Թեմաներ
Շաբաթ 09 / 19 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/19/2020   00:50 Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Լենինին 09/19/2020   00:32 Եվրամիությունը Նավալնիի միջադեպից հետո կքննարկի Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը 09/18/2020   23:47 Ցավալի է, որ վարչապետի աշխատակազմը որևէ ճշտում չի կատարել, մինչև նրան ուղեկցելը այդ ներդրումային փուչիկի թատերաբեմ. Մարուքյան 09/18/2020   23:20 Չինաստանում սկսվել Է Թայվանի «գրավման ռեպետիցիան» 09/18/2020   22:56 Ղարաբաղի հարցում առաջին հերթին պետք է հասկանալ՝ ինչ չի կարելի անել. Ռոբերտ Քոչարյան 09/18/2020   22:46 Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին 09/18/2020   22:29 Լիտվան հույս ուներ, որ Բելառուսում առաջիկա օրերին պատժամիջոցներ կմտցվեն 09/18/2020   22:09 Նոր չարտերային չվերթներ Մոսկվայից Երեւան. ՀՀ դեսպանատունը ներկայացրել է ժամանակացույցը 09/18/2020   21:50 ԱՄՆ-ը Ռուսաստանի հարավում օբյեկտների ռմբակոծում է նմանակեղծել 09/18/2020   21:34 «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել». պատմում է պատվաստումից հետո տեսողական խնդիր ունեցող աղջիկը 09/18/2020   21:08 Զարեհ Սինանյանը հանդիպել է ԱՄՆ-ի և Կանադայի հայ լրագրողների հետ 09/18/2020   20:46 Լրիվ բռնապետության մեջ ենք.Կեցցե՜ Նիկոլի նոր Հայաստանը.Գևորգ Պետրոսյան 09/18/2020   20:35 Երևանում տղամարդը դանակահարել է սոցիալական հեռավորությունը խախտելու համար իրեն նկատողություն արած քաղաքացուն 09/18/2020   20:21 Իմ սիրտն իսկապես ցավում է, որ իշխանությունների դատարկախոսության արդյունքում մեր ժողովրդին պատուհասած խնդիրները օրեցօր ավելանում են. Գագիկ Ծառուկյան 09/18/2020   20:16 «Օրենքով գող» «Արսեն Երևանսկին», «Բասարը» և Ռուսլան Թադևոսյանը կմնան կալանքի տակ. դատարանը որոշեց 09/18/2020   20:00 Փոքր տուրքերի տարբերությունները մեծ չեն. Դրանք գնաճ չեն կարող առաջացնել. Գագիկ Մակարյան 09/18/2020   19:50 Կաշառքի գործով կալանավորված Գևորգ Լոռեցյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելանք է դրված՝ բացառությամբ ընտանիքի անդամների 09/18/2020   19:32 Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած 09/18/2020   19:26 Եթե չկա Փաշինյան՝ չկա պետպատվերի տակ եկած փաթեթը. Ակցիա՝ վարչապետի հրաժարականի պահանջով 09/18/2020   19:17 Կառավարությունը չի գիտակցում ինչ հետևանքներ և ազդեցություն ունի միջազգային արբիտրաժը. Սարգիս Գրիգորյան 09/18/2020   18:49 Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը. Աշոտյան 09/18/2020   18:48 Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել․ Հայտարարություն 09/18/2020   18:45 Մարդիկ հոգնել են աղմկոտ դեմագոգներից ու գրագետ, կանխատեսելի ու վստահելի կառավարման պահանջ ունեն. Ստեփան Դանիելյան 09/18/2020   18:42 Վարչապետին ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները 09/18/2020   18:31 Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը համալրելու մրցույթին դիմած թեկնածուների անունները 09/18/2020   18:08 Կասկածում եմ, որ այս իշխանություններն ունեն այդ մտավոր ունակությունը եւ այդ փորձը. Քոչարյան 09/18/2020   18:04 ԱՄՆ-ում կիրակի օրվանից կարգելվի TikTok-ի և WeChat-ի ներբեռնումը Apple-ի և Google-ի հավելվածներից 09/18/2020   17:43 Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը 09/18/2020   17:43 ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի գործով դատական նիստը հետաձգվեց 09/18/2020   17:38 ՊՆ հայտարարությունը նկարահանումների վերաբերյալ 09/18/2020   17:36 Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձևավորվի․ «Հայրենիք» կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացրել 09/18/2020   17:30 Հնարավոր է կարճատեւ անձրեւներ 09/18/2020   17:08 Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը 09/18/2020   17:02 ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական համագործակցության համաձայնագիրը 09/18/2020   17:00 Սահմանամերձ համայնքներում դպրոցական դասագրքերը կտրամադրվեն փոխհատուցմամբ 09/18/2020   16:55 «Միշտ կլինեմ քո կողքին». Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին 09/18/2020   16:50 ԱԺ օրակարգը սպառվեց. Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա արտահերթ նիստ 09/18/2020   16:48 Մոսկվայից դեպի Երեւան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը 09/18/2020   16:43 Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է . Shamshyan.com 09/18/2020   16:25 «Զվարթնոց»-ը մինչև սեպտեմբերի 22-ը փակ կլինի 09/18/2020   16:19 Սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող աջակցության ժամկետը կերկարաձգվի ևս 3 տարով 09/18/2020   16:13 Արմավիրում կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը (ֆոտո) 09/18/2020   16:05 Ռինդի վերակառուցված, կահավորված մանկապարտեզը պատրաստ է շահագործման ՀՏԶՀ 09/18/2020   16:05 1200-ը գերազանցող մահերի թիվը պատճառն են միայն Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահը հանրային առողջությունից վեր դասելուն. «Այլընտրանք» ՀԿ-ն ակցիաներ կիրականացնի 09/18/2020   15:59 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահին 09/18/2020   15:44 Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը 09/18/2020   15:30 «Օրենքով գող» «Ալոյի» և քրեական հեղինակություն «Տիզի» կալանավորման միջնորդությունները նորից կքննվեն 09/18/2020   15:25 Ժողովուրդը գալիս 2000 դրամով շալվար է ուզում. Հագուստ ներկրող քաղաքացի 09/18/2020   15:18 Շենգավիթ ԲԿ-ում ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 09/18/2020   15:16 «Ասում են 250 հազար դոլար չի, դե թող ասեն ինչքա՞ն է. Մարուքյանը՝ վարչապետի օդանավը ներկելու գումարի չափի մասին
09/17/2020   17:38 Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել 09/18/2020   11:49 Փաշինյանի որդին ինքնամոռաց պարում է անհասկանալի միջավայրում. Կառավարական ընտանիքի բարքերը 09/18/2020   21:34 «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել». պատմում է պատվաստումից հետո տեսողական խնդիր ունեցող աղջիկը 09/17/2020   17:10 «Երևի Արայիկ Հարությունյանին փոքր ժամանակ տաշտով են կերակրել, որ իրեն թույլ է տալիս գիտնականների մասին խոսելիս կերակրատաշտ բառն օգտագործել». Արտակ Մովսիսյան 09/17/2020   17:49 Նիկոլ Փաշինյանի գրառումը լրջագույն մտորումների տեղիք է տալիս. Վանեցյան 09/17/2020   23:06 Ողբերգական վթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր 09/17/2020   22:53 Գագիկ Ծառուկյանը գրե՞լ գիտի. Փաշինյանը՝ Ծառուկյանի գրառման մասին 09/18/2020   14:03 Քաղաքական սկանդալ. ՍԴ պաշտոնյան մասնակցել է Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային 09/17/2020   10:34 Դպրոցում դիմակակրության պահանջի և մյուս սահմանափակումների ապօրինի լինելն այլևս հաստատված է դատարանի որոշմամբ. փաստաբան 09/17/2020   15:27 Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի ողջ անձնակազմը աշխատանքից ազատման դիմում է գրում 09/17/2020   15:36 Հայաստանում կանխատեսվում է կորոնավիրուսի արագ տարածում. Առողջապահության փոխնախարար 09/17/2020   20:22 Մեկ տարի ՍԴ նիստերը բոյկոտած ու պետության միջոցները վատնած Վահե Գրիգորյանը հավակնում է դառնալ ՍԴ փոխնախագահ 09/17/2020   21:47 Լուկաշենկոն հայտարարել է երեք երկրների հետ սահմանները փակելու մասին 09/18/2020   20:35 Երևանում տղամարդը դանակահարել է սոցիալական հեռավորությունը խախտելու համար իրեն նկատողություն արած քաղաքացուն 09/17/2020   13:23 Լիովին համաձայն եմ Գագիկ Ծառուկյանի ասածի հետ. Հրաչյա Հակոբյան 09/17/2020   13:33 Ալեն Սիմոնյանը հղի է. կա նաև հոգեկան հղիություն. Գևորգ Պետրոսյան 09/18/2020   18:48 Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել․ Հայտարարություն 09/18/2020   12:17 Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի կողմից դատավոր Սուսաննա Գզոգյանին զրպարտելու համար հարուցվել է քրեական գործ 09/18/2020   12:21 «Իմ պարտքն եմ համարում բացահայտել այդ կեղծիքը». Մարինա խաչատրյանը՝ գարդասիլի պատվստումից կուրացած անչափահաս աղջկա դեպքի մասին 09/17/2020   10:50 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 295-ով

«Իրավապահ մարմինները պետք է իրականացնեն մեր ժողովրդի արդար ակնկալիքը». վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել 02/26/2020   15:01  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, որի շրջանակում քննարկվել են հակակոռուպցիոն պայքարի ընթացքը և հետագա քայլերը: Խորհրդակցությանը մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,

 ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Այսօր ձեզ հրավիրել եմ՝ հերթական անգամ քննարկելու կոռուպցիայի դեմ պայքարում մեր գործերի ընթացիկ վիճակը: 2018 թվականի մայիսից Հայաստանում հայտարարվել է կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար, ինչն արժանացել է ոչ միայն հայաստանյան հանրության հավանությանը, այլև միջազգային հանրության ուշադրությանը: Այս ընթացքում, սակայն, մի քանի առիթներով հայտարարել եմ, որ չնայած կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներն աննախադեպ են, ես բավարարված չեմ դրա արդյունքներով: Համոզված եմ՝ դրա արդյունքներով բավարարված չէ նաև հանրությունը: Ընդ որում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նկատի ունեմ ոչ միայն և ոչ այնքան կոռուպցիոն գործերով դատավճիռների կայացումը, որքան պետությունից ու ժողովրդից գողացված միջոցների վերադարձը Հայաստանի պետական գանձարան: Բայց նախ թույլ տվեք այս առումով նույնպես հիմնավորել կոռուպցիայի դեմ տարվող պայքարի ծավալների աննախադեպ լինելը:

Հատկանշական է այն վիճակագրությունը, որ հրապարակել է Հատուկ քննչական ծառայությունը: Ըստ այդմ, 2019 թվականի գործունեության ընթացքում քրեական գործերով վերականգնված գումարը կազմել է 4 մլրդ 331 մլն դրամ, որը 7 անգամ ավելի է, քան Հատուկ  քննչական ծառայության ողջ նախորդ ընթացքում ծառայությունում քննված գործերով վերականգնված գումարը՝ միասին վերցրած: Նույն կամ մոտավորապես նույն իրավիճակն է նաև այլ իրավապահ մարմիններում: Ազգային անվտանգության ծառայության 2019 թվականի վերականգնված գումարը 2017 թվականի համեմատ ավելի է, ուշադրություն դարձրեք,  1371 տոկոսով: Քննչական կոմիտեում 2019 թվականի վերականգնումները 2017 թվականի համեմատ ավելի են 462 տոկոսով: Ոստիկանությունում 2019 թվականի վերականգնումները 2017 թվականի համեմատ ավելի են, թվին ուշադրություն դարձրեք, 10767 տոկոսով: Այս վիճակագրությունը և տոկոսային աճն, իհարկե, տպավորիչ են, եթե չասենք՝ սենսացիոն: Բայց եթե այս տոկոսները վեր ենք ածում բացարձակ թվերի, պիտի արձանագրենք, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մենք, ամենալավատեսական հաշվարկով, կոռուպցիոն գործերով վերականգնել ենք 150 մլն դոլարի վնաս, ներառյալ նաև Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող վարույթների շրջանակում տեղի ունեցած վերականգնումները: Իմիջիայլոց, մենք այստեղ էլ վիճակագրական հաշվարկների խնդիր ունենք, և ստիպված եմ հենվել մոտավոր թվերի վրա:

Բայց, այնուամենայնիվ, եկեք որպես հաշվարկի հիմք ընդունենք հենց 150 մլն դոլարը: Եթե Պետեկամուտների կոմիտեի կողմից իրականացված վերականգնումները հանենք հաշվարկից, մեր այս թվաբանությունը կիսով չափ կկրճատվի: Ինչո՞ւ եմ առանձնացնում Պետեկամուտների կոմիտեի հատվածը, որովհետև այստեղ շատ դժվար է տարանջատել չկատարված, ապա վերականգնված զուտ հարկային պարտավորությունների հատվածը մաքուր կոռուպցիոն եկամուտների հաշվարկից: Ահա, ուրեմն, եթե հիմնվենք միայն Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության կողմից վերականգնումների վիճակագրության վրա, կարո՞ղ ենք արդյոք պնդել, թե 1.5 տարվա ընթացքում 70, 80 մլն դոլարի վերականգնումները համամասնորեն արտահայտում են այն վնասը, որը Հայաստանի Հանրապետությունը վերջին 30 տարիների ընթացքում կրել է կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով: Իմ պատասխանը միանշանակ է՝ ո՛չ,  կրկին ու կրկին՝ ո՛չ: Այս ողջ ընթացքում ես ընդունել եմ գործերի քննության համար առկա օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարությունների, փորձագիտական կարողությունների սակավության ու պրոցեսի տևական լինելու, քննիչների ծանրաբեռնվածության մասին բացատրությունները: Չեմ կարող չխոստովանել, որ այդ բացատրությունների մի մասն իրոք օբյեկտիվ են ու արդարացված:

Բայց, մյուս կողմից, ժամանակն անցնում է, և մեր իրավապահ համակարգի դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տալիս փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշանները և ապացույցները թաքցնելու, քողարկելու պատուհան է բացում: Կան ավելի աղաղակող իրավիճակներ, երբ կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված ընկերություններ կամ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքեր ակնհայտորեն պատկանում են այս կամ այն նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, բայց մեր իրավապահ մարմիններն այդ կապերն ապացուցող փաստեր չեն գտնում: Սա կատարելապես վարկաբեկում է մեր իրավապահ մարմինների համակարգը և կոռուպցիայի դեմ պայքարն ընդհանրապես: Սրան գումարվում է այն փաստը, որ մի շարք գործերով առանցքային վկաներ, նույնիսկ կասկածյալներ ու մեղադրյալներ, լքել են հանրապետության տարածքը,  ինչի արդյունքում այդ գործերով քննությունը մտել է  փակուղի, կամ այդ ճանապարհին է, կամ նման սպառնալիքի առաջ է կանգնած: Ես չեմ թաքցնի իմ գնահատականը և հստակ կասեմ, որ նման իրավիճակի առանցքային պատճառներից մեկն այն է, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություներով: Բայց հարցս հետևյալն է. արդյոք կարո՞ղ ենք երաշխավորել, որ հենց այսօր իրավապահ համակարգը լիարժեք և լիաթոք՝ սկսած քննչական գործողություններից, շարունակած օպերատիվ-հետախուզական գործողություններով, իրականացնում է իր գործառույթները կոռուպցիայի դեմ պայքարում: Ցավոք, չեմ կարող վստահաբար դրան դրական պատասխան տալ:

Հարգելի գործընկերներ,

եկել է ժամանակը, որ մենք խորը վերլուծենք և գնահատենք այն արդյունքները, որ վերջին 1.5 տարվա ընթացքում արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարում և հատկապես պետությունից գողացված միջոցների վերադարձի և պատճառված վնասների վերականգնման առումով: Այո՛, զուտ տոկոսային վիճակագրությամբ մենք այստեղ ունենք աննախադեպ ծավալներ և ձեռքբերումներ: Բայց աննախադեպ նշանակում է մինչև այժմ ոչ մի անգամ չգրանցված, ոչ մի անգամ տեղի չունեցած: Եվ այստեղ պետք չէ սեթևեթել և պետք է հստակ ասել, որ Հայաստանում երբեք, կրկնում եմ՝ երբեք, կոռուպցիայի դեմ իրական պայքար չի տարվել, և ուրեմն համեմատությունը ոչնչի հետ որևէ կերպ չի կարող շահեկան և օբյեկտիվ համեմատություն համարվել: Հայաստանի Հանրապետությունը բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության արդյունքում կրել է միլիարդավոր դոլարների վնասներ, և ես՝ որպես Հայաստանի ղեկավար, ժողովրդից մանդատ եմ ստացել նաև այդ միլիարդները ետ բերելու խոստումների համար: Եվ ուրեմն, իմ ակնկալիքն է, որ իրավապահ մարմինները՝ քննչական և օպերատիվ-հետախուզական ողջ պոտենցիալի ներգրավմամբ, իրականացնեն մեր ժողովրդի արդար ակնկալիքը:

Ասեմ նաև, որ Հայաստանի Հանրապետության տուժած լինելը կոռուպցիայից միջազգայնորեն ճանաչված փաստ է: Վերջերս բավական սկանդալային պայմաններում հրապարակվեց Համաշխարհային բանկի՝ «Էլիտաների կողմից օտարերկրյա օգնությունների յուրացումը» զեկույցը, որտեղ նշված են այն երկրները, որտեղ օտարերկրյա օգնությունների մի զգալի բաժինը յուրացվել է էլիտաների կողմից և տեղափոխվել օֆշորային գոտիներ: Ինչպես և կարելի էր կռահել, Հայաստանը հայտնվել է այդ երկրների առաջատար քսանյակում: Այդ ցանկում են հայտնվել, օրինակ, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Գանան, Գայանան, Գվինեա-Բիսաուն, Զամբիան, Մավրիտանիան, Նիգերը, Ուգանդան և այլ երկրներ, որոնց ժողովուրդների՝ կոռուպցիայի պատճառով կրած տառապանքները հանրահայտ են աշխարհում: Բայց մենք միջազգային փորձագետների զեկույցից չէ, որ պետք է այս ամենի մասին պատկերացում կազմենք, որովհետև այդ ամենի մի շատ մեծ մասի թալանը տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, և մեր իրավապահ համակարգը պետք է ի վիճակի լինի բոլորիս հայտնի ճշմարտություններին գրագետ իրավական ձևակերպումներ տալ: Այսօր հենց այս թեմաները քննարկելու համար եմ ձեզ հրավիրել, հարգելի գործընկերներ, և հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք գտնել կոնկրետ պատասխաններ:

Բայց մի կարևոր պարզաբանում ևս. այս ամենը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել և չպետք է մեկնաբանվի որպես Հայաստանում օրինական ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ որևէ նեգատիվ երանգ ունեցող ասելիք: Հայաստանում բիզնեսը, տնտեսական գործունեությունը պետք է լինի լիարժեք պաշտպանված որևէ ապօրինի միջամտությունից: Մենք օրինական բիզնեսի առաջ միայն խնդիր ենք դնում՝ վճարել օրինական հարկերը: Այս կետից հետո մեր ասելիքը ձեռնարկատերերին շարունակում է մնալ նույնը՝ հարստացե՛ք և հարստացրե՛ք, և մենք սրա համար կստեղծենք բոլոր անհրաժեշտ պայմանները»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:17 26/02/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը «Այո»-ի քարոզարշավին կիմանա մարտի 10-11-ին
11:45 26/02/2020  |  ԼՐԱՀՈՍԵրբ թվերն են խոսում իրենց մասին. ահա սա է վարչապետի ասած արտահանմանը միտված տնտեսության արդյունքը
17:44 25/02/2020  |  ՄեկնաբանությունՀայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումն աճել է 10.3%-ով. Փաշինյան
15:58 25/02/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյան. Կարդացեք այս նամակը՝ հասկանալու, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում
13:46 25/02/2020  |  ՄեկնաբանությունՓայլուն տնտեսական տարի ենք սկսել՝ դուխով. Նիկոլ Փաշինյան
10:24 25/02/2020  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանը՝ ամենամեծ թերացումներից մեկի մասին
10:12 25/02/2020  |  ՄամուլԼրջանալու պահը. «168 ժամ»
09:23 25/02/2020  |  ՄամուլԿքանդե՞ն արդյոք Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատունը. Փաշինյանը կարող է գնալ նման որոշման . «Հրապարակ»
09:20 25/02/2020  |  ՄամուլՈվքե՞ր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը. «Ժողովուրդ»
22:43 24/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է քայլերթի՝ մարտի 1-ի իրադարձությունների հիշատակին

Տեսանյութեր

09/18/2020   11:11 Փաշինյան-Ծառուկյան հակամարտությունը կանգ չի առնի. «Իրատես»

Տեսադարան

09/16/2020   16:01 Մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում `պահանջելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]