Թեմաներ
Երեքշաբթի 10 / 20 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/20/2020   23:56 «Ինչպես Հադրութն ու Ֆիզուլին էին գրավել, այնպես էլ Զանգելանն են գրավել». Արծրուն Հովհաննիսյանն ապատեղեկատվությունների մասին 10/20/2020   23:33 Տիգրան Բալայանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան 10/20/2020   23:29 «Դիակների հանման խնդիրը հատկապես առկա է սահմանագծի հարավային հատվածում, որտեղ պարբերաբար թեժ մարտեր են ընթանում». Արծրուն Հովհաննիսյան 10/20/2020   23:24 Նախագահի հրամանով Հրաչյա Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 10/20/2020   23:19 «Այդպիսի մեծ թվով խմբավորման մասին խոսք չի եղել».Արծրուն Հովհաննիսյանը՝ 170 հայ զինծառայողների փրկվելու վերաբերյալ 10/20/2020   23:10 Ջոն Հայրապետյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 10/20/2020   23:06 Զենքը ունենք, դուխն էլ հետը, որտեղից ինչ տեսակի կռվող ուզում է բերեն, մեզ չեն կարողանալու հաղթեն. կամավոր 10/20/2020   22:55 Նախագահի հրամանագրով գնդապետ Ստեփան Գեւորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում 10/20/2020   22:51 Շատ դաժան պատերազմ է, եթե հակառակորդը հայկական բնակավայրերում փորձի նկարվելուց զատ այլ բան ստանալ՝ իրենց համար դժոխք է լինելու. Հովհաննիսյան 10/20/2020   22:51 Իրանի ՀՕՊ ստորաբաժանումները լայնածավալ զորավարժությունների են պատրաստվում 10/20/2020   22:41 Շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան 10/20/2020   22:33 Հարավում հակառակորդը հետ է շպրտվել ելման բնագծեր 10/20/2020   22:08 Հոկտեմբերի 20-ի ժամը 16․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 121 դեպք. ՀՀ Ոստիկանություն 10/20/2020   22:03 Չեխիայի հայերն ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել Չեխիայի խորհրդարան 10/20/2020   21:58 Վիճակը մտահոգիչ է, անհրաժեշտ է բեկում մտցնել՝ դիվանագիտական ու ռազմական ճակատում. Իշխան Սաղաթելյան 10/20/2020   21:52 Հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր, որոնք տարածում են կեղծ լուրեր.ԱԱԾ-ի հայտարարությունը 10/20/2020   21:46 Ադրբեջանը վաղուց անցել է բոլոր սահմաններն ու կորցրել ամոթը. Տիգրան Պետրոսյան 10/20/2020   21:31 Արցախի հայերին Ադրբեջանի իշխանության ներքո ապրել պարտադրելը խախտում է միջազգային իրավունքը. Նիկոլ Փաշինյան 10/20/2020   21:19 Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Արցախի նախկին երկու նախագահները քննարկել են հակամարտության գոտում ստեղծված վիճակը 10/20/2020   21:16 Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ կարող է դիմել ահաբեկչության դեմ պայքարում աջակցություն ստանալու համար. Արա Ղազարյան 10/20/2020   21:01 Պուտինը եւ Մակրոնը հաստատել են ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերի ակտիվացման շահագրգռվածությունը 10/20/2020   20:39 «Եթե պատերազմը շարունակվի, նորից բողոքի ակցիաներ կկազմակերպենք»․ Նորվեգիայի հայերը աջակցում են Հայաստանին ու Արցախին 10/20/2020   20:31 Կարոտել եմ Արցախի անարատ օդը, մեր երեխաների ժպիտով խաղը, 30 տարվա երջանիկ կյանքը. Արցախցիները ստիպված լքել են հայրենիքը 10/20/2020   20:21 Պուտինը եւ Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը 10/20/2020   20:08 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրելու գործընթացում ՀՔԾ-ն հանցանք չի տեսել. Քրգործի հարուցումը մերժվել է 10/20/2020   19:56 Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն. Շ.Ստեփանյան 10/20/2020   19:45 Քաղաքական ուժերը ՀՅԴ գրասենյակում քննարկել են երկրի պատերազմական վիճակը 10/20/2020   19:22 ՀՀ ՊՆ-ն հերքում է՝ Գերանբոյի և Թերթերի շրջաններին հրթիռահրետանային հարվածներ հասցնելու մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը 10/20/2020   19:14 Ադրբեջան հասած սիրիացի 2000 ահաբեկիչներից առնվազն 135-ը ոչնչացված են 10/20/2020   19:14 Իմ տեղեկություններով՝ հայկական կողմը հարավային ուղղությամբ հզոր հակահարված է տվել. Ալեքսանդր Կոց 10/20/2020   19:12 «Քաղաքացու որոշում»-ը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ միասնական դիրքորոշում չունի 10/20/2020   19:08 Այն, ինչ տեղի է ունենում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսած, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա, ներխուժում և օկուպացիա.«Թղթե տունը» դրամայի հայ դերասան 10/20/2020   18:42 «Արի, կանգնիր իմ կողքին». «Ադեկվադ» միաբանության անդամներ Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն՝ առաջնագծից 10/20/2020   18:33 Գնդապետներ Գեղամ Գաբրիելյանն ու Աշոտ Ղազարյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով 10/20/2020   18:24 Արմեն Հովհաննիսյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ 10/20/2020   18:12 ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման հրավեր չի ստացել 10/20/2020   18:06 Ադրբեջանն Իտալիայից է ստանում իր նավթադոլարների 30 տոկոսը 10/20/2020   17:56 Փաշինյանն աշխատանքից ազատել է անվտանգության խորհրդի գրասենյակի պաշտոնյային 10/20/2020   17:54 Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում. ԱՀ ԱԻՊԾ 10/20/2020   17:47 Խնդիրը դրվել է ու կատարվել. մտել են հակառակորդի դիրքեր, ոչնչացրել, վերցրել դիրքը 10/20/2020   17:42 Ահաբեկիչների կործանարար գործունեությունն արդեն իսկ դուրս է եկել հակամատրության գոտուց և ներթափանցում է տարածաշրջանի առանձին երկրներ. ՀՀ գլխավոր դատախազ 10/20/2020   17:40 ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը.ՊՆ 10/20/2020   17:29 ՀՀ վարչապետը ԼՂՀ հակամարտության մեջ սիրիացի գրոհայինների մասնակցության հարցով պաշտոնապես պետք է դիմի Ռուսաստանին. Կոսաչով 10/20/2020   17:28 Սարդարապատն ունի մեկ ելք՝ հաղթանակ.Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի հայտարարությունը 10/20/2020   17:18 Զոհվել է Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ Սևակ Սաղաթելյանը 10/20/2020   17:15 Նվնվոցները թողեք, ուժեղներին էլ մի խանգարեք.Վարդան Օնանյան 10/20/2020   17:06 Իրատեսական է դառնում Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի ռազմական ներգրավվածության խնդիրը, բուն Արցախն իրենց քիչ է հետաքրքրում. Ս.Դանիելյան 10/20/2020   16:55 250,000 եվրո մեկ օրում՝ Նիդերլանդահայերն օնլայն դրամահավաք են կազմակերպել 10/20/2020   16:54 Իրանի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել 10/20/2020   16:41 Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով
10/19/2020   00:18 Ադրբեջանի ԶՈՒ զինվորականը զանգահարել է հայ զինծառայողի եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը. ՀՀ ՄԻՊ 10/19/2020   23:20 Հայկական ամրացված դիրքերի վրա հարձակվող ադրբեջանական զորամասերի առաջին շարքերում հենց մեր երեխաներն են. թալիշ ակտիվիստ 10/20/2020   18:12 ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման հրավեր չի ստացել 10/20/2020   14:40 ՊԲ-ն հրապարակել է մարտերում նահատակված ևս 43 հայորդիների անունները 10/19/2020   00:13 Կարևոր պահ. Շուշան Ստեփանյանի գրառումը 10/20/2020   15:51 Ալիև, բարի գալուստ դժոխք. հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի. Արծրուն Հովհաննիսյան 10/19/2020   21:27 Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը 1,500 դիապարկ է հանձնել դատաբժշկական բյուրոյին 10/20/2020   18:42 «Արի, կանգնիր իմ կողքին». «Ադեկվադ» միաբանության անդամներ Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն՝ առաջնագծից 10/19/2020   08:59 Հերոսական դրվագ. գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել 10/19/2020   00:51 Դոնալդ Թրամփի ավտոշարասյանը դիմավորեցին Արցախի և Հայաստանի դրոշները պարզած 10/19/2020   16:54 Ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ փոխգնդապետ Սեյիդ Զաուր Հուսեյն օղլու Ջաֆարովը 10/19/2020   01:20 Առանց խուճապի մատնվելու, հաստատուն ու ամուր մնացեք ձեր բնակավայրերում ու հետեւեք համայնքների ղեկավարների ցուցումներին. Սյունիքի մարզպետ 10/20/2020   14:09 Նահանջը պարտություն չէ,Էլի է լինելու հաղթանակ. Արծրուն Հովհաննիսյան 10/20/2020   15:40 Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է. ՊՆ խոսնակ 10/20/2020   22:41 Շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան 10/19/2020   20:45 Տեղեկություն չունեմ, երկու ժամ է հեռախոսս հանձնած է եղել. Մարուքյանը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին 10/19/2020   18:43 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին 10/19/2020   19:07 Հանդիպման հիմքում պետք է լինի փոխզիջումային տրամաբանություն. Մանե Գեւորգյանը՝ Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման մասին 10/19/2020   12:06 «Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունավում են».Շուշան Ստեփանյան 10/19/2020   18:23 Շոմբի Շարփն ասաց, որ աշխատում են մարդասիրական խողովակ բացել և հասնել Արցախ․ ակցիայի մասնակիցները հանդիպել են ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչի հետ

Երբ է Նիկոլ Փաշինյանը դադարեցնելու տնտեսական կեղծ ցուցանիշների գովքը. Հրանտ Բագրատյան 02/29/2020   16:58  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ-ում վիճակագրական տվյալները վերջին 20 տարիներին շարունակաբար կեղծվում են: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ ղեկավարները, ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս, օգտվում են այդ կեղծ տվյալներից իրենց քաղաքական գործունեությունն արդարացնելու եւ հասարակությանը մոլորության մեջ պահելու համար։ Վստահ եմ, կեղծված վիճակագրությունը կոռուպցիայի հիմքերից է։ Ավաղ, հեղափոխությունը այս խնդիրը չվերացրեց։

ՀՀ վարչապետը ԱՎԿ-ն պարզապես դարձրել է իշխանության քաղաքական պրոպագանդիստական կուսակցություն՝ յուրաքանչյուր ամիս կեղծ վիճակագրական տվյալներով "փաստելով" իբրեւ յուր գործունեության արդարացում։ Սույն եւ հաջորդ հրապարակումների մեջ ցույց եմ տալիս օրեցոր խորացող կեղծիքներն ու խաբեությունները։ Այդ վերլուծությունների հիման վրա ստացված տվյալներն ու եզրակացություններն ուղղված են մեր հանրությանը, կառավարությանը, դատախազությանը, ԱԺ հանձնաժողովներին, քաղաքական ուժերին։

1990-2018թթ մակրոտնտեսական կեղծիքները

ՀԲ-ի տվյալներից հետեւում է, որ 2018-ին ՀՀ-ում ՀՆԱ-ն կազմել է 1990թ 202.3%-ը, Վրաստանում՝ 99.5%-ը (Վրաստանը դեռ չի վերականգնել 1990թ տնտեսության մակարդակը), Ադրբեջանում՝ 269%-ը (հաշվարկած է շղթայական ինդեքսի եղանակով ըստ՝ https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.KD.ZG…)։ Ասել կուզի, որ Վրաստանն այս ընթացքում լրջորեն ետ է ընկել Հայաստանից եւ Ադրբեջանից, իսկ ՀՀ-ն, եթե ՀՀ ԱՎԿ 1990-2018թթ մակրոտնտեսական թվերը ճիշտ են, պետք է որ լիներ տարածաշրջանի առաջատարը։

Ինչո՞ւ։ 1990-ին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն այս 3 երկրների մեջ առաջինն էր։ Այսպես, 1990-ին բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը ՀՀ համար կազմել է 2826 ռուբլի (10.1 մլրդ ռ ՀՆԱ, 3574 հազ. մարդ բնակչություն), Վրաստանինը 2745 ռուբլի (15.0 մլրդ ռ ՀՆԱ, 5464 հազ մարդ) եւ Ադրբեջանինը 2045 ռ (14.7 մլրդ ռ ՀՆԱ եւ 7187 հազ մարդ)։ Տես՝ Содружество независимых государств в 1994 году. Статистический ежегодник. Москва 1995, էջ 11 եւ 19։ ԱՊՀ վիճակգրության մեկ այլ աղբյուր եւս փաստում է այն, որ 1990-ին ՀՀ-ն եւ Վրաստանն ունեցել են բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մոտավորապես նույն մակարդակը, իսկ Ադրբեջանը այդ նույն ցուցանիշով ետ էր մնում նրանցից 28%-ով։ Այսպես, 1990թ նշված ցուցանիշով ՀՀ-ն եւ Վրաստանը կազմում էին ԱՊՀ միջինի համապատասանաբար 76.7 եւ 77.0 տոկոսները (այսինքն՝ հավասար էին), մինչդեռ Ադրբեջանի պարագայում այն հավասար էր 57.5%-ի (Страны-члены СНГ в 1993г. Статистический ежегодник. Москва 1994, էջ 11)։ Եվ այսպես, 1990-ին Հայաստանը եւ Վրաստանը հավասար էին, իսկ Ադրբեջանը ետ էր մնում 28%-ով։ 2018-ին Հայաստանը 1990-ի նկատմամբ աճել է 2 անգամ, Ադրբեջանը՝ 2.6 անգամ եւ Վրաստանը նույնն է մնացել։ Այլ հավասար պայմաններում 2018-ին Հայաստանը պետք է Վրաստանից լավ ապրեր 2 անգամ եւ առնվազն հավասար լիներ Ադրբեջանին։ Բայց պարադոքսն այն է, որ 2018-ին բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ՀՀ-ում կազմել է 4200$, Վրաստանում՝ 4717$, իսկ Ադրբեջանում 4721$ (https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD…)։ Նույն թվերը հաշվի առած գնողունակության պարիտետը այսպիսին են. համապատասխանաբար 10343, 12004 եւ 18044$։ Բա մեր առաջանցիկ աճերն ի՞նչ եղան։ Չ՞է որ Վրաստանից պիտի 2 անգամ առաջ լինեինք։ Միգուցե մեր բնակչությու՞նն է աճել։ 2018-ին ՀՀ բնակչությունը եղել է 2951 հազ մարդ եւ 1990-ի համեմատությամբ պակասել է 17.5%-ով։ Վրաստանի բնակչությունը դարձել է 3731 հազ մարդ՝ պակասելով 31.8%-ով, իսկ ահա Ադբեջանի բնակչությունն ավելացել է 38 %-ով՝ եւ հասել է 9942 հազ. մարդու (https://data.worldbank.org/indicator/SP.POP.TOTL)։ Ա յսինքն, Վրաստանի պարագայում Հայաստանի համեմատությամբ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի առաջանցիկ աճի սոսկ 14%-ն է բացատրվում բնակչության ավելի բարձր անկմամբ։ Այնուամենայնիվ, եթե ՀՀ ԱՎԿ թվերը ճիշտ լինեին, 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն Վրաստանից 1.86 անգամ բարձր պիտի լիներ։ Ադրբեջանը, նկատի ունենալով բնակչության հավելաճը, նույն ցուցանիշով ՀՀ-ից պետք է պակաս լիներ 1.45 անգամ, մինչդեռ ավել է 1.2 եւ 1.8 (գնողունակության պարիտետով) անգամ։

ՌԴ եւ այլ երկրների հետ համեմատելիս նույնպես պարադոքսն աշխատում է. Հայաստանն իբր թե ավելի արագ է զարգանում, բայց բնակչության կենսամակարդակի առումով մեր ու դրանց տարբերությունը չի կրճատվում։

Հարց է ծագում. իսկ նման ավաղաղումները ինչպե՞ս են լուծվել ՀԲ տվյալների երկարաժամկետ բազայում։ Շատ պարզ։ Հետ են գնացել եւ իջեցրել բազային թվերը։ Այսպես, ըստ այդ բազայի (https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD…; https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD…) 1990-ին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է Ադրբեջանի եւ Վրաստանի ՀՆԱ-երի ոչ թե 66%-ը (10 մլրդ ռ համապատասխանաբար 14.7 ու 15 մլրդ ռ-երի դիմաց), այլ Վրաստանի 28.5%-ը ու Ադրբեջանի 25%-ը (2.2 մլրդ $-ը համապատասխանաբար 7.7 եւ 8.5 մլրդ դոլարի դիմաց)։ Ընդ որում, երբ 1990-ի ՀՆԱ-ները հաշվարկել են դոլարով, ապա Ադրբեջանի եւ Վրաստանի նկատմամբ համամասնությունները հիմնականում պահպանվել են, իսկ ահա Հայաստանի ՀՆԱ-ն դոլարով գնահատելիս ուղիղ 2 անգամ պակասեցրել են։ Ըստ ՀԲ ներկայացուցիչ Ժ.Մ.Հապիի մեզ ուղղված նամակի, 1990թ բազայի դոլարային հաշվարկներն արված են ՀՀ ԱՎԿ կողմից։ Արդյունքում, Հայաստանում, որը 1990-ին նշված երկրներից ավելի լավ էր ապրում, ըստ "նոր հաշվարկի" 1990-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 638$, Ադրբեջանինը՝ 1237$ եւ Վրաստանինը՝ 1615$։ Այսինքն, ըստ ՀԲ-ի (ավելի ճիշտ, ըստ ՀՀ ԱՎԿ-ի) 1990-ին հայերը վրացիներից վատ էին ապրում 2.5 անգամ, իսկ Ադբեջանից՝ 2 անգամ։ Երեւի բոլորն են հիշում, թե այն տարիներին ինչպես էին վրացական ու ադրբեջանական ավտոբուսներով մեր դրկիցները շաբաթ-կիրակի գալիս Երեւան առեւտուր անելու։ Ի՞նչ է այս բոլորը նշանակում։ ՀՀ ԱՎԿ-ն ամեն տարի խեղաթյուրում է ՀՆԱ թվերը արդեն ավելի քան 20 տարի, շանս տալիս օրվա իշխանությունների գլուխ գովելու աննախադեպ տնտեսական աճի մասով եւ ապա, ծածուկ, իջեցնում բազային թվերը։ Այսինքն, կոմունիստների ժամանակ ստացված տնտեսական աճը խորամանկությամբ տրանսֆորմացնում են օրվա իշխանության հաշվին։ Ահա այսպիսի ահավոր հանցագործություն։

Ավելի ուշ մենք ցույց կտանք, թե ո՞ր ճյուղերում եւ ո՞րքան է կեղծել ԱՎԿ-ն տնտեսական աճը։

Ո՞վ եւ ե՞րբ պետք է լուծի այս թնջուկը։ Ե՞րբ է ՍՄ-ն հայտնվելու կալանավայրերում, ե՞րբ է իրական պայքար տարվելու կեղծիքների ու կոռուպցիայի դեմ։ Ե՞րբ է ՆՓ-ն դադարեցնելու տնտեսական կեղծ ցուցանիշների գովքը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:32 26/01/2020  |  ՄեկնաբանությունՀայաստանն իր տեղը զիջել է 6 նիշով` զբաղեցնելով 47-րդ հորիզոնականը. Doing Business
17:41 20/01/2020  |  ՄեկնաբանությունՎերջը սոված ենք մնալու. Հրանտ Բագրատյան
12:05 16/01/2020  |  ԼՐԱՀՈՍ«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին
13:08 11/01/2020  |  ՄեկնաբանությունՍահակաշվիլին պարզապես անտեղյակ է. Բագրատյան
17:33 24/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը դարձնում եք տնտեսական գերեզման. Բագրատյանը՝ իշխանություններին
16:57 24/12/2019  |  ԼՐԱՀՈՍԸնթացիկ ճանապարհների նորոգումը ներդրում չէ. Բագրատյան
15:44 26/08/2019  |  ՄեկնաբանությունՈւնենք լուրջ անկում. Հրանտ Բագրատյան
17:42 14/08/2019  |  ՄեկնաբանությունՎարչապետը լիազորություններ շատ ունի, բայց չկա լիազորություն մակրոտնտեսական թվեր հայտարարելու. Հրանտ Բագրատյան
20:16 08/08/2019  |  ՏնտեսությունԱղքատացնելով ժողովրդին մենք նեղացնում ենք բյուջեի ընդլայնման բազան. ՆՓ-ի կառավարությունը դատապարտված է այս հարցերում ունենալ ՍՍ-ի «հաջողությունները». Հ.Բագրատյան
10:25 28/06/2019  |  ՄեկնաբանությունՀրանտ Բագրատյան. «15 ամսում ոչինչ արված չէ»

Տեսանյութեր

10/20/2020   18:50 Մտել ենք հակառակորդի դիրքեր, ոչնչացրել հակառակորդին, վերցրել դիրքը. պատմում են հերոսները

Տեսադարան

10/08/2020   11:29 Մայրաքաղաք Ստեփանակերտը շարունակում է գնդակոծվել ադրբեջանական օդուժի ու ծանր հրետանու կողմից

Մամուլ

Արխիվ

[]