Թեմաներ
Երեքշաբթի 10 / 20 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/20/2020   13:18 «Իհարկե, Արցախն իրեն Ադրբեջանի կազմում չի տեսնում, ինչի՞ մասին է խոսքը».Դավիթ Բաբայան 10/20/2020   13:13 Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Շարմազանով 10/20/2020   13:07 Անսովոր ժամանակներ են՝ հատկապես Հայաստանի ժողովրդի համար. Աղոթում ենք խաղաղության համար. Քլունի 10/20/2020   12:57 Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 5 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 50 զոհ 10/20/2020   12:55 Վարչապետի խոսնակը չգիտի՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Արցախի երկու նախկին նախագահներին, թե ոչ 10/20/2020   12:31 Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքական ուժերին՝ անվերապահ վստահություն հայտնել Հայաստանի և Արցախի իշխանությանը. ՌԱԿ հայտարարությունը 10/20/2020   12:25 Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» ռ/կ լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի գործը մակագրվել է դատավոր Անի Դանիելյանին 10/20/2020   12:23 «ՀՀԿ դիրքորոշումը չի փոխվել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»․ Էդուարդ Շարմազանով 168․am 10/20/2020   12:17 Դեմ եմ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն. Արա Զոհրաբյան 10/20/2020   12:10 Ucom ընկերության հայտարարությունը՝ տեխնիկական խնդիրների վերաբերյալ 10/20/2020   12:09 Անսպասելի հանդիպում. վարչապետի հետ շատ կարեւոր խոսակցություն է ընթացել.«Հրապարակ» 10/20/2020   12:04 Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները 10/20/2020   12:03 Անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման՝ հակամարտության լուծման որևէ տարբերակ. Իշխան Սաղաթելյան 10/20/2020   12:01 Ի՞նչ ներքին հարցեր է փորձում լուծել ալիեւյան կլանը.«Փաստ» 10/20/2020   11:55 Երբ Զոհրաբ Մնացականյանը կմեկնի ԱՄՆ.«Հրապարակ» 10/20/2020   11:50 Ռազմական դրությամբ պայմանավորված՝ հարկային արտոնություն կսահմանվի.«Հրապարակ» 10/20/2020   11:43 Թևան Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով եւ մեկուսանում է 10/20/2020   11:40 Ինչ է լինելու արդեն ներկրված թուրքական ապրանքի հետ. Մհեր Գրիգորյանը նոր նախագծից մանրամասներ է հայտնում.«Ժողովուրդ» 10/20/2020   11:33 Համացանցում ավելացել են հայի անունով հանդես եկող ադրբեջանական քարոզչական նյութերը.«Իրատես» 10/20/2020   11:31 Ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը դուրս գա այս հակամարտությունից. նախագահ Արմեն Սարգսյանը` France 24-ին 10/20/2020   11:26 Ադրբեջանի զանգվածային վայրագություններն այն բանի հետևանք են, որ տարիներ շարունակ միջազգային կառույցները հրաժարվել են Արցախ այցերից.ՄԻՊ 10/20/2020   11:22 Դատական համակարգում հասկացել են, որ Ծառուկյանը պետք է պետությանը.«Փաստ» 10/20/2020   11:15 Ալիեւին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից․ Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ․ «Ժողովուրդ» 10/20/2020   11:09 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 1234 դեպք 10/20/2020   11:05 Մենք պատասխանատու ենք մեր ընտրության համար. Արա Զոհրաբյան 10/20/2020   11:00 Հրամանատար Արսեն Հակոբյանը՝ իր ենթակաների հետ հոկտեմբերի 7֊ին խոցել են թշնամու 1 Տ-90 տանկ. Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է նորօրյա հերոսներին 10/20/2020   10:55 Հայկական կողմը թուրքական արտադրության Bayraktar է խոցել. «Ռազմինֆո» 10/20/2020   10:45 Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի. ՊՆ խոսնակ 10/20/2020   10:39 Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված․ՊԲ 10/20/2020   00:20 Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մի շարք հասցեներում գազ չի լինելու 10/19/2020   23:46 Մեկ օրում ոչնչացվել է թշնամու 5 անօդաչու թռչող սարք 10/19/2020   23:32 Բանակցությունները կվարեք հաղթողի դիրքերից, սա մեր՝ որդեկորույս մայրերի, միակ պահանջն է․ Կարին Տոնոյան 10/19/2020   23:20 Հայկական ամրացված դիրքերի վրա հարձակվող ադրբեջանական զորամասերի առաջին շարքերում հենց մեր երեխաներն են. թալիշ ակտիվիստ 10/19/2020   23:07 ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած 10/19/2020   22:51 Մայք Պոմպեոն Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ 10/19/2020   22:37 Արցախում ունենք մարդասիրական աղետ. ԱԳՆ-ում դիվանագետներին ներկայացվել է վիճակն Արցախում 10/19/2020   22:30 Դիակները հուղարկավորելու համար անվտանգության երաշխիքներ են պետք. Հովհաննիսյան 10/19/2020   22:21 Հյուսիսում թշնամին այսօր կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել. Վահրամ Պողոսյան 10/19/2020   22:19 Բարձր ձայնով հայրենասիրական երգեր լսելով կամ քաղաքում պտտվելով չենք ոգևորում մեր զինվորներին. Արտակ Հովհաննիսյան` Հրետանավոր Ալբերտի հայր 10/19/2020   22:08 Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է. Արծրուն Հովհաննիսյան 10/19/2020   21:49 Եթե իմ երկրի համար անհրաժեշտ լինի, ես կլինեմ. Լեւոն Արոնյան 10/19/2020   21:31 Կան ՄԻԵԴ նախադեպեր. կարող ենք պահանջել՝ Ադրբեջանում հայտնված ռազմագերիներին ազատ արձակել կամ փոխանակել 10/19/2020   21:27 Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը 1,500 դիապարկ է հանձնել դատաբժշկական բյուրոյին 10/19/2020   21:16 Մեր բոլոր միջազգային գործընկերներին կոչ եմ անում պատերազմը դադարեցնելու հստակ հայտարարություն անել. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Հունաստանի լրագրողների միության կոնֆերանսին 10/19/2020   21:01 Փաշինյանը արտախորհրդարանական ուժերի հետ քննարկել է հայկական կողմի քայլերը 10/19/2020   20:56 Այս պատերազմից մենք պետք է դասեր քաղենք ոչ թե այն ավարտելուց հետո, այլև հենց հիմա. Սենոր Հասրաթյան 10/19/2020   20:52 «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար ռազմավարական դեր ունի». Վարչապետի հարցազրույցը «ТАСС» լ/գ-ին 10/19/2020   20:45 Տեղեկություն չունեմ, երկու ժամ է հեռախոսս հանձնած է եղել. Մարուքյանը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին 10/19/2020   20:33 Քննարկել ենք Արցախի հետ կապված խնդիրները. Շարմազանովը՝ վարչապետի հետ փակ հանդիպման մասին 10/19/2020   20:24 Վարչապետի՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումն ավարտվեց
10/19/2020   00:18 Ադրբեջանի ԶՈՒ զինվորականը զանգահարել է հայ զինծառայողի եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը. ՀՀ ՄԻՊ 10/19/2020   23:20 Հայկական ամրացված դիրքերի վրա հարձակվող ադրբեջանական զորամասերի առաջին շարքերում հենց մեր երեխաներն են. թալիշ ակտիվիստ 10/18/2020   23:46 Իսպանիայում վերջին հրաժեշտն են տվել Արցախի հերոս Արմեն Կնյազյանին 10/19/2020   00:13 Կարևոր պահ. Շուշան Ստեփանյանի գրառումը 10/18/2020   19:26 Արցախի ՊԲ-ն հայտնել է ևս 37 զոհված հայորդիների անունները 10/18/2020   20:11 «Մեզ սթափվել է պետք, քանի դեռ ուշ չէ». Տիգրան Աբրահամյան 10/18/2020   22:45 Ունենք վիրավոր կանայք, ունենք զոհված կին զինծառայողներ․ Արծրուն Հովհաննիսյան 10/19/2020   21:27 Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը 1,500 դիապարկ է հանձնել դատաբժշկական բյուրոյին 10/19/2020   08:59 Հերոսական դրվագ. գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել 10/19/2020   00:51 Դոնալդ Թրամփի ավտոշարասյանը դիմավորեցին Արցախի և Հայաստանի դրոշները պարզած 10/18/2020   13:44 Թալիշ զինվորականի թաղման թափորը չի ունեցել Ադրբեջանի որեւէ խորհրդանիշ. Բաքվի բռնապետն անհանգստացած է 10/19/2020   16:54 Ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ փոխգնդապետ Սեյիդ Զաուր Հուսեյն օղլու Ջաֆարովը 10/19/2020   01:20 Առանց խուճապի մատնվելու, հաստատուն ու ամուր մնացեք ձեր բնակավայրերում ու հետեւեք համայնքների ղեկավարների ցուցումներին. Սյունիքի մարզպետ 10/18/2020   17:07 Ստեփանակերտի այն հատվածներում, որտեղ ռումբեր են նետվում, ոչ միայն զինվորական ենթակառուցվածք, այլև զինծառայող չկա. Փաշինյան 10/19/2020   20:45 Տեղեկություն չունեմ, երկու ժամ է հեռախոսս հանձնած է եղել. Մարուքյանը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին 10/19/2020   18:43 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին 10/19/2020   19:07 Հանդիպման հիմքում պետք է լինի փոխզիջումային տրամաբանություն. Մանե Գեւորգյանը՝ Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման մասին 10/19/2020   12:06 «Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունավում են».Շուշան Ստեփանյան 10/19/2020   18:23 Շոմբի Շարփն ասաց, որ աշխատում են մարդասիրական խողովակ բացել և հասնել Արցախ․ ակցիայի մասնակիցները հանդիպել են ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչի հետ 10/18/2020   21:11 Գերմանիան չի կարող այս պատերազմում Հայաստանին զենքով օգնել, բայց կարող է ավելի մեծ հարված հասցնել Անկարային՝ ծանր սանկցիաներ կիրառել․ Անդրեաս Գալո

Փաշինյան. Կարդացեք այս նամակը՝ հասկանալու, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում 02/25/2020   15:58  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայրենադարձված քաղաքացու նամակն ու դրանում բարձրացված հարցերի վերաբերյալ հանձնարարականները։

Նա գրում է.

«Այսօր առավոտյան ստորեւ ներկայացվող նամակն եմ ստացել Մարիա Ղանաղունյանից: Նամակը կարդալուց հետո նախ զանգել եմ հեղինակին՝ շնորհակալություն հայտնել այս նամակը գրելու համար, այն իմ ֆեյսբուքյան էջում հրապարակելու թույլտվություն եմ ստացել, ապա նամակը հասցեագրել եմ մի շարք պաշտոնյաների հետեւյալ գրությամբ.

Պարոնայք, խնդրում եմ կարդացեք այս նամակը՝ հասկանալու համար, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում:

1. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին. նամակից արագ դուրս բերել ընթացակարգային այն խնդիրները, որոնք նորմատիվային կարգավորման կարիք ունեն եւ սկսել կարգավորման գործընթացը:

2. Ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանին. սկսել ծառայողական քննություն Անձնագրային եւ վիզաների վարչության խայտառակ վատ աշխատանքի նկարագրված դեպքերի առիթով. պատժել բոլոր մեղավորներին՝ առնվազն աշխատանքից ազատման ձեւով: Կապվել նամակի հեղինակի հետ, վերցնել մանրամասն բացատրություններ Անձնագրային եւ վիզաների վարչությունում ունեցած դժվարությունների վերաբերյալ, կատարել վատ աշխատողների ճանաչումներ եւ վատ աշխատողներին ազատել աշխատանքից:

3. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին. նշանակել ծառայողական քննություն ՔԿԱԳ հիշատակված բաժնի գործունեության կապակցությամբ եւ թերացած աշխատակիցներին ազատել աշխատանքից:

4. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին. հայրենադարձների շրջանում իրականացնել զրույցներ, հարցումներ նրանց ունեցած դժվարությունների, խնդիրների վերաբերյալ, կազմել համապատասխան օրակարգ եւ այդ օրակարգը փոխանցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով պիտի ղեկավարի այդ հարցերը լուծելու գործընթացը:

5. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին. հետեւել սույն հանձնարարականի կատարման ընթացքին:

Սիրելի հայրենակիցներ, ստորեւ ներկայացնում եմ Մարիա Ղանաղունյանի նամակն ամբողջությամբ:

Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան, պարոն Զարեհ Սինանյան,

Իմ անունն է Մարիա Ղանաղունյան: Ես վերջերս եմ հայրենադարձվել Կանադայից: Ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել հայրենադարձության իմ փորձով:

2018-ի թավշյա հեղափոխությունից հետո մենք չափազանց ոգևորվեցինք: Ի վերջո որոշում կայացվեց վերադառնալ հայրենիք: Ես ծնվել եմ Երևանում, Հայաստանում և հեռացել եմ 1999-ին: Ամուսինս սփյուռքահայ է, ով մանուկ հասակից ապրել է Կանադայում: Մենք ունենք երկու դուստր, որոնք ծնվել և մեծացել են Կանադայի Տորոնտո քաղաքում: Մեծ դուստրս 2019 թվականին ավարտեց Տորոնտոյի ավագ դպրոցը և ընդունվեց Հայաստանի ամերիկյան համալսարան: Մենք տեղափոխվեցինք 2019-ի ամռանը, և աղջիկս սկսեց իր առաջին տարին ՀԱՀ-ում: Մենք չափազանց հպարտ ենք, որ մեր դուստրը բարձրագույն կրթությունն ստանալու է Հայաստանում:

Մենք Կանադայի քաղաքացի ենք և ժամանակն էր, որ դիմեինք ՀՀ քաղաքացիություն և անձնագիր ստանալու համար: Ես Հայաստանից հեռացա 1999 թ.-ին. Հայաստանն այն ժամանակ չուներ երկքաղաքացիություն, ուստի ինքնաբերաբար կորցրեցի Հայաստանի քաղաքացիությունն ու գրանցումը: Եկել էր ժամանակը՝ վերադարձնելու Հայաստանի քաղաքացիությունը:

Իմ փորձությունն սկսվեց Ոստիկանության Անձնագրային ու վիզաների վարչությունում: Խնդիրն այն էր, որ երեխաներ ունենալուց հետո վերցրել եմ ամուսնուս ազգանունը: Անձնագրային ու վիզաների վարչության ներկայացուցիչներն ինձ ասացին, որ քանի որ նրանք չեն կարող հաստատել, որ ծնվել եմ Հայաստանում, չեն կարող ինձ օգնել, քանի դեռ Կանադայից չեմ բերել համապատասխան տեղեկանք առ այն, որ ազգանունս ապոստիլով փոխել եմ 20 տարի առաջ: Կանադայում ապոստիլ չի կիրառվում, և նման փաստաթղթեր չեն տրվում:

Մի քանի շաբաթ դեգերեցի Անձնագրային ու վիզաների վարչության աշխատասենյակներում: Նրանք ինձ առաջարկեցին գնալ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության այն բաժանմունքը, որտեղ մենք գրանցել էինք մեր ամուսնությունը. միգուցե նրանք կարողանային օգնել: Գնացի Սարյան փողոց՝ գլխավոր փոստային բաժանմունքի հարեւանությամբ գործող ՔԿԱԳ:

Այնտեղ գտնվող կինը, ով առնվազն վերջին 20 տարին զբաղեցնում էր այդ պաշտոնը, շատ վատ վերաբերվեց ինձ հետ: Նա ուզեց այդ նույն տեղեկանքը Կանադայից: Երբ ասացի, որ Կանադան նման տեղեկանքներ չի տալիս, նա ասաց՝ ոչինչ չգիտեմ, և որ ԱՄՆ-ում նման փաստաթղթեր տալիս են:

Նրան բացատրեցի, որ Կանադան ուրիշ երկիր է և ունի այլ օրենքներ: Նա ասաց, որ ինքը չի կարող ինձ օգնել, և որ պետք չէր վերադառնալ Հայաստան, և որ ես լավ կանեի կրկին վերադառնայի այնտեղ, որտեղից եկել էի: Արդեն 4 ամիս ապարդյուն փորձում էի հասկանալ, թե ուր կարող էի գնալ և ով կարող էր օգնել ինձ:

Օվիրում ինձ ասացին, որ ցավոք չեն կարող օգնել՝ առանց համապատասխան տեղեկանքի Կանադայից կամ ՔԿԱԳ-ից: Դա փակուղի էր: Հուսահատության մեջ ես վազում էի Անձնագրային ու վիզաների վարչության մի սենյակից մյուսը՝ հարցնելով, թե ուր գնալ և ով կարող է օգնել: Իմ ժամանելուց 5 ամիս անց Անձնագրային ու վիզաների վարչությունում մեկն ինձ առաջարկեց գնալ 4-րդ հարկ և զրուցել այնտեղ գտնվող իրավաբանների հետ:

Առաջին անգամն էր, որ այնտեղ ինչ-որ մեկը նշում էր, որ իրենք իրավաբաններ ունեն և գուցե կարող են օգնել ինձ: Ի զարմանս ինձ՝ նրանք շատ բարի եւ օգտակար գտնվեցին: Նրանք ինձ առաջարկեցին գնալ Արդարադատության նախարարություն: Նախարարությունում կարողացան մեկ ամսվա ընթացքում փոխել ազգանունս իմ ամուսնության վկայագրում:

Ինձնից 5 ամիս պահանջվեց, որպեսզի գտնեմ մի հաստատություն, որտեղ կարողացան օգնել ինձ: 5 ամիս շարունակ վազում էի Անձնագրային ու վիզաների վարչությունում, և գեթ մեկ անձ ինձ չասաց, որ պետք է գնամ նախարարություն: Դա ինձնից խլեց հսկայական ժամանակ և ռեսուրսներ:

Այն հաստատությունը, որն ինձ պետք է օգներ և խորհրդատվություն տրամադրեր, չարեց ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Երկար եւ անկարգ հերթերն ու որոշ աշխատակիցների հեգնանքը հուսահատեցնող և հոգնեցուցիչ էին:

Անձնագրային ու վիզաների վարչության աշխատակիցներից մեկը նույնիսկ այնքան հեռու գնաց, որ ասաց, թե ինչու՞ ես Կանադայից եկել Հայաստան. Փաշինյանը խաբեց բոլորիս: Նման վերաբերմունքն ու հայտարարությունները բացարձակապես անընդունելի են: Այն փաստը, որ աղջիկս ամերիկյան համալսարանում էր, ինձ հետ պահեց Կանադա վերադառնալուց: Հայաստան գալուց 5 ամիս անց իմ փաստաթղթերը պատրաստ էին, և ես կարող էի դիմել անձնագրի համար:

Այն քիչ բանը, որ գիտեմ այն է, որ ոչ ոք չի կարող անձնագիր ստանալ, եթե Հայաստանում գրանցում չունի: Ես և իմ աղջիկը դեռ տուն չունենք, խնդրել էի իմ վարձակալած տան տիրոջը` թույլ տալ գրանցվել իր տանը, որպեսզի անձնագիր ստանամ: Նա սակայն մերժել է:

Այսպիսով` հարցս սա է՝ ինչպե՞ս կարող է մի մարդ ստանալ անձնագիր, եթե տուն չունի դեռ և տեղացիները շատ են վախենում անծանոթներին գրանցել իրենց տներում, նույնիսկ եթե դա նրանց՝ իրենց տան նկատմամբ որևէ իրավունք չի տա: Եթե մեկը չունի գրանցում, ապա չի կարող ստանալ սոցիալական նույնականացման քարտ: Իսկ եթե դու չունես սոցիալական նույնականացման քարտ, չես կարող գնել տուն, չես կարող գնել ավտոմեքենա, չես կարող աշխատել և չես կարող բանկային հաշվեհամար բացել: Դու հիմնականում չես կարող անձնագիր ստանալ՝ առանց գրանցման և չես կարող սոցիալական նույնականացման քարտ ստանալ առանց անձնագրի: Սա փակուղի է, համակարգը ձախողվել է: Հին բյուրոկրատական օրենքներում հսկայական բացեր կան, որոնք գրվել են, ինչպես ինձ են ասել, 1960-ականներին:

Գալու և Հայաստանում իմ հմտությունների, փորձի և գիտելիքների իրագործման վրա կենտրոնանալու փոխարեն, ես ձախողվել եմ համակարգում, որտեղ մարդիկ պարզապես չէին ուզում օգնել ինձ կամ պարզապես չգիտեն, թե ինչպես օգնել: Պետական հաստատությունների շատ աշխատողներ բացարձակապես պատրաստված չեն օգնելու և լուծելու խնդիրներ: Նրանք ընդհանրապես արդյունավետ չեն: Նրանցից շատերը չեն խոսում անգլերեն և Անձնագրային ու վիզաների վարչության երկար հերթում գտնվելու ընթացքում ես ստիպված էի թարգմանել (մի քանի անգամ) ուրիշ սփյուռքահայերի համար, որոնց արևելահայերենը այդքան էլ լավը չէր: Պատշաճ հաղորդակցություն չկա:

Ներկա օրենքները և համակարգը օգտակար կամ արդյունավետ չեն: Նրանք, որոնք պատասխանատու են օգնելու այն մարդկանց, ինչպիսին օրինակ մենք ենք, բացարձակապես օգտակար չեն: Անհրաժեշտ արձանագրությունները (համաձայնությունները), վարքագծի կանոնները և պարզապես ընթացակարգը իմանալը մեր փոխադարձ հաջողությունների կարևոր մասն են Հայաստանում:

Կառավարության մարմինները պետք է համոզված լինեն, որ անձնակազմը, որը պատասխանատու է հայրենադարձության սահուն անցման համար, լիովին պատրաստված է դրան: Ինքս անցնելով կոտրված համակարգի միջով, կարող եմ օգնել պարզել, նույնականացնել այդ աղբյուրները: Միայն կառուցողական երկխոսության, մտքերի փոխանակման, լսելու և փոխըմբռնման ու հարգանքի միջոցով մենք կարող ենք հաջողության հասնել:

Ես գրում եմ Ձեզ՝ հույս ունենալով, որ Դուք կլսեք, կհասկանաք և կգնահատեք այն դժվար մարտահրավերները, որոնց ես բախվել եմ, և կիրականացնեք անհրաժեշտ փոփոխությունները` ավելի հեշտ դարձնելով իմ նման մարդկանց համար, ովքեր կայացրել են անհավատալիորեն դժվար որոշում՝ թողնելու իրենց արդեն կայացած և հարմարավետ կյանքը՝ սկսելու նոր կյանք մեր հայրենիքում: Ես սիրում եմ իմ երկիրը և հավատում եմ նրա ներուժին: Ես հավատում եմ կառուցողական երկխոսությանը և աշխատանքի ուժին: Հայաստանը մեր նման մարդկանց կարիքն ունի, և մենք Հայաստանի կարիքն ունենք:

Միայն միասին աշխատելով մենք կարող ենք հաջողության հասնել և օգնել Հայաստանին բարգավաճել: Ես ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր պատրաստ են հայրենադարձվել Հայաստան, վստահ լինեն, որ Հայաստանը պատրաստ է նրանց համար: Մեզնից շատերը հայտնի մարդիկ չեն: Մենք խելացի և կրթված մարդիկ ենք, որոնք հաջողության են հասել որևէ տեղ և հիմա ուզում են նույնն անել իրենց հայրենիքում: Դժբախտաբար, իմ դեպքում Հայաստանը պատրաստ չէր ինձ համար, և ես զգացի կոտրված համակարգի ամբողջ ուժը:

Ես ցանկանում եմ, որ հայրենադարձությունը լինի հեշտ, հասկանալի և պարզ՝ բոլոր ներգրավված կողմերի համար: Կան դժվարին հանգամանքներ, և դեպքերը տարբեր են, սակայն պարզ է մեկ բան, որ համակարգում կան հսկայական բացեր, որոնք կանխում են նոր վերադարձողների կենտրոնացումը այն բանի վրա, թե ինչն է իրականում կարևոր և ինչու են նրանք առաջին հերթին այստեղ: Ինչպես արդեն նշել եմ, ես հավատում եմ Հայաստանի ներուժին և պատրաստ եմ մնալ, աշխատել և ներդրում ունենալ: Իմ երազանքն է, որ երբ Սփյուռքից մարդիկ հարցնեն ինձ, թե արդյոք արժե՞ր, իմ պատասխանը լինի՝ Այո, Հայաստանը պատրաստ է»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:46 25/02/2020  |  ՄեկնաբանությունՓայլուն տնտեսական տարի ենք սկսել՝ դուխով. Նիկոլ Փաշինյան
10:24 25/02/2020  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանը՝ ամենամեծ թերացումներից մեկի մասին
10:12 25/02/2020  |  ՄամուլԼրջանալու պահը. «168 ժամ»
09:23 25/02/2020  |  ՄամուլԿքանդե՞ն արդյոք Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատունը. Փաշինյանը կարող է գնալ նման որոշման . «Հրապարակ»
09:20 25/02/2020  |  ՄամուլՈվքե՞ր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը. «Ժողովուրդ»
22:43 24/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է քայլերթի՝ մարտի 1-ի իրադարձությունների հիշատակին
18:25 24/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապերը. վարչապետն ընդունել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարին
17:37 24/02/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի. Հայցադիմումը մուտք է եղել դատարան
16:47 24/02/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ծանոթացել է Ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությանը
15:08 24/02/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Տեսանյութեր

10/19/2020   19:13 Սպասում ենք թշնամու «ծիտիկներին», որ խփենք

Տեսադարան

10/08/2020   11:29 Մայրաքաղաք Ստեփանակերտը շարունակում է գնդակոծվել ադրբեջանական օդուժի ու ծանր հրետանու կողմից

Մամուլ

Արխիվ

[]