Թեմաներ
Շաբաթ 08 / 15 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/15/2020   20:03 Ուշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով վերջին զարգացումներին. ՀՀ ԱԳՆ 08/15/2020   19:57 ՊՊԿ նախագահի պաշտոնը թերևս միակը եղավ իմ ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում, որը ոչ ոք չէր փորձում վիճարկել. Քոչարյան 08/15/2020   19:49 Կասեցումներ և ստուգայցեր՝ Երևանում և մարզերում․ ի՞նչ է արձանագրել ԱԱՏՄ-ն ոչ աշխատանքային օրով 08/15/2020   19:41 Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է վերանայել Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները 08/15/2020   16:48 Ոչ թե Hard Talk-ի հաղորդավարն էր բարդ հարցեր տալիս, այլ վարչապետը հստակ չի պատկերացնում՝ այս երկիրն ուր է ուզում տանել. քաղտեխնոլոգ 08/15/2020   16:01 «Արդեն վերջին հավի համար է պարզ, որ Նիկոլը մերկ է ու ոտաբոբիկ». սկսվել է նոր լիդերի փնտրտուքը 08/15/2020   15:53 Տուրիստը գալու է ու «գերի» ընկնի՞, ի՞նչ է լինելու, եթե թեստի արդյունքը դրական լինի, ո՞վ է նրանց Հայաստանում պահելու եւ որտեղ. Ապրեսյան 08/15/2020   15:41 Կոմիտեի շնորհիվ բեկումնային փոփոխություններ իրականացվեցին ազատագրական պայքարում. Արա Վարդանյանը հրապարակել է անուններ 08/15/2020   15:09 «Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է». Տիգրան Աբրահամյան 08/15/2020   15:07 Առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների մաքսանենգության մեջ մեղադրվողն ազատ է արձակվել վերաքննիչ դատարանի որոշմամբ. Խախտվել է քննչական ենթակայությունը 08/15/2020   14:56 Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղոումների եղանակ 08/15/2020   14:36 «Հաշված օրերի կամ շաբաթների ընթաքում կարող է իրավիճակ փոխվել». Տիգրան Աբրահամյանը՝ սահմանին ռազմական գործուղություններ վերսկսման մասին 08/15/2020   14:28 Վանաձորում գործող «Գլորիա» կարի գործարանից գողություն է եղել 08/15/2020   14:13 Ռոմանոս Պետրոսյանը՝ Դիլիջանում. Հարկ եղած դեպքում սկսել ապամոնտաժման աշխատանքներ 08/15/2020   14:10 «Խուստուփի պես հպարտ եւ դուխով». Փաշինյանը շնորհավորել է Կապանի օրը 08/15/2020   14:07 Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ 08/15/2020   14:05 Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը 08/15/2020   14:01 Հոգատարություն դրսևորենք շրջապատի նկատմամբ ու գիշերային ժամերին հրավառություն չիրականացնենք 08/15/2020   13:50 Բուհեր չընդունված դիմորդների հայցադիմումներից մեկը դատարանը վարույթ է ընդունել, մյուսը՝ ոչ 08/15/2020   13:43 Հաճախորդների շարժն այնքան չէ, ինչպես Կասյանում, բայց կամաց-կամաց լավ կլինի. գյուղացի 08/15/2020   13:30 Արթուր Մեսչյանը դեռ 8 տարի առաջ էր ասել՝ «Հասարակական կարծիքը, մորուքիցս էր, բոյիցս էր, միշտ ինձ դեմ էր» 08/15/2020   13:21 Ինչու՞ հեղափոխությունը շրջանցեց քաղաքաշինությունը, իսկ գյուղոլորտում, արդեն վարում ու ցանում, հնձում ու կալսում, մնում է՝ հեղափոխական բերքը հավաքենք… 08/15/2020   12:39 Կարելի է և պետք է խոսել այն բեկումնային աշխատանքից, որն արեց ՊՊԿ-ն.Լևոն Քոչարյան 08/15/2020   12:35 Ես ուղղակի չեմ հասկանում. ո՞վ կամ ի՞նչն է Փաշինյանին ստիպել հայտնվել այս վիճակում. Գևորգ Պետրոսյան 08/15/2020   12:24 Ամենամեծ ղալաթը Փաշինյանին իշխանության բերելն էր. իշխանության վերջը երևում է. Նարեկ Սամսոնյան 08/15/2020   12:14 Փորձել ենք բացառել վերավաճառումները գյուղմթերքի շուկայում. Էկոնոմիկայի փոխնախարար 08/15/2020   11:57 Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 252 է 08/15/2020   11:24 Ուշադրություն, դռները փակվում են, հաջորդ կայարանը ՝ «Աջափնյակ». Նաիրա Զոհրաբյան 08/15/2020   11:21 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահին Ազգային տոնի առթիվ 08/15/2020   11:18 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ 08/15/2020   11:13 Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած բոլոր քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ 08/15/2020   10:58 Շատ լավ կլիներ, որ նախապես հանրությանը ծանոթացվեր Ռուբեն Սանամյանը` փոքրիկ տեսաֆիլմի կամ հաղորդման տեսքով.Նորիկյան 08/15/2020   10:46 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 196-ով 08/15/2020   10:39 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ 08/15/2020   09:51 Կառավարությունը կսահմանի ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգ․ «Ժողովուրդ» 08/15/2020   09:44 Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է հրապարակել 08/15/2020   09:39 Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է գործել 2021 թ. երկրորդ կիսամյակից. «Ժողովուրդ» 08/15/2020   09:37 900 դոլար գումար ստանալու համար խառնվել է «օրենքով գողն» ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը. մանրամասներ` «օրենքով գողերի» ձերբակալություններից . «Ժողովուրդ» 08/15/2020   09:32 Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում. «Հրապարակ» 08/15/2020   09:25 Եկավ Մարությանին կարգեց քաղաքապետ. իսկ հիմա նա հեռանում է, առաքելությունն ավարտված է. «Հրապարակ» 08/15/2020   00:00 Լեհաստանը հստակեցրել է Բելառուսի դեմ պատժամիջոցների մանրամասները 08/14/2020   23:34 ԹԻՀԿ-ն դիմել է վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել փոխվարչապետ Ավինյանին տրամադրել 33-րդ թաղամասին առնչվող տեղեկություններ 08/14/2020   23:18 «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ երկար պայքար» ձևակերպմանը չպատասխանելը՝ հայկական կողմի սկզբունքների անտեսում է. Գևորգ Գևորգյան 08/14/2020   23:12 Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում իրականացված ընտրությունների արդյունքների վերաբերյալ 08/14/2020   22:49 Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի դեմ՝ մարդու իրավունքների խախտման համար 08/14/2020   22:28 Այ հիմա վերջապես եկավ զինվորականության խոսք ասելու պահը. Հրանտ Մելիք-Շահնազարյան 08/14/2020   22:22 Առաջիկայում կկայանան մի շարք թռիչքներ տարբեր ուղղություններով. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 08/14/2020   22:11 Մոսկվայում ձերբակալել են ԿՀԽ պարագլխին՝ աշակերտուհուն սեռական ստրկության վաճառելու համար 08/14/2020   21:53 Կեղծ քարտերով բանկոմատներից հափշտակել էր առանձնապես խոշոր չափի գումար՝ 7.500.000 դրամ. ոստիկանության բացահայտումը 08/14/2020   21:45 Անհասկանալի է՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետի կցկտուր պատասխանը հայտնի հարցազրուցավարին. Էդմոն Մարուքյան
08/14/2020   19:03 «Հայաստանի վերացման ծրագրի վրա Թուրքիայի կառավարությունը ծախսեց մոտ 500 000 000 դոլլար». Միհրդատ Մադաթյան 08/14/2020   12:31 Դատարանը «Թիմ»-ին արգելեց կնքել «Բիլայն»-ի գնման գործարքը 08/14/2020   20:16 Դատարանի շենքի վրա գրված անվանումը փոխում ենք և սպասում ենք ինչ -որ փոփոխություն, մինչդեռ խնդիրը դատարանակազմության մեջ չէ. Զորայր Հարությունյան 08/15/2020   15:07 Առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների մաքսանենգության մեջ մեղադրվողն ազատ է արձակվել վերաքննիչ դատարանի որոշմամբ. Խախտվել է քննչական ենթակայությունը 08/13/2020   21:51 Ռուբեն Հայրապետյանը կվճարի Նարինե Ոսկանյանի վիրահատության ողջ գումարը 08/15/2020   13:30 Արթուր Մեսչյանը դեռ 8 տարի առաջ էր ասել՝ «Հասարակական կարծիքը, մորուքիցս էր, բոյիցս էր, միշտ ինձ դեմ էր» 08/14/2020   09:04 ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը վայր է դնում մանդատը 08/13/2020   21:22 Սերբիայում ձերբակալվել է Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը 08/14/2020   10:52 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 276-ով 08/14/2020   13:08 Տե՛ր, օգնիր ինձ պահպանել հանգստություն, տո՛ւր ինձ իմաստնություն. Բելլա Քոչարյանը՝ պատերազմի հիշողությունների մասին 08/14/2020   22:11 Մոսկվայում ձերբակալել են ԿՀԽ պարագլխին՝ աշակերտուհուն սեռական ստրկության վաճառելու համար 08/14/2020   15:57 Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել.Նիկողոսյան 08/14/2020   17:06 Արցախ այցելությունը սկսեք Դադիվանքից. Աննա Հակոբյանը Դադիվանքից լուսանկարներ է հրապարակել 08/13/2020   20:43 «Հայրենիք» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն 08/15/2020   12:24 Ամենամեծ ղալաթը Փաշինյանին իշխանության բերելն էր. իշխանության վերջը երևում է. Նարեկ Սամսոնյան 08/15/2020   10:46 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 196-ով 08/14/2020   16:45 Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ բացօթյա հանգստի համար նախատեսված վայրերում. Պարետի նոր որոշումը 08/15/2020   09:44 Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է հրապարակել 08/14/2020   13:53 Վահե Էնֆիաջյանը չի կրակել իմ ուղղությամբ. Արթուր Սարգսյանը տեսանյութ է տարածել 08/13/2020   23:37 Մերձմոսկվայում հայ աղջիկը իրեն անորեքսիայի է հասցրել եւ մահացել

Շարունակելով սահմանադրական իրավունքի տարրական դասընթացը. Գոռ Հովհաննիսյան 02/28/2020   17:38  |  Մեկնաբանություն

Արդյո՞ք հանրաքվեով ՍԴ դատավորներին աշխատանքից ազատելը խախտում է համաչափության սկզբունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը։

«Համաչափության սկզբունքը ֆունդամենտալ իրավական սկզբունք է։ Այն բխում է իրավական պետության սկզբունքից, այսինքն՝ դրա դրսևորման մի ձև է։ Այս սկզբունքը սահմանափակում է հանրային իշխանության իրականացումը և այդ իմաստով հանդես է գալիս իբրև այսպես կոչված ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ (այո, երկու անգամ) սկզբունքներից մեկը (որոշակիության, հիմնական իրավունքի էության անխախտելիության, առանձին դեպք կարգավորող օրենքի արգելքի սկզբունքների կողքին)։

Համաչափության սկզբունքի ծագման մասին մանրամասն գրել եմ։ Այն, ինչպես որ իրավական պետության սկզբունքը, մաքուր գերմանական «արտադրանք» է։

Համաչափության սկզբունքը պահանջում է, որ անձին ծանրաբեռնող իշխանական ակտը հետապնդի միայն ԼԵԳԻՏԻՄ ՆՊԱՏԱԿ և ՊԻՏԱՆԻ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ու ՉԱՓԱՎՈՐ լինի այդ նպատակին հասնելու համար։

Հանրային իշխանության հետապնդած նպատակը լեգիտիմ է, եթե այն ծառայում է ընդհանուր շահին, հանրության բարօրությանը։

Լեգիտիմ նպատակին հասնելու համար ընտրված ՄԻՋՈՑԸ պիտանի է, եթե դրանով կարելի է հասնել դրված նպատակին։

Ընտրված միջոցն անհրաժեշտ է, եթե չկան լեգիտիմ նպատակին հասնելու ԱՎԵԼԻ ՄԵՂՄ միջոցներ, այսինքն՝ միջոցներ, որոնք անձին ավելի քիչ են ծանրաբեռնում (այդ պատճառով համաչափության սկզբունքը հաճախ անվանում են նաև ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻԻ ԱՐԳԵԼՔԻ սկզբունք)։

Ընտրված միջոցը չափավոր է, եթե այն ողջամիտ հավասարակշռության մեջ է գտնվում դրված նպատակի հետ, այսինքն՝ եթե այն չի առաջացնում այնպիսի բացասական հետևանքներ, որոնք ակնհայտորեն անհամամասն են ցանկալի արդյունքին (պրոֆ․ Ռոման Հերցոգի խոսքերով՝ «Չի կարելի թնդանոթներով կրակել ճնճղուկների վրա, անգամ եթե դա նրանց քշելու միակ միջոցն է»)։

Համաչափության սկզբունքի մասին այս ամենն իմանալուց հետո յուրաքանչյուր ոք շատ հանգիստ կարող է ստուգել, թե արդյոք հանրաքվեով ՍԴ դատավորներին աշխատանքից ազատելը խախտում է այս սկզբունքը։

Միակ բարդ հարցը, որ այստեղ ծագում է, այն է, թե արդյոք համաչափության սկզբունքը գործում է նաև հանրաքվեների համար։

Որ ժողովուրդն ինքը հանրաքվեով Սահմանադրությունը փոփոխելիս իրականացնում է հանրային իշխանություն, ինքնին հասկանալի է։ Բայց այստեղ արդեն չափազանց կարևոր է չշփոթել սահմանադրին (pouvoir constituant) սահմանադրություն փոփոխող օրենսդրի (pouvoir constitué) հետ։ Ժողովուրդը սահմանադիր (pouvoir constituant) է միայն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ կամ ԼՐԻՎ ՆՈՐ Սահմանադրություն ընդունելիս։ Արդեն գոյություն ունեցող Սահմանադրությունը փոփոխելիս ժողովուրդն այլևս սահմանադիր չէ, այլ սոսկ սահմանադրություն փոփոխող օրենսդիր (pouvoir constitué), և կաշկանդված է Սահմանադրության անփոփոխելի դրույթներով (սրա մասին արդեն մանրամասն գրել եմ)։ Ու քանի որ համաչափության սկզբունքը, ինչպես արդեն գիտենք, իրավական պետության սկզբունքի դրսևորումներից մեկն է, որն ամրագրված է գործող ՀՀ Սահմ․ 1-ին հոդվածում, որն իր հերթին անփոփոխելի է Սահմ․ 203-րդ հոդվածի ուժով, ուստի հանրաքվեով Սահմանադրությունը փոփոխելիս ժողովրդի իշխանությունը ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ Է համաչափության սկզբունքով։ Համաչափության սկզբունքը խախտող ցանկացած փոփոխություն անվավեր է։

(Կարծում եմ՝ արդեն բոլորը հասկացան, որ սխալ է, երբ հիմա խոսում են սահմանադրի մասին։ Իրականում պետք է խոսել միայն սահմանադրություն փոփոխող օրենսդրի մասին, որը ենթակա է սահմանադրին։ Ինչպես նաև սխալ է պնդել, թե ժողովրդի իշխանությունն անսահմանափակ է։ Ժողովուրդը հանդես չի գալիս միշտ նույն դերում, ուստի պետք է հստակ տարանջատել ժողովրդին՝ իբրև pouvoir constituant, և նույն ժողովրդին՝ իբրև pouvoir constitué։ Երբ ժողովուրդը հանդես է գալիս իբրև pouvoir constitué, նրա իշխանությունը սահմանափակված է, ինչպես որ հիմա է)։

Ու քանի որ մենք արդեն գիտենք, որ Սահմանադրությունը փոփոխելիս ժողովուրդը հանդես չի գալիս իբրև սահմանադիր, այլ միայն իբրև սահմանադրություն փոփոխող օրենսդիր, ու հենց այդ պատճառով կաշկանդված է համաչափության սկզբունքով, ուստի առաջարկվող սահմանադրական փոփոխությունը պարտադիր պետք է համապատասխաանի այս սկզբունքի պահանջներին։ Յուրաքանչյուր ոք արդեն կարող է շատ հանգիստ ստուգել դա։ Այսպես․

Առաջարկվող փոփոխությունը (ՍԴ յոթ դատավորների լիազորությունները դադարեցնելը) պիտի հետապնդի լեգիտիմ նպատակ։ Իշխող քաղաքական ուժի պնդմամբ՝ փոփոխության նպատակը գործող Սահմանադրության դրույթների հնարավորինս շուտ կենսագործումն է, այսինքն՝ որ ՍԴ դատավորները պաշտոնավարեն 12 տարուց ոչ ավել և իրենց միջից ընտրեն նախագահ 6 տարի ժամկետով։ Ինքնին հասկանալի է, որ սահմանադրական նորմերի կենսագործումը լեգիտիմ նպատակ է։

Այս լեգիտիմ նպատակին հասնելու համար ընտրված միջոցը՝ ՍԴ յոթ դատավորների լիազորությունների դադարեցումը, պիտի պիտանի լինի, այսինքն՝ նպաստի այդ նպատակին հասնելուն։ Պիտանիությունը նույնպես առկա է, որովհետև նոր դատավորները կարող են նշանակվել միայն 12 տարով և իրենց միջից պիտի ընտրեն նախագահ։

Ընտրված միջոցը պիտի նաև լինի անհրաժեշտ, այսինքն՝ չպետք է գոյություն ունենա դրված նպատակին հասնելու ավելի մեղմ միջոց, այն է՝ այնպիսի միջոց, որը ՍԴ յոթ դատավորներին ավելի քիչ կծանրաբեռնի։ Ու այստեղ է, որ մենք ՇԱՏ ՄԵԾ ՊՐՈԲԼԵՄ ունենք։ Իհարկե կա դրված նպատակին հասնելու ավելի մեղմ միջոց։ Նույն նպատակին մենք կհասնենք, եթե ՍԴ այն դատավորների դեպքում, որոնք 12 տարուց ավել են պաշտոնավարելու, պաշտոնավարման ժամկետը նվազեցնենք մինչև 12 տարի ու նաև սահմանենք, որ ՍԴ գործող նախագահի նախագահական լիազորություններն էլ նվազում են մինչև 6 տարի։ Ու վերջ։ ՍԴ-ում կան դատավորներ, որոնց պաշտոնավարմանը մնացել է 2-3 տարի։ Այս մարդիկ ոչնչով չեն խանգարում գործող Սահմանադրության նոր դրույթների կենսագործմանը։ Նրանց ազատելով՝ մենք ոչ մի կերպ չենք հասնում դրված նպատակին, որովհետև նրանք որևէ կերպ չեն խանգարում այդ նպատակին հասնելու հարցում։

Այսպիսով, առաջարկվող փոփոխության ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ նույնպես (ու ոչ թե միայն հանրաքվե նշանակելու ընթացակարգը) հակասահմանադրական է։

Ավելին, ես կարծում եմ, որ եթե ընտրվեր հարցի լուծման այս համաչափ տարբերակը (դատավորների լիազորությունների ժամկետի նվազեցում մինչև 12 տարի և նախագահի լիազորությունների ժամկետի նվազեցում մինչև 6 տարի), ապա որևէ խնդիր չէր լինի նաև նախապես այս փոփոխության սահմանադրականությունը ստուգելու հարցով ՍԴ դիմելը, որովհետև նման համաչափ ու արդար լուծումը հակասահմանադրական ճանաչելը ՍԴ-ի համար շատ դժվար կլիներ, ու ՍԴ-ի նման որոշումը ոչ ոքի չէր համոզի։ Ավելին, այն դատավորները, որոնց մնացել է պաշտոնավարելու 12 տարուց էլ պակաս ժամանակ, ոչ մի շահ չունեին ճանաչելու այսպիսի լուծումը Սահմանադրությանը հակասող, որովհետև այդ փոփոխությունը նրանց իրավունքներն ընդհանրապես չէր շոշափի։ Ավելին, նրանք շահագրգռված կլինեին նման փոփոխության ընդունմամբ, որովհետև դա նրանց համար կստեղծեր իրենց պաշտոնավարմանը մնացած վերջին 2-3 տարում ՍԴ նախագահ ընտրվելու հնարավորություն։ Ու այդ դատավորները, իմ իմանալով, ՍԴ-ում մեծամասնություն են։ Ու արդյունքում կունենայինք հենց ՍԴ-ի որոշմամբ սահմանադրական ճանաչված լուծում։

Ինչո՞ւ չէր կարելի ընտրել հարցի հենց այսպիսի լուծում»,-գրել է Գոռ Հովհաննիսյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:58 26/02/2020  |  Մեկնաբանություն«Հետաքրքրաշարժ իրավագիտություն. ինչպես ճիշտ հասկանալ օրենքները. Կարճ ուղեցույց ոչ իրավաբանների համար». Գոռ Հովհաննիսյան
11:17 08/02/2020  |  ՄեկնաբանությունԺողովուրդը միայն ընտրությունների միջոցով որոշում է, թե ովքեր լինեն Բունդեսթագի պատգամավոր։ ՈՒ ՎԵՐՋ.Գոռ Հովհաննիսյան
11:37 07/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն պարտավոր է դիմել ՍԴ` Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու դիմումով. Գոռ Հովհաննիսյան
18:38 06/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱյսօր ոչ ոք կասկած չունի, որ Սահմանադրական դատարանն իսկապես անկախ է և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանությունից. Գոռ Հովհաննիսյան
13:04 05/09/2019  |  ԼՐԱՀՈՍԳոյություն չունեցող բանը չի կարող անվավեր ճանաչվել. Գոռ Հովհաննիսյանը՝ ՍԴ որոշման մասին
18:02 16/04/2019  |  ԼՐԱՀՈՍԳոռ Հովհաննիսյանը չընտրվեց ՍԴ դատավոր
13:32 16/04/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ անդամի թեկնածուն իր հնարավոր ընտրությամբ ուզում է ապացուցել` հեղափոխությունից հետո ընդամենը էլ. նամակ ուղարկելով կարելի է դառնալ ՍԴ դատավոր
22:03 27/03/2019  |  ԼՐԱՀՈՍՀայտնի է, թե երբ ԱԺ-ն կքննարկի ՍԴ դատավորի ընտրության հարցը
21:17 19/03/2019ՀՀ նախագահը զրուցել է ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի հետ
11:56 29/01/2014  |  Արտակարգ պատահարներԽոշոր ավտովթար Երևանում. Դեպքի վայրում հայտնաբերվել են ձեռքի պոկված մատներ. Shamshyan

Տեսանյութեր

08/15/2020   10:49 Գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը գործելու է Դալմաի մոտ

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]