ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինձ հետ ինչու եք ընդհանրապես խոսում, խի՞ եք թողնում մտնեմ ձեր քաղաք. Փաշինյանը բարկացավ 03/11/2020 19:55 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր Ջերմուկում «այո»-ի քարոզչության շրջանակներում հանդիպել են Ամուլսարի պահապանների հետ։ Ջերմուկցիները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց տեսակետը, թե չեն թողնելու բացել ճանապարհը. «Թող գան անցնեն մեր վրայով, չենք թողնելու»։
«Ո՞վ անցնի ձեր վրայով, անցնելու լինեին 1000 անգամ կանցնեին։ Ասում եք չե՞ք թողելու, դե չեք թողնում էլի, էլ ինձնից ինչ եք ուզում»,-պատասխանելով բնակչին ասել է վարչապետը։
Ջերմուկցին հակադարձել է՝ չեն ուզում «Գորայքի մի երկու ստամոքսով մտածողների համար չենք ուզում Ջերմուկը փակվի», Փաշինյանն էլ պատասխանել է. «Ես նոր վերևում խոսում էի հանդուրժողականության և բանավիճելու կուլտուրայի մասին, պետք չէ ուրիշ մարդկանց մասին այդ տոնով խոսել։ Ես էլ իրենց թույլ չեմ տվել ձեր մասին այդպես խոսել»։
Վարչապետն ասել է, որ ոչ Ջերմուկի, ոչ էլ Գորայքի բնակիչների հետ բանավեճ չունի, Ամուլսարի հարցն իր պատասխանատվության տակ է և ինքը պետք է խորանա մինչև վերջ ու հասկանա ինչ է կատարվում։
«Ինչքան էլ սիրում, հարգում եմ ձեզ, բայց սենց ա և վերջ ասելով չի»,-ասել է Փաշինյանը։
Ջերմուկցիները վարչապետին հարցրել են՝ ինչպես կարող է հանքն աշխատի ու դրան շատ մոտ մարդիկ ապրեն, Փաշինյանը պատասխանել է. «Ես էլ ուզում եմ այդ հարցի պատասխանը ստանալ։ Ես չեմ պատկերացնում, որ այդ դեպքում այստեղ մարդ կարող է ապրել, բայց ես մասնագիտությամբ լրագրող եմ, հիմա որպեսզի հասկանամ իմ պատկերացումները ճիշտ են թե սխալ, ինձ պետք է մասնագիտական վստահելի եզրակացություն, մասնագիտական բանավեճ։ Ես, ճիշտ է, մասնագետ չեմ, բայց երկու մասնագետ որ նստում բանավիճում են կարողանում եմ հասկանալ իրենցից ով է ճիշտը»։
Նա նշել է, որ զրուցել են և՛ «Էլարդի», և՛ «Լիդիանի» հետ, բայց ասել, թե «Էլարդի» ասածները փաստարկված չեն՝ սխալ է, նաև սխալ է ասել, որ «Լիդիանի» ասածները փաստարկված չեն. «Այդքան փող տվեցինք Էլարդին, որ ճշմարտության հետևից գնանք»։
Բնակիչներից մեկի հարցին, թե հիմա փաստորեն Էլարդը սխա՞լ է ասել, Փաշինյանը պատասխանեց. «Չգիտեմ, կգան լրացուցիչ կխոսնեք։ Քննչական խմբի ղեկավարին էլ փոխեցինք, քննությունը կլինի՝ կհասկանանք»։
Մեկ այլ բնակչի դիտարկմանը, թե վարչապետի տունը հեռու է, դրա համար հանգիստ խոսում է, Փաշինյանը բարկացած պատասխանեց. «Եթե Դուք մտածում եք, որ ես այդպիսի մարդ եմ, ասում եմ՝ վայ իմ տունը հեռու է, թող Ջերմուկցու տունը քանդվի, ինձ հետ ինչու եք ընդհանրապես խոսում, խի եք թողնում մտնեմ ձեր քաղաք։ Եթե մտածում եք այդ ընկալման մարդ եմ, ինձ բարև տալ չարժե ընդհանրապես»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
- 04/20/2024 11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
- 04/19/2024 22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ