ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սամվել Բաբայանի գրասենյակը ոչ հերքում, ոչ հաստատում է ՌԴ նրա մուտքը սահմանափակելու վերաբերյալ տեղեկությունը 03/06/2020 14:08 | ԼՐԱՀՈՍ
Արցախի նախագահի թեկնածու Սամվել Բաբայանը ոչ հերքում ոչ հաստատում է իր մուտքը ՌԴ սահմանափակելու վերաբերյալ տեղեկությունները՝ նշելով, որ նման տեղեկատվության չի տիրապետում։ Այս մասին հայտնում է Սամվել Բաբայանի գրասենյակը։
«Եթե Գ. Իսագուլյանը՝ ի դեմս իր հովանավորյալների, ստանձնել է պաշտոնական աղբյուրի դերը, նշանակում է նախ ջանացել է կազմակերպելու Ս.Բաբայանի մուտքի սահմանափակումը, ապա ակտիվորեն շրջանառության մեջ դրել այդ մասին տեղեկությունը»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն օրերս հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի մուտքը ՌԴ արգելվել է։ Նա նշել էր, որ պատճառների մասին խոսել չի կարող, և եթե իրենց շատ է պետք, ապա թեկնածուների գրասենյակները թող ճշտեն պատճառը։
«Սամվել Բաբայանին անձամբ տեղյակ են պահել այդ մասին։ Մինչև այդ դեպքերը Երևանում մի քանի անգամ ես հանդիպել եմ Սամվել Բաբայանին, նա ինձ հրավիրել է Արցախ, ես եղել եմ Արցախում, որտեղ մի քանի հանդիպում ենք ունեցել, մեր զրույցը չի եղել սովորական խնդիրների մասին։ Ինձ թվացել է, որ մենք ունեցել ենք բավականին լուրջ պայմանավորվածություններ, ես պայմանավորվածությունների իմ մասը կատարել եմ, սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ և հանկարծ Սամվել Բաբայանն արեց հայտարարություն, որը մեր զրույցների հակառակ պատկերն էր։ Այնուհետ նա որոշեց համագործակցել Մասիս Մայիլյանի հետ»,-պատմել էր Իսագուլյանը։
Բաբայանի գրասենյակն անդրադարձել է այս պայմանավորվածությանն ու հայտնել, որ մի քանի հանդիպումների և հեռախոսային զրույցների ընթացքում նույն համառությամբ Գառնիկ Իսագուլյանը Սամվել Բաբայանին առաջարկել էր նախագահական ընտրություններում աջակցել Վիտալի Բալասանյանին՝ խոստանալով բավականին գայթակղիչ պաշտոններ:
«Առաջնորդվելով պետական մտածողությամբ և անդավաճան մնալով «հայ ժողովուրդը ընտրություններից պիտի դուրս գա համախմբված» սկզբունքին՝ Ս. Բաբայանը նպատակահարմար չգտավ համագործակցել Վ. Բալասանյանի հետ՝ փոխարենը սատարելով Մասիս Մայիլյանին, ինչով և պայմանավորված է Ս. Բաբայանի և Մ. Մայիլյանի դեմ ծավալված քարոզչական արշավը»,-նշում է Բաբայանի գրասենյակը:
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ