ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպաների մայրեր, լավ լսեք ջարդված տղու հոր ձենը, զգույշ եղեք, ձեր երեխուն պահեք. Ծեծված փոխգնդապետի հայր 03/07/2020 12:07 | ԼՐԱՀՈՍ

Սահմաններին կանգնած սպան ավելի պաշտպանված է, քան՝ երկրի ներսում, որովհետև երկրի ներսում սպային կարող են ջարդել-փշրել և ասել՝ մեր դեմը խաղ չկա, ինչ ուզենք կանենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դաժանաբար ծեծի ենթարկված սպա Արա Մխիթարյանի հայրը։
«Ժողովուրդ, սպաների մայրեր, լավ լսեք ջարդված տղու հոր ձենը, զգույշ եղեք, ձեր երեխուն պահեք, քանի որ հիմա սպան շատ ցածր մակարդակի է իջած՝ ով ուզի, կխփի»,- ասաց Արա Մխիթարյանի հայրը։ Նշենք, որ փոխգնդապետն արդեն շուրջ 6 ամիս է, ինչ գտնվում է կոմայի մեջ։
Նրա խոսքով՝ երեկ ազատ են արձակել մի մարդու, ով 100 տոկոսով մասնակից էր եղել միջադեպին և վերջինիս ազատ են արձակել, որ խմբային չտան։
«Իմ երեխան 27 տարի, մութ ու խոնավ տարիներին, երբ ժողովուրդը հաց չուներ, իմ երեխային համոզեցի, որ գնար սովորեր ու գար հայրենիքը պաշտպաներ ու այսօր իմ երեխային էդպես ջարդել ու քցել են։ Դիմում եմ Ձեզ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Ես վերջում բոլորին կանիծեմ, բոլորին, ով այս գործի հետ կապ ունի ու լավ իմացեք, տղա, ասում են մեծերը՝ տղամարդու անեծքը, մանավանդ՝ հոր, ջարդված որդու հոր, շուտ է տեղ հասնում։ Այսօր տեղ չհասնի, վաղը կհասնի։ Դիմում եմ Ձեզ՝ հալալ է քո կերած կաթին, որ դու կկարողանաս սպային ջարդողին, երևի Դուք էլ ունեք ուսադիրներ՝ որպես դատավոր։
Եթե քո որդու հետ լիներ, դու այդպես կանեիր՞, կազատե՞իր։ Արմեն Դանիելյան, դիմում եմ քեզ՝ քանի շուտ է, ուշքի արի »,- ասաց նա՝ նշելով, որ երեք նամակ ունի և, եթե մինչև երկուշաբթի իրենց պահանջը չկատարվի, նամակներից մեկը կգնա դեպի օվկիանոսից այն կողմ, մյուսները՝ ՄԻԵԴ և ԵԽ։
Նա նշեց, որ իր պահանջը չկատարելու դեպքում այլևս չի հավատա ո՛չ պետությանը, ո՛չ բանակին։
«Դու պարոն դատավոր, ուշքի արի»,- ասաց նա՝ նշելով, որ դատախազությունը պետք է բողոքարկի այդ որոշումը։
«Ես չգիտեմ դա ճիշտ է, թե ոչ։ Մինչև չլինի, չեմ հավատա։ Մինչև հիմա փափուկ բարձ են դրել գլխիս տակ»,- ասաց նա՝ հավելելով, որ թուրքի լամուկը կարող է ծեծել և հիմա ազատությունը վայելել։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` միակ մեղադրյալը Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբայրն է՝ Զավեն Գրիգորյանը, թեեւ մամուլի տեղեկություններով`փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ մարզպետը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին։ Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները։
Մեղադրյալն ազատ է արձակվել 1.5 միլիոն գրավի դիմաց։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/19/2021 10:02 Պատմությունը կրկնվում է. մեկ էլ 2018-ի աշնանն էին Նիկոլ Փաշինյանն ու թիմն այսպիսի ցայտնոտի մեջ. «Հրապարակ»
- 01/19/2021 10:00 Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա. Վանեցյան «Հրապարակ»
- 01/19/2021 09:56 17 կուսակցությունների առաջնորդներն առաջվանը չեն. Վազգեն Մանուկյանը չընդունվե՞ց «Ժողովուրդ»
- 01/19/2021 09:53 Փաշինյանն ընտրել է «ժամանակի վրա խաղալու» մոտեցումը․ արագ կադրային նշանակումները իրավիճակը կփոխե՞ն «Փաստ»
- 01/19/2021 09:50 Փաստորեն Զանգեզուրը վտանգված է. հարցը Եվրադատարանում է «Ժողովուրդ»
- 01/19/2021 09:48 Առողջապահության նոր նախարարի ամուսինը «Ռեմա» կրոնական կազմակերպության քարոզիչն է «Հրապարակ»
- 01/19/2021 08:41 «Օրենքով գողեր» Գող Ալոյի և Արսեն Երևանսկու «շնորհիվ» 30-ամյա քննիչի կոչումը բարձրացվել է «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
- 12/21/2020 19:48 Սյունիքից հետո, հերթը Գեղարքունիքի՞ մարզինն է, Սեւանա լճի արեւելյան ափը տրվելու է ադրբեջանցիների՞ն. մահապարտ ազատամարտիկ
- 12/11/2020 19:29 «Փաշինյանը պանթուրքիզմի իրականացման այս փուլի գլխավոր դերակատարն է. դեկտեմբերի 22-ից հետո Ադրբեջանը պահանջելու է Զանգեզուրն ու Սյունիքը». պահեստազորի սպա
Մեկնաբանություն
- 01/19/2021 12:02 Հայերը շարունակում են թիրախավորվել Գերմանիայում. տների դիմաց թուրքերն ու ադրբեջանցիները գրաֆիտիներով գրել են՝ «Տանը տեղ չկա». Թուրքագետ
- 01/19/2021 11:38 Պատերազմի ավարտից 2,5 ամիս անց, պետք է տեղեկանանք մեր զոհերի ու վիրավորների, անհետ կորածների ու գերեվարվածների իրական թվերի մասին. Անուն առ անուն. Հայկ Դեմոյան
- 01/19/2021 10:33 Իշխանությունները գիտեն, որ պատերազմի սպառնալիք չկա, քանի որ նվազագույն պահանջի դեպքում պատրաստ ենք զիջելու ամեն ինչ.փաստաբան
- 01/18/2021 22:58 Կասկած չունեմ, որ պետք է ունենանք ազգային պետություն. Հովհաննես Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2021 23:10 ՃՏՊ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 01/17/2021 23:23 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 71-ամյա վարորդը 06-ով բախվել է Kia-ին և գլխիվայր շրջվելով, բախվել Mercedes-ին
- 01/17/2021 20:14 Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դի
- 01/17/2021 18:23 Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. ջրատարում հայտնաբերվել է Կոտայքի մարզի անհետ կորած բնակչի դին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները