ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոխանակ կարտոֆիլ արտադրողին ծափահարի, կառավարությունը ծափահարեց մի հարուստի, ով Բելառուսից կարտոֆիլ է ներկրում. Հրաչ Բերբերյան 03/19/2020 18:32 | Տնտեսություն
«Ես մնում եմ միայն զարմացած, որ կառավարության կազմը ծափահարեց այն գործարարներին, որոնք Հայաստան կարտոֆիլ են ներկրում, փոխանակ ծափահարի այն մարդկանց, որոնք կարտոֆիլ են արտադրում »,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց Ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով կառավարության այսօրվա նիստին ու Հայաստանի պարենային անվտանգության խնդրին:
Մասնագետը տարակուսած է՝ գարնան գյուղատնտեսական աշխատանքների սկիզբն է, բայց գործադիրից եւ ոչ մեկը որեւէ բառ այդ մասին:
«Ամեն ինչով ուզում են զբաղվել, բացի գյուղատնտեսությունից եւ ծափահարում է այն մարդուն, ով հարուստ է եւ Բելառուսից կարտոֆիլ է ներկրում եւ դա այն Հայաստանում, որ 4-5 տարի առաջ կարտոֆիլ էր արտահանում: Ես մնում եմ զարմացած մեր կառավարության անդամների վրա, փոխանակ Հայաստանի արտադրությունը խթանեն, առաջ տանեն ծափահարում են ներկրողին: Դե մակարդակն այդ է…»,-կարծում է Բերբերյանը:
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ունի սննդի բավականին լավ պաշար «Օրինակ՝ շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի՝ 38 օրվա»,-հայտարարել էր վարչապետը: Փաշինյանը տեղեկացրել էր,որ մարտի 18-ին 38 բեռնատարով սննդամթերք է ներմուծվել Հայաստան. «Բերվել է ձեթ՝ 18 տոննա, շաքար՝ 220 տոննա, ցորեն՝ 145 տոննա, հրուշակեղեն՝ 15 տոննա, սիսեռ 20 տոննա, արևածաղկի, դդմի սերմեր, սառեցված միս և նույնիսկ կարտոֆիլ: Լիարժեք ապահովված ենք նաև վառելիքով՝ բենզինով և դիզվառելիքով»:
Հրաչ Բերբերյանը չի կարծում, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր երկրի պարենային անվտանգության համար խնդիրներ կստեղծի: «Մենք մեզ կարող ենք ապահովել կարտոֆիլով, բանջարեղենով, մրգով, մսամթերքով, կաթնամթերքով: Մեր միակ խնդիրը հացազգիներն են, որը մենք մշտապես պետք է ներկրենք, որովհետեւ ցանքատարածություններ չունենք, բայց կարելի է եղած ցանքատարածությունները չ պակասեցնել, ոնց որ այս տարի կառավարության մեղքով պակասում է»,-ասաց Հրաչ Բերբերյանը՝ խնդրահարույց համարելով, որ կառավարությունն անգամ սերմնացուի հարց չի լուծում գյուղացու համար:
«Ոչ պարարտանյութ, ոչ թունաքիմիկատներ…ես չգիտեմ, էդ մարդիկ ժամանակավոր տրամադրությո՞ւն ունենք »,-մտահոգվում է Հրաչ Բերբերյանը:
Անդրադառնալով վարչապետի հրապարակած տվյալներին, որոնք շատ փորձագետների կարծիքով ազգային անվտանգության խնդիր կարող են առաջացնել, քանի որ այդ ինֆորմացիան նաեւ սահմանից այնկողմ՝ հակառակորդն է լսում, Հրաչ Բերբերյանն ասաց.«Կարծում եմ հակառակորդը դրանից շատ բան չէր հասկանա, որովհետեւ լղոզված տվյալներ էին : Դա իմ կարծիքն է, բայց մի բան կարո եմ վստահ ասել, որ շատ մարդիկ այսօր կառավարությունում իրենք տեղում չեն»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ