ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուստամ Բադասյանը 6 ամսում ստացել է մոտ 16 000 ԱՄՆ դոլար միայն պարգևավճար. Analitik 02/25/2020 11:42 | ԼՐԱՀՈՍ
2019 թվականին ՀՀ արդարադատության նախարարը ստացել է 13 միլիոն 598 570 ՀՀ դրամ պարգևավճար, որից մոտ 8 միլիոնը՝ մոտավոր 16 000 ԱՄՆ դոլար, ստացել է Ռուստամ Բադասյանը։ Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Աղբյուրը հիշեցրել է, որ 2019 թվականի մինչև հունիս ամիսը ՀՀ արդարադատության նախարարն էր Արտակ Զեյնալյանը, իսկ դրանից հետո արդեն Ռուստամ Բադասյանը։
Բադասյանի պարգևավաճարի չափը բոլոր ամիսներին կազմել է 1 342 830 ՀՀ դրամ, բացի հուլիս և հոկտեմբեր ամիսներից, երբ վերջինս ստացել է մոտ 1 200 000 ՀՀ դրամ պարգևավճար։
Նկատենք, որ նախարարի աշխատավարձը 1 մլն 500 հազար դրամ է, ստացվում է, որ ամեն ամիս պետական բյուջեից միայն Բադասյանը ստանում է 2 մլն 700 հազար դրամից մինչև 2 մլն 850 հազար դրամ։
2019 թվականին նախարարի տեղակալների պարգևավճարները կազմել են մոտ 42 միլիոն ՀՀ դրամ․ նախարարի առաջին տեղակալը 2019-ին ստացել է 13 միլիոն 406 400 ՀՀ դրամ պարգևավճար՝ մոտ 28 100 ԱՄՆ դոլար։ Հետաքրքիր է, որ 2019-ի մարտ ամսին նախարարի առաջին տեղակալը ստացել է 3 միլիոն 222 800 ՀՀ դրամ պարգևավճար։ 3 միլիոնից ավել պարգևավճար է ստացել նաև նախարարի տեղակալներից մեկը՝ նորից մարտ ամսին։
Նախարարի 3 տեղակալներից մեկի պարգևավճարները 2019-ին կազմել է 8 միլիոն 663 517 ՀՀ դրամ, ամենաբարձրը եղել է փետրվար-մարտ ամիսներին՝ 1 միլիոն 124 380 ՀՀ դրամ, իսկ ամենացածրը դեկտեմբերին՝ 673 407 ՀՀ դրամ։
Նախարարի մյուս տեղակալի պարգևավճարները 2019-ին կազմել են 11 միլիոն 304 902 դրամ, որից ամենաբարձրը ստացել է մարտ ամսին՝ 3 միլիոնից ավել, ամենացածրը՝ հուլիս ամսին՝ 471 385 ՀՀ դրամ։
Արդարադատության մյուս փոխնախարարի պարգևավճարները 2019-ին կազմել են 9 միլիոն 790 950 ՀՀ դրամ։
2019 թվականին նախարարի և 4 փոխնախարարների պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 56 միլիոն 764 339 ՀՀ դրամ՝ մոտ 119 000 ԱՄՆ դոլար։ Ամենաշատ պարգևավճարները տրվել են մարտ ամսին՝ 10 միլիոն 083 300 ՀՀ դրամ, իսկ ամենաքիչը՝ նոյեմբեր ամսին՝ 4 միլիոն 335 970 ՀՀ դրամ։
2019-ին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին տրված պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 466 միլիոն ՀՀ դրամ, որից մոտ 60 միլիոնը տրամադրվել է աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, մոտ 320 միլիոնը՝ արտաբյուջետային միջոցներից, մոտ 85 միլիոն ՀՀ դրամն էլ՝ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականների գնահատման հիման վրա պարգևատրման համար նախատեսված գումարներից։ Նախարարությունից նշել են, որ 2019-ին ամսական պարգևատրվել է միջինը 295 աշխատակից։
Հիշեցնենք, ավելի վաղ Hetq.am-ը պարզել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է նախորդ տարվա հուլիս ամսին։
Առանց օրենքում փոփոխություն կատարելու, վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարի աշխատավարձը կրկնապատկվել է և դարձել 1.5 միլիոն դրամ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ