ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր գլխացավանք աշխատողների համար. Պետական մարմիններն իրենց գործը քաղաքացիների վրա են բարդում 02/24/2020 12:58 | Տնտեսություն
Պետական մարմինները միմյանց հետ համագործակցելու փոխարեն լրացուցչի պարտավորություններ են սահմանում քաղաքացիների համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մինաս Մուրադյանը՝ անդրադառնալով աշխատավարձն անկանխիկ վճարումների մասին արդարադատության նախարարության հայտարարությանը։
Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 1-ից Երևան քաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները կատարում է անկանխիկ եղանակով: ԱՆ-ն փետրվարի 17-ին տարածած հայտարարությամբ այդ մասին իրազեկող հայտարարության մեջ նշել էր, թե «Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտավորություն ունեցող այն քաղաքացին, որի աշխատավարձը փոխանցվում է բանկային հաշվեհամարին և կիրառվել է արգելանք, կարող է ներկայացնել գործատուի կողմից տրված համապատասխան տեղեկանք՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 58-րդ հոդվածների հիման վրա ընթացք տալու համար»։
Փաստաբանը Մ.Մուրադյանը նկատեց, որ վերոգրյալ «կարող է» արտահայտությունը շատ քաղաքացիների մոտ կարող է ընկալվել ոչ թե որպես իրավունք, այլ՝ պարտականություն։ Ընդ որում՝ փաստաբանն արձանագրեց, որ պարզաբանված չէ, թե չներկայացնելու դեպքում ինչ է լինելու, մինչդեռ՝ պետք է հստակեցվեր, որ տեղեկանքը չներկայացնելու դեպքում վարչական մարմինը պարտավոր է կատարել և դա կանի։ Այլ կերպ ասած՝ վարչական մարմինը, այս դեպքում՝
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, պարտավոր է ստուգել դրամական պարտավորություն ունեցող քաղաքացու հաշվեհամարին մուտք գործած գումարի աղբյուրը։ Մուրադյանի խոսքով՝ թեև քաղաքացին պարտավոր չէ ներկայացնել համապատասխան տեղեկանք, բայց դա ներկայացնելու դեպքում հնարավոր կլինի գործընթացն արագացնել։
Հարցին, թե օրենքն ինչ է նախատեսում, երբ դրամական պարտականություն ունեցող քաղաքացին չի ներկայացնում գործատուի կողմից տրված տեղեկանքը, փաստաբանն ասաց. «Ելնելով այն կանխավարկածից, որ վարչական մարմինը չի կատարում իր պարտականությունը և քաղաքացին չի ներկայացնում տեղեկանքը, կստացվի այդ գործընթացը կձգվի։ Օրինակ՝ Պողոս Պողոսյանն ունի 1 մլն պարտավորություն և այդ չափով բանկում իր հաշիվների վրա առկա է կալանք։
Եթե նա ընդունվի աշխատանքի, աշխատավարձը փոխանցվի բանկ, որտեղ արդեն 1 մլն դրամի չափով կալանք է դրված և, եթե ոչ մեկը ոչ մի քայլ չանի, պետք է սպասի այնքան, մինչև 1 մլն դրամից ավել գումար լինի, որ կարողանա այդ ավել գումարն օգտագործել։ Մինչդեռ՝ օրենքի համաձայն վարչական մարմինը պետք է շատ արագ պարզի արգելանքի վերցված գումարի աղբյուրը՝ իրականացնելով անհրաժեշտ գործողությունները, հակառակ դեպքում՝ քաղաքացին պետք է իր վրա վերցնի այդ մարմնի գործառույթը և տեղեկանքն անձամբ տրամադրի»։ Բացի այդ՝ փաստաբանը մտահոգված է ևս մեկ հանգամանքով։ Նրա խոսքով՝ սա կարող է վատ անդրադառնալ այն աշխատողների վրա, ովքեր ունեն որևէ պարտավորություն, սակայն չի ցանկանում, որ այդ մասին տեղեկանա գործատուն, քանի որ վերջինս, իմանալով աշխատակցի Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտավորությունների մասին, կարող է նույնիսկ ազատել աշխատանքից՝ չցանկանալով գործ ունենալ խնդրահարույց աշխատակցի հետ։
Հարցին, թե որը կարող է պատճառ լինել, որ վարույթն իրականացնող մարմինը չկատարի իր պարտականությունները, Մուրադյանն ասաց, որ վարչական վարույթը գերծանրաբեռնված է և այն պարզապես չի հասցնում կատարել իր գործառույթները։
Նրա խոսքով՝ պետք է փոփոխվեն մեխանիզմները, հակառակ դեպքում, ստացվում է, որ «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ են եղել, բայց առանց հասկանալու, թե Հարկադիր կատարման ծառայությունում ինչ կուտակումներ են լինում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ