Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ)

«Բական ընդդեմ Հունգարիայի» ՄԻԵԴ վճիռը եւ դրա նշանակությունը Հայաստանում իրականացվող Սահմանադրական հանրաքվեի համար 02/26/2020   13:40  |  Վերլուծություններ

Հունգարիայի իշխանությունների կողմից բարձրագույն դատական ատյանի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու քայլը գնահատվել է որպես ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք) և 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։ Այս մասին գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ «Փաստինֆո»-ին տրամադրված հոդվածում։ 

Կից հոդվածն ամբողջությամբ՝

Ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրության փոփոխության հանրաքվեի տեսանկյունից, որով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018թ․ ապրիլը նշանակված Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, չափազանց կարևոր է տեղեկցված լինել ՄԻԵԴ-ի կողմից «Բական ընդդեմ Հունգարիայի» գործով կայացված որոշմանը (1) ։ Դրանով Հունգարիայի իշխանությունների կողմից բարձրագույն դատական ատյանի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու քայլը գնահատվել է որպես ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի (արդար դատաքննության իրավունք) և 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։

Ստորև կներկայացնեմ այդ որոշման հետ կապված որոշ կարևոր դրվագներ և իմ եզրահանգումները։

Գործի փաստական հանգամանքները

1. 2010թ. Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում 2 քաղաքական ուժ, կազմելով կոալիցիա, դարձավ խորհրդարանական մեծամասնություն և ձեռնամուխ եղավ դատական բարեփոխումների իրականացմանը:
2. Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահ Անդրաս Բական, ով այդ պաշտոնին Հունգարիայի խորհրդարանի կողմից նշանակվել էր 2009-ին և պետք է պաշտոնավարեր մինչև 2015 թվականը (6 տարի), հանդես եկավ այդ բարեփոխումների հետ կապված քննադատություններով:
3. 2011թ. Հունգարիայի խորհրդարանն ընդունեց «Դատարանների կազմակերպման և կառավարման մասին» օրենքի փոփոխությունները և սահմանադրական փոխոխությունները, համաձայն որոնց՝ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից դադարեցվելու էին Գերագույն դատարանի նախագահի լիազորությունները:
4. Վերոհիշյալ փոփոխությունների հիմքով, 2012թ. հունվարի 1-ին` երեքուկես տարի ավելի շուտ, քան նախատեսված էր իր ընտրվելու ժամանակ գործող օրենսդրությամբ, դադարեցվեցին Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահ պարոն Բակայի լիազորությունները և նա շարունակեց պաշտոնավարել միայն որպես Գերագույն դատարանի քաղաքացիական պալատի նախագահ:
5. Պարոն Բական (այսուհետ` Դիմումատու) դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ` ՄԻԵԴ) իր իրավունքների խախտումը ճանաչելու հայցով:
6. Դիմումատուն պնդում էր, որ զրկված է եղել իր լիազորություների վաղաժամ դադարեցումը դատական կարգով բողոքարկելու հնարավորությունից, քանի որ իր ազատումը կատարվել է սահամանադրական մակարդակում ամրագրված նորմի հիման վրա, որը զրկել է նրան այդ նորմը թեկուզ սահմանադրական դատարանում բողոքարկելու հնարավորությունից:
7. Դիմումատուն նաև նշում էր, որ իր ազատումը պայմանավորված է իր հայացքներով և իշխող քաղաքական ուժի կողմից ձեռնարկված՝ դատական համակարգի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների՝ իր կողմից կատարված քննադատությամբ:

ՄԻԵԴ դիրքորոշումը

1. ՄԻԵԴ-ը իր վճռում նշել է, որ Դիմումատուն ընտրվել էր Գերագույն դատարանի նախագահ Սահմանադրության և դրանից բխող «Դատարանների կազմակերպման և կառավարման մասին» օրենքի համաձայն: Նշված օրենքով հստակ և սպառիչ կերպով սահմանված էին եղել այն դեպքերը, երբ հնարավոր է նախագահի պաշտոնավարության վաղաժամկետ դադարեցում, այն է` կողմերի համաձայնությամբ, հրաժարականի, պաշտոնից հեռացվելու (2), պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքերում: Այս ամենից ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ Դիմումատուն իրավունք ուներ պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը կամ օրենքով սահմանված դեպքերում լիազորությունների վաղաժամ դադարելը (3): ՄԻԵԴ-ը նշել է, որ Դիմումատուի՝ մինչև օրենքով սահմանված ժամկետի լրանալը, պաշտոնավարելու իրավունքը հիմնավորվում էր նաև Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանների անկախության և դատավորների անփոփոխելիության սկզբունքներով (4):
2. ՄԻԵԴ-ը իր վճռում նշել է՝ չնայած նրան, որ Դիմումատուն շարունակել է պաշտոնավարել որպես քաղաքացիական պալատի նախագահ, նա հեռացվել է Գերագույն դատարանի նախագահի պաշտոնից երեքուկես տարի ավելի շուտ, ինչը «դժվար թե համահունչ լինի դատական իշխանության հատուկ էությանը` որպես պետական իշխանության առանձին ճյուղ, ինչպես նաև դատավորների անփոփոխելիության սկզբունքին, որը ՄԻԵԴ նախադեպային իրավունքով և միջազգային իրավունքով ճանաչվել է որպես դատական իշխանության անկախության էական բաղադրատարր (5)»:
3. Դիմումատուի լիազորությունները դադարեցվել էին Սահմանադրության փոփոխությունների ուժով՝ անցումային դրույթներով , ինչն էլ Դիմումատուին զրկել էր այդ նորմերը որևիցե դատական ատյանում, անգամ Սահմանադրական դատարանում, բողոքարկելու հնարավորությունից: ՄԻԵԴ-ը իր վճռում հիշեցնում է, որ դատարան դիմելու իրավունքը, այն է՝ դատարաններում քաղաքացիական վարույթ հարուցելը, ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքի բնորոշ տարր է, որը սահմանում է դատարանի կազմավորման, կազմի և քննության իրականացման երաշխիքներ: Դիմումատուի դատարան դիմելու իրավունքը չապահովելու արդյունքում՝ պետությունը թույլ է տվել ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի` արդար դատաքննության իրավունքի խախտում (6):
4. ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ պետությունը չի կարողացել հիմնավորված կերպով ցույց տալ, որ Դիմումատուն պաշտոնից հեռացվել է բարձրագույն դատական մարմնի բարեփոխումների համատեքստում և համաձայնել է Դիմումատուի հետ, որ նրա պաշտոնից ազատումը կապված է եղել վերջինիս հայացքներով և դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ արտահայտած քննադատությամբ (7):
5. Հաշվի առնելով վերոգրյալը` ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ Դիմումատուին պաշտոնից վաղաժամ հեռացնելը առաջացրել է ՄԻԵԿ 10-րդ հոդվածով երաշխավորված ազատորեն արտահայտվելու իրավունքի խախտում (8):
6. ՄԻԵԴ-ը նաև գտել է, որ Դիմումատուին պաշտոնից հեռացնելը ունեցել է «կանխարգելիչ» նշանակություն, քանի որ դրանով սահմանափակվել է ոչ միայն Դիմումատուի ազատ արտահայտվելու իրավունքը, այլև դա կարող էր նաև խոչընդոտել մյուս դատավորների և դատարանների նախագահների` հետագայում դատական համակարգի հետ կապված փոփոխությունների և առհասարակ դատական իշխանության անկախության մասին ազատորեն արտահայտվելուն:
7. Հիշատակման են արժանի նաև ՄԻԵԴ վճռում վկայակոչվող մի շարք եվրոպական կառույցների դիրքորոշումներ, մասնավորապես․
• Վենետիկի հանձնաժողովը Հունգարիայի սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին իր կարծիքում նշում է, որ Սահմանադրության փոփոխությունների անցումային դրույթները չպետք է օգտագործվեն նախորդ Սահմանադրությամբ նշանակված կամ ընտրված անձանց պաշտոնավարումը դադարեցնելու համար (9):
• Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2013թ. հրապարակել է զեկույց (10)՝ պահանջելով իրականացնել դիտակումներ Հունգարիայի նկատմամբ: Զեկույցում կրկին քննադատվում է խտրական վերաբերմունքը, որը դրսևորվել էր Դիմումատուի նկատմամբ: Շատերի կողմից այս կարգավորումները դիտարկվեցին որպես միջոց՝ ազատվելու Գերագույն դատարանի նախագահից, ով հանդես էր եկել մի շարք քննադատություններով՝ կապված դատական իշխանության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների հետ (11):
• Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը նշել է (12). «Հունգարիայում իրականացվող քայլերը կարող են խաթարել դատական համակարգի անկախությունը: Հանձնակատարը նաև ցավով արձանագրել է Գերագույն դատարանի նախագահի լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին` ընդգծելով դատական համակարգի քաղաքական անհարկի միջամտություններից պաշտպանված լինեու անհրաժեշտությունը»:

Եզրահանգումներ Հայաստանի համար

Հայաստանի սահմանադրական դատարանի կազմը որևէ կերպ փոփոխելուց առաջ պետք է հաշվի առնվի, որ․

• Հունգարիայի իշխանությունների կողմից նման փորձը ՄԻԵԴ-ի կողմից ճանաչվել է որպես ՄԻԵԿ երկու հոդվածների խախտում և ավելին՝ արժանացել է բազմաթիվ քննադատությունների միջազգային կառույցների կողմից:
• Ընդ որում, ի տարբերություն Հայաստանում առաջարկվող փոփոխությունների, Հունգարիայում օրենսդրական փոփոխությունների արդյունքում Գերագույն դատարանի նախագահը չէր հեռացվել դատական համակարգից, այլ շարունակել է պաշտոնավարել որպես Բարձրագույն դատարանի քաղաքացիական պալատի նախագահ:
• ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ այն փոփոխությունները, որոնք ուղղված են կոնկրետ անձանց դեմ և նպատակ ունեն հեռացնել վերջիններիս իրենց զբաղեցրած պաշտոններից կամ սահմանել համապատասխան պաշտոնի համար այնպիսի համատեղելիության պահանջներ, որոնք անհնարին են դարձնում նրանց պաշտոնավարումը կամ կրկին ընտրվելու հնարավորությունը, համատեղելի չէ դատավորների անփոփոխելիության և դատական իշխանության անկախության սկզբունքների հետ:
Թեև Հունգարիայի իշխանությունները որպես փաստարկ բերում էին այն, որ Դիմումատուն հեռացվել է պաշտոնից դատական համակարգի բարեփոխումների համատեքստում, ՄԻԵԴ-ի կողմից այն չի ընդունվել: ՄԻԵԴ-ը, չունենալով մանդատ, որով հստակ կարձանագրեր Հունգարիայի իշխանությունների կողմից դատական իշխանության անկախության միջամտություն, այնուամենայնիվ բազմաթիվ դեպքերում բարձրաձայնել էր նման դրսևորումների մասին:

 

Դավիթ Հարությունյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար

 

1.Baka v. Hungary, Grand Chamber, Application no. 20261/12, 23.06.2016:

2.Պաշտոնից հեռացման միակ հիմքը պաշտոնավարման ընթացքում դրսևորած ոչ կոմպետենտ վարքագիծն է: Այս դեպքում նույնպես այդ որոշումը ենթակա էր դատական կարգով բողոքարկման: 

3. Case of Baka v. Hungary, կետ 107:

4.Case of Baka v. Hungary, կետ 108:

5.Case of Baka v. Hungary, կետ 172:

6.Case of Baka v. Hungary, կետ 122:

7.Case of Baka v. Hungary, կետ 151:

8.Case of Baka v. Hungary, կետ 176:

9.Venice Commission Opinion on the new Constitution of Hungary, Adopted by the Venice Commission at its 87th plenary session, CDL-AD(2011)016 կետ 140:

10.Parliamentary Assembly Council of Europe, Doc. 13229, 10 June 2013, Request for the opening of a monitoring procedure in respect of Hungary, հասանելի է հետևյալ հղմամբ՝ http://semantic-pace.net/tools/pdf.aspx?doc=aHR0cDovL2Fzc2VtYmx5LmNvZS5pbnQvbncveG1sL1hSZWYvWDJILURXLWV4dHIuYXNwP2ZpbGVpZD0xOTc3NyZsYW5nPUVO&xsl=aHR0cDovL3NlbWFudGljcGFjZS5uZXQvWHNsdC9QZGYvWFJlZi1XRC1BVC1YTUwyUERGLnhzbA==&xsltparams=ZmlsZWlkPTE5Nzc3:

11.Նույն տեղում, կետ 113 և 114:

12.Case of Baka v. Hungary, կետ 61:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:51 26/02/2020  |  ՄեկնաբանությունՌուբեն Մելիքյան. Ինչ-որ բան այն չէ
08:38 26/02/2020  |  ՄամուլԻշխանությունը քննարկում է հանրաքվեն առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակման անցկացնելու հարցը․ «Փաստ»
18:33 24/02/2020  |  ՄեկնաբանությունԱրարատ Միրզոյանը ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն դիտարկող առաքելությունների հրավերներ է ուղարկել
21:33 22/02/2020  |  ՔաղաքականՇատ թույլ է «Այո»-ի մոտիվացիան, որը պետք է ստիպի 850 հազար մարդու գնալ ընտրատեղամաս «Ոչ»-ը գրագետ աշխատելու դեպքում ունի հաղթելու հնարավորություն. Բադալյան
12:11 22/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրաքվեով փորձ է արվում Սահմանադրական դատարանը դարձնել գործադիր իշխանության կցորդ. «Վերնատուն»
10:17 22/02/2020  |  ՄամուլԾրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի փակ նիստից. «Ժողովուրդ»
10:11 22/02/2020  |  ՄամուլԻշխանությունները տագնապած են. պարզ հաշվարկ հանրաքվեից առաջ. «Նիկոլն այնքան հանճարեղ մարդ է». «Հրապարակ»
09:40 22/02/2020  |  Մամուլ«Այո»-ի շոուն սկսվեց «Մոնումենտով». «սրանք դեռ ծաղիկներն են». «Փաստ»
20:32 21/02/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱAntiFake.am-ը դրամահավաք է նախաձեռնում հանրաքվեի ընթացքում կատարված խախտումները տեսաձայնագրած անձանց պարգևատրելու համար
09:37 21/02/2020  |  ՄամուլՄի «նախկին» կազմակերպում է գործընթաց, որպեսզի հեռացնի մյուս «նախկինին». Ո՞րն է տարբերությունը. «Իրատես»

Արխիվ

[]