Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   10:22 Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին. Վազգեն Սաղաթելյանի ուղերձը կալանավայրից

Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահին 02/24/2020   17:42  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 24-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին տեղեկացնում է  ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:

Զինաիդա Գրեչանիի հետ առանձնազրույցի ընթացքում ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ նրա այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի եւ Մոլդովայի հարաբերությունների զարգացմանը: ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են փոխադարձ ըմբռնման եւ հարգանքի հիման վրա, եւ այդ հարաբերություններում կարեւոր նշանակություն ունի խորհրդարանների դերը, Հայաստանի եւ Մոլդովայի պատվիրակություններն արդյունավետ համագործակցում են նաեւ միջազգային տարբեր հարթակներում:

Հայաստանի եւ Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները կիսվել են երկու երկրներում ընթացող բարեփոխումների ընթացքով:

Զինաիդա Գրեչանին պատմել է Մոլդովայում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին, մանրամասներ հայտնել Մոլդովայում ընթացող դատաիրավական բարեփոխումների եւ Սահմանադրական դատարանում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ, մասնավորապես՝ ինչպես են Մոլդովայի ՍԴ նախկին անդամները, որոնք աշխատել են իշխանությունն ուզուրպացրած մեկ անձի ճնշումների ներքո, համարձակություն ունեցել չեղյալ համարել նախկինում իրենց կայացրած ապօրինի որոշումներն ու հրաժարական տվել, եւ այժմ նոր ձեւավորված Սահմանադրական դատարանն աշխատում է ի շահ երկրի՝ պաշտպանելով Սահմանադրությունը:

Զինաիդա Գրեչանին նշել է, որ Մոլդովայի Սահմանադրական դատարանի՝ ողջ կազմով հրաժարականից հետո Մոլդովայում ընթանում են դատաիրավական լուրջ բարեփոխումներ:

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը նշել է, որ շատ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած ճանապարհաշինարարական աշխատանքներով: «Մենք սպասում ենք ձեր վարչապետի այցին՝ Մոլդովա, այն փորձը, որ դուք ունեք հեղափոխությունից հետո, մեզ համար շատ կարեւոր է: Մեզ նաեւ հետաքրքրում է ներդրումներ բերելու ձեր փորձը»,- ասել է Զինաիդա Գրեչանին: Նա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ինչպես նաեւ Մոլդովայի հետ բարեկամական խմբին հրավիրել է իր երկիր՝ ավելի մանրամասն քննարկելու համագործակցության հարցերը: 
  
Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանում եւ Մոլդովայում իրադարձությունների զարգացումը թեպետ տարբեր է, բայց նաեւ շատ ընդհանրություններ կան: ԱԺ նախագահը հայտնել է, որ ապրիլի 5-ին տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե, քանի որ Հայաստանի ՍԴ անդամները, ի տարբերություն Մոլդովայի, ինքնակամ հրաժարական չտվեցին, թեպետ նրանց հնարավորություն տրվեց օգտվելու վաղաժամ կենսաթոշակի գնալու իրավունքից: 
  
Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրերին, վստահություն է հայտնել, որ նրանց այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ հետագա փոխգործակցության ամրապնդմանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Մոլդովայի հետ սերտ համագործակցությամբ բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, տեղեկատվական տեխնոլոգիաների: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ երկու երկրները երկկողմ եւ բազմակողմ համագործակցության մեծ ներուժ ունեն, Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ ստորագրված է տարբեր ոլորտներում համագործակցության 22 փաստաթուղթ, իսկ վերջին տարիներին քաղաքական շփումների ընթացքում տեղի են ունեցել բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ՝ այդ թվում միջազգային հարթակներում, մասնավորապես ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵՏՄ, միջխորհրդարանական միության եւ այլ կառույցներում:

Արարատ Միրզոյանը եւս մեկ անգամ ընդգծել է միջխորհրդարանական հարաբերությունների կարեւոր նշանակությունը երկու երկրների հարաբերությունների համատեքստում եւ վստահություն հայտնել, որ Հայաստանի եւ Մոլդովայի խորհրդարանների բարեկամական խմբերի դինամիկ աշխատանքը կուղղվի համագործակցության նոր ուղղությունների եւ անհատական շփումների ձեռքբերմանը: «Մենք տրամադրված ենք հետագայում եւս ակտիվ աշխատել համագործակցության լայն օրակարգի ձեւավորման ուղղությամբ: Վստահ եմ, որ կառուցողական համագործակցության բարձր մակարդակը մեզ թույլ կտա իրացնել բազմադարյա համագործակցությունը մեր խորհրդարանների եւ երկրների միջեւ»,- ասել է ՀՀԱզգային ժողովի նախագահը: 
  
Զինաիդա Գրեչանին, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, ասել է, որ առաջին անգամ է Հայաստանում եւ շատ տպավորված է հյուրասիրությամբ, ավանդույթների պահպանմամբ:

«Մեզ իսկապես շատ հետաքրքիր է ձեր փորձը հեղափոխությունից հետո, համագործակցությունը, ձեր բարեփոխումները: Շատ հետաքրքիր են ձեր դատաիրավական բարեփոխումները, որ այդպես մտածված եք անում, որպեսզի համակարգը չսպասարկի քաղաքական որեւէ շահ: Մենք շատ բան ունենք մեկս մյուսից սովորելու եւ պատրաստ ենք աշխատել բոլոր ուղղություններով: Հայաստանը մեզ համար բարեկամական երկիր է, եւ այդ բարեկամությունը պետք է պահպանել»,- ասել է Մոլդովայի խորհրդարանի ղեկավարը:

Արարատ Միրզոյանը կիսել է Զինաիդա Գրեչանիի կարծիքը՝ նշելով, որ Հայաստանն ու Մոլդովան չեն կարող իրենց շռայլություն թույլ տալ եւ կախված լինել աշխարհաքաղաքական հարաբերությունների մի բեւեռից: «Մենք համագործակցում ենք բոլորի հետ: Մենք ողջունում ենք ձեր պատրաստակամությունը՝ կիսվել փորձով»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Հանդիպման ավարտին Զինաիդա Գրեչանին գրառում է կատարել ԱԺ պատվավոր հյուրերի մատյանում եւ բարեկամության ծառ տնկել խորհրդարանի այգում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:51 20/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա
16:05 19/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը դանիացի խորհրդարանականների հետ
11:13 19/02/2020  |  ԼՐԱՀՈՍՆորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունել է Արարատ Միրզոյանին
21:14 18/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Դանիայի Ֆոլկետինգի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ
09:59 06/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ Սահմանադրության փոփոխության նախագիծն ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է
21:01 05/02/2020  |  ՔաղաքականՊաշտոնապես հաստատվեց. Արարատ Միրզոյանը դեսպանների հետ քննարկել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը
19:47 05/02/2020  |  ՔաղաքականՕտարերկրյա դեսպաններն այցելել են ԱԺ
16:14 04/02/2020  |  ՄեկնաբանությունԻնչ նպատակով և ում նախաձեռնությամբ է ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը հանդիպել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ. Արսեն Բաբայանը հարցում է ուղարկել ԱԺ
18:47 31/01/2020  |  ՄեկնաբանությունԱրարատ Միրզոյանը ԱԺ միակ նախագահն է, որ անվավեր է ճանաչել իր որոշումները կամ կարգադրությունները. Արսեն Բաբայան
12:57 29/01/2020  |  ԼՐԱՀՈՍՍեյրան Օհանյանն Ազգային ժողովում է՝ հանդիպելու Արարատ Միրզոյանի հետ

Արխիվ

[]