը հայտնաբերեց, որ լույսը պարզ լույս չէ: Այն կազմված է բազմաթիվ գույներից, որոնք սպեկտոր են: Եվ երրորդը. լեգենդ կա, որ ձգողականության տեսությունը հենց ա՛յդ ժամանակ ձևավորվեց Նյուտոնի մոտ, և դա կապում են նրա հայրական տան խնձորի ծառի հետ։

Իսահակ Նյուտոնը վերադառնալով Քեմբրիջ, շատ արագ ուսանողից դարձավ պրոֆեսոր, հետո դարձավ նաև Թրինիթի քոլեջի ղեկավարը։ Այդ մեկ տարին շատ արդյունավետ էր Նյուտոնի համար»։

Անդրադառնալով ինքնամեկուսացման երևույթին, Հանրապետության նախագահն ասել է. «Ինքնամեկուսացումը կամ տանը մնալը հատկապես այս պայմաններում հոյակապ հնարավորություն է մտածելու, սովորելու, ձեզ զարգացնելու, գուցե նաև Նյուտոնի նման հանճարեղ մտքերով վերադառնալու համալսարան»։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, նախագահն ասել է, որ այն հաղթահարելու ենք բոլորով միասին։ «Լավ հիշեք, որ դրա համար ձեզնից յուրաքանչյուրը պետք է իր հստակ նպատակն ու ծրագիրն ունենա այս մեկ կամ մի քանի ամսվա համար, միաժամակ լինի կարգապահ,-նշել է նախագահ Սարգսյանը:- Կազմակերպվածությունը և կարգապահությունը շատ էական են։ Պատասխանատվության զգացումով վերաբերվեք ոչ միայն մեր երկրին, ազգին, այս առողջական մեծ խնդրին, այլ նաև ինքներդ ձեզ։ Ձեր ամենաթանկ արժեքներից մեկը ձեր ժամանակն է, և եթե մեկ ամիս տանն ես ու վիրտուալ ձևով կապված ես աշխարհի հետ, ապա դա պետք է լավագույնս օգտագործել»։ Շարունակելով կորոնավիրուսի թեման մեկտեղել ֆիզիկայի, մաթեմատիկայի հետ՝ նախագահն այն համադրել է աշխարհում տարածվող գլոբալ ռիսկերի հետ։ «Եթե խոսում ենք կորոնավիրուսի մասին և մեր հայացքն ուղղում ենք դեպի պատմությունն, ապա հայտնաբերում ենք, որ մասշտաբային հիվանդություններ եղել են բոլոր հազարամյակներում և տարել միլիոնավոր մարդկանց կյանքներ,-ասել է Արմեն Սարգսյանը։- Սակայն եթե հետ ենք նայում վերջին քսան, երեսուն, քառասուն տարիներին, կորոնավիրուսի նկատմամբ մեր վերաբերմունքը բոլորովին ուրիշ է։ Արդյո՞ք այդ վիրուսն է շատ տարբեր։ Այո, տարբեր է, որովհետև բոլոր վիրուսներն իրականում գոյություն ունեցող վիրուսների մուտանտներ են և նոր որակ են բերում իրենց հետ։

Այսօր աշխարհը շատ տարբեր է։ Այդ աշխարհի մասին ես երկար տարիներ մտածել եմ, փորձել եմ նույնիսկ մաթեմատիկա կիրառել այնտեղ, անվանում եմ քվանտային։ Քվանտային այն իմաստով, որ այսօրվա աշխարհում տեղի ունեցող պրոցեսները դասական չեն, որովհետև արագություններն են տարբեր, մենք շատ հաճախ շատ մեծ արագությամբ ենք տեղափոխվում։ Երկրորդը՝ մեր կոմունիկացիան լույսի արագությամբ է։ Երրորդը՝ քվանտային է այն իմաստով, որ հին մոտեցումները՝ լինի քաղաքականության, տնտեսության, հարաբերությունների մեջ, համարյա չեն աշխատում, նոր ձևեր են ստեղծվում։ Հետևաբար, գլոբալ ռիսկերը ևս ձեռք են բերում որոշակի քվանտային բնույթ, այսինքն՝ նրանք դասական իմաստով կանխատեսելի չեն։ Կանխատեսելի չէ, թե, օրինակ, եթե վիրուսը սկսում է Չինաստանում, հաջորդ երկիրը որտեղ է, օրինակ, Իտալիայում է կամ, ենթադրենք, Ֆրանսիայում։ Սրանից ամիսներ առաջ իմ ելույթներից մեկում երբ խոսում էի քվանտային աշխարհի մասին, օրինակ բերեցի, որ, եթե հիվանդություն է ստեղծվում, ենթադրենք, Չինաստանում, հաջորդ երկրները կարող են լինել, ասենք, Արգենտինան և Իտալիան։ Սա, իհարկե, կանխատեսում չէր, այլ՝ նույնպես քվանտային պրոցես։ Իհարկե, կարող եք սա կոնսպիրացիայի տեսություն սարքել, թե՝ ես գիտեի, որ Չինաստանում կլինի, կգա Իտալիա, բայց սա ընդամենը քվանտային պահվածք է»։

Հանրապետության նախագահն ասել է, որ իրենց պահվածքով քվանտային են նաև ֆինանսական ռիսկերն աշխարհում, քվանտային է նույնիսկ ահաբեկչությունը:

Նախագահի խոսքով՝ մենք եկել ենք նոր աշխարհ, որտեղ հիմնական ներդրումը նոր տեխնոլոգիաներն են, թևակոխել ենք մի նոր գործընթաց, որ նա անվանում է R-evolution, այսինքն՝ rapid evolution, այսինքն՝ ոչ թե փուլային անցումներ կլինեն, այլ՝ այդ փուլերը իրար կսերտաճեն, և կունենանք շատ արագ պրոցեսներ։ «Դրա արդյունքում այսօր ունենք տեխնոլոգիաներ, որոնք ընդամենը 10, 20 տարի առաջ ֆանտաստիկա էին թվում,-ասել է նախագահ Սարգսյանը։ - Մեր բոլորի համար զարգացման ճանապարհն այն է, որ տեսնենք, թե հաջորդ փուլը որն է։ Իսկ հաջորդ փուլն արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեքենայական ուսուցման հետ է կապված։ Հեղափոխությունները, որ մեզ սպասվում են բժշկության, գենետիկայի և մնացած ոլորտներում, լինելու են ֆենոմենալ, աներևակայելի։ Դրան մենք պետք է պատրաստ լինենք։ Մենք վաղվա համար ոչ թե պարզ ծրագրավորող պետք է պատրաստենք, այլ՝ մաթեմատիկոս մոդելավորողներ, որոնք կկարողանան մոդելավորել ապագան, մարդիկ, որոնք կարող են ամենաբարձր մակարդակով մոդելավորել և խնդիրներ լուծել։ Ուրախ եմ, որ դուք այն սերունդն եք, որ դրանով պետք է զբաղվի։

Ինքնամեկուսացումը կա, ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի կրկնել այն ինչ, որ Իսահակ Նյուտոնն է արել»։

Դասախոսության ավարտին նախագահն առաջարկել է, որ ունկնդիրներից յուրաքանչյուրը մտածի և ինչ-որ ձևով կորոնավիրուսի հետ կապված մաթեմատիկական մոդելավորման խնդիր լուծի. «Դուք կարող եք գրել ցանկացած խնդիր, որը կապված է գլոբալ ռիսկերի, դրա մոդելավորման հետ։ Կարող եք գրել 1 կամ 10 էջ։ Վերջնաժամկետը համարենք արտակարգ դրության ավարտը։

Կարծում եմ՝ սովորելու լավագույն ձևը քեզ տրամադրված ցանկացած գաղափար կամ նույնիսկ գրքում գրված բացարձակ ճշմարտությունը հարցականի տակ դնելն է։ Եթե էյնշտեյնը և Իսահակ Նյուտոնը կարողացել են, ինչու՞ դուք չեք կարող, ինչո՞ւ դուք չեք կարող հաջորդ քայլն անել»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:57 20/03/2020  |  ԼՐԱՀՈՍՍննդի մեկամսյա պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի
18:35 20/03/2020  |  ԿորոնավիրուսՊարետի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը
18:18 20/03/2020  |  ԿորոնավիրուսՊարետը ցուցում-ուղեցույց է տարածել
18:12 20/03/2020  |  ԿորոնավիրուսCOVID-19 -ի համար բացված հաշվին կա ավելի քան 321 մլն դրամ
18:08 20/03/2020  |  ԼՐԱՀՈՍԴասախոսությունների շարք և նախագահական մրցույթ. նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցմամբ նախաձեռնել է առցանց դասախոսությունների շարք ուսանողների համար
18:01 20/03/2020  |  ԿորոնավիրուսԱՄՆ-ում կորոնավիրուսից 34-ամյա հայ է մահացել. նրա քաղաքացիությունը ճշտվում է
17:57 20/03/2020  |  Կորոնավիրուս«Ջի Էյ Թի Քաթինգ» ընկերությունը սահմանային վերահսկողություն իրականացնողներին հատուկ դիմակներ է նվիրել
17:37 20/03/2020  |  ԿորոնավիրուսՄարտական հերթափոխի մեկնող զինծառայողները պարտադիր բժշկական զննում են անցնում
17:28 20/03/2020  |  Կորոնավիրուս«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը հոսանքազրկված է 1 ժամով. Հորդորում են խոճապի չմատնվել
17:15 20/03/2020  |  ԿորոնավիրուսՖրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը Հայաստանում գտնվող ֆրանսիացիներին կոչ է արել վերադառնալ Ֆրանսիա

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]