Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ

Շրջակա միջավայրի նախարարի՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարության կապակցությամբ․ ՀԲՃ 03/09/2020   16:37  |  Բնապահպանական իրավունք

Սույն թվականի փետրվարի 12-ին Ազգային ժողովում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն արեց Հայկական բնապահպանական ճակատին վերաբերող և իրականությանը չհամապատասխանող հայտարարություն, որին կարևոր ենք համարում անդրադառնալ՝ ևս մեկ անգամ նկարագրելով մեր գործեունության բնույթը, արժեքներն ու աշխատաոճը։

«Հայկական բնապահպանական ճակատ»-ը կամավորների քաղաքացիական նախաձեռնություն է՝ համախմբված տարբեր բնապահպանական քաղաքական օրակարգերի շուրջ։ Մեր գործունեությունն անկախ է, մենք չենք հարում որևէ կուսակցության, բիզնեսի կամ կառավարական սուբյեկտի, չենք հանդիսանում օտարերկրյա կառավարական մարմինների, միջպետական գործակալությունների և հիմնադրամների գործընկեր կամ շահառու։ Միևնույն ժամանակ, իբրև բնապահպաններ, մենք ունենք կապեր հանրային գործունեություն վարող տեղական և միջազգային կազմակերպությունների ու խմբերի հետ, բնապահպանությունը համարում ենք համամոլորակային մարտահրավեր, ուստի նաև՝ համաշխարհային համագործակցություն պահանջող գործողություն, որի համար ներգրավված ենք բնապահպանական միջազգային հարթակներում, զորակցում ենք տարբեր երկրներում տեղի ունեցող բնապահպանական պայքարներին, հայաստանյան պայքարները դարձնում ենք տեսանելի ու լսելի արտասահմանում։

Բնապահպանությունը մեր քաղաքական ու վերքաղաքական պայքարն է, որի համար մենք չենք վարձատրվում, այսինքն՝ չենք ստանում աշխատավարձ։ Ավելին՝ դրա մեջ ներդնում ենք մեր աշխատաժամանակն ու էներգիան, մեր անձնական կյանքի ժամանակը, որն այս նպատակի համար շուկայական գնահատման չենք ենթարկում, այսինքն՝ ոչ մեկի աչքը չենք մտցնում, թե մեր ծախսած ամեն մի ժամը քանի դոլար արժե։ Մեր գործունեությանն օժանդակում են բազմաթիվ անձինք՝ սկսած մեր ընտանիքների անդամներից, մինչև անհատներ ու կազմակերպություններ, ովքեր բնապահպանության մեջ իրենց նպաստն են բերում իրենց ռեսուրսների շրջանակներում․ մեկը տարածք է տրամադրում, մեկը՝ թուղթ, համակարգիչ ու այլ տեխնիկական միջոցներ, մեկ ուրիշն՝ անվճար թռուցիկ է տպում, մեկը տրանսպորտի փող է տրամադրում։ Բազմաթիվ մարդիկ Ամուլսարի պաշտանության համար անհրաժեշտ ծախսերի գումար են նվիրաբերում, որը փոխանցում ենք Ամուլսարի պահապաններին և այլն։ Նմանատիպ օժանդակությունը միշտ թափանցիկ է, նվիրաբերված ռեսուրսների մասին միշտ հրապարակային հաշվետվություն ենք ներկայացնում։

Ինչպես տարբեր հանքակերներ ու վնասակար գործունեություն վարող բիզնեսներ, այնպես էլ՝ պետական պաշտոնյաներ ու քաղաքական դիվիդենտներ հավաքող անձինք հաճախ փորձել են մեզ պիտակավորել իբրև «գրանտակեր»՝ օգտվելով հանրության շրջանում դրամաշնորհ երևույթի ու դրամաշնորհ ստացող կազմակերպությունների նկատմամբ սերմանված հակակրանքից։ Այս հակակրանքի ու պարսավիչ վերաբերմունքի տարածումն ինքնին քաղաքական դիվիդենտներ հետապնդող գործունեություն է եղել երկար տարիներ ի վեր, բայց դրա մասին այստեղ չենք խոսի։

Դրամաշնորհը՝ որոշակի նպատակի համար նախատեսված փողը, ինքնին ո՛չ պարսավելի, ո՛չ գովելի բան է։ Այն ստանում ու բաժանում են ինչպես կառավարություններն, այնպես էլ՝ գրանցում ունեցող կազմակերպություններն ու իրականացնում են այդ փողով որոշակի գործունեություն։ Հաճախ այդ գործունեությունը վարելու համար ներգրավվում են ռեսուրսներ, այդ թվում՝ մարդուժ, որի համար տրվում է աշխատավարձ։ Դա դրամաշնորհի ծախսման ուղղություններից է, սակայն ամենափոքր մասը։ Իսկ աշխատանքի դիմաց վարձատրությունը կրկին պարսավելի բան չի կարող համարվել։

Պարսավելի է, սակայն, այն, որ ինչպես միջպետական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների դրամաշնորհները հաճախ յուրացվում են, փոշիացվում, դարձվում անհատական հարստացման աղբյուր։ Բերենք Հայաստանին առնչվող երկու աղաղակող օրինակ՝ Համաշխարհային բանկի համար տնտեսագետ Յորգեն Անդերսոնի և իր գործընկերների զեկույցը, որտեղ նրանք հաստատում են, որ երկիր մտած միջազգային օգնության կապիտալը (ներառյալ պետության ստացած խոշոր դրամաշնորհներն ու զարգացման վարկերը) չի ծառայել իրենց նպատակին, յուրացվել և ապօրինաբար դուրս է հոսել օֆշորներ և պահվել իշխանավոր-բիզնեսմենների օֆշորային հաշիվներում։ Երկրորդ օրինակը Հայաստանի դատարաններում քննվող մեկ ու կես միլիոն եվրոյից ավելի դրամաշնորհային գումարների յուրացման գործն է, երբ Եվրամիության պատվիրակության աշխատակիցները և հասարակական բազմաթիվ կազմակերպություններ, հանցավոր համագործակցության գալով, Եվրամիության դրամաշնորհային ֆոնդից հսկայական գումարներ են յուրացրել, այդ թվում՝ բնապահպանական հորջորջված ծրագրերի շրջանակներում։

Հայաստանում բնապահպանության պետական ոլորտի դրամաշնորհային իրավիճակի, յուրացումների, վատնումների մասին նույնպես կարելի է երկար խոսել, դրանք և՛ իրավապահ մարմինների հետաքննության առարկան են, և՛ պետական քաղաքականություն սահմանող ինստիտուտների, սակայն կրկին այստեղ դրան չէ, որ ցանկանում ենք անդրադառնալ։

Վերևի նախաբանը կարևոր ենք համարում, որպեսզի պարզաբանենք ու քննադատենք փետրվարի 12-ին ԱԺ-ում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հայտարարությունը։ Նա, ի պատասխան Հայկական բնապահպանական ճակատի տարածած հայտարարությանը հղում անող պատգամավորի, ասաց «…այդ տեքստը գրողները 4 տարի առաջ էլի էդ ձև տեքստ էին գրում, որ` նայեք, ՀԷԿ-երը և այլն, և այլն, հետո ստացան 70.000 դոլար դրամաշնորհ և հետո առաջարկեցին, որ ՀԷԿ-երի կառուցման համար բանկերը ինչ-որ մոտեցումներ ցուցաբերեն»։

Գրիգորյանի հայտարարությունը վերը նշված բացասական վերաբերմունք ձևավորելու համատեքստի մեջ է տեղավորվում։ Հայկական բնապահպանական ճակատը երբևէ չի ստացել ՀԷԿ-երի հետ առնչվող որևէ դրամաշնորհ, Գրիգորյանի նշած 70․000 դոլարը մասնավորապես, և դրամաշնորհ՝ առհասարակ։ Իբրև իրականությանը չհամապատասխանող տեղեկություն՝ սա զրպարտություն է ոչ թե այն պատճառով, որ դրամաշնորհ ստանալն ու դա որոշակի նպատակի համար ծախսելը վատ բան է, այլ այն պատճառով, որ դրամաշնորհային ծրագիր անելու համար մեր նախաձեռնությունն առնվազն պետք է գրանցված կազմակերպություն լիներ, այնինչ այն քաղաքացիների կամավորական խումբ է։ Բացասական է նաև Գրիգորյանի մտահանգման թելը, թե իբր «հետո առաջարկեցին, որ ՀԷԿ-երի կառուցման համար բանկերը ինչ-որ մոտեցումներ ցուցաբերեն»։ Այսինքն, նրա ասածից կարելի է ենթադրել, որ «փող ստացան հերիք չէ՝ արածներն էլ մի բան չէր»։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն հենց հաջորդ օրը՝ փետրվարի 13-ին, արձագանքեց նախարարի հայտարարությանը և պարզաբանեց, որ ՀԷԿ-երի հետ կապված հիշատակված դրամաշնորհային ծրագիրն իրականացրել է իրե՛նց կազմակերպությունը, հիշատակեց, թե ով էր տրամադրել դրամաշնորհը, ինչ նպատակով էր այն օգտագործվել և ինչ կարևոր վերլուծություն էր արվել դրա արդյունքում։ Գրիգորյանին ծանր վիճակից հանելու համար «Փաստերի հավաքագրման հարթակը» փետրվարի 18-ին իր կայքում հրապարակեց հոդված, որում պարզաբանեց, որ Հայկական բնապահպանական ճակատը չի ստացել դրամաշնորհ, սակայն փորձեց մեղմել Գրիգորյանի դրությունը՝ նշելով, թե ՀԲՃ-ի անդամ Լևոն Գալստյանը հանդիսացել է վերը նշված դրամաշնորհային ծրագրի առաջին մասի (շուրջ 37.000 դոլար բյուջեով) մեկ տասնյակ փորձագետներից մեկը։ Ուզել են ասել, ՀԲՃ-ից ինչ-որ մեկը ինչ-որ գումար է ստացել։ Խորհրդանշական գումարը, որը ստացել է Լևոն Գալստյանը և որը համեմատելի չէ փորձագետների շուկայական վարձատության հետ (Էրիկ Գրիգորյանը շատ լավ գիտի այդ մասին, ինքն էլ վկայել է, որ շատ ավելի բարձր վարձատրությամբ է ապրել մինչև պետական պաշտոնյա դառնալը), չի կարող վերագրվել բնապահպանական ողջ նախաձեռնությանը. նույն կերպ, մեզանից ամեն մեկը տարբեր վարձու աշխատանքներ կարող է անել, բայց դա կապ չունի ողջ նախաձեռնության գործունեության հետ։

Հայկական բնապահպանական ճակատը նախարար Գրիգորյանից պաշտոնական նամակով հերքում պահանջեց, որին նախարարությունից պատասխանեցին միայն 20 օր անց՝ բառացի գրելով հետևյալը․ «Ի պատասխան Ձեր՝ 13.02.2020-ի դիմում-բողոքի հայտնում եմ, որ Շրջակա միջավայրի նախարար Է.Գրիգորյանը չի պատրաստվում հերքել գրությամբ հիշատակված ՀԷԿ-երի վերաբերյալ իր հնչեցրած միտքը»։

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ կարելի է ապացուցված համարել այն, որ նախարարն իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հրապարակել: Պարզ է նաև, որ նախարարը գիտի այդ մասին, քանի որ, անգամ եթե Աժ-ում ելույթի ժամանակ դիտավորությամբ չէր խեղաթյուրել փաստերը, ապա առնվազն այդ ելույթից հետո, Էկոլուրից ստացած նամակից իմացել է իրական փաստերի մասին: Եվ ուրեմն ինչո՞ւ է այս պետական պաշտոնյան նման ամբարտավան պատասխան տալիս քաղաքացիական նախաձեռնության կողմից իրեն ուղղված դիմումին:

Մենք տպավորություն ենք ստանում, որ նախարարն իր պատվից ցածր է համարում ընդունել իր սխալն ու իր արարքների համար հաշվետու լինել իրեն ծառայության նշանակած հանրության առջև։ Ենթադրում ենք, որ եթե ՀԲՃ-ի փոխարեն նա նման կեղծ փաստեր շրջանառած լիներ, պատկերացնենք օրինակ, որևէ միջազգային կազմակերպության կամ դեսպանության առնչությամբ, ապա առանց վարանելու, մեծ արագությամբ հերքած կլիներ սուտ տեղեկությունները:

Էրիկ Գրիգորյանի նման վարքագիծը նաև անվստահության նախադեպ է ստեղծում պետական պաշտոնյաների խոսքերի արժանահավատության վերաբերյալ: Այս առումով Գրիգորյանը գուցե օրինակ է վերցնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանից, ով արդեն մի քանի ամիս է չի կարողանում կամ չի ցանկանում պարզաբանել, թե իր տիրապետած տեղեկությունների համաձայն Ամուլսարի պայքարում ներգրավված ո՛ր անձինք կամ կազմակերպություններն են, որ ֆինանսավորվում են ինչ-որ հանքարդյունաբերողների կողմից:

Ազգային Ժողովն ու Կառավարության մյուս անդամներն առաջիկա օրերին, թերևս ասելիք ունեն, կամ էլ իրենց լռությամբ կլեգիտիմացնեն պետական բարձրաստիճան պաշտոնյաների նման վարքը:

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
Էլ. փոստ՝  [email protected]

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:17 22/02/2020  |  Բնապահպանական իրավունք«Lydian International»-ի ղեկավարության կեղծ վկայությունները Կանադայի դատարանում․ մաս 1-ին․ ՀԲՃ
13:38 17/02/2020  |  Բնապահպանական իրավունքԱրմավիր քաղաքից ահազանգում են օդն աղտոտող ձեռնարկության մասին․ ՀԲՃ
12:04 08/02/2020  |  Բնապահպանական իրավունքՎայք համայնքն էլ է միանում մետաղական հանքերը մերժելու շարժմանը. ՀԲՃ
11:53 04/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախում դեռ իրական լուծում չեն ուզում տալ ՀԷԿ-երի խնդիրներին. ՀԲՃ
13:32 24/01/2020  |  Բնապահպանական իրավունքՀայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել. ՀԲՃ
23:03 21/01/2020  |  ԼՐԱՀՈՍՏեղի կունենան հանքի հանրային լսումներ Երևանի Աջափնյակ համայնքում
16:21 10/12/2019  |  Բնապահպանական իրավունքԱմուլսար․ ՀՀ նախկին կառավարության բարձր հովանու ներքո - ՀԲՃ
15:07 09/12/2019  |  Բնապահպանական իրավունքԼիդիանը դեֆոլտի նախազգաշուցում է տվել, և դեկտեմբերի 20-ը կարևոր վերջնաժամկետ է - ՀԲՃ
11:20 04/12/2019  |  Բնապահպանական իրավունքՀայաստանի ամենավտանգավոր պոչամբարն Արարատյան դաշտում - ՀԲՃ
17:24 30/10/2019  |  Բնապահպանական իրավունքՆախարարությունը մերժել է Լիդիանի ջրօգտագործման հայտը . ՀԲՃ

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]