ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վաղեմության ժամկետը վաղուց սպառած գործերը քրքրում են հոգեբանական ճնշում գործադրելու եւ կոնկրետ անձի դեմ հակաքարոզչության համար. Գեղամ Նազարյանը՝ Պողոս Պողոսյանի սպանության գործի վերաբացման մասին 02/27/2020 16:21 | ԼՐԱՀՈՍ

«Այսօրվա բոլոր քրեական գործերը կոնկրետ անձնավորված բնույթ են կրում եւ արդեն վաղուց ակնհայտ է, թե ինչու են վերանայվում այս կամ այն քրեական գործերը, իսկ մնացածը չեն վերանայվում։ Խոսքը կոնկրետ մարդու, կոնկրետ քաղաքական ուժերի դեմ ուղղված գործողության մասին է, չնայած իրավապահ մարմինները փորձում են հիմնավորել, թե կոնկրետ այդ գործերով են բողոքներ ստանում եւ կոնկրետ այդ գործերով են նոր փաստեր ի հայտ գալիս»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանում Պողոս Պողոսյանի գործով դատավճռի դեմ գլխավոր դատախազության բողոքի քննությանը։
Գեղամ Նազարյանի խոսքով, իրավական շղարշի տակ իրականում թաքնված է քրեական գործերով քաղաքական ուժերի նկատմամբ ճնշում գործադրելու խայտառակ պրակտիկան։
«Բացարձակ վստահություն չի ներշնչում նման գործերի վերաբացումը, այսօր մեր աչքի առաջ են տեղի ունենում գործողությունները, որոնք վրա կարելի է իրավապահ համակարգի ուշադրությունը սեւեռել, բայց ինչպես տեսնում ենք, դրանք ծածկադմփոց են արվում կամ առհասարակ չեն նկատվում, իսկ վաղեմության ժամկետը վաղուց սպառած գործերը հիշում ու քրքրում են, այն էլ, երբ շատ դեպքերում ոչ տուժողը կա , ոչ մեղադրողը։ Դա զավեշտ ու ծիծաղելի կլիներ, եթե շատ ողբերգական չլիներ»,-ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանի սպանության գործն առնչվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանին, որը անզգույշ սպանության հատկանիշներով հարուցված գործով երկու տարվա պայմանական ազատազրկման էր ենթարկվել։
Ուշագրավ է, որ Նոր Հայաստանում վերաբացվում են բացառապես այն քրեական գործերը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են բացառապես վերջին 20 տարիներին, մինչդեռ 90-ականների աղմկահարույց հանցագործությունների մասին ոչ ոք կարծես թե չի հիշում։ Ի դեպ, դեռեւս 2019 թվականի մարտի 12-ին
«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ դատախազություն՝ ճշտելու համար՝ վերսկսվե՞լ են արդյոք նախկինում կատարված մի շարք աղմկոտ սպանությունների գործերով վարույթները, հետաքննության համապատասխան մարմիններին տրվե՞լ են արդյոք հանձնարարականներ՝ ակտիվացնելու օպերատիվ-հետախուզական աշխատանքները Մարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու եւ Գագիկ Պողոսյանի սպանությունները բացահայտելու համար, եւ եթե այո, ապա գործերի բացահայտման ուղղությամբ դրական ի՞նչ տեղաշարժեր են գրանցվել։Մեր գրավոր հարցմանն ի պատասխան` պարզվեց, որ քաղաքական մեծ հնչեղություն ստացած այս սպանությունների գործերով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարականներ չեն տրվել։
Գեղամ Նազարյանն ասում է երկրի զարգացման համար լուրջ պրոբլեմ է, երբ երկիրը թաթախվում է քրեական գործերի ու դատավարությունների մեջ, որոնց հիմքում քաղաքական դրդապատճառներն են։ «Այդ ամենը որեւէ դրական էֆեկտ չի կարող ունենալ։ Այդ գործի վերաբացումը բացառապես մեկ նպատակ ունի՝ հոգեբանական ճնշում գործադրել եւ հանրության տրամադրությունների վրա ազդել՝ շեղելու հանրության ուշադրությունը կարեւոր խնդիրներից, օրինակ , իշխանությունը մեկ անձի ձեռքում կենտրոնացնելու խնդրից։ Դա ընդամենը իրենց նպատակներին հասնելուն ուղղված աջակցող միջոց է, որ հանրությանը հիշեցնեն, թե տեսեք այ այսպիսի բաներ են կատարվել, իսկ մենք արդարության մարտիկներ ենք, պայքարում ենք արդարության համար, բայց չգիտես ինչու, իշխանությունը չի հրապարակում, թե ովքեր են մի քանի օր առաջ իրենց 205 միլիոն տրամադրողները»,-ասաց Գեղամ Նազարյանը՝ շեշտելով, խոսքը կոնկրետ մեկ անձի դեմ ուղղված հակաքարոզչության մասին է։
«Քրքրում , գտնում են բոլոր հնարավորը, ինչը կարող է օգտագործվել 2-րդ նախագահի դեմ ժողովրդին տրամադրելու փորձերում։ Բոլորս տեսնում ենք, ընթանում է փուչիկ քրեական գործով դատավարություն, որտեղ «մեղադրյալը» Ռոբերտ Քոչարյանն է։ Ահա այսպիսի հուզական մթնոլորտ ստեղծելով, հիշելով, փորփրելով փորձում են հանրությանը հիմնավորեն, որ ճիշտ ենք անում՝ դատում ենք»,-եզրափակեց Գեղամ Նազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 15:12 Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում. Աբրահամյան
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 02/28/2021 19:50 Սա «ով էր մեղավոր 2008-ի մարտի 1-ի համար» հարցի ուղիղ պատասխանն է. Մելիքյան
- 02/28/2021 19:34 Հորդորում եմ, արեք այդ քայլը ու խայտառակվեք ավելի շատ. Արփինե Հովհաննիսյան
- 02/28/2021 19:15 Եթե որևէ մեկը պետք է գնա նիկոլաստեղծ միտինգին, ուրեմն թող ինքն էլ իր ստոր քայլին գնահատական տա. Արտակ Զաքարյան
- 02/28/2021 19:07 Մարզպետարաններում, կառավարությունում, նախարարություններում հիմա ժողովներ են, որ վաղը նիկոլի համար գլխաքանակ ապահովեն. Մանուկյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները