Թեմաներ
Երեքշաբթի 05 / 26 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/26/2020   21:17 Դավիթաշենում դիտարկված 27 տնտեսվարողից 17-ի մոտ արձանագրվել են խախտումներ. ԱԱՏՄ 05/26/2020   21:07 ԱՄՆ-ը հայտնել Է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից ՄիԳ-29 եւ Սու-24 Լիբիա փոխադրելու մասին 05/26/2020   20:48 «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը չեղարկում է կանոնավոր չվերթները 05/26/2020   20:31 Տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող կիրառվել մի տարածքի նկատմամբ, որը երբևէ չի պատկանել անկախ Ադրբեջանական պետությանը. Վիտալի Բալասանյան 05/26/2020   20:10 ՍԱՏՄ շրջայցը Երևանի Դավթաշեն վարչական շրջանում. Հայտնաբերվել է խախտման մեկ դեպք 05/26/2020   19:53 Կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք. Փաշինյան 05/26/2020   19:43 Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում պահպանվում է. 100-ից ավել ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր պատրաստվում են փակել ճանապարհը և դիմել ծայրահեղ միջոցների 05/26/2020   19:31 Վերահսկողական գործընթաց Դավթաշեն վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում 05/26/2020   19:20 Ադրբեջանը պաշտոնապես ճանաչվել է երկիր, որն ապօրինի ազատ է արձակել հանցագործին և դրանով նրան հերոսացրել. Լապշին 05/26/2020   19:17 ՀՀ քննչական կոմիտեում խորհրդակցություն է տեղի ունեցել. Հայկ Գրիգորյանին զեկուցվել են կատարված աշխատանքները 05/26/2020   18:57 Վարչապետը հանձնարարել է կանխարգելիչ կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ՝ հանուն բոլորի առողջության պահպանման 05/26/2020   18:51 ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 100 հազարի. Worldometers.info 05/26/2020   18:47 Փորձեք հաշտվել, որ մենք խորհրդարանի նիստերի դահլիճում ձեզ հետ լինելու ենք անհամաձայն. Կոստանյան 05/26/2020   18:44 Նիկոլայ Բաղդասարյանին «հեծանվային վրաերթի» գործով մեղադրյալն ազատ է արձակվել. ՎԴ-ն արձանագրել է՝ բացակայում է հիմնավոր կասկածը 05/26/2020   18:37 Երեխային օրգազմի մասին պատմող գիրք տալը չարակամություն է. Սոֆիա Հովսեփյան 05/26/2020   18:28 Հնարավոր հետևանքները. Արմեն Գևորգյանի հոդվածը 05/26/2020   18:19 ՍԱՏՄ շրջայցը Երևանի Դավթաշեն վարչական շրջանում 05/26/2020   18:15 Սրանք խելագար են. Ռուսլան Բաղդասարյան 05/26/2020   18:10 Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին ներկայացվել է երկու միջնորդություն, որոնց լուծումը հետաձգվել է 05/26/2020   18:01 Վարչապետը կարևորել է արտակարգ իրավիճակների ոլորտում կարողությունների շարունակական զարգացումը 05/26/2020   17:50 Կորոնավիրուսը դեռ հաղթահարված չէ, ձախողելու եւ հաջողելու մասին այս պահին դեռ վաղ է խոսել. Մակունց 05/26/2020   17:41 «Չեմ ցանկանում մասնակցել կեղտոտ գործընթացներին»․ խոսնակն ազատվում է պաշտոնից 05/26/2020   17:35 ՃՈ ծառայությունը արտակարգ դրության ընթացքում 05/26/2020   17:29 «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում իրականացված ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ. ՊՎԾ 05/26/2020   17:22 Սնանկության գործով կառավարիչների հետ քննարկվել են Արդարադատության նախարարի հրամանների կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր 05/26/2020   17:18 Տիգրան Աթանեսյանի հաղորդման կապակցությամբ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել 05/26/2020   17:04 Կասեցվել է հանրային սննդի 32 օբեկտների աշխատանքը. ՍԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել 05/26/2020   16:55 Պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, զենքի հատուկ միջոցների, նոր հագեցվածություն. Նախարարի տեղակալ 05/26/2020   16:43 Արցախի նորանշանակ ոստիկանապետի առաջին հրամանը եղավ նախկին ոստիկանապետին պարգևատրելը 05/26/2020   16:39 Բուքիքիոն պետք է դատվի կաշառք ստանալու համար, կամ Վահագն Հովակիմյանը՝ սուտ մատնության. Մարուքյան 05/26/2020   16:34 Հայերն ու հայկական համայնքները Մերձավոր Արևելքի խճանկարի յուրահատուկ տարրն են. նախագահ Արմեն Սարգսյան 05/26/2020   16:27 Ես չեմ հեռանում քաղաքական եւ հասարակական դաշտից.Դավիթ Բաբայանը թողնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը 05/26/2020   16:21 ՄԻԵԴ-ի պրակտիկայում աննախադեպ փորձ է իրականացվել՝ մասնավոր կարգավիճակում կատարված գործողությունը վերագրել պետությանը. Լեւոն Գեւորգյան 05/26/2020   16:14 Ջերմաստիճանը կբարձրանա 05/26/2020   16:06 Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղությամբ 05/26/2020   15:47 Սա առաջին վճիռն է, երբ միջազգային դատական ատյանն արձանագրում է ադրբեջանական պետության հակահայկական խտրականությունը. փաստաբան 05/26/2020   15:44 Նախագահ Արմեն Սարգսյանը համոզված է, որ սփյուռքահայերի ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մոտեցում ունենալ 05/26/2020   15:39 Հիվանդների հոսպիտալացման դեպքերի թիվն աճել է.«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն 05/26/2020   15:32 «Տավուշ տեքստիլ»-ի 420 աշխատակիցները թեստավորվել են 05/26/2020   15:29 Տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում չի կայանում. Անի Սամսոնյան 05/26/2020   15:21 Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի անդամների նկատմամբ ոտնձգություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 05/26/2020   15:18 Արցախի նոր ոստիկանապետ է նշանակվել 05/26/2020   15:05 Սոմալիում գիտե՞ք ինչքան իրավունքների խախտումներ կան, բայց առնվազն փաստաբանին խոսքից զրկել այնտեղ չի լինում. Արմեն Դանիելյանը դա էլ էր արել. Վարդևանյան 05/26/2020   14:59 Նախագահ Հարությունյանը ներկայացրել է կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը 05/26/2020   14:54 Ուզում եմ հիշեցնել պարոն Arsen Torosyan ին, որ երբ ինքը կոչ էր անում չդնել դիմակ, ես ԱԺ նիստին մասնակցում էի դիմակով. Գորգիսյան 05/26/2020   14:48 Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու մասին․ Արսեն Թորոսյան 05/26/2020   14:35 Օրենքը կոտրելու է ազգակցական, կրիմինալ կապերի վրա հենված մտածողությունը․ Սուրեն Պապիկյան 05/26/2020   14:28 Վարչապետը շնորհավորել է Վրաստանի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ 05/26/2020   14:25 Ադրբեջանցի հաքերները կոտրել են news.am կայքը, աշխատանքը վերականգնված է 05/26/2020   14:20 Ցանկացած առողջական ռիսկի համար, որը նաև պայմանավորված կլինի կալանավորման հանգամանքով, պատասխանատուներից մեկը կլինի Աննա Դանիբեկյանը.Վարդևանյան
05/25/2020   13:40 Կորոնավիրուսով վարակակրի ընտանիքի անդամներին չեն թեստավորում. Պարտադրում են՝ իրենց գումարներով նախ ստուգել թոքերը. ահազանգ 05/25/2020   17:31 95 տոկոս քվե ստացած մարդու հետ պետք չէ նման լեզվով խոսել. Քաջարանի բնակիչ 05/25/2020   19:47 Վարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյան 05/26/2020   12:30 Երեխաներին օրգազմի մասին գրքեր բաժանելու մասին պատգամավորը հարց է ուղղել նախարարին 05/24/2020   22:16 Թփերի տակ նկարներ, կորոնավիրուս, ձերբակալություններ. Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետի աշխատանքի մասին 05/25/2020   19:10 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի. Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել 05/25/2020   13:19 Կորոնավիրուսի նոր գրանցված դեպքերով Հայաստանը աշխարհում 9-րդ տեղում է. Worldometers.info 05/25/2020   11:10 Կորոնավիրուսով հիվանդ 31-ամյա ծննդկանը՝ ծննդաբերությունից 5 օր անց մահացել է. մահվան պատճառն այլ է 05/25/2020   13:55 Քաղաքապետի տիկինը լուրջ քաղաքային և քաղաքական ֆիգուր է դարձել. Թեհմինա Վարդանյան 05/26/2020   10:58 Ծնողն ահազանգում է. 9 տարեկան որդուն օրգազմի մասին գիրք են բաժանել 05/25/2020   16:13 ԱԺ հուշամեդալների գործն իր հսկողության տակ է վերցրել Ջհանգիրյանի փեսան. 1 տարի քննելուց հետո գործը տեղափոխվել է Երեւանի քննչական 05/26/2020   13:25 Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց՝ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը և խտրականության արգելքը 05/25/2020   02:04 Գեղարքունիքի մարզի Սեւան hամայնքում սահմանափակումներ են կիրառվելու 05/25/2020   10:50 Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է գրանցվել. 6 մարդ մահացել է 05/24/2020   23:21 Ես ու մայրս գտնվում ենք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում. Բաց նամակ ինֆեկցիոնում բուժվող հիվանդի կողմից 05/25/2020   22:15 Ոչ ոք չի երաշխավորում Փաշինյանին, որ հասարակությունը երկար կնստի - կսպասի, թե ինչպես է իր թիմը վայելում. Գագիկ Համբարյան 05/25/2020   00:18 Պարզաբանում՝ Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքի առթիվ քրեական գործի վերաբերյալ 05/24/2020   23:27 Երեխան կարմիր գիծ է այ իդիոտներ. Կապանում չփորձեք ուժ կիրառել. Նաիրա Զոհրաբյան 05/26/2020   09:44 Սկանդալային պատմությունների կիզակետում հայտնված ոստիկանները վերադառնում են. «Ժողովուրդ» 05/25/2020   15:46 Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահող ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում (ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ) AntiFake.am-

Վարչապետը նույնիսկ տեղյակ չէ, որ «Արմենիկում» ու ՁԻԱՀ-ի կենտրոններն իրար հետ կապ չունեն․ ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները՝ վարչապետի հետ հանդիպման մասին 03/20/2020   19:25  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ն զրուցել է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» նախկին աշխատակից Արշակ Ասմարյանի հետ, ով օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցերից մեկի ժամանակ հանդիպել էր նրան ու զրուցել իրենց խնդրի մասին։ Նախկին աշխատակիցը տեղեկացրել էր վարչապետին, որ իրենք ակցիաներ են իրականացնում, քանի որ դեմ են իրենց կենտրոնի եւ «Նորք» ինֆեկցիոնին հիվանդանոցի միավորմանը ու նշել էր, որ ակնկալում են հանդիպում-քննարկում վարչապետի մասնակցությամբ։ Փաշինյանն այս առաջարկին արձագանքել էր դրական՝ նշելով, որ հանդիպումը տեղի կունենա, սակայն իր որոշումն անբեկանելի է։

-Ինչպես եք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցը, որքանո՞վ էին Ձեզ համար գոհացուցիչ նրա պատասխանները։

-Ես պատահական վարչապետին հանդիպեցի ու շատ արագ կերպով փորձեցի տեղեկացնել, որ իրեն ինֆորմացիան հասցվում է միակողմանի։ Դա կուրորեն, միակողմանի, չվերլուծված, չուսումնասիրված, թերի գնահատված եզրակացություն է՝ և՛ մասնագիտական, և՛ ֆինանսատնտեսական առումով։ Այս համակարգն իրեն դրսևորել է որպես լավագույններից մեկը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Վարչապետը պետք է հասկանա, որ այս միավորման քայլն այդպես պարզ ու հասարակ բան չէ, ռիսկեր ու խնդիրներ կան։ Ըստ մեր կանխատեսման՝ ձախողումներ կարող են լինել ի դեմս սխալ ձիագնոզների, մահերի մեծացման, դեղերի ու թեստային համակարգերի հաշվարկման ու ստացման, մենք միշտ բարձր մակարդակի վրա դա արել ենք նրա շնորհիվ, որ համակարգն եղել է կենտրոնացված առանձին ղեկավարման տակ։ Ծառայություններ կան, որոնք Նորքի ինֆեկցիոնի գործառույթների մեջ չեն մտնում։

-Դուք նշում եք, որ աշխատանքն արվել է բարձր մակարդակով, սակայն վարչապետը Ձեզ հետ զրույցում ասաց, որ դեռ լրագրող եղած ժամանակ է Ձեր կենտրոնի մասին հոդվածներ գրել։

-Մենք որքան քչփորել, պեղել, հայթայթել ենք վարչապետի 10 տարի առաջվա նյութերը, ոչինչ չենք գտել, որը կվերաբերի մեր կենտրոնին։ Գտել ենք հոդվածներ, ելույթներ «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մասին, որը բացարձակ մեզ հետ կապ չունի։ Եթե կան նման հոդվածներ, մենք սպասում ենք, որ դրանք մեզ ուղարկեն։ Վարչապետը միակողմանի, թերի է տեղեկացված, ստացվում է, որ նա նույնիսկ տեղյակ չէ, որ այս երկու կենտրոններն իրար հետ կապ չունեն, մենք ուրիշ հիմնարկ ենք։

-Բազմիցս նշել եք, որ Ձեր խնդրի վերաբերյալ հավուր պատշաճի վարչապետին տեղեկատվություն չի հասնում, նախարարը շեշտադրումը դնում է տնօրենի խնդրի վրա։ Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, ինչու՞ Թորոսյանը չպետք է ամբողջական տեղեկատվություն տրամադրեր վարչապետին։

-Այո, նախարարն ասում է, որ տնօրենին ենք ուզում, բոյկոտում ենք նրան հետ բերելու համար։ Նաև ասում է, որ հրաժարվում ենք համագործակցել այլ բուժհիմնարկների հետ, սա բացարձակ սուտ է։ Մի շարք ինտեգրացիոն պրոցեսներ կան, որոնց շնորհիվ համակարգն աշխատում է և դա հակառակ բանի մասին է խոսում, և սա չուսումնասիրված, ուղղորդված տեղեկություն է։ Թորոսյանն ԱԺ-ում ասաց, որ թույլ չենք տալիս մեր ապարատներով այլ հիվանդներ հետազոտվեն, սակայն սա աբսուրդի գագաթնակետն է, մենք միշտ ասել ենք, որ եթե նման բան եք որոշել, մեզ հետաքրքիր է՝ ինչպես եք դա անելու, միասին խորհրդակցենք, հասկանանք։ Նա լրիվ խեղաթյուրված արտահայտություններ է անում։ Իսկ թե ինչ-որ շահագրգռվածություն ունի՝ չգիտեմ։ Եթե իրենք տնօրենի, ղեկավարման խնդիր են ունեցել, համարել են ինչ-որ բան լավ չի կատարվում, ուզել են վերահասկանալ պրոցեսը, ապա, խնդրեմ, տնօրենին հանելն իրենց համար խնդիր չէ։ Այս ինտեգրացիան ինչի՞ համար է այն դեպքում, երբ ասում են ոչինչ չի փոխվելու։ Հիշու՞մ եք, վարչապետն ասում էր «բյուջեն ուտող» ՊՈԱԿ-ները և այլն պետք է վերացնել, վարչական ապարատի քանակը պակասեցնել, ախր, այսպիսով, վարչական ապարատի քանակն էլ չի պակասում։ Եթե լինելու է մեկը, ով պատասխանատվություն է կրելու ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի համար, այնտեղ միայն մեկ փոխտնօրենն ու հաշվապահն են կրճատվում։ Ես այս ամենի տրամաբանությունը չեմ հասկանում։

-Վարչապետն ասաց, որ հանդիպումը կլինի, սակայն այս որոշումը վերջնական է, բեկանման ենթակա չէ։ Այս պայմաններում նպատակահարմար համարու՞մ եք այս հանդիպումը։

-Մենք միանշանակ հանդիպմանը կգնանք, արձագանքի ենք սպասում։ Հենց նույն օրը բաց նամակով էլ գրել եմ, որ ակնկալում ենք հանդիպում։ Վարչապետն ասաց․ «Ամեն մանր մասնագիտական հարցի մասին վարչապետը հո չի իմանալու», այստեղ մանր մասնագիտական հարցի մասին չէ խոսքը, այլ գլոբալ ապատեղեկատվության։ Քանի որ մենք անլսելի ու արհամարհված ենք լիազոր մարմնի կողմից՝ ի դեմս նախարարության։Ուզում ենք ինչ-որ պահի ոչ թե բեկանել որոշումը, այլ կասեցնել այդ միավորման իրականացումն ու քննարկենք, եթե քննարկման ընթացքում որոշվի, որ կենտրոնները պետք է միացվի՝ խնդրեմ, թող միացնեն, սակայն ուզում ենք քաղաքակիրթ երկխոսության ձևով հասցնել մեր մտահոգություններն ու մտավախությունները։ Հիմա չգիտենք, երբ կհանդիպենք, իր խոստումն ինչ ժամկետ ունի։ Մենք ամեն դեպքում յուրաքանչյուր ֆորմատով, յուրաքանչյուր ժամի պատրաստ ենք գնալ քննարկման։ Մեր տրամաբանության մեջ չի մտնում՝ ինչպես կարելի է մեկ ստորագրությամբ լուծել առողջապահական համակարգին վերաբերող հարցեր, առողջապահությունը ստրատեգիկ ուղղություններից է պետության, որին պետք է նրբանկատ ու հավասարակշռված վերաբերվել։ Նույնիսկ այս փակուղային իրավիճակում պատրաստ ենք յուրաքանչյուր մարմնի հետ կոնստրուկտիվ երկխոսության, մասնագիտական քննարկման գնալ ու իսկապես ուզում ենք լսել լիազոր մարմնի պատկերացումները։ Նախարարն ասաց, որ իրենց պատրաստ են հանդիպման ու քննարկման, եթե հակառակ կողմը չի խոսում ուլտիմատումի լեզվով։ Մենք այդ կերպ երբեք չենք խոսել , եթե ինքը համարում է, որ մեր դիմումներ գրելն է ուլտիմատում եղել, ապա չարաչար սխալվում է, դա մեր ձայնը լսելի դարձելու վերջին մեթոդն էր։ Մենք ուզում ենք համակարգը փրկելու համար այդ որոշումը ժամանակավոր կասեցվի ու քննարկում լինի։ Բացի այդ, կորոնավիրուսի հետ կապված այսօրվա իրավիճակը բացահայտ այն օրինակներից է, որն առնչվում է այս հարցին։ Ամբողջ առողջապահական համակարգը՝ մասնավորապես Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, ոտքով-գլխով ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարում։ ՁԻԱՀ-ի ոլորտը, եթե այդ համակարգի մասնիկ լինի ու եթե հանկարծ ինչ-որ այլ ինֆեկցիոն հարվածներ լինեն, կնշանակի որ մի շարք պրոցեսներ երկրորդ պլան կգնան ու մեծ ռիսկեր կառաջանան, ՄԻԱՎ-ով պացիենտներն իրենց ցածր իմունիտետով ռիսկի տակ կընկնեն նման իրավիճակներում։

Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:18 20/03/2020  |  ԼՐԱՀՈՍՄենք բոլորս իմացել ենք եւ գիտենք այն պրոբլեմները, որոնք գոյություն են ունեցել Ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում. Նիկոլ Փաշինյան
14:50 20/03/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն ընդունել է ԱԱԾ–ի և ոստիկանության նորանշանակ ղեկավարներին. տեսանյութ
09:58 20/03/2020  |  ՄամուլՊարզվում է՝ մեր վարչապետը դեռ մեղմ է ասել. «Հրապարակ»
09:50 20/03/2020  |  ՄամուլՀոգևոր դասն ու հավատացյալները վրդովված են. «Հրապարակ»
22:13 19/03/2020Արդարադատությու՞ն, թե՞ քաղաքական նպատակահարմարություն
14:54 19/03/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային ծննդյան օրվա կապակցությամբ
14:20 19/03/2020  |  ԼՐԱՀՈՍԿես ժամա քննարկում ենք, համաձայնություն չկա. Վարչապետը ևս մեկ նախագիծ հետ ուղարկեց
13:52 19/03/2020  |  ԼՐԱՀՈՍՍննդի բավականին լավ պաշար ունենք. Փաշինյան
12:11 19/03/2020  |  Քաղաքացիական իրավունքԱրամ Օրբելյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայցադիմումը մակագրվել է դատավոր Սուքոյանին
11:53 19/03/2020  |  ԼՐԱՀՈՍԲա որ կառավարությունը բոլորին հարկային արձակուրդ պիտի տա, էդ ծախսերն ինչով պետք ա իրականացնի. Փաշինյան

Արխիվ

[]