Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   11:11 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Անօրինական գաղտնալսումները դրվել են մեղադրական դատավճռի հիմքում. Գործը հասել է ՍԴ 02/28/2020   15:35  |  ԼՐԱՀՈՍ

«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, որը վերաբերում է վարույթն իրականացնող մարմնի կողմից հեռախոսային խոսակցությունների գաղտնալսմանը, վիճարկվում է Սահմանադրական դատարանում։ 

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նարե Ավետիսյանը։

Փաստաբանի փոխանցմամբ, «ԷՅՋ ՎԻ ԷՅՋ» փաստաբանական գրասենյակի վստահորդ Երեմ Մարգարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանը կայացրել էր մեղադրական դատավճիռ, որի հիմք է հանդիսացել առանց դատարանի որոշման Երեմ Մարգարյանին գաղտնալսելու արդյունքում ձեռք բերված անօրինական ապացույցը:

«Հեռախոսային խոսակցությունները վերահսկելու համար պետք է լինի դատարանի որոշումը։ Ինչ-որ մեկի հեռախոսային խոսակցությունը վերահսկելու համար օպերատիվ հետախուզական մարմինը ուներ դատարանի որոշումը։ Տվյալ անձը, ում վերաբերյալ եղել է որոշումը, հեռախոսային խոսակցության մեջ է գտնվել մեր վստահորդի հետ։ Խնդիրն այն է, որ դատարանի որոշում եղել միայն մեկ անձի վերաբերյալ, մյուս անձի, այսինքն, մեր վստահորդի վերաբերյալ որոշում չի եղել, մինչդեռ հեռախոսային խոսակցության արդյունքը եղել է միակ մեղադրական ապացույցը, որը դրվել է մեղադրական դատավճռի հիմքում ու դրանով վստահորդը ենթարկվել է քրեական պատասխանատվության»,-ասաց փաստաբանը։

Նարե Ավետիսյանը պնդում է՝ խախտվել է իր վստահորդի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը։ Ըստ փաստաբանի, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի տվյալ դրույթը հակասում է Սահմանադրությանը, որտեղ արձանագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության ու մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունք։

«Սահմանադրությունը ասում է՝ յուրաքանչյուր ոք։ Եթե մեկ անձի իրավունքների սահմանափակման համար դիմում են դատարան, պետք է մյուսի իրավունքներն էլ հաշվի առնվեն։ Տվեք այնպիսի իրավական կարգավորում, որ երկուսի իրավունքներն էլ պահպանվեն, որովհետեւ օրենքի այդ նորմը միայն տվյալ անձի նկատմամբ է գործում, մինչդեռ խախտվում է մյուսի իրավունքը»,-շեշտում է փաստաբանը։
Նարե Ավետիսյանն ասաց, որ դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը միջնորդություններ է ներկայացրել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու պահանջով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին: Միջնորդությունները, սակայն, մերժվել են բոլոր դատարանների կողմից: «Մենք միջնորդություն ենք ներկայացրել ենք Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ։ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը իր որոշմամբ չի էլ արձանագրել, որ նման միջնորդություն է ներկայացվել։

Մենք ներկայացրել ենք միջնորդություն, որ դատարանն ինքը դիմի ՍԴ։ Իսկ Վճռաբեկ դատարանը մերժել է միջնորդությունը»,-ասաց փաստաբանը։
Մերժումներից հետո փաստաբաններ Նարե Ավետիսյանի եւ Վահան Հովհաննիսյանի աջակցությամբ վստահորդի անունից դիմում է ներկայացվել ՀՀ Սահմանադրական դատարան սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի դրույթը՝ անձի հետ հեռախոսային խոսակցություն ունեցող փոխկապակցված մեկ այլ անձի (անձանց) հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու վերաբերյալ:

«Որպես դիմումի հիմնավորում էր ներկայացվել է այն հանգամանքը, որ վարույթ իրականացնող մարմինը, ստանալով կոնկրետ անձի գաղտնալսելու վերաբերյալ դատարանի որոշումը, իրավունք և հնարավորություն էր ստանում առանց դատարանի որոշման գաղտնալսելու այդ անձի հետ հեռախոսային խոսակցություն ունեցող անորոշ թվով անձանց»,-ասաց Նարե Ավետիսյանը:

Սահմանադրական դատարանը դիմումը վարույթ է ընդունվել։ Ներկայացված դիմումի հիման վրա ՍԴ-ն «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունը նշանակվել է ապրիլի 28-ին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:41 21/01/2020  |  Քրեական խրոնիկոնՔննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է նախնական ուսումնասիրություն
14:19 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀերքում` «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված նյութի կապակցությամբ
17:52 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀարցաքննություն 1,5 տարի անց. Որքանով է քննությունը ողջամիտ. Արամ Վարդևանյանը՝ գաղտնալսումների գործի մասին
16:56 18/12/2019  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությանը գաղտնալսումների իրավունք տալու դեպքում պետք է ստեղծել հանրային վերահսկողության մեխանիզմ. Սամվել Մարտիրոսյան
14:16 05/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Վանեցյանին և Սասուն Խաչատրյանին գաղտնալսելու գործով որևէ անձ չի ձերբակալվել. ՔԿ
16:22 30/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի գաղտնալսման ձայնագրությունը տարածվել է ԱՊՀ տարածքից. Հայկ Գրիգորյան
15:34 21/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի զրույցի տարածման վայրը հայտնի է. ՔԿ ղեկավար
11:09 16/12/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԱԾ տնօրենն անդրադարձել է իմ անձին՝ իմ ինչ-որ գրառման կապակցությամբ.Ռուբեն Մելիքյան
10:41 07/12/2018  |  ԼՐԱՀՈՍ«Գաղտնալսողին պետք է շնորհակալություն հայտնել». Ստեփան Դանիելյան. 168.am
15:55 06/12/2018  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ն անթույլատրելի է համարում վարչապետի պաշտոնակատարի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսումը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]