Թեմաներ
Չորեքշաբթի 08 / 05 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/05/2020   10:49 Ա. Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Ա.Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է 08/05/2020   10:42 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 288-ով 08/05/2020   10:41 Բեյրութում պայթյունի հետևանքով մահացել է երեք հայ, վնասվել՝ 100 հայ. ԱԳՆ խոսնակ 08/05/2020   10:41 Բեյրութում հայտնել են 4-րդ հայ զոհի մասին 08/05/2020   10:35 Պետք է անենք ամենը՝ Բեյրութի վերքերը բուժելու համար. Կարո Փայլան 08/05/2020   10:28 Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի. The Guardian 08/05/2020   10:25 Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ու դրա հետևանքների մասին լուրով. Ավինյան 08/05/2020   09:59 Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել 08/05/2020   09:55 Լիբանանի համար այս դժվարին օրերին, Հայաստանը պետք է անմիջական օգնության ձեռք մեկնի այս բարեկամական երկրին. Ավետիք Չալաբյան 08/05/2020   09:47 Շատ հայեր խնդրանքով դիմում են ՀՀ կառավարությանը, որպեսզի հատուկ չվերթներով Բեյրութում բնակվող հայերին թույլ տան տեղափոխել Հայաստան. Աննա Կոստանյան 08/05/2020   09:36 Ո՞վ կլինի Վճռաբեկ դատարանի հաջորդ նախագահը. «Ժողովուրդ» 08/05/2020   09:31 Իմքայլականների մի մասը դեմ է ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրած թեկնածուներին. «Ժողովուրդ» 08/05/2020   09:27 «Իմ քայլը» որոշել է «բերման ենթարկել» ԿԳՄՍ նախարարին, բազմաթիվ հարցեր կան կուտակված. «Ժողովուրդ» 08/05/2020   00:11 Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կան վիրավորներ 08/04/2020   23:58 Ցնցված եմ Բեյրութի պայթյունի մասին լուրից. վարչապետի ցավակցական գրառումը 08/04/2020   23:50 Ամուլսարի բողոքի ակցիան կշարունակվի վաղը. Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը բացվեց 08/04/2020   23:34 Մասնագիտական և մարդկային արժանապատվություն. Ավետիք Իշխանյանը՝ ՍԴ դատավորների ընտրության մասին 08/04/2020   23:21 Աղջիկը ծնվել է միանգամից երեք ատամներով եւ զարմացրել ծնողներին ու բժիշկներին 08/04/2020   23:00 Լիբանանում պայթյունների հետևանքով զոհված հայը՝ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանն է 08/04/2020   22:44 Հայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը 08/04/2020   22:37 Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների հետ. ԱԳՆ խոսնակ 08/04/2020   22:23 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայ է զոհվել 08/04/2020   22:05 Ամուլսարում իրավիճակը խիստ լարված է՝ ակտիվիստներն իրենց ուժերով հրում են վագոն տնակը 08/04/2020   21:57 «Եթե այս հարցը այդպես էլ լուծում չստանա, բանը կհասնի նրան, որ քաղաքացիական անհնազանդություն կլինի, Երևանում փողոցներ կփակվեն». Ամուլսարում իրավիճակը լարված է 08/04/2020   21:51 «Մի խումբ դժգոհ անձինքն ապօրինություն են իրականացնում, որովհետև նրանք տվյալ տարածքի նկատմամաբ որևէ իրավունք չունեն». «Լիդիան Արմենիա»-ի փաստաբան 08/04/2020   21:44 Ամուլսարում ակտիվիստները որոշել են իրենց ուժերով հրել վագոն տնակը 08/04/2020   21:34 Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել 08/04/2020   21:25 Բեյրութում մեծ պայթյուն է եղել 08/04/2020   21:05 Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական.Սամվել Մարտիրոսյան 08/04/2020   20:48 Վայոց ձորի Ոստիկանության վարչության պետը քննարկում է Ամուլսարի հետ կապված այսօրվա միջադեպը 08/04/2020   20:42 Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ 08/04/2020   20:35 «Եկեք այս հարցը լուծենք դիվանագիտորեն, առանց արյուն թափելու». Նախկին ազատամարտիկը՝ Ամուլսարի դեպքերի վերաբերյալ 08/04/2020   20:28 Գռզոյի եղբայրը հարցաքննվել է մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանի շորթման գործով 08/04/2020   20:18 «Մեսչյանը հաճախ ստորագրում էր իր համար անընդունելի որոշումների տակ, որովհետև կար քաղաքապետի որոշումը». Դավիթ Խաժակյան 08/04/2020   20:10 Սպառումը նվազել է, առևտրի ոլորտում նման անկում վերջին 20 տարիներին չենք ունեցել. տնտեսագետ 08/04/2020   20:06 Ռաֆայելը Ապրիլյանի ժամանակ թշնամու երեք տանկ է խոցել, սա անհետևանք չի մնալու. Հրանտ Մելիք-Շահնազարյան 08/04/2020   19:58 Շիրակի մարզի դատախազությունում քրեական ենթամշակույթի հանցակազմերով քրեական գործ է հարուցվել 08/04/2020   19:54 Մահացել է անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը. Վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով 08/04/2020   19:48 «Չենք գնա այնքան ժամանակ, քանի դեռ մեր պահանջները չեն կատարվել» Ջերմուկի բնակիչներ 08/04/2020   19:38 Հայաստանը հայտնվել է ադրբեջանական հաքերների կիբերհարձակումների թիրախում. Կառավարությունը լռում է, քրեական գործ չի հարուցվել 08/04/2020   19:21 Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք 08/04/2020   19:12 Ամուլսարից բերման է ենթարկվել 10 քաղաքացի 08/04/2020   19:03 4933 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում է կայացվել 08/04/2020   19:00 Բերման է ենթարկվել ակտիվիստ Վահագն Վարագյանը 08/04/2020   18:48 «Հայրենիք» զարգացման հիմնադրամը սկսում է հակաճգնաժամային տնտեսական ռազմավարության մշակումը 08/04/2020   18:45 Երկրորդ նախագահի գործով տուժողների դատավարական կարգավիճակը փոխելու միջնորդության քննարկումը հետաձգվեց. Այն կշարունակվի հաջորդ նիստին 08/04/2020   18:39 Լարված իրավիճակ. Ոստիկանները փակել են ավտոերթի մասնակիցների ճանապարհը 08/04/2020   18:29 Ամուլսարում կրկին լարված իրավիճակ է 08/04/2020   18:22 Վարչապետն ավելի հասանելի է, քան քաղաքապետը. Վահե Գևորգյանն ահազանգում է 08/04/2020   18:10 Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով որպես տուժող դատակոչվել է 102 անձ՝ առանց գործով տուժող ճանաչվելու
08/04/2020   11:31 Քրեական գործ է հարուցվել. Մանուել Մանուկյանին հրավիրել են բաժին 08/04/2020   16:37 «Ադրբեջանը կրկին ծնկաչոք հրադադար է աղաչելու, որովհետև արցախցին երբեք հող չի տա». «Արծիվ 30» մահապարտների գնդի փոխհրամանատար 08/04/2020   16:00 Մանուել Մանուկյանի կողմից ապօրինի հավաքներ կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/03/2020   16:51 «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին 08/03/2020   19:14 «Ի՞նչ անենք, որ վերնախավում պադոշներ են նստած». Մանուել Մանուկյան 08/03/2020   18:35 Antifake. Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է 08/03/2020   19:38 Վարդաշենցիներն ամեն վայրկյան կարող են փլատակների տակ հայտնվել 08/04/2020   22:23 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայ է զոհվել 08/04/2020   11:43 Արագ քայլերով արյունահեղություն է զարգանում. Բունիաթյան 08/03/2020   18:21 Ավիացիայի ոլորտը պետք է ստրատեգիական ոլորտ ճանաչվի. Նավիկ Խաչատրյան 08/04/2020   10:44 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 196-ով 08/03/2020   20:49 Հա՛յ Ազգ, քո բոլոր խնդիրները կլուծվեն միայն ու միայն բազմահազարանոց միտինգի արդյունքում Նիկոլին հեռացնելով. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն 08/03/2020   14:57 ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն հանդիպել ՍԴ դատավորի թեկնածուներին 08/03/2020   16:06 58-ամյա տղամարդը նախ խեղդել, ապա գլխատել էր քրոջը 08/03/2020   15:27 Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, խարդախությամբ համայնքապատկան գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր 08/04/2020   12:57 Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք. Սամվել Մարտիրոսյան 08/03/2020   21:27 Տղամարդը 11-րդ հարկից ցած է նետվել 08/04/2020   19:38 Հայաստանը հայտնվել է ադրբեջանական հաքերների կիբերհարձակումների թիրախում. Կառավարությունը լռում է, քրեական գործ չի հարուցվել 08/03/2020   13:08 Մարշալ Ժուկո՞վն է Նիկոլ Փաշինյանը, որ անձամբ է ղեկավարել տավուշյան մարտերը. Շարմազանով 08/03/2020   15:55 Ահազանգ․ պետք է թույլ չտալ, որ որևէ ընկերություն բռնությամբ մտնի Ամուլսարի տարածք. ՀԲՃ

Շրջակա միջավայրի նախարարի՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարության կապակցությամբ․ ՀԲՃ 03/09/2020   16:37  |  Բնապահպանական իրավունք

Սույն թվականի փետրվարի 12-ին Ազգային ժողովում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն արեց Հայկական բնապահպանական ճակատին վերաբերող և իրականությանը չհամապատասխանող հայտարարություն, որին կարևոր ենք համարում անդրադառնալ՝ ևս մեկ անգամ նկարագրելով մեր գործեունության բնույթը, արժեքներն ու աշխատաոճը։

«Հայկական բնապահպանական ճակատ»-ը կամավորների քաղաքացիական նախաձեռնություն է՝ համախմբված տարբեր բնապահպանական քաղաքական օրակարգերի շուրջ։ Մեր գործունեությունն անկախ է, մենք չենք հարում որևէ կուսակցության, բիզնեսի կամ կառավարական սուբյեկտի, չենք հանդիսանում օտարերկրյա կառավարական մարմինների, միջպետական գործակալությունների և հիմնադրամների գործընկեր կամ շահառու։ Միևնույն ժամանակ, իբրև բնապահպաններ, մենք ունենք կապեր հանրային գործունեություն վարող տեղական և միջազգային կազմակերպությունների ու խմբերի հետ, բնապահպանությունը համարում ենք համամոլորակային մարտահրավեր, ուստի նաև՝ համաշխարհային համագործակցություն պահանջող գործողություն, որի համար ներգրավված ենք բնապահպանական միջազգային հարթակներում, զորակցում ենք տարբեր երկրներում տեղի ունեցող բնապահպանական պայքարներին, հայաստանյան պայքարները դարձնում ենք տեսանելի ու լսելի արտասահմանում։

Բնապահպանությունը մեր քաղաքական ու վերքաղաքական պայքարն է, որի համար մենք չենք վարձատրվում, այսինքն՝ չենք ստանում աշխատավարձ։ Ավելին՝ դրա մեջ ներդնում ենք մեր աշխատաժամանակն ու էներգիան, մեր անձնական կյանքի ժամանակը, որն այս նպատակի համար շուկայական գնահատման չենք ենթարկում, այսինքն՝ ոչ մեկի աչքը չենք մտցնում, թե մեր ծախսած ամեն մի ժամը քանի դոլար արժե։ Մեր գործունեությանն օժանդակում են բազմաթիվ անձինք՝ սկսած մեր ընտանիքների անդամներից, մինչև անհատներ ու կազմակերպություններ, ովքեր բնապահպանության մեջ իրենց նպաստն են բերում իրենց ռեսուրսների շրջանակներում․ մեկը տարածք է տրամադրում, մեկը՝ թուղթ, համակարգիչ ու այլ տեխնիկական միջոցներ, մեկ ուրիշն՝ անվճար թռուցիկ է տպում, մեկը տրանսպորտի փող է տրամադրում։ Բազմաթիվ մարդիկ Ամուլսարի պաշտանության համար անհրաժեշտ ծախսերի գումար են նվիրաբերում, որը փոխանցում ենք Ամուլսարի պահապաններին և այլն։ Նմանատիպ օժանդակությունը միշտ թափանցիկ է, նվիրաբերված ռեսուրսների մասին միշտ հրապարակային հաշվետվություն ենք ներկայացնում։

Ինչպես տարբեր հանքակերներ ու վնասակար գործունեություն վարող բիզնեսներ, այնպես էլ՝ պետական պաշտոնյաներ ու քաղաքական դիվիդենտներ հավաքող անձինք հաճախ փորձել են մեզ պիտակավորել իբրև «գրանտակեր»՝ օգտվելով հանրության շրջանում դրամաշնորհ երևույթի ու դրամաշնորհ ստացող կազմակերպությունների նկատմամբ սերմանված հակակրանքից։ Այս հակակրանքի ու պարսավիչ վերաբերմունքի տարածումն ինքնին քաղաքական դիվիդենտներ հետապնդող գործունեություն է եղել երկար տարիներ ի վեր, բայց դրա մասին այստեղ չենք խոսի։

Դրամաշնորհը՝ որոշակի նպատակի համար նախատեսված փողը, ինքնին ո՛չ պարսավելի, ո՛չ գովելի բան է։ Այն ստանում ու բաժանում են ինչպես կառավարություններն, այնպես էլ՝ գրանցում ունեցող կազմակերպություններն ու իրականացնում են այդ փողով որոշակի գործունեություն։ Հաճախ այդ գործունեությունը վարելու համար ներգրավվում են ռեսուրսներ, այդ թվում՝ մարդուժ, որի համար տրվում է աշխատավարձ։ Դա դրամաշնորհի ծախսման ուղղություններից է, սակայն ամենափոքր մասը։ Իսկ աշխատանքի դիմաց վարձատրությունը կրկին պարսավելի բան չի կարող համարվել։

Պարսավելի է, սակայն, այն, որ ինչպես միջպետական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների դրամաշնորհները հաճախ յուրացվում են, փոշիացվում, դարձվում անհատական հարստացման աղբյուր։ Բերենք Հայաստանին առնչվող երկու աղաղակող օրինակ՝ Համաշխարհային բանկի համար տնտեսագետ Յորգեն Անդերսոնի և իր գործընկերների զեկույցը, որտեղ նրանք հաստատում են, որ երկիր մտած միջազգային օգնության կապիտալը (ներառյալ պետության ստացած խոշոր դրամաշնորհներն ու զարգացման վարկերը) չի ծառայել իրենց նպատակին, յուրացվել և ապօրինաբար դուրս է հոսել օֆշորներ և պահվել իշխանավոր-բիզնեսմենների օֆշորային հաշիվներում։ Երկրորդ օրինակը Հայաստանի դատարաններում քննվող մեկ ու կես միլիոն եվրոյից ավելի դրամաշնորհային գումարների յուրացման գործն է, երբ Եվրամիության պատվիրակության աշխատակիցները և հասարակական բազմաթիվ կազմակերպություններ, հանցավոր համագործակցության գալով, Եվրամիության դրամաշնորհային ֆոնդից հսկայական գումարներ են յուրացրել, այդ թվում՝ բնապահպանական հորջորջված ծրագրերի շրջանակներում։

Հայաստանում բնապահպանության պետական ոլորտի դրամաշնորհային իրավիճակի, յուրացումների, վատնումների մասին նույնպես կարելի է երկար խոսել, դրանք և՛ իրավապահ մարմինների հետաքննության առարկան են, և՛ պետական քաղաքականություն սահմանող ինստիտուտների, սակայն կրկին այստեղ դրան չէ, որ ցանկանում ենք անդրադառնալ։

Վերևի նախաբանը կարևոր ենք համարում, որպեսզի պարզաբանենք ու քննադատենք փետրվարի 12-ին ԱԺ-ում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հայտարարությունը։ Նա, ի պատասխան Հայկական բնապահպանական ճակատի տարածած հայտարարությանը հղում անող պատգամավորի, ասաց «…այդ տեքստը գրողները 4 տարի առաջ էլի էդ ձև տեքստ էին գրում, որ` նայեք, ՀԷԿ-երը և այլն, և այլն, հետո ստացան 70.000 դոլար դրամաշնորհ և հետո առաջարկեցին, որ ՀԷԿ-երի կառուցման համար բանկերը ինչ-որ մոտեցումներ ցուցաբերեն»։

Գրիգորյանի հայտարարությունը վերը նշված բացասական վերաբերմունք ձևավորելու համատեքստի մեջ է տեղավորվում։ Հայկական բնապահպանական ճակատը երբևէ չի ստացել ՀԷԿ-երի հետ առնչվող որևէ դրամաշնորհ, Գրիգորյանի նշած 70․000 դոլարը մասնավորապես, և դրամաշնորհ՝ առհասարակ։ Իբրև իրականությանը չհամապատասխանող տեղեկություն՝ սա զրպարտություն է ոչ թե այն պատճառով, որ դրամաշնորհ ստանալն ու դա որոշակի նպատակի համար ծախսելը վատ բան է, այլ այն պատճառով, որ դրամաշնորհային ծրագիր անելու համար մեր նախաձեռնությունն առնվազն պետք է գրանցված կազմակերպություն լիներ, այնինչ այն քաղաքացիների կամավորական խումբ է։ Բացասական է նաև Գրիգորյանի մտահանգման թելը, թե իբր «հետո առաջարկեցին, որ ՀԷԿ-երի կառուցման համար բանկերը ինչ-որ մոտեցումներ ցուցաբերեն»։ Այսինքն, նրա ասածից կարելի է ենթադրել, որ «փող ստացան հերիք չէ՝ արածներն էլ մի բան չէր»։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն հենց հաջորդ օրը՝ փետրվարի 13-ին, արձագանքեց նախարարի հայտարարությանը և պարզաբանեց, որ ՀԷԿ-երի հետ կապված հիշատակված դրամաշնորհային ծրագիրն իրականացրել է իրե՛նց կազմակերպությունը, հիշատակեց, թե ով էր տրամադրել դրամաշնորհը, ինչ նպատակով էր այն օգտագործվել և ինչ կարևոր վերլուծություն էր արվել դրա արդյունքում։ Գրիգորյանին ծանր վիճակից հանելու համար «Փաստերի հավաքագրման հարթակը» փետրվարի 18-ին իր կայքում հրապարակեց հոդված, որում պարզաբանեց, որ Հայկական բնապահպանական ճակատը չի ստացել դրամաշնորհ, սակայն փորձեց մեղմել Գրիգորյանի դրությունը՝ նշելով, թե ՀԲՃ-ի անդամ Լևոն Գալստյանը հանդիսացել է վերը նշված դրամաշնորհային ծրագրի առաջին մասի (շուրջ 37.000 դոլար բյուջեով) մեկ տասնյակ փորձագետներից մեկը։ Ուզել են ասել, ՀԲՃ-ից ինչ-որ մեկը ինչ-որ գումար է ստացել։ Խորհրդանշական գումարը, որը ստացել է Լևոն Գալստյանը և որը համեմատելի չէ փորձագետների շուկայական վարձատության հետ (Էրիկ Գրիգորյանը շատ լավ գիտի այդ մասին, ինքն էլ վկայել է, որ շատ ավելի բարձր վարձատրությամբ է ապրել մինչև պետական պաշտոնյա դառնալը), չի կարող վերագրվել բնապահպանական ողջ նախաձեռնությանը. նույն կերպ, մեզանից ամեն մեկը տարբեր վարձու աշխատանքներ կարող է անել, բայց դա կապ չունի ողջ նախաձեռնության գործունեության հետ։

Հայկական բնապահպանական ճակատը նախարար Գրիգորյանից պաշտոնական նամակով հերքում պահանջեց, որին նախարարությունից պատասխանեցին միայն 20 օր անց՝ բառացի գրելով հետևյալը․ «Ի պատասխան Ձեր՝ 13.02.2020-ի դիմում-բողոքի հայտնում եմ, որ Շրջակա միջավայրի նախարար Է.Գրիգորյանը չի պատրաստվում հերքել գրությամբ հիշատակված ՀԷԿ-երի վերաբերյալ իր հնչեցրած միտքը»։

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ կարելի է ապացուցված համարել այն, որ նախարարն իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հրապարակել: Պարզ է նաև, որ նախարարը գիտի այդ մասին, քանի որ, անգամ եթե Աժ-ում ելույթի ժամանակ դիտավորությամբ չէր խեղաթյուրել փաստերը, ապա առնվազն այդ ելույթից հետո, Էկոլուրից ստացած նամակից իմացել է իրական փաստերի մասին: Եվ ուրեմն ինչո՞ւ է այս պետական պաշտոնյան նման ամբարտավան պատասխան տալիս քաղաքացիական նախաձեռնության կողմից իրեն ուղղված դիմումին:

Մենք տպավորություն ենք ստանում, որ նախարարն իր պատվից ցածր է համարում ընդունել իր սխալն ու իր արարքների համար հաշվետու լինել իրեն ծառայության նշանակած հանրության առջև։ Ենթադրում ենք, որ եթե ՀԲՃ-ի փոխարեն նա նման կեղծ փաստեր շրջանառած լիներ, պատկերացնենք օրինակ, որևէ միջազգային կազմակերպության կամ դեսպանության առնչությամբ, ապա առանց վարանելու, մեծ արագությամբ հերքած կլիներ սուտ տեղեկությունները:

Էրիկ Գրիգորյանի նման վարքագիծը նաև անվստահության նախադեպ է ստեղծում պետական պաշտոնյաների խոսքերի արժանահավատության վերաբերյալ: Այս առումով Գրիգորյանը գուցե օրինակ է վերցնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանից, ով արդեն մի քանի ամիս է չի կարողանում կամ չի ցանկանում պարզաբանել, թե իր տիրապետած տեղեկությունների համաձայն Ամուլսարի պայքարում ներգրավված ո՛ր անձինք կամ կազմակերպություններն են, որ ֆինանսավորվում են ինչ-որ հանքարդյունաբերողների կողմից:

Ազգային Ժողովն ու Կառավարության մյուս անդամներն առաջիկա օրերին, թերևս ասելիք ունեն, կամ էլ իրենց լռությամբ կլեգիտիմացնեն պետական բարձրաստիճան պաշտոնյաների նման վարքը:

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
Էլ. փոստ՝  [email protected]

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:17 22/02/2020  |  Բնապահպանական իրավունք«Lydian International»-ի ղեկավարության կեղծ վկայությունները Կանադայի դատարանում․ մաս 1-ին․ ՀԲՃ
13:38 17/02/2020  |  Բնապահպանական իրավունքԱրմավիր քաղաքից ահազանգում են օդն աղտոտող ձեռնարկության մասին․ ՀԲՃ
12:04 08/02/2020  |  Բնապահպանական իրավունքՎայք համայնքն էլ է միանում մետաղական հանքերը մերժելու շարժմանը. ՀԲՃ
11:53 04/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախում դեռ իրական լուծում չեն ուզում տալ ՀԷԿ-երի խնդիրներին. ՀԲՃ
13:32 24/01/2020  |  Բնապահպանական իրավունքՀայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել. ՀԲՃ
23:03 21/01/2020  |  ԼՐԱՀՈՍՏեղի կունենան հանքի հանրային լսումներ Երևանի Աջափնյակ համայնքում
16:21 10/12/2019  |  Բնապահպանական իրավունքԱմուլսար․ ՀՀ նախկին կառավարության բարձր հովանու ներքո - ՀԲՃ
15:07 09/12/2019  |  Բնապահպանական իրավունքԼիդիանը դեֆոլտի նախազգաշուցում է տվել, և դեկտեմբերի 20-ը կարևոր վերջնաժամկետ է - ՀԲՃ
11:20 04/12/2019  |  Բնապահպանական իրավունքՀայաստանի ամենավտանգավոր պոչամբարն Արարատյան դաշտում - ՀԲՃ
17:24 30/10/2019  |  Բնապահպանական իրավունքՆախարարությունը մերժել է Լիդիանի ջրօգտագործման հայտը . ՀԲՃ

Տեսանյութեր

08/01/2020   16:25 Սեւանում «շիշ բռնողին» անօրինական տարածք են տրամադրել. «Հրապարակ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]