Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   10:22 Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին. Վազգեն Սաղաթելյանի ուղերձը կալանավայրից

Մայր Աթոռում կատարվեց բժշկության և պահպանության աղոթք 03/18/2020   22:54  |  ԼՐԱՀՈՍ

Օրեր առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել է համազգային աղոթքի օր համավարակի հաղթահարման և հիվանդների բժշկության համար:

Մարտի 18-ի երեկոյան Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանգստյան ժամերգություն, որի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր առանձնական աղոթքը բարձրացրեց առ Աստված՝ այս առիթով նաև իր խոսքն ուղղելով համայն հայ ժողովրդին։

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՂՈԹՔԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթք ենք բարձրացնում առ Աստված՝ խնդրելով Տիրոջ զորակցությունն ու օգնությունը աշխարհին և մեր ժողովրդին պատուհասած համավարակի դիմագրավման համար։

Դժվարին այս օրերին մտահոգությամբ ենք ականատես լինում, թե ինչպես է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, համավարակի պատճառով խաթարվել բնականոն կյանքը. մարդիկ մեկուսացել են, կրթական և այլ շատ հաստատություններ դադարել են գործելուց: Մարդիկ վախենում են, որ պատուհասը կարող է հասնել նաև իրենց ու իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին: Սրտակից լինելով վարակից ազդված բոլոր մարդկանց, սիրելի հավատավոր զավակներ, խռովահույզ այս ժամանակներում մշտապես անդրադառնանք մարդուն տրված Աստծո ամենից մեծ պարգևի` սիրո սքանչելի խորհրդին: Բոլորդ քաջ գիտեք, որ Աստված Իր Միածին Որդուն ուղարկեց աշխարհ՝ առ մարդը Իր սիրուց մղված։ Փրկիչ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, այդ անսահման սիրով մեզ համար չարչարվեց ու խաչվեց, Իր հրաշափառ Հարությամբ մարդկությանը պարգևեց փրկության, հույսի, հավատի ու սիրո շնորհները, որպեսզի մենք Փրկչին ապավինած՝ կարող լինենք նաև հաղթահարել դժվարություններն ու նեղությունները կյանքի։ Արդարև, ուր կա սեր, հույս և հավատք, այնտեղ չկա երկյուղ ու կասկած, այնտեղ չկա վախ և հուսալքություն, քանզի Ինքն Արարիչ Աստված է մեր ապավենը: Սուրբ Դավիթ մարգարեն ասում է.  «Տերն իմ լույսն է ու կյանքը, ումի՞ց վախենամ. Տերն իմ կյանքի ապավենն է, ումի՞ց ես դողամ» (Սաղմ․ ԻԶ 1):

Ապաքինման, ինքնամեկուսացման ու առանձնացումի մեջ գտնվող սիրելի զավակներ Մեր, դուք միայնակ չեք։ Այս պահին համայն մեր ժողովուրդը՝ աշխարհական և եկեղեցական, երիտասարդ և տարեց, յուրաքանչյուր հավատացյալ անձ իր առանձնական աղոթքն է երկինք վերառաքում բոլոր հիվանդների շուտափույթ առողջության, մեկուսացվածների տոկունության ու արիության և Աստծո գթառատ հովանու ներքո մեր կյանքի պաշտպանության համար։ Համազգային աղոթքի այս օրը տարակույս չունենք, որ ողորմած Տերը լսում է մեր ձայնը: Առանձնաբար այս պահին ամեն մեկն իր բնակության, իր ծառայության վայրում աղոթում է, և աղոթքի քաղցրահունչ ձայնն է, որ մեզ միավորում է որպես մեկ ազգ, որպես Աստծո ժողովուրդ:

Սիրելի զավակներ Մեր, ամուր պահեցեք ձեր հույսը, անսասան՝ ձեր լույս հավատքը, զորացրեք ոգին աղոթական ու ապաշխարության և միմյանց հանդեպ սերն ու հոգածությունը, որպեսզի Աստված մեզ հաղթանակած դուրս հանի այս փորձությունից։ Հիշեք, որ անտարբերությունն ու անտեսումը կյանքում կարող են ավելի մեծ վնաս հասցնել, և առանց միմյանց հանդեպ ցուցաբերվող խնամքի ու օժանդակության անհնար է հաղթել որևէ վտանգ:

Այս պահին, ի դեմս աղոթակից Մեր բոլոր զավակների, Մեր սրտաբուխ հայցն ենք բարձրացնում առ Երկնավոր մեր Հայրը՝ ասելով․ «Բարերար և բազումողորմ Աստված, ընդունիր մեր երկրպագությունը, և լսիր մեր աղաչանքները, որովհետև Քեզ ապավինելով ակնկալում ենք առատ ողորմությունդ և անսպառ գթությունդ: Անսալով մեր աղաչանքներին` բժշկություն պարգևիր բոլոր հիվանդներին, վարակից ապաքինվող բոլոր անձանց։ Հեռու վանիր վախն ու տագնապը նրանցից, ովքեր բուժման ընթացքի և կամ մեկուսացման մեջ են: Պահիր ու պահպանիր նրանց ընտանիքներն ու բարեկամներին և խաղաղություն պարգևիր նրանց բոլոր սիրելիներին:

Քո անչափ բարերար կամքով օրհնիր և զորություն պարգևիր զօր ու գիշեր իրենց անձնվեր ծառայությունը մատուցող մեր բժիշկներին, ովքեր անձնուրաց ջանքեր են ներդնում հիվանդներին ապաքինելու իրենց ծառայության մեջ:

Պահիր և պահպանիր մեր ժողովրդին և համայն աշխարհին, օգնական եղիր և քո աստվածային իմաստությունը պարգևիր հայրենի մեր իշխանություններին և աշխարհի բոլոր առաջնորդներին, որպեսզի համավարակի դեմ պայքարի ձեռնարկումները պսակվեն հաջողությամբ, և Քո առատ շնորհով ու ողորմածությամբ կարող լինենք հաղթահարելու նաև այս փորձությունը:

Արդ, ողորմած և մարդասեր Աստված, թողություն տուր մեր մեղքերին և ազատիր հիվանդություններից, որպեսզի մենք ամենքս գոհությամբ ու երախտագիտությամբ փառավորենք ու երկրպագենք Ամենասուրբ Երրորդությանդ, հավիտյանս հավիտենից. Ամեն»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:22 16/03/2020  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Բ–ն հորդոր է հղել կորոնավիրուսի առնչությամբ. համազգային աղոթքի օր է լինելու
17:18 08/03/2020  |  ԼՐԱՀՈՍՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-Ի` կանանց տոնի առիթով
11:29 04/03/2020  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել
11:40 24/02/2020  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Բ-ն ընդունել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին
10:43 01/02/2020  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Բ-ն նոր նշանակում է արել
10:23 28/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի եւ յուրաքանչյուր անձի. Գարեգին Բ
10:53 21/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանյան եպիսկոպոսաց ժողով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
09:57 16/01/2020  |  ՄամուլՄայր Աթոռի հարցը ձգձգվում է, Սորոսի հիմնադրամինը՝ ոչ. «Հրապարակ»
13:08 08/01/2020  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Բ-ն ցավակցել է Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին
14:46 06/01/2020  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Բ-ի պատգամը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ

Արխիվ

[]