ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թեթեւամիտ մոտեցում է համաշխարհային մակարդակի լուրջ հարցին. բիզնես խորհրդատուի կարծիքով կորոնավիրուսի պատճառով ՀՀ տնտեսությունը կորուստներ կունենա 03/02/2020 14:52 | ԼՐԱՀՈՍ

«Կարանտինի շրջանում գտնվող մարդկանց Ծաղկաձորում տեղավորելը մեծ հիմարություն էր, որովհետեւ, նախ, Ծաղկաձորը համարվում է տուրիստական քաղաք, երկրորդ, հիմա՝ տուրիստական սեզոնի պիկն է, լեռնադահուկասպորտով զբաղվող բազմաթիվ մարդիկ են այնտեղ գնում ՝ նաեւ արտասահմանից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը։՝ կորոնավիրուսով հիվանդանալու ռիսկային խմբում գտնվող ՀՀ քաղաքացիներին Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցում տեղավորելու իշխանության որոշմանը:
Արեն Ապիկյանն ասում է, նոր վիրուսի հետ կապված ամբողջ աշխարհում է խուճապային իրավիճակ, որը նաեւ Հայաստան է հասել, իսկ ՀՀ իշխանությունը նման պայմաններում, տուրիստական կենտրոնում է մեկուսացնում մարդկանց:
«Մենք դրանով կտրում ենք ոչ միայն այսօրվա տուրիստների հոսքը, որովհետեւ շատերը արդեն իսկ լքում են Ծաղկաձորը , այլեւ նպաստում, որ նրանք , ովքեր պլանավորում են հանգստանալ Ծաղկաձորում , չգան: Հիմա մենք ասում ենք ՝ ոչ միայն վիրուսի դեմը չենք առել, այլեւ նպաստում ենք տարածմանը, մենք պոտենցիալ հնարավոր հիվանդ մարդկանց տանում ենք ու տեղավորում տուրիստական քաղաքի կենտրոնում ՝ ինչ-որ հյուրանոցում, որն ընդհանրապես, հարմարեցված չէ բժշկական ծառայություններ մատուցելու համար: Օրինակ, հիվանդանոցներում գետնին գորգ չի լինում, հյուրանոցը հարմարեցված չէ մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Ես կադրեր տեսա, թե ինչպես են մարդկանց ուտելիքը բաժանում, երբ մարդը դուռը բացում է՝ առանց դիմակի: Դա շատ թեթեւամիտ մոտեցում է համաշխարհային մակարդակի լուրջ հարցին»,-նշում է Արեն Ապիկյանը:
Հիշեցնենք, որ այս պահին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում կարանտինի շրջանում է գտնվում ՀՀ 31 քաղաքացի, որոնք վարչապետի վստահեցմամբ ապահովված են ամեն ինչով։ Սա այն հյուրանոցն է, որը կառավարությանն է նվիրել ՀՀ մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքը եւ այն վաճառելու համար նախկինում երկու անգամ հայտարարված աճուրդը չեղարկվել է՝ գնորդ չլինելու պատճառով։ Հյուրանոցի գինը, որը նախկինում միլիոնավոր դոլարներ էր գնահատվում, կորրցնում է իր գինը։
Սոցիալական ցանցերում տեղեկություններ էին շրջանառվում, որ մի շարք քաղաքացիներ չեղարկում են իրենց արդեն իսկ ծրագրված այցերը Ծաղկաձոր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տրամադրությունները կանխելու նպատակով կիրակին ընտանիքով անց է կացրել Ծաղկաձորում:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ կորոնավիրուսի վտանգը լուրջ խնդիրներ է առաջացրել Հայաստանի ներգնա տուրիզմի ոլորտում։ Դեռ մինչեւ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին պաշտոնական տեղեկատվությունը, «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյան ը մեզ հայտնել էր, որ վիրուսի վտանգի պատճառով մասսայաբար չեղարկվում են մարտ-ապրիլ ամիսների համար նախատեսված բոլոր տուրերը։
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի ընդլայնված նիստն ամփոփելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ծաղկաձորում խուճապի մասին լուրերը խիստ չափազանցված են։ Վարչապետն ասաց, որ Ծաղկաձորում ընտանիքի հետ շրջել է մի քանի ռեստորաններում, սրճարաններում, շրջել է քաղաքում և տեսել է շատ զբոսաշրջիկների. «Այնպես որ եկեք վերաբերվենք հանգիստ, հանդարտ, իհարկե զգոն և ուշադիր՝ հասկանալով, որ հիվանդությունը վտանգավոր է, բայց կառավարելի է և հույս ունենք՝ իրավիճակը չի սրվի»:
«Ես կարծում եմ, որ այդ չմտածված քայլը մեծագույն վնաս է հասցնելու մեր տնտեսության ու տուրիզմի ոլորտին: Ես հասկանում եմ, որ գուցե պետությունը այլ ազատ շինություններ , հիվանդանոցներ չուներ, բայց դա լուծում չէ, ավելի լավ էր արագ շարժական հիվանդանոց սարքեին եւ մարդկանց կարանտինի տակ այնտեղ պահեին»,-կարծում է բիզնես խորհրդատուն:
Ինչ վերաբերում է փաստին, որ քաղաքացիները արդեն երեկվանից սկսել են մեծ քանակությամբ մթերք կուտակել, Արեն Ապիկյանի խոսքով, դա խուճապի դրսեւորում է: Մարդիկ կարծում են, որ Չինաստանի նման վիրուսը տարածվելու է եւ պետք է սնունդ ունենալ: «Իհարկե, ազդելու է տնտեսության վրա, եթե հիմա չկանխվի այս խուճապը, ունենալու ենք նույն իրավիճակը, ինչն ունենք դիմակների եւ բժշկական պարագաների դեպքում: Մարդիկ փորձելու են սպեկուլյացիա անել»,-համոզված է մասնագետը:
Ապիկյանը չի բացառում, որ բժշկական դիմակների նման պարենային մթերքի գնաճ լինի, եթե իրավիճակը չվերահսկվի: «Եթե այսօր սուպերմարկետների դարակներն են դատարկվում, այդ խուճապը սննդամթերքի դեֆիցիտ է առաջացնելու: Եթե այսպես շարունակվեց, որոշ ժամանակ անց մեր արտադրանքը չի բավականացնելու, իսկ եթե սահմաններն էլ փակվեն, Աստված մի արասցե, այդ ժամանակ մենք ներմուծել էլ չենք կարողանա եւ ցավոք, պետությունն իր գործողություններով նպաստում է այդ պանիկայի տարածմանը, ոչ թե կանխում է դա»:
Արեն Ապիկյանի խոսքով, առումով, բացի մի քանի զարգացած երկրներից, ամբողջ աշխարհը պատրաստ չէ այս իրավիճակին, բայց այն , ինչ մեր կառավարությունն է անում, շատ անլուրջ ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է:
«Եթե 2-3 դեպք էլ գրանցվի, ինձ թվում է բավականին լուրջ պրոբլեմների առջեւ ենք կանգնելու»,-եզրափակում է Արեն Ապիկյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
- 02/04/2023 18:27 Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր
- 02/04/2023 16:40 Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը. Ղազինյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/05/2023 18:20 Սեբաստիայի փողոցում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել
- 02/05/2023 16:28 Երևանի Սեբաստիա փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 02/05/2023 16:11 Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
- 02/05/2023 14:30 Փրկարարները Չիվա-Ելփին ավտոճանապարհին արգեկափակումից դուրս են բերել բեռնատարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը