ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չենք կարող վստահել տանիքներին տեղակայված դիպուկահարներին.Փաշինյան 03/11/2020 13:59 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ապրիլի 5-ի հանրաքվեից հետո, երբ քաղաքացիները «այո» կասեն, կսկսվի նոր ու լեգիտիմ Սահմանադրության ընդունման պրոցես։
«Այս պրոցեսը դե ֆակտո կլինի գործող Սահմանադրության վերախմբագրված տարբերակը, այսինքն մենք կբարելավենք դա։ Պայմանավորվում ենք, որ կառավարման համակարգի փոփոխություն տեղի չի ունենա, որպեսզի չընկալվի, թե ես էլ եկա ու Սահմանադրությունը փոխում եմ, որ վարչապետ չլինեմ, նախագահ լինեմ և այլն»,-այս մասին այսօր Սյունիքի մարզում «այո»-ի քարոզարշավի ժամանակ ասաց Փաշինյանը։
Նա կարևորեց, որ Հայաստանում լինի Սահմանադրություն որն իսկապես կքվեարկվի ու կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ։
«Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով արդեն իսկ ձևավորված է, և մենք կարող ենք հանգիստ պայմաններում ունենալ Սահմանադրության բարեփոխված, համաձայնեցված տեքստ, իհարկե որոշ նախապայմաններով»,-նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ չի կարծում, թե երկու տարին մեկ երկրի կառավարման համակարգը փոխելը լավ մոտեցում է, սակայն խմբագրական բնույթի փոփոխություններ պետք են։
«Մեկ-երկու տարուց, գուցե հաջորդ խորհրդարանական ընտրություններին զուգահեռ, կամ եթե պարզվի, որ ժողովուրդը պահանջ ունի դա ավելի շուտ անել, դա կդնենք համաժողովրդական քվեարկության ու կփորձենք ունենալ մի Սահմանադրություն, որը հաստատված է ժողովրդի լեգիտիմ քվեով»,-ասաց վարչապետն ու ավելացրեց՝ ասում է «փորձենք», քանի որ ժողովուրդն ինքը պետք է որոշի։
Նրա խոսքով, այս ամենը պետք է անել Սահմանադրական դատարանի հետ կապված փոփոխություններով, քանի որ ՍԴ-ն այն «պահապանն է», որը դիպուկահար հրացանները ձեռքին կանգնած է, որպեսզի ժողովրդավարությանը որևէ բա չսպառնա. «Այսօր խնդիրը հետևյալն է, որ մենք՝ բոլորս, չենք կարող վստահել տանիքներին տեղակայված դիպուկահարներին, որովհետև նրանք ոչ թե բոլորիս արժեքների կրողն են, այլ երկու տարիներ իրենց գործունեությամբ ցույց են տվել, որ հակառակը՝ ամեն ինչ արել են, որ ժողովրդի իշխանությունը չհաստատվի»։
Փաշինյանն ընդգծեց՝ իրենց իշխանությանը խամաճիկային դատարան պետք չէ, բայց նաև չեն կարող հանդուրժել ուրիշի ձեռքում գտնվող խամաճիկային դատարանը։
«Այո, այսօրվա ՍԴ-ն նախորդ իշխանության ձեռքում գտնվող գործիք է,դա ական է, դրված մեր երկրի քաղաքացիների, իշխանության հիմքում, դա ական է, դրված մեր պետության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքացիների ազատության հիմքում։ Եվ մենք պետք է ականազերծենք այն»,-շեշտեց Փաշինյանն ու խոստացավ՝ չստեղծել խամաճիկային դատարան։
Նա կարևորեց, որ Դատական օրենսգիրքն ընդունելուց հետո ՍԴ դատավորների թեկնածուները կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում անցնելու են բարեվարքության ստուգում և պարզ է դառնալու, արդյոք նրանց կյանքում կա ինչ-որ բան, որ կարող է խանգարել օբյեկտիվ լինել. «Այդ բարեվարքության կանոնները չեն անցնի նաև այն թեկնածուները, որոնք պարզվի, որ կաշկանդված են թեկուզ այսօրվա իշխանության հետ կապերով։
Փաշինյանն իր ելույթն ավարտեց ՍԴ ներկայիս ղեկավար Հրայր Թովմասյանի խոսքերով. «Վերջերս նա իր հարցազրույցներից մեկում ասել է, որ եթե մի ՍԴ պիտի փաթեթավորի իշխանությունների որոշումները, ուրեմն այն աղետ է երկրի գլխին։ Բա մենք լրիվ համաձայն ենք դրա հետ, մենք ասում ենք, որ այս ՍԴ-ն , որն իր գոյության ողջ ընթացքում զբաղվել է միայն իշխանությունների որոշումները փաթեթավորելով, այդ ՍԴ-ն պետք է գնա։ Եվ ես բոլորիդ աչքերի մեջ նայելով ասում եմ, որ իմ կողմից դավաճանություն կլինի, եթե փորձեմ ՍԴ-ի նկատմամբ հսկողություն սահմանել և այն դարձնել կառավարության խամաճիկ։
Դա կլինի դավաճանություն, և ես ձեզնից յուրաքանչյուրին տալիս եմ իրավունք նման իրադարձությունների զարգացման դեպքում ինձնից պատասխան պահանջել ամենախիստ միջոցներով։ Ես վստահ եմ,ո ր ոչ մի միլիմետր չեմ շեղվի,որովհետև ինձ համար չկա ավլեի կարևոր ու թանկ բան, քան դուք և ձեր վստահությունը»։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել