Թեմաներ
Ուրբաթ 04 / 10 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/10/2020   15:25 Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսին 04/10/2020   15:14 «Դատավորի» վիրահատությունը, վիրահատական սեղանին մահացած արդարադատությունը ու անմարդկային վերաբերմունքի մաստեր կլասը» 04/10/2020   14:55 Կայացել է Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը 04/10/2020   14:53 Փաստաբանների պալատի հեռավար հարթակով կազմակերպած վերապատրաստման դասընթացին մասնակցել է 253 փաստաբան 04/10/2020   14:45 Ինչ անել, եթե ԱՄՆ-ում լրացել է Ձեր կեցության իրավունքը. Պարզաբանում է ԱԳՆ-ն 04/10/2020   14:40 ԲՏԱ նախարարությունը կապի և հեռահաղորդակցության օպերատորներին հորդորում է ցուցաբերել պատասխանատվություն 04/10/2020   14:38 Արսեն Բաբայան. Մեծ հպարտությամբ ընդունել եմ պետական գործիչ Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու առաջարկը 04/10/2020   14:21 Վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, վերահսկողությունից դուրս է եկել 04/10/2020   14:13 Փառք Աստծո լավ պրծանք. Բաղրամյան համայնքում ցրտահարության դեպքեր չեն գրանցվել 04/10/2020   14:07 Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Մարաղայի հայերի ջարդերի 28-րդ տարելիցի կապակցությամբ 04/10/2020   14:02 Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 81-ամյա մարդ 04/10/2020   14:01 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ախտահանում են շտապօգնության մեքեանա 04/10/2020   13:56 Բժշկական դիմակներով դեմքերը քողարկած անձինք կողոպտել են Գյումրի քաղաքի բնակչուհուն. հարուցվել է քրեական գործ 04/10/2020   13:38 Վարկերի աճով կարելի է ուրախանալ, երբ դրանք բիզնես վարկեր են, այլ՝ ոչ սպառողական. Արա Վարդանյան. 04/10/2020   13:31 Նոր նշանակումներ շրջակա միջավայրի նախարարությունում 04/10/2020   13:22 ՀՀ մշակույթի նախկին նախարարի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել 04/10/2020   13:14 Առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն՝ dasaran.am-ի դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացում 04/10/2020   13:02 Նա պաշտպանել է մեզ ա՛յն ժամանակ, երբ մեզ պաշտպանություն էր անհրաժեշտ. «Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբն» 04/10/2020   12:40 «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում լուսացույցերը կանջատվեն եւ երթեւեկությունը կազմակերպվի շրջանաձեւ 04/10/2020   12:04 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 04/10/2020   11:43 Հայտնաբերվել է «РГ-42» տեսակի հարձակողական բեկորային դիստանցիոն նռնակ 04/10/2020   11:39 ՊԵԿ-ը հայտնաբերել է 2.7 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութ 04/10/2020   11:12 Կորոնավիրուսից մահացածը 72-ամյա տղամարդ է․ Նիկողոսյան 04/10/2020   11:05 Մահացել է կորոնավիրուսով եւս մեկ հիվանդ, ընդհանուր վարակակիրների թիվը հասել է 937-ի 04/10/2020   11:03 Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացիներ կան, որոնցից երկուսն ունեն ջերմություն 04/10/2020   10:51 ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում ԱՄՆ-ից Հայաստան վերադարձող 35 հայ աշակերտների մասին 04/10/2020   10:41 Դրամը ամրապնդում է կայունությունը․ Փաշինյան 04/10/2020   10:40 Իտալիայում 100 բժիշկ է մահացել կորոնավիրուսից. Ալջազիրա 04/10/2020   10:37 Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 5 323, մահացել 266 մարդ. Ռոյթերս 04/10/2020   10:33 Հայաստանի իշխանությունները դիմել են ԱՄՀ վարկի գումարը մեծացնելու խնդրով 04/10/2020   10:29 Ծանր շաբաթ՝ իշխանությունների համար․ լարված օրեր են սպասվում․ «Ժողովուրդ» 04/10/2020   10:24 Ներպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում փոփոխություններ են սպասվում․ «Փաստ» 04/10/2020   10:19 Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ․ «Ժողովուրդ» 04/10/2020   10:13 Արցախում ոստիկանության 4 ծառայողներ ինքնամեկուսացվել են 04/10/2020   10:10 Սիսիանում պատրաստվում են ակցիաներ անել. Չեն հանդուրժում իշխանական խաղերը․ «Հրապարակ» 04/10/2020   10:05 Միխայիլ Բաղդասարովը սնանկ է ճանաչվել. նա չի վիճարկել այդ որոշումը․ «Ժողովուրդ» 04/10/2020   10:01 Ժամանակավոր կառավարությո՞ւն. ովքեր եւ ինչու են դիմում մանիպուլյացիայի․ «Փաստ» 04/10/2020   09:56 Պատգամավորի բոցը. Ծնողներ ասելով հորն ու մորը նկատի ունե՞ք․ «Հրապարակ» 04/10/2020   09:52 Ո՞ր ապրանքների գները կիջնեն․ ինչ պայմանավորվածություն է եղել․ «Ժողովուրդ» 04/10/2020   09:47 ԱԱԾ-ում Հակոբ Ճաղարյանի անցկացրած ժամերն «անամպ» չեն անցել. նրան բաց տեքստով զգուշացրել են․ «Հրապարակ» 04/10/2020   09:44 Իր աշխատողների փողով ժողովրդին լավություն անելու նուրբ արվեստը. Ծառուկյանն իր խոսքի տերն է․ «Իրավունք» 04/10/2020   09:40 Ասում են՝ աշխատանքի է գալիս. վեճ է հասունանում․ «Հրապարակ». 04/10/2020   09:35 Վիգեն Սարգսյանին հրավիրել են Քննչական կոմիտե. մանրամասներ․ «Ժողովուրդ» 04/10/2020   09:28 Աժ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 04/10/2020   09:20 «Փաշինյանի հետ աշխատելը դժվար է»․ «Փաստ» 04/10/2020   09:15 Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին․ «Հրապարակ» 04/10/2020   09:09 Ապշելու «պատահականություններ» ու տեռոր. երբ նեղացնում են իշխանություններին․ «Փաստ» 04/10/2020   09:03 Արտակարգ դրությունը կերկարաձգվի՞․ «Հրապարակ» 04/10/2020   01:21 Բորիս Ջոնսոնին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունքից. Ռիա Նովոստի 04/09/2020   23:42 Ես ամենօրյա կապի մեջ եմ Ռուաստանում Հայաստանի դեսպանի հետ. Արման Թաթոյան
04/08/2020   16:42 200-300 թեստ անելով չենք կարող ասել համաճարակն ի՞նչ պատկեր ունի. համաճարակաբան 04/08/2020   15:47 ԱԱԾ-ն հաստատել է՝ ԿԳՄՍ պաշտոնատար անձանց առնչվող քրգործ է քննվում. Yerevan.Today 04/08/2020   18:28 ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում 04/09/2020   13:40 3750 հղի կին աջակցություն կստանա. Ծրագիրը կմեկնարկի վաղը 04/08/2020   15:38 Մարությանը վարչապետի մոտ խորհրդակցությանը մասնակցել է պաշտպանիչ դիմակով 04/08/2020   23:30 Կինը գրգռվածություն է զգացել եւ ամիսներ շարունակ խուսափել է սեքսից՝ հազվադեպ հիվանդության պատճառով 04/09/2020   19:25 Ֆրանսիան սրտից չհանեց Նապոլեոնին, երբե՛ք չի հանելու. Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ 04/09/2020   19:12 Կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին եւ օպերատիվ ծառայողին․ Araratnews.am 04/10/2020   11:05 Մահացել է կորոնավիրուսով եւս մեկ հիվանդ, ընդհանուր վարակակիրների թիվը հասել է 937-ի 04/09/2020   14:56 Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ-ին՝ ի դեմս Քրեակատարողական ծառայության. պահանջում է կանխել իրավունքները խախտող գործողությունները 04/10/2020   14:21 Վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, վերահսկողությունից դուրս է եկել 04/09/2020   16:09 Աննա Դանիբեկյանը պետպատվերով ենթարկվել է քթի վիրահատության, ուստիեւ հետաձգվում է Քոչարյանի գործով քննությունը. Մանթաշյան 04/08/2020   18:07 Էջմիածնի մարզադաշտի տարածքում դի է հայտնաբերվել 04/09/2020   11:04 Կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 921-ի․ մեկ մարդ մահացել է 04/09/2020   17:47 Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել հարուցված քրեական գործի շրջանակներում 04/09/2020   17:45 Հնդկաստանի քաղաքացուց շորթմամբ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ԱԱԾ պաշտոնյաները գրավի դիմաց ազատ կարձակվեն 04/08/2020   16:30 Փրկարարները հայտնաբերել են դի 04/08/2020   18:05 Այսօր կեսգիշերից ուժի մեջ կմտնի գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքի փոփոխված տարբերակը 04/09/2020   10:40 Փրկարարները տեղափոխել են դին եւ տունն ախտահանել 04/09/2020   12:44 Փոխվարչապետը մանրամասնում է որ ապրանքներն են էժանանալու

Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում. Նիկոլ Փաշինյան 02/22/2020   13:37  |  ԼՐԱՀՈՍ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդես են եկել ելույթներով:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների հարգելի անդամներ,

Այսօր մենք անցկացնում ենք Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ երրորդ նիստը, ինչը նշանակում է, որ այսպիսի ֆորմատներով նիստերի անցկացումն այլևս դառնում են անշրջելի ավանդույթ և խնդիրն այստեղ միայն ավանդույթի մեջ չէ: Սա բացարձակ անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանի և Արցախի իշխանությունները լինեն միևնույն էջի վրա և Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր երկրի, հայրենիքի, ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է:

Ընդհանրապես, կարծում եմ, որ վերջին շրջանում մենք այս առումով բավականին արդյունավետ աշխատանք ենք իրականացրել և այդ աշխատանքը հասել է մի կուլմինացիայի, երբ մենք հնարավորություն ենք ունեցել արձանագրել, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են: Սա ամենևին չի նշանակում, թե Արցախի հարցի կարգավորման ամբողջ համատեքստի բոլոր դետալների հետ կապված կան միևնույն պատկերացումները, սա նշանակում է, որ ռազմավարության, վեկտորի ուղղությամբ մենք իսկապես ունենք նույնական պատկերացում և այդ նույնական պատկերացումներն ունեն մի քանի անհրաժեշտ հենասյուներ: Այդ հենասյուներից կարևորագույնը ես համարում եմ արձանագրումն այն բանի, որ Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է և առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների` հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում:

Այս առումով, շատ կարևոր եմ համարում, որ ըստ էության, մեր համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորվում է, եթե չասենք ձևավորվել է, Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակություն և կարծում եմ, որ այդ բովանդակությունը առաջինը` ավելի համապարփակ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը և երկրորդը` այդ բովանդակությունը կառուցողական է` հարցի կարգավորման հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից: Եվ այս առումով, ես նույնպես կարևորում եմ այն դիսկուրսը և քննարկումը, որ տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որտեղ այդ նույն բովանդակությունը միս ու արյուն ստացավ, հստակ ձևակերպվեց և այն մենք պայմանականորեն անվանեցինք մյունխենյան սկզբունքներ:

Իհարկե, Արցախի և Հայաստանի Հանրապետության համագործակցության անկյունաքարային թեմաներից մեկն անվտանգությունն է, որովհետև Արցախը և Հայաստանն անվտանգության ընդհանուր տարածք են, անվտանգային ընդհանուր միջավայր են և այստեղ մեր օրակարգը որևէ ձևով չի կարող տարանջատված և տարբերակված լինել: Այդ առումով, մենք բնականաբար շատ ենք կարևորում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Զինված ուժերի մարտունակությունը և Զինված ուժերում հաստատված բարոյահոգեբանական մթնոլորտը:

Ընդհանուր առմամբ կարող եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին շրջանում, մասնավորապես 2019 թվականին, հսկայական միջոցներ է ձեռնարկել և հսկայական միջոցներ հատկացրել բանակում էական ու շոշափելի փոփոխություններ իրականացնելու համար` սկսած սպառազինությունների ձեռքբերումից, վերջացրած սպայական, շարքային կազմերի սոցիալական երաշխիքներից, այնպես էլ դրամական բավարարումների չափից: Եվ այս ամենի արդյունքում բնականաբար բոլորիս ակնկալիքն այն է, որ բանակում նաև կարգապահությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը և հարաբերությունները բերվեն բոլորովին նոր մակարդակի վրա և ես համարում եմ, որ այդ խնդիրն իրապես լուծելի է:

Վերջին շրջանի քննարկումներում ես մի այսպիսի արձանագրում եմ արել, որ կա դիսոնանս բանակի հեղինակության և ծառայության հեղինակության միջև: Հայաստանի Հանրապետությունում և Արցախում բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է: Այսինքն, բանակի հետ կապված ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Արցախում չի կարող լինել որևէ քննարկում և որևէ թեմա, որովհետև Հայաստանում և Արցախում, ընդհանրապես հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է, բայց ցավոք սրտի մենք ունենք այսպիսի մի երևույթ, որ բանակում ծառայության հեղինակությունն այնուամենայնիվ որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը և մեր գործնական խնդիրն է բանակում ծառայության հեղինակությունը հավասարեցնել բանակի հեղինակությանը և այսօր մենք իհարկե կքննարկենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք:

Անվտանգային միջավայրի առումով կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք ևս մի այսպիսի իրողություն: Իհարկե, Զինված ուժերը մեր անվտանգության ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորն են, բայց ուզում եմ ասել, որ այդ առաքելության իրականացման մեջ բանակին երբեք միայնակ պետք չէ թողնել և պետք է բանակի գործառույթային ծանրաբեռնվածությունը որոշակիորեն թեթևացնել: Կարծում եմ, որ մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ նաև ժողովրդավարությունն այն կարևոր երաշխիքներից է, որը պետք է ամրացնի ու ամրապնդի Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը:

Այս առումով գիտենք, որ առաջիկայում Արցախում տեղի են ունենալու համապետական ընտրություններ և կարծում եմ, որ ընդհանրապես Արցախի գոյության ողջ ընթացքում տեղի ունեցած ընտրություններն ի ցույց են դրել ժողովրդավարական առումով Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բոլորովին տարբեր իրողությունների գոյությունը, ինչը ևս մեկ անգամ գալիս է հիմնավորելու, որ Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում, որովհետև Արցախում արդեն 3, 5, 10 տարի առաջ ժողովրդավարության մակարդակն անգամներով անհամեմատելի ավելի բարձր է եղել, քան հարևան երկրում և այդ իրողությունը ոչ միայն անշրջելի է, այլ ես կարծում եմ, որ այդ իրողությունը ևս մեկ անգամ շատ ավելի վառ ու արտահայտված կերպով կարտահայտվի Արցախի առաջիկա համապետական` նախագահական և խորհրդանարանական ընտրություններում: Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ այս հարցում նույնպես Արցախի և Հայաստանի իշխանություններն ունեն նույնական պատկերացումներ ու մոտեցումներ:

Եվ իհարկե մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը մեր երկրների տնտեսությունների մրցունակությունն է: Տնտեսությունն է, որ պետք է Հայաստանի ու Արցախի Զինված ուժերին ապահովի անհրաժեշտ ռեսուրսներով` իրենց գործառույթներն իրականացնելու համար, և այսօրվա օրակարգում մենք կքննարկենք նաև տնտեսական ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր: Բայց մյուս կողմից մենք պետք է արձանագրենք, որ մեր տարածաշրջանում անվտանգային վիճակը ցավոք սրտի գնալով ավելի է լարվում և մենք այստեղ ավելի շատ նոր սրացումներ ենք տեսնում, քան լուծումներ և այս համատեքստը նույնպես անվտանգության խորհուրդների համատեղ նիստում կքննարկվի:

Այս առումով, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի հետևյալ խնդրի վրա: Կարծում եմ` այսօր տարածաշրջանում ստեղծված աշխահաքաղաքական իրողությունների պայմաններում մենք պետք է արձանագրենք, որ ունենք համատեղ պատասխանատվություն ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առումով, այլև ունենք առանձնահատուկ պատասխանատվություն` մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման և գլոբալ անվտանգության ապահովման առումով: Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ այս հարցում նույնպես Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումները նույնական են և մեր առաքելությունն ու պարտավորությունն է` ապահովել մեր ազգային անվտանգությունը, տարածաշրջանային անվտանգությունը և մեր ներդրումն ունենալ գլոբալ անվտանգության մեջ: Սա նույնպես մեր օրակարագային կարևոր խնդիրն է և մեր համագործակցության կարևոր առարկաներից մեկը, որտեղ մենք կարծում ենք՝ արդյունավետ համագործակցում ենք և իհարկե այդ համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա:

Հարգելի գործընկերներ, մեզ այսօր մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք»: 

Իր ելույթում նախագահ Բակո Սահակյանը կանգ է առել արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ: 

Բակո Սահակյանը նշել է, որ նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով, աշխատանքները համակարգված ու հետևողականորեն իրականացնելու դեպքում այդ նախագծերը կյանքի կկոչվեն:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:05 22/02/2020  |  Մամուլ«Կոստյում», որ արդեն լավն է, երբ քո հագին է. դիրքորոշումների փոփոխության «նուրբ արվեստը». «Փաստ»
09:55 22/02/2020  |  ՄամուլՓաշինյանը սահմանադրական հանրաքվեի հարցում «երկու քարի արանքում» է. մանրամասներ Գերմանիա այցից «Փաստ»
20:53 21/02/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին
18:32 21/02/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն ու նրա տիկինը ներկա են Մանարյանի հոգեհանգստի արարողությանը
17:13 21/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ
17:10 21/02/2020  |  ՄեկնաբանությունԵթե ժողովուրդն այդքան բիրտ է ու մարդու իրավունքների նկատմամբ ոչ զգայուն, բռնարար, ապա ինչպե՞ս եք վստահում այդ ժողովրդին և հանրաքվե իրականացնում.Զարուհի Հովհաննիսյան
17:04 21/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Շատվորյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ
15:12 21/02/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
14:54 21/02/2020  |  ԼՐԱՀՈՍՈւնենք քաղաքական որոշում, որ պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. Վարչապետը պարգևներ է հանձնել 2019 թ. 10 լավագույն մարզիկներին
11:46 21/02/2020  |  ՄեկնաբանությունՄեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է եւ զարգանում. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութեր

04/10/2020   13:53 Lարված օրեր են սպասվում․ ծանր շաբաթ՝ իշխանությունների համար

Տեսադարան

04/08/2020   16:22 Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը գործում է որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց

Մամուլ

Արխիվ

[]