Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց 04/23/2024   00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   00:05 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   00:02 Եկել է ոտքի կանգնելու ժամանակը. Դավիթ Անանյան 04/22/2024   23:57 Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 04/22/2024   23:47 Աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները․ Փաշինյան 04/22/2024   23:39 Տավուշի չորս գյուղերն իմ Հայրենիքն են․ Մհեր Նավոյան 04/22/2024   23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել 04/22/2024   23:18 Որդին դանակահարել էր հորը, վերջինս հիվանդանոցում մահացել է 04/22/2024   23:00 Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը․ Ալեն Սիմոնյան 04/22/2024   22:34 ՈՒ՞ր է այն կայծը, որից բոց պիտի բռնկվի 04/22/2024   22:27 ԵԱ․ Նարեկ Մանասյանի երկրորդ հաղթանակը 04/22/2024   22:17 Ոսկեպար- Կիրանց ճանապարհին ակցիայի մասնակիցները պայթյուններին ձայներ են լսել 04/22/2024   22:12 Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/21/2024   19:51 Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը վնասվածքներ է ստացել

«Մենք պետք է գտնենք նոր հնարավորություններ, որոնք էականորեն կփոխեն Հայաստանի տնտեսական վիճակը և տնտեսական տեղադիրքը աշխարհում». վարչապետի մոտ քննարկվել են տնտեսական հակաճգնաժամային միջոցառումները 03/20/2020   23:10  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տնտեսական հակաճգնաժամային միջոցառումները:

Վարչապետը նշել է, որ կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է այս ձևաչափով, որը պայմանականորեն անվանվում է տնտեսական հակաճգնաժամային գործողությունների օպերատիվ շտաբ կամ պարետատուն: Նիկոլ Փաշինյանի արձանագրմամբ՝ արդեն կան կոնկրետ արդյունքներ, որովհետև արդեն իսկ կոնկրետ առաջարկություններ են մշակվել, որոնց վերաբերյալ շատ արագ հանրային քննարկումներ տեղի կունենան, և կկայացվեն որոշումներ:

«Մեր աշխատանքը հիմնականում 3 ուղղություն է ունենալու՝ տնտեսական հրատապ գործողություններ, սոցիալական բնույթի հրատապ գործողություններ և տնտեսական բնույթի ռազմավարական միջոցառումներ: Մենք, ըստ էության,  ինչպես ասվել է, կոնկրետացրել ենք մեր պատկերացումներն այդ գործողությունների վերաբերյալ, և հիմա ավելի վստահ եմ, որ քաղաքական այն խնդիրը, որ հռչակել ենք դեռևս ճգնաժամի մեկնարկային փուլում, այն է՝ մենք պետք է այս իրավիճակի մեջ փնտրենք և գտնենք նոր հնարավորություններ, որոնք էականորեն կփոխեն Հայաստանի տնտեսական վիճակը և Հայաստանի տնտեսական տեղադիրքը աշխարհում, մենք կկարողանանք այդ խնդիրները լուծել և այդ նպատակներին հասնել: Մանավանդ, ի հեճուկս համաշխարհային ճգնաժամի՝ Հայաստանը շարունակում է բարելավել իր տնտեսական իմիջը միջազգային և համաշխարհային տնտեսական ռեյտինգներում, և կարծում եմ, որ առնվազն մինչև այս պահը նաև կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում Հայաստանը շարունակում է բարելավել իր պոզիտիվ իմիջն աշխարհում: Կարծում եմ, որ սրանք ամենևին էլ երկրորդական նշանակություն չունեն՝ մեր հետագա պլանները ոչ միայն կազմելու, այլև իրագործելու իմաստով, և այս փուլում մեր խնդիրը պետք է լինի ոչ միայն մեր տնտեսվարողներին աջակցելը, մեր տնտեսության մրցունակությունն ավելացնելը, այլև պետք է շատերին տեսանելի լինի աշխարհում, որ ետճգնաժամային ժամանակներում Հայաստանը տնտեսական գործունեություն վարելու համար լավագույն տեղերից մեկն է աշխարհում: Սա, իհարկե, մեզնից լուրջ ջանք և լուրջ աշխատանք է պահանջելու, և ես համոզված եմ, որ այդ աշխատանքը մենք ի վիճակի կլինենք անել», - նկատել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ նաև քննարկման այս ձևաչափի որոշակի բյուրեղացման գործընթաց է լինելու, և կառավարությունը բաց է լինելու նաև առաջարկների, գաղափարների համար. «Պետք է հաղորդակցություն ունենանք նաև քաղաքական այն ուժերի, քաղաքացիական հանրության այն շրջանակների և տնտեսվարող այն շրջանակների հետո, որոնք մեզ հետ կիսելու գաղափարներ կունենան։ Իհարկե, այդ ամենը պետք է լինի համակարգված, որպեսզի աշխատանքը ոչ թե բարդացնենք, այլ դարձնենք առավել արդյունավետ: Մանավանդ հանրային քննարկումների փուլ ենք մտնում, և պարոն Գրիգորյան, ինչպես այսօր առավոտյան պայմանավորվել ենք, պետք է արդեն իսկ մտածել նաև այն մասին, որ այդ քննարկումներում շատ ուշադիր լինենք, որպեսզի բոլոր այն օգտակար գաղափարները կամ բոլոր գաղափարները, որոնք կարող են մեզ օգնել առավել արդյունավետ որոշումներ կայացնել, ի գիտություն ընդունենք և համոզվենք, որ տեղյակ ենք, հասու ենք այդ գաղափարներին. որոշակի առաջարկներ ունեցող մարդիկ, գործընկերները, քաղաքական ուժերը, տնտեսվարողները պետք է վստահ լինեն, որ իրենք լսելի են կառավարության համար»։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ կառավարությունն արդեն շատ հստակ իր ռազմավարությունն ընդգծել է, և պետք է պարզ լինի, որ այդ ռազմավարությունից չի շեղվելու այնքան ժամանակ, քանի դեռ հստակ ապացույցներ չկան, որ դա սխալ ռազմավարություն է: «Համոզված եմ, որ այդպիսի ապացույցներ չեն լինի, իսկ էությունը հետևյալն է. մենք ոչ թե ճգնաժամի արդյունքում պետք է խեղճանանք և ուրիշներին աջակցենք խեղճանալու պրոցեսների մեջ, այլ պետք է ճգնաժամի ընթացքում ուժեղանանք և աջակցենք բոլոր նրանց, ովքեր ուզում են ուժեղանալ, ովքեր հավատում են ուժեղանալու մեր՝ համընդհանուր և նաև իրենց անհատական հնարավորություններին և, իհարկե, այս ռազմավարությունը պետք է շարունակենք։

Կրկնում եմ՝ հատկապես տնտեսական ոլորտում մենք պետք է մրցունակության բարձրացումը, արդյունավետության բարձրացումը, նորարարության ներմուծումը և նոր աշխարհի ձևակերպմանը մասնակից լինելու հավակնությունները համարենք առաջնային՝ իհարկե, ունենալով նաև սոցիալական աջակցության հրատապ գործողությունների ծրագիր։ Երեկ մենք քննարկել ենք և դրա վերաբերյալ արդեն ունեցել ենք որոշումներ։ Այսօր ես նաև հանդիպում եմ ունեցել այս կապակցությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ: Մենք հստակ ուղենշել ենք այս առումով մեր անելիքը, և այստեղ էլ մեր հիմնական խնդիրն այն է, որ սոցիալական աջակցության ռեսուրսները լինեն հասցեական և հասնեն այն մարդկանց, ովքեր օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը և որևէ կերպ չհասնեն այն մարդկանց, ովքեր օբյեկտիվորեն դրա կարիքը չունեն։

Այսօր մենք պետք է քննարկենք գյուղատնտեսության ոլորտում մեր անելիքները, և այդ անելիքների վերաբերյալ արդեն նախնական պատկերացումներ կան: Այսօր այդ պատկերացումները կճշգրտենք և բովանդակությունը որոշակի տեսքի հասցնելուց հետո, արագ հանրային քննարկման փուլով անցկացնելուց հետո արդեն կփորձենք արձանագրել որպես կառավարության որոշումներ», - ընդգծել է երկրի վարչապետը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը որոշակի ցուցանիշներ է ներկայացրել առանձին ոլորտներում շրջանառության ծավալների վրա կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված տնտեսական ազդեցության, հարկային վճարումների և եկամուտների, ապրանքաշրջանառության  ծավալների վերաբերյալ: Եվս մեկ անգամ անդրադառնալով հարկային արձակուրդի գաղափարին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը հարկային արձակուրդ չի տրամադրելու. մարդիկ պետք է պատրաստ լինեն իրենց հարկերը վճարել, և  հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակը՝ կառավարությունը ևս միջոցներ է ներդնելու՝ քաղաքացու հետ մասնակցելով հարկերի վճարմանը:

Խորհրդակցությանը քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի հակաճգնաժամային միջոցառումների փաթեթը: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ֆերմերներին, գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական կոոպերատիվներին հնարավոր օժանդակության մեխանիզմներին և գործիքակազմին: Արծարծվել են գյուղատնտեսական միկրովարկավորման՝ որպես հակաճգնաժամային աջակցության արդյունավետ գործիքի կիրարկմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գյուղատնտեսական հակաճգնաժամային միջոցառումների փաթեթը միտված է լինելու և՛ ոլորտին աջակցություն ցուցաբերելուն, և՛ ընդհանուր առմամբ երկրի տնտեսական զարգացմանը: Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գույքագրել բոլոր առաջարկությունները, լրամշակել միջոցառումների փաթեթը և հաջորդ շաբաթվա սկզբին ներկայացնել վերջնական քննարկման:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:06 20/03/2020  |  ԿորոնավիրուսՆաեւ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում Հայաստանը կարողանում է բարելավել իր պոզիտիվ տնտեսական իմիջը աշխարհում . Նիկոլ Փաշինյան
19:25 20/03/2020  |  ՀարցազրույցՎարչապետը նույնիսկ տեղյակ չէ, որ «Արմենիկում» ու ՁԻԱՀ-ի կենտրոններն իրար հետ կապ չունեն․ ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները՝ վարչապետի հետ հանդիպման մասին
17:18 20/03/2020  |  ԼՐԱՀՈՍՄենք բոլորս իմացել ենք եւ գիտենք այն պրոբլեմները, որոնք գոյություն են ունեցել Ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում. Նիկոլ Փաշինյան
14:50 20/03/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն ընդունել է ԱԱԾ–ի և ոստիկանության նորանշանակ ղեկավարներին. տեսանյութ
09:58 20/03/2020  |  ՄամուլՊարզվում է՝ մեր վարչապետը դեռ մեղմ է ասել. «Հրապարակ»
09:50 20/03/2020  |  ՄամուլՀոգևոր դասն ու հավատացյալները վրդովված են. «Հրապարակ»
22:13 19/03/2020Արդարադատությու՞ն, թե՞ քաղաքական նպատակահարմարություն
21:37 19/03/2020Եթե կառավարույթունը չգնա դրամի արժեզրկման` ռումբը կմեծացնենք՝ պատրույգը երկարացնելու հաշվին. Սուրեն Պարսյան
21:15 19/03/2020  |  ՏնտեսությունՏիգրան Խաչատրյանը չպնդեց իր այն հայտարարությունը, որ Չինաստանում բռնկված կորոնավիրուսը թույլ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա
14:54 19/03/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային ծննդյան օրվա կապակցությամբ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]