Թեմաներ
Հինգշաբթի 04 / 02 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/02/2020   12:05 Հայաստանում 9 բուժհաստատություն կսպասարկի միայն կորոնավիրուսով հիվանդներին 04/02/2020   11:56 Արցախում տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ. վարչապետ 04/02/2020   11:52 Մեր անկախության սերնդի զինվորները, երիտասարդները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ. Վարչապետ 04/02/2020   11:50 Արմեն Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված հերոսների հիշատակին 04/02/2020   10:57 Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 663-ի 04/02/2020   10:47 online.ssa.am կայքի միջոցով քաղաքացիները կարող են դիմել սոցիալական աջակցություն ստանալու համար․ վարչապետի օգնական 04/02/2020   10:26 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն 04/02/2020   09:49 Կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում․ մարզպետ 04/02/2020   09:49 Վարակը մեզ ապացուցեց, թե ինչքան անպաշտպան է մարդը բնության առաջ, ինչքան սին են բուժելու, փրկելու, երկարակեցության բոլոր բանաձևերը. «Հրապարակ» 04/02/2020   09:43 Մեկուսացումը հաղթահարելու ուղիղ ճանապարհը սեփական կայացած ավիացիա ունենալն է. «Փաստ» 04/02/2020   09:39 Լարսը բաց է միայն բեռնատարների համար 04/02/2020   09:36 ՀՀ նախագահը շնորհավորել է Արցախի ընտրություններում երկրորդ փուլ անցած՝ Արայիկ Հարությունյանին եւ Մասիս Մաիլյանին 04/02/2020   09:28 Ուրիշի ձեռքով, կես ձայներով՝ երկրորդ փուլ անցավ. «Ժողովուրդ» 04/02/2020   09:22 Ազգային արժույթի անկման տեմպն ակնհայտորեն արագացել է, տնտեսական ճգնաժամի հետևանքները պետության համար կարող է ավելի վտանգավոր լինել, քան բուն համավարակը. «Փաստ» 04/02/2020   09:14 Ինչո՞ւ չենք նկատում քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն. «Ժողովուրդ» 04/02/2020   09:07 Հայաստանի իշխանությունն անշեղորեն նվազեցնում է դեմոկրատական ազատությունները` չնայած միջազգային կառույցների հորդորներին. «Հրապարակ» 04/02/2020   08:57 Ադրբեջանից մեկնող օդանավը՝ ՀՀ օդային տարածքում. «Փաստ» 04/02/2020   08:50 Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին 04/01/2020   23:35 Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող տղամարդն ազատ կարձակվի՝ 5 մլն դրամի չափով գրավի դիմաց 04/01/2020   23:32 Արցախի հաջորդ իշխանություններն ի դեմս Վիտալի Բալասանյանի ու նրա գիտակից ընտրողների լուրջ անվտանգության բարձիկ ունեն. քաղաքագետ 04/01/2020   23:12 Իսպանիայում գլխավոր «օրենքով գողերից» մեկին դատապարտել են ԿՀԽ-ում մասնակցության համար 04/01/2020   22:55 Մուշ համայնքում տեղի ունեցած վեճի մասնակից երիտասարդները քաղաքական ոչ մի կողմնորոշում չունեն, դեպքը ոչ մի քաղաքական ուժի կամ նախագահի թեկնածուի գրասենյակում տեղի չի ունեցել․ խոսնակ 04/01/2020   22:32 Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա 04/01/2020   22:25 Գյուղապետը քվեարկության օրվա ցերեկը շրջում էր գյուղով, որի ընթացքում գոռում էր «տենց մեկը չի ծնվել, որ ինձ դեմ գնա, առավել ևս՝ Արայիկին, տենց մեկը լինի՝ ոտերը կջարդենք». Իոաննիսյան 04/01/2020   21:34 Քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքը և աջակցության նոր ծրագրերը 04/01/2020   21:26 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է. ՀՀ ԱԳՆ 04/01/2020   21:21 Subaru-ն կորոնավիրուսի համաճարակի պատճառով ամբողջությամբ կդադարեցնի Ճապոնիայի իր գործարանների աշխատանքը. ՏԱՍՍ 04/01/2020   21:17 Մեծ Բրիտանիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 563 մարդ. Ալջազիրա 04/01/2020   21:06 Բուլղարիան մեկ ամսով կերկարաձգի արտակարգ դրությունը. Ռոյթերս 04/01/2020   21:00 Սերժ Սարգսյանը և նրա կինը ներկա էին Լևոն Արոնյանի կնոջ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությանը 04/01/2020   20:52 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձն Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ 04/01/2020   20:48 Պաշտպանը միջնորդել է՝ հետաձգել Արմեն Թավադյանի գործով վաղվա դատական նիստը 04/01/2020   20:42 Պոպուլիզմի վախճանից առաջ 04/01/2020   20:37 Տեղի է ունեցել պարետատան նիստը 04/01/2020   20:31 «Բարի Սամարացի» մսամթերքի արտադրամասում ավելի են խստացրել սանիտարահիգիենիկ աշխատանքների իրականացումը 04/01/2020   20:28 Ինչու են տուբերկուլյոզի կամ այլ վարակակիր հիվանդությունների դեպքում դիակը հանձնում դիահերձման, իսկ կորոնավիրուսի դեպքում ոչ. մասնագետ 04/01/2020   20:06 Իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարն օգտագործում են իրենց քննադատող լրատվամիջոցներին ֆինանսական վնասներ պատճառելու համար. Ա.Օհանյան 04/01/2020   20:01 «Նորք» ինֆեկցիոնում մահվան նոր դեպք է գրանցվել 04/01/2020   20:01 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն «Նորք» ինֆեկցիոն է գործուղել բժիշկների և այլ մասնագետների 04/01/2020   19:54 Արցախի ընտրությունները Հայաստանի իշխանամերձ շրջանակի համար փրկօղակ է մարդկանց զբաղեցնելու և ուշադրություն շեղելու. Ստեփան Դանիելյան 04/01/2020   19:47 Սահմանադրական դատարանը ընդունել է 4 որոշում 04/01/2020   19:44 Գեղարքունիքի մարզի բոլոր մուտքերի մոտ գործելու են հսկիչ անցակետեր. մարզպետ 04/01/2020   19:42 Մի շարք սուպերմարկետների գործունեությունը պարետը վեց ժամով արգելել է 04/01/2020   19:23 Անցակետերում կիրականցնեն մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ 04/01/2020   19:18 Քաղաքացին ահազանգում է , ՊՆ-ն՝ հերքում 04/01/2020   19:12 Պարետատուն. Համացանցում տարածված լուսանկարի ավտոբուսն աշխատել է վարորդի անձնական որոշման արդյունքում 04/01/2020   19:09 Հայաստանից Արցախ ժամանած երկու քաղաքացի մեկուսացվել է. տեղեկատվական շտաբ 04/01/2020   19:00 Հարգելի իշխանություն, ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ՝ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին. Արսեն Բաբայան 04/01/2020   18:55 ՀՀ նախագահը Ռուստամ Մախմուդյանին նշանակել է վարչական դատարանի դատավոր 04/01/2020   18:52 Աննա Հակոբյանը այցելել է Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորված տղային և Գյումրիում բռնության ենթարկված աղջնակին
03/31/2020   22:59 Այսուհետ կֆիքսվեն բոլոր քաղաքացիների հեռախոսազանգերը 04/01/2020   20:28 Ինչու են տուբերկուլյոզի կամ այլ վարակակիր հիվանդությունների դեպքում դիակը հանձնում դիահերձման, իսկ կորոնավիրուսի դեպքում ոչ. մասնագետ 04/01/2020   16:31 Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ երկրորդ փուլում ընտրողների հետ չի հանդիպելու 03/31/2020   14:33 Պարետի որոշմամբ մինչեւ ապրիլի 5-ը կարգելվի մարդկանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը Չարենցավան 03/31/2020   22:13 Մարզահամերգային համալիրում մահճակալներ են տեղադրվում` կորոնավիրուսով հիվանդների համար (լուսանկար) 04/01/2020   23:35 Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող տղամարդն ազատ կարձակվի՝ 5 մլն դրամի չափով գրավի դիմաց 03/31/2020   22:13 Կորոնավիրուսն էլ կհաղթահարենք, նիկոլավիրուսն էլ. Արմեն Աշոտյան 04/01/2020   13:11 Արցախում կլինի ընտրությունների երկրորդ փուլ 03/31/2020   15:42 Առնվազն 10 օրով երկարացվում են խստացված սահմանափակումները. Փաշինյան 03/31/2020   18:12 Աշխատանքի գնացողներն առաջիկայում փաստաթուղթ պետք է ունենա, որ գնում են աշխատանքի. Տիգրան Ավինյան 04/01/2020   21:00 Սերժ Սարգսյանը և նրա կինը ներկա էին Լևոն Արոնյանի կնոջ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությանը 03/31/2020   19:07 ԱԳՆ-ն չի ուզում տարբերակել, որ ինքը շոու բիզնեսը չէ. Կարեն Բեքարյան 04/01/2020   00:30 Մարզերի ու Երեւանի վարչական շրջանների միջեւ կսահմանափակվի ազատ տեղաշարժը. պարետը նոր որոշում է ստորագրել 04/01/2020   08:52 Ժուչոկներ՝ թաղման բյուրոյում. Լուսամփոփը փոխելիս դրանք վայր են ընկել. Մարությանը պահանջել էր հրաժարական գրի. «Հրապարակ» 04/01/2020   09:02 Ավինյանը Դուբայում ապրող նախկին օգնականին հետ է կանչել, խնդրել է օգնել պարետատանը. Նա «Գոնսալեսի» ընկերն է․ «Հրապարակ» 03/31/2020   17:09 Դատավոր Դանիբեկյանը ժամանակավոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել 04/01/2020   00:16 Առցանց դասը հեռավար կրթություն չի. փորձագետ 04/01/2020   09:46 Ինչ պատկեր է Արցախի ընտրություններում. նախնական արդյունքներ․ «Ժողովուրդ» 04/02/2020   08:57 Ադրբեջանից մեկնող օդանավը՝ ՀՀ օդային տարածքում. «Փաստ» 04/01/2020   23:12 Իսպանիայում գլխավոր «օրենքով գողերից» մեկին դատապարտել են ԿՀԽ-ում մասնակցության համար

Սադրանքի վտանգը. Կրեմլը կարող է «պաուզա» պահել. «Փաստ» 02/27/2020   09:48  |  Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Սիրիական Իդլիբի շուրջ կրկին ծայր առած ռուս-թուրքական հակադրությունը չի հանգուցալուծվում: Կողմերը շարունակում են միմյանց մեղադրել անցած տարեվերջին Սոչիում կայացած պայմանավորվածությունների խախտման մեջ: 

Իսկ ոչ վաղ անցյալի փորձը հուշում է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության ցանկացած դրսեւորում այս կամ այն կերպ իր արտահայտությունն է գտնում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր գործողություններում:

1998-ին Ալիեւի եւ Դեմիրելի նախաձեռնությամբ ստորագրված ռազմավարական համագործակցության պայմանագրով Բաքուն եւ Անկարան որդեգրել են «Մեկ ազգ՝ երկու պետություն» կոնցեպցիան եւ պարտավորվել ցանկացած իրավիճակում սատարել միմյանց: Անցած 20 եւ ավելի տարիները ապացուցել են, որ Թուրքիա-Ադրբեջան գործակցությունը շատ ամուր հիմքեր ունի, եւ կողմերը բոլոր ոլորտներում միմյանց հետ համակարգում են իրենց գործողությունները: 

Այդ թվում՝ հատկապես Հայաստանի եւ Արցախի մասով՝ դիտարկելով հայկական կողմը որպես գլխավոր հակառակորդ: Թեպետ մյուս կողմից՝ հենց այդ իրադրությունն է ստիպել խոշոր աշխարհաքաղաքական կենտրոններին, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ պետություններին առ այսօր ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությունը ամբողջությամբ Ադրբեջանի օգտին լուծելուց: 

Քանզի բոլորի համար պարզ է, որ Բաքվի հաղթանակը Հայաստանի եւ Արցախի նկատմամբ կնշանակեր Թուրքիայի հաղթանակ եւ նրա դիրքերի աննախադեպ ուժեղացում տարածաշրջանում: 

Ռուս-թուրքական նոր լարվածության ֆոնի վրա կարծես առարկայական է դառնում մտահոգությունը, որ Անկարան կրկին կարող է Բաքվին հրահրել որեւէ սադրանքի ղարաբաղյան հակամարտության շփման գծում՝ այդպիսով Ռուսաստանին իր ազդեցությունը ի ցույց դնելու համար: 

Ի վերջո, Սիրիայում Թուրքիան ակնհայտորեն չունի այդքան ուժ՝ ռուս-իրանա-սիրիական եռյակին իր պահանջները պարտադրելու համար: Ըստ այդմ, Թուրքիան սովորության համաձայն կարող է լարվածությունը տեղափոխել Հարավային Կովկաս: 

Չմոռանանք, որ 2016-ի ապրիլին էլ ռուս-թուրքական հարաբերությունները սիրիական հարթակում աննախադեպ սրվել էին՝ ռուսական ռազմական օդանավի խոցման պատճառով, եւ հենց այդ ֆոնի վրա էլ Ադրբեջանը սադրեց քառօրյա պատերազմը: Նախօրեին էլ Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվում էր եւ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում կրկին վերհիշեց ադրբեջանցիների, այսպես կոչված, «ցեղասպանությունը» Խոջալուում, եւ կրկին համապարփակ աջակցություն խոստացավ Բաքվին՝ տարածքային ամբողջականության վերականգնման դեգերումներում: 

Ուշագրավ է նաեւ, որ Էրդողանի այցին զուգահեռ, Ժնեւում կայացած միջազգային միջոցառման շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Զ. Մնացականյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Ս. Լավրովի հետ: 

Ըստ տարածված տեղեկատվության, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ղարաբաղյան կարգավորման գործընթացը եւ իրավիճակը Սիրիայի  շուրջ: Հաշվի առնելով, որ հանդիպումը նախօրոք պլանավորված չէր, չի բացառվում, որ Էրդողան-Ալիեւ հանդիպման ֆոնին Մոսկվայի եւ Երեւանի միջեւ դիրքորոշումների եւ հնարավոր գործողությունների ճշգրտման անհրաժեշտություն է առաջացել: 

Մանավանդ որ Սիրիայում է նաեւ ականազերծողների հայկական հումանիտար զորախումբը, եւ այս ուղղությամբ էլ Թուրքիայի կողմից հնարավոր սադրանքները չի կարելի բացառել: 

Բայց միաժամանակ կա մեկ այլ խնդիր. հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդրահարույց եւ անթաքույց անվստահությունը Մոսկվայի կողմից՝ Հայաստանի «հեղափոխական» իշխանության նկատմամբ: Անցած 2 տարում պաշտոնական Երեւանը՝ Արեւմուտքում ավելի ընկալված լինելու մոլուցքի մեջ, կատարել է բազմաթիվ անիմաստ եւ անմիտ քայլեր, որոնք Մոսկվայում կայուն դժգոհության մթնոլորտ են ձեւավորել Փաշինյանի կառավարության նկատմամբ: 

Այդ դժգոհությունը ռուսական փորձագետներն ու լրատվամիջոցները վաղուց արդեն արտահայտում են անթաքույց: Հատկապես ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ բոլոր գագաթաժողովների լուսաբանման ժամանակ առկա է կանոնավոր հեգնանքի դրսեւորում Հայաստանի կառավարության նկատմամբ: Այ, սա իսկապես աննախադեպ իրավիճակ է եւ պրոբլեմ, եթե Ադրբեջանը Անկարայի դրդմամբ կրկին փորձի դիմել որեւէ սադրանքի: Հասկանալի է, որ Մոսկվայի համար սկզբունքորեն ավելի կարեւոր են իր ռազմավարական շահերը եւ տարածաշրջանում կայունության պահպանումը: 

Բայց մյուս կողմից՝ ամենեւին չի բացառվում, որ ղարաբաղյան շփման գոտում որեւէ սադրանքի դեպքում Կրեմլում կարող է առաջանալ ինչ-որ պահի «պաուզա» պահելու ցանկություն՝ Հայաստանի ղեկավարությանը խելքի բերելու համար: Նաեւ տեսնելու, թե հայկական կողմը ինչպես է դուրս գալու նեղ դրությունից՝ առանց տարածաշրջանում ազդեցիկ դաշնակցի աջակցության: 

Ըստ այդմ, թերեւս անհրաժեշտ է անցկացնել Մոսկվայի հետ հրատապ կոնսուլտացիաներ, ճշգրտել դիրքորոշումները եւ վերականգնել փոխադարձ վստահության մթնոլորտը: 

Եվ այդ ամենը պետք է անել՝ ելնելով այն պարզ իրողությունից, որ այս պահին ադրբեջանական հնարավոր սադրանքը կանխելու իրական օպերացիոն հնարավորություններ այս տարածաշրջանում ոչ մի աշխարհաքաղաքական բեւեռ չունի՝ Ռուսաստանից բացի: ԱՄՆ-ում նախընտրական մթնոլորտ է, եւ ամեն ինչ ենթակայեցված է ապագա ընտրություններում թեկնածուների դիրքերի ամրապնդմանը: Իսկ Եվրոպան ունի միջամտության միայն քաղաքական, բայց ոչ ուժային ռեսուրսներ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 27.02.20թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/01/2020   14:41 Ժուչոկներ՝ թաղման բյուրոյում. Լուսամփոփը փոխելիս դրանք վայր են ընկել

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]