Թեմաներ
Երկուշաբթի 03 / 30 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/30/2020   00:28 Սոբյանինը Մոսկվայում մեկուսացման համընդհանուր ռեժիմ է սահմանել 03/30/2020   00:06 Արագորեն փոխել թղթադրամը. Այն վարակի տարածման հիմնական աղբյուրներից է. Հրանտ Բագրատյան 03/29/2020   23:45 Կանադայում մեկ շաբաթվա ընթացքում COVID-19-ով վարակվածների թիվը գրեթե չորս անգամ աճել է. Ինտերֆաքս 03/29/2020   22:17 «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտը տրամադրել է Առողջապահության ազգային ծառայությանը 03/29/2020   21:54 Մոսկվայում ԹԱՕ ապարատներին միացված կորոնավիրուսով հիվանդների 40% - ը պարզվել է 40 տարեկանից փոքր են. Ինտերֆաքս 03/29/2020   21:21 Ազգային ժողովում քննարկվելու է մի օրենսդրական փաթեթ, որը թույլ է տալու օնլայն ռեժիմով տեղեկություն ստանալ կորոնավիրուս վարակված անձանց շփման շրջանակի վերաբերյալ. Ավինյան 03/29/2020   21:09 Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի». վարչապետը հանդիպել է խոշոր ընկերությունների ղեկավարներին 03/29/2020   20:53 Կորոնավիրուսի թեսթերը ափսոս չե՞ն, որ անիմաստ ու աննպատակ վատնում եք. Արթուր Ղազինյան 03/29/2020   19:58 «Ֆրանսիան և Հայաստանը կորցրեցին իրենց լավագույն զավակներից մեկին». նախագահ Սարգսյանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ 03/29/2020   19:28 Մաֆիան համաճարակի պայմաններում. Հսկայական վնասներ և նոր հնարավորություններ. BBC 03/29/2020   18:39 Քննարկվել են սոցիալական առանձին խմբերին միանվագ աջակցության տրամադրման միջոցառումները 03/29/2020   17:29 Ճաշարանի բացում ՊԲ-ում 03/29/2020   17:10 Արցախի ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի գրառմանը. Նշանակվել է ծառայողական քննություն 03/29/2020   16:24 Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ճնշումներ է գործում ընտրողների վրա․ Վիտալի Բալասանյան 03/29/2020   16:07 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 03/29/2020   15:59 Պատրիկ Դևեջյանի մահն անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար. Նիկոլ Փաշինյան 03/29/2020   15:47 Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ 03/29/2020   15:20 «Դո՞ւ էիր ասում, որ օրգանի աշխատող ես, արա». Վանաձորում 33-ամյա տղամարդու սպանության հետքերով 03/29/2020   15:13 14 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով․ ԱՆ մամուլի խոսնակ 03/29/2020   15:05 Քաղաքացուն ենթադրյալ խոշտանգելու դեպքով ոստիկանների գործողությունները պետք է ստուգվեն քրեական վարույթի շրջանակում 03/29/2020   14:52 Այսօր տեղի կունենա Մոսկվա-Երեւան երեք չվերթ 03/29/2020   14:16 Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի ուղերձը 03/29/2020   14:11 Ցավակցում եմ բոլորիս. Փաշինյանը Պատրիկ Դևեջյանի մահվան մասին 03/29/2020   13:21 Ասե՛ք, որ դեռ երկար կռիվ ունենք վարակի դեմ. Ռուբեն Մելիքյան 03/29/2020   13:05 ԿԳՄՍՆ-ն այսօրվանից սկսել է հավաքագրել համակարգչային սարքեր` ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար 03/29/2020   12:56 Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 03/29/2020   12:45 «Պարո՛ն վարչապետ, զսպե´ք գնաճը». Գագիկ Համբարյան 03/29/2020   12:32 Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Արցախի Հանրապետության ժողովրդին 03/29/2020   12:15 «Հապաղումը թանկ է նստելու ազգի, պետության և, իհարկե, հանցավոր անգործություն ցուցաբերող պաշտոնյաների վրա». Ժիրայր Սէֆիլյան 03/29/2020   12:01 Կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը.Lefigaro.fr 03/29/2020   11:04 Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 424-ի 03/29/2020   10:34 «Ծիածան» սուպերմարկետի մոտակայքում տնակ է բռնկվել 03/29/2020   10:21 «Բեկոն» մսամթերքի գործարանի մոտակայքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. կան տուժածներ 03/29/2020   08:46 Կորոնավիրուսից մահվան ևս երկու դեպք է գրանցվել 03/28/2020   22:49 ԱՄՆ-ից Հայաստան են տեղափոխվել հայ ուսանողների երկու խումբ. որոշների վերադարձը կազմակերպել չի հաջողվել. Դեսպանատան հայտարարությունը 03/28/2020   22:31 Էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը. ԱԳՆ 03/28/2020   22:14 Խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները. պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 03/28/2020   21:19 Ֆորսմաժորային իրավիճակ է.պատրաստվում է միջոցառումների նոր խումբ․ Փաշինյան 03/28/2020   20:22 Կորոնավիրուսով վարակվածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է 03/28/2020   19:21 Covid-19-ից հետո մարդիկ ավելի շատ կգնահատեն միմյանց. Վրաստանի բնակիչը պատմում է` ինչ է անում մեկուսացման օրերին 03/28/2020   18:41 Երևանի սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի կոպիտ խախտումներ 03/28/2020   18:34 Դիմացեք, ժողովուրդ ջան, շատ կարևոր է, որ բոլորս շարունակենք մնալ տանը. Արթուր Վանեցյան 03/28/2020   18:11 Ժամը 15-ի դրությամբ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար 2013 անձի նկատմամբ արձանագրություն է կազմվել 03/28/2020   17:31 Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորրված «Սպայկան» 2000 տոննա ապրանք է կորցրել․ վնասը կազմում է մոտ 2 մլն դոլար 03/28/2020   17:20 Վարակազերծման միջոցառումներ հանրապետության ամբողջ տարածքում 03/28/2020   17:05 Մասիս Մայիլյանի եւ իր թիմի քայլերում տեսնում եմ պատրաստություններ՝ հետընտրական կոչերով հանդես գալու . Արա Վարդանյան 03/28/2020   17:00 Կառավարությունը պետք է կայացնի 2 որոշումներից մեկը. Երկուսն էլ վատն են. Ղազինյան 03/28/2020   16:53 «Չափերը մի անցեք». Վիտալի Բալասանյանն ահազանգում է 03/28/2020   16:43 Բրիտանիայում Covid-19-ի դեմ պայքարի համար առաջարկել են ստեղծել համաշխարհային կառավարություն 03/28/2020   16:41 ԱՀ 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ Հայաստանում արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը
03/29/2020   11:04 Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 424-ի 03/28/2020   21:19 Ֆորսմաժորային իրավիճակ է.պատրաստվում է միջոցառումների նոր խումբ․ Փաշինյան 03/29/2020   12:01 Կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը.Lefigaro.fr 03/29/2020   15:13 14 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով․ ԱՆ մամուլի խոսնակ 03/28/2020   10:02 Կորոնավիրուսի վարակման 43 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 372-ի 03/29/2020   08:46 Կորոնավիրուսից մահվան ևս երկու դեպք է գրանցվել 03/28/2020   17:31 Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորրված «Սպայկան» 2000 տոննա ապրանք է կորցրել․ վնասը կազմում է մոտ 2 մլն դոլար 03/29/2020   15:20 «Դո՞ւ էիր ասում, որ օրգանի աշխատող ես, արա». Վանաձորում 33-ամյա տղամարդու սպանության հետքերով 03/28/2020   20:22 Կորոնավիրուսով վարակվածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է 03/28/2020   14:38 Կորոնավիրուսից մահացած կնոջ հուղարկավորությունը կլինի համաճարակաբանական ցուցումներին համապատասխան 03/28/2020   09:41 «Գումար փոխանցեք, թե չէ արյուն կթափվի». ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ ․ «Ժողովուրդ» 03/28/2020   22:31 Էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը. ԱԳՆ 03/28/2020   16:53 «Չափերը մի անցեք». Վիտալի Բալասանյանն ահազանգում է 03/29/2020   14:16 Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի ուղերձը 03/28/2020   15:23 Ստեղծվել է տեղաշարժի թերթիկի օնլայն տարբերակը 03/30/2020   00:06 Արագորեն փոխել թղթադրամը. Այն վարակի տարածման հիմնական աղբյուրներից է. Հրանտ Բագրատյան 03/29/2020   19:28 Մաֆիան համաճարակի պայմաններում. Հսկայական վնասներ և նոր հնարավորություններ. BBC 03/29/2020   17:10 Արցախի ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի գրառմանը. Նշանակվել է ծառայողական քննություն 03/28/2020   17:00 Կառավարությունը պետք է կայացնի 2 որոշումներից մեկը. Երկուսն էլ վատն են. Ղազինյան 03/28/2020   22:14 Խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները. պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

2019թ. ընթացքում ՀՀ դատախազությունը հանդես է եկել քրեաիրավական ոլորտի բարելավմանն ուղղված 14 օրենսդրական նախաձեռնություններով 02/28/2020   18:11  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ դատախազությունը, իր առջև դրված սահմանադրական գործառույթների իրացման համատեքստում կարևորում է իրավական մտքի զարգացմանը զուգընթաց, քրեադատավարական և դատաիրավական պրակտիկայում ի հայտ եկող գործնական խնդիրների լուծման նպատակով քրեական քաղաքականության արդիականացումը: Այս մասին հայտնում են  ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Ելնելով դրանից՝ 2019թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան ուղեկցական գրություններով իրավասու պետական մարմիններ է ուղարկվել ոլորտը կարգավորող օրենսդրությունում, դրանից ածանցվող ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների, լրացումների 14 նախաձեռնություն, որոնցից 1-ը ՀՀ Ազգային ժողովն արդեն իսկ ընդունել է: Համեմատության համար նշենք, որ 2018թ. իրականացվել էր նման 3 նախաձեռնություն:

Հաշվի առնելով ասարակությանը, մասնագիտական հանրույթին դրանց վերաբերյալ իրազեկելու անհրաժեշտությունը՝ ընդհանուր գծերով ներկայացնում ենք դրանցից առավել կարևորների էությունն ու նպատակները: Այսպես՝  

1. Բնակարանային գողության դեպքերի էական աճը կանխարգելելու և  բնակարանային գողությունների դեմ տարվող քրեաիրավական պայքարը խստացնելու նկատառումներով, ի թիվս այլ միջոցառումների, ՀՀ արդարադատության նախարարություն ուղարկված՝ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով, առաջարկվել է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ և 177-րդ հոդվածներում: Մասնավորապես՝ խստացնել բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված հափշտակությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմերի սանկցիան:

2.  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի մեկ այլ նախագծով առաջարկվել է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան, իսկ հիշյալ հոդվածում նախատեսված հանցագործությունների առավել բարձր վտանգավորություն ունեցող տեսակների համար քրեական պատասխանատվություն նախատեսել որակյալ հանցակազմերով: Նշված նախաձեռնությունը պայմանավորված է վերջին տարիներին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերի ակնհայտ աճով:  

3.  «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվել է սահմանել բացառիկ դեպքերում տեսակապի միջոցով քննչական գործողություններ կատարելու իրավական կառուցակարգ: Առաջարկվում է նաև դատական քննության փուլում սահմանել բացառիկ դեպքերում տեսակապի միջոցով վկաներին և փորձագետներին հարցաքննելու հնարավորություն: Ընդ որում, վկաներին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորությունը նախատեսվում է այն բանից հետո, երբ ձեռնարկվել են բոլոր ողջամիտ քայլերը վկայի ներկայությունն ապահովելու համար:

4. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի այլ նախագծով նախատեսվում է քրեական հետապնդման մարմնին տալ մասնավոր հետապնդման ցանկացած գործ հարուցելու լիազորություն, բացի այդ, դիմողի բողոք չունենալը, կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ տուժողի հաշտությունը քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի համար չի հանդիսանա պարտադիր հիմք քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար, եթե հանցանք կատարողը հանցագործությունը կատարելուն նախորդող երեք տարվա ընթացքում ոչ արդարացնող հիմքերով ազատվել է քրեական պատասխանատվությունից դիտավորությամբ կատարված հանցագործության համար կամ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատապարտվել է: Օբյեկտիվ անհրաժեշտությունն առաջրել է քրեադատավարական օրենքում առկա, ըստ էության, այն բացը, որով անձը, նախկինում կատարած դիտավորյալ արարքների համար քրեական հետապնդման չենթարկվելով կամ քրեական պատժի չարժանանալով, պարբերաբար կարող է կատարել մասնավոր հետապնդման բնույթի դիտավորյալ արարքներ և ամեն անգամ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ դիմողի կողմից բողոք չունենալու կամ կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով:

5.         ՀՀ Սահմանադրական դատարանի 19.02.2019թ. ՍԴՈ-1446 որոշման մեջ առկա իրավական դիրքորոշումների լույսի ներքո մշակվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.2-րդ հոդվածի 4-րդ մասում լրացում կատարելով նախատեսել, որ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշման հետ մեկտեղ բողոքարկման ենթակա է նաև միջնորդությունը մերժելու մասին որոշումը: Ներկայացված նախագիծն հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով:

6. Մշակվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որն ուղղված է հանցագործության կատարման վայրը պարզված չլինելու, անձի կողմից մի քանի տարածքներում հանցանք կատարելու, այդ թվում՝ շարունակվող հանցագործության տարբեր մասերը տարբեր տարածքներում կատարելու դեպքերում նախաքննության կատարման վայրը որոշելուն՝ դրանց նկատմամբ սահմանելով նախնական դատախազական հսկողություն: Առաջարկվել է ներդնել նաև ենթակայության վերաբերյալ վեճերի լուծման մեխանիզմ:

7. ՀՀ գլխավոր դատախազի ուղեկցական գրությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմ են ներկայացվել դատական փորձաքննությունների ոլորտը կարգավորող ՀՀ կառավարության որոշումներում փոփոխությունների առաջարկներ, որոնց նպատակն է թարմացնել և արդի պահանջներին համապատասխանեցնել դատական փորձաքննությունների տեսակները, ենթատեսակները, յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքը:

8. ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացվել «Դատախազության մասին» և «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու նախագծեր, որոնցով առաջարկվում է, ի թիվս այլնի, սահմանել, որ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կամ հսկող դատախազի միջնորդությունը քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պարտադիր հիմք է:

Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորումների զգալի մասը ձևավորվել է դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից՝ ելնելով տեղերում արվող՝ իրավիճակի և քրեաիրավական պրակտիկայի օբեյկտիվ վերլուծություններից, ինչը վկայում է ոլորտի օրենսդրական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի բարելավման նախաձեռնություններում դատախազության՝ իբրև լիարժեք միասնական համակարգ լինելու իրողության մասին:    

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:58 28/02/2020  |  ԼՐԱՀՈՍՄարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործով դատապարտված Ի. Մալխասյանի և Կ. Թարխանյանի դատավճիռների դեմ բողոքներ են ներկայացվել
17:05 27/02/2020  |  Քրեական խրոնիկոնՏավուշի մարզում 2019թ. ընթացքում ապօրինի անտառահատումների և դրանց հետ կապված պաշտոնական հանցագործություններով 3.8 անգամ ավելացել է պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը
13:20 27/02/2020  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում թեժ գիծ է գործարկվել
12:04 27/02/2020  |  Քրեական խրոնիկոնԵրևան քաղաքի Փ. Բուզանդի փողոցում գտնվող պետական սեփականության գույքը գնահատվել և օտարվել է հանցավոր խախտումներով. քրեական գործ է հարուցվել
11:00 25/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել
13:26 21/02/2020  |  Քրեական խրոնիկոնՄեղադրական դատավճիռներ՝ առերևույթ պաշտոնեկան հանցագործություններ կատարած քրեակատարողական ծառայողների վերաբերյալ
18:13 20/02/2020  |  Քրեական խրոնիկոնՄասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որպես ապացույց համարվել. դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է ընդունել
09:41 20/02/2020  |  ՄամուլԳագիկ Ասլանյանը հերքում է. դատախազություն դիմում չի ուղարկել. «Փաստ»
17:03 19/02/2020  |  ԼՐԱՀՈՍՏնտեսական հանցագործությունների և դրանցով պետությանը պատճառված վնասի բացահայտման ցուցանիշներն ավելացել են
19:37 18/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման խնդիրները

Տեսանյութեր

03/28/2020   12:09 «Գումար փոխանցեք,թե չէ արյուն կթափվի». Բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]