Թեմաներ
Հինգշաբթի 09 / 24 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/24/2020   16:50 Երբ այս կողմից ռեալ մրցակից չկա, մյուս կողմն իրեն ամեն ինչ կարող է թույլ տալ. փորձագետը` «Աէրոֆլոտ»-ի տոմսերի գնի վերաբերյալ 09/24/2020   16:40 Գնդեվազ համայնքի երեք բնակիչների մեղադրանք է առաջադրվել՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար 09/24/2020   16:38 Արայիկ Հարությունյանի հետ ունեցած տևական լարվածության արդյունքում ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմո՞ւմ է ներկայացրել 09/24/2020   16:27 ՍԴ նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու կա 09/24/2020   16:24 Դիմակ չկրելու համար տուգանք նշանակելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր. Վահե Գրիգորյան 09/24/2020   16:10 ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը ձերբակալվել է ԱՄՆ֊ում. ՀՀ դատախազությունը կդիմի ԱՄՆ֊ին՝ Գևորգյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար 09/24/2020   16:00 Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է 09/24/2020   16:00 Արցախի մասին ֆիլմը կցուցադրվի Մոսկվայի միջազգային կինոփառատոնում 09/24/2020   15:42 Ազգային ինքնությունը մեզ համար կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով. Ա. Հարությունյանը Ժողովրդական արվեստների թանգարանի աշխատակիցներին է ներկայացրել նոր տնօրեն Լուսինե Թորոյանին 09/24/2020   15:28 Միքայել Մինասյանի վերաբերյալ քրգործով նոր անձ է կալանավորվել 09/24/2020   15:27 ՄԻՊ-ի ներկայացուցիչներն «Արմավիր» ՔԿՀ-ում առանձնազրույցներ են ունեցել հացադուլ իրականացնող անձանց հետ 09/24/2020   15:20 Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ 09/24/2020   15:12 Ինչո ՞ւ Varks.am-ին զրկեցիք լիցենզիայից, իսկ մյուս վաշխառուներին՝ ոչ. «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամը՝ ԿԲ փոխնախագահին 09/24/2020   15:04 Առանց պարգևավճարների միայն աշխատավարձով աշխատակիցներին պահելը բավարար չէ. ՊԵԿ նախագահ 09/24/2020   14:57 ԱՄՆ-ում BLM-ի ակտիվիստները կրակել են ոստիկանների վրա 09/24/2020   14:52 Հայ-ռուսական հարաբերությունների գրքում թվարկված բոլոր ձեռքբերումները նախորդ իշխանությունների աշխատանքի արդյունքն են. Աշոտյան 09/24/2020   14:43 Վստա՞հ եք՝ կարողանում եք լիարժեք վերահսկել վարկային կազմակերպությունների աշխատելաոճը. «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամը՝ ԿԲ փոխնախագահին 09/24/2020   14:40 Բացահայտվել է՝ ԱՄԷ-ում F-35-ը վաճառելու Իսրայելի պայմանը 09/24/2020   14:37 ԿԳՄՍ-ն քննարկում է վճարովի համակարգում սովորողներին աջակցելու հարցը 09/24/2020   14:29 Նիկոլ ջան, կամաց-կամաց ձեր միակ աջակիցը և թիկունքը մնալու է կորոնավիրուսը.Բաբայան 09/24/2020   14:22 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Եղանակը Հանրապետությունում և տվյալներ Սևանա լճի վերաբերյալ 09/24/2020   14:15 «Գոլդեն փելես»-ն աճուրդի կհանվի երրորդ անգամ. գինը հնարավոր է նվազի 09/24/2020   14:11 Կարող եք միանգամից ասել՝ դու, քո ռիսկը. վարկ ես վերցրել՝ մտածեիր ինչ ես վերցրել, չմտնեիր այդ վարկի տակ. Մելքումյան 09/24/2020   14:03 Ամբողջ տարվա ընթացքում Կառավարությունը կատարել է բյուջեի վերաբաշխումներ, մի մասը գաղտնի՝ պայմանավորված անվտանգության հարցերով, մեծ մասն էլ՝ չզեկուցվող հարցերի մեջ. Անի Սամսոնյան 09/24/2020   13:56 ՍԴ-ում նախագահի թեկնածուների առաջադրումը դեռևս չի սկսվել. Շաթիրյան 09/24/2020   13:27 Հայփոստը և Ռուսաստանի փոստը նվազեցրել են երկու երկրների միջև ծանրոցների փոխադրման սակագները 09/24/2020   13:15 Մեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում. Փաշինյան 09/24/2020   13:09 Վարկային արձակուրդն անխուսափելի գործընթաց է, որը կբերի իրավիճակը մեղմելուն. Էնֆիաջյան 09/24/2020   13:02 Հայաստանը 30 մլն եվրո կստանա դատական ոլորտի բարեփոխումներ իրականացնելու համար 09/24/2020   12:56 Եվրահանձնաժողովը Covid-19 համավարակի դեմ պայքարի համար Հայաստանին կտրամադրի 30 մլն եվրո 09/24/2020   12:41 ԱԱԾ աշխատակիցը տարբեր քաղաքացիներից կաշառքի պատրվակով գումար է հափշտակել 09/24/2020   12:41 Նիկոլ Փաշինյանը շատ ուժեղ բաժակ է նայում, կանխատեսումներից ավել բան չեմ տեսել. Բողոքի ակցիայի մասնակից 09/24/2020   12:39 Գագիկ Ծառուկյանը և նրա պաշտպանները դատական նիստի տեղի և ժամանակ վերաբերյալ պատշաճ ձևով ծանուցված չեն եղել. Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմ 09/24/2020   12:35 Օգոստոսին՝ 2019թ.-ի օգոստոսի համեմատ, 13 հազարով ավելի աշխատատեղ ունենք. Նիկոլ Փաշինյան 09/24/2020   12:30 Մինչեւ կորոնավիրուսը տրված վարկերի պայմանները չեն համապատասխանում ՀՀ-ում տիրող ներկայիս իրական իրավիճակին. Աբովյան 09/24/2020   12:21 Ես ինձ ՍԴ դատավորի պաշտոնում լավ եմ զգում. Դիլանյան 09/24/2020   12:18 Կառավարությունն աջակցություն կտրամադրի տուրիստական-տրասնպորտային ոլորտին 09/24/2020   12:12 Արցախում հաստատվել է COVID-19-ի 9 նոր դեպք 09/24/2020   12:01 Հացադուլ իրականացնող քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 09/24/2020   11:54 Կորոնավիրուսի այս թվերը դեռ դպրոցներով չենք պայմանավորում. Թորոսյան 09/24/2020   11:48 Իրավիճակի սրում կա. կարմիր գծեր ունենք. Փաշինյան 09/24/2020   11:42 ՃՏՊ Մարմաշեն գյուղի մոտակայքում․ կա տուժած 09/24/2020   10:58 Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 374 նոր դեպք, 3 մարդ մահացել է 09/24/2020   10:55 Արթուր Վաղարշյանը ՍԴ նախագահի պաշտոնում իր նախընտրած թեկնածուն դեռևս չունի 09/24/2020   10:44 ՄԱԿ-ը դրամաշնորհներ է տալիս Ազգային ժողովին. որ պատգամավորները կօգտվեն դրանից. «Ժողովուրդ» 09/24/2020   10:39 Դարի հարց մի դարձրեք, անգամ օրվա հարց մի դարձրեք. Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության մասին. Հրայր Թովմասյան 09/24/2020   10:24 Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը․ աջակացություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին 09/24/2020   09:42 Հիմա էլ ծխախոտի հետ կապված օրենքի առումով «հետողորմյա» կանեն «Փաստ» 09/24/2020   09:35 Հայաստան ուղարկվող գումարները կրճատվել են․ «Ժողովուրդ» 09/24/2020   09:33 Երվանդ Խունդկարյանը միայնակ է մնացել ՍԴ-ում․ ինչ են քննարկել 5 ժամվա ընթացքում․ «Ժողովուրդ»
09/23/2020   14:17 ՌԴ մեկնել ցանկացողները երեխաների հետ գիշերել են կառավարության շենքի մոտ, հայտարարել են նստացույց ու հացադուլ 09/23/2020   17:28 Դաժան սպանություն. Փեսան հրահանգել է Հովվաշանը  հարձակվել զոքանչի վրա. 09/23/2020   22:41 Խուլիգանության կասկածանքով ձերբակալված բնապահպան֊ակտիվիստներն ազատ են արձակվել.դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալությունը 09/22/2020   23:19 Նորքի ինֆեկցիոնի բուժանձնակազմը վիրավորվել է. Կորոնավիրուսի դեմ պայքարում եղել են առաջամարտիկը՝ պարգևատրվել են ուրիշները 09/23/2020   14:17 «Արսեն Թորոսյանը հոյակապ հասկանում է, որ ողջ բժշկական միջավայրն իրեն դիմում է ВОЗ-ի տղա անվանումով և դեռ շարունակում է պաշտոնավարել». Գևորգ Գրիգորյան 09/24/2020   09:17 Եթե Ծառուկյանին կալանավորեն, որդու հարսանիքը կհետաձգվի. «Երազում տեսել եմ». «Հրապարակ» 09/23/2020   11:23 Գագիկ Ծառուկյանին կալանավորելու երկրորդ փորձը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ 09/23/2020   22:14 Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. Հայտնի է դատավորը 09/22/2020   18:03 Մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ 09/24/2020   09:15 Դատարանը բավարարեց Ղազինյանի բողոքը. Փաշինյանի նկատմամբ կհարուցվի քրգործ՝ պաշտոնեական կեղծիքով «Փաստ» 09/23/2020   19:09 Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի. Politik.am 09/23/2020   23:00 Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը 09/23/2020   13:07 Դատարանը պնդում է՝ Ծառուկյանն ու փաստաբանները տեղյակ են եղել նիստի մասին, բայց չեն ներկայացել 09/22/2020   23:41 Միշտ զարմացել եմ Նախագահ Քոչարյանի մարդ տեսակի վրա. Արա Վարդանյան 09/24/2020   12:41 ԱԱԾ աշխատակիցը տարբեր քաղաքացիներից կաշառքի պատրվակով գումար է հափշտակել 09/24/2020   16:00 Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է 09/23/2020   21:06 Մոտ ապագայում ռազմական գործողությունների վերսկսումն ակնհայտ է. Թուրք-ադրբեջանական տանդեմը ռազմական ագրեսիա է պատրաստում 09/23/2020   09:34 «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին. «Ժողովուրդ» 09/23/2020   23:45 Շերոն Սթոունը պատմել է՝ նկարահանումների ժամանակ համբուրվելու մասով լավագույն գործընկերոջ մասին 09/24/2020   00:03 Ձեզանից մի քանիսը շտապեց, քիչ էր մնում անկնկնալը փչացնեիք․ ԱՆ խորհրդականն արձագանքել է «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» հրապարակած բաց նամակին

Ունենք քաղաքական որոշում, որ պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. Վարչապետը պարգևներ է հանձնել 2019 թ. 10 լավագույն մարզիկներին 02/21/2020   14:54  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է 2019 թվականի տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, հայկական սպորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Վարչապետը նախ հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարգելի նախարար

Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի հանձնաժողովի մեծարգո նախագահ

Բոլոր ժամանակների մեծարգո օլիմպիական չեմպիոններ,

Հարգելի մարզիկներ, մարզիչներ, պետական այրեր

Ուրախ եմ այսօրվա մեր հանդիպման համար: Սա գործնական մեկնարկն է մեր քաղաքական այն հայտարարության, թե սպորտի զարգացումը Հայաստանի Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն: Երեկ կառավարության նիստում ասացի, բայց չեմ զլանա կրկնել, որ մենք հիմա մշակում ենք Հայաստանի մինչև 2050 թ. զարգացման ռազմավարությունը և այդ զարգացման տեսլականի մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս սպորտին՝ արձանագրելով մեր ազգային և պետական նպատակը՝ մինչև 2050 թ. ունենալ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ:

Իհարկե, շատերին այս նշաձողը թվում է չափազանց բարձր, բայց դա մեզ ոչ թե հուսահատեցնում է, այլ ընդհակառակը, ոգևորում է, որովհետև չեմպիոն լինելու համար կա մի շատ կարևոր նախապայման՝ տրամադրված լինել անել ոչ թե այն, ինչ հնարավոր է, այլ տրամադրված լինել անել այն, ինչ անհնար է: Եվ հետևաբար, ես այսօրվա մեր միջոցառումը համարում եմ մարդկանց հավաքույթ՝ մի մասը՝ գուցե մարզական բնագավառում, մյուս մասը՝ քաղաքական բնագավառում, որոնք իրենց առաջ ոչ թե խնդիրներ դնում են ըստ դրանց հնարավորության, այլ խնդիրներ դնում են ըստ դրանց անհնարինության: Եվ կարևորը նրանց մեծագույն առաքելությունն անհնարինը հնարավորին դարձնելն է և ոչ միայն անհատապես, ոչ այնքան անհատապես, այլև ընդհանրապես պետության, ժողովրդի, հանրության համար: Այս առումով եմ ես շատ կարևոր համարում Հայաստանում մեծ սպորտի զարգացումը, որովհետև կարծում եմ, որ մեր մարզիկների հաղթանակները միջազգային ասպարեզում ոչ միայն նրանց անհատական հաջողություններն են, ոչ միայն նրանց մարզիչների և մարզադպրոցների հաջողություններն են, այլև նրանք մեծացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայ ժողովրդի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

Սա է մեզ համար սպորտի և մարզական հաջողությունների առանցքային նշանակությունը: Եվ մենք ուզում ենք, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարողանանք մեծացնել մեր ժողովրդի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, կարողանանք մեծացնել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Եվ սա ասելով ուզում եմ արձանագրել, որ մեր մարզիկների առաքելությունը, լինելով շատ կարևոր մարզական առաքելություն, նաև ազգային և պետական  առաքելություն է: Համենայնդեպս, մենք այդպես ենք ընկալում, և սա է պատճառը, որ մենք ունենք քաղաքական որոշում, որ պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին, մեր մարզիկների կողքին և մեզնից կախված առավելագույնն անենք Հայաստանում սպորտի զարգացման համար:

Եվ կարևոր եմ համարում սերունդների դաստիարակության և արժեհամակարգային փոփոխություններն անելու իմաստով նաև սպորտի դերը, որովհետև բազմիցս եմ առիթ ունեցել ասելու, որ, ցավոք, այսօր Հայաստանում երիտասարդության շրջանում քրեական պսևդոմշակութային ազդեցությունները շատ մեծ են: Ես մեր չեմպիոնների դերը տեսնում եմ նաև սրա մեջ, որ նրանք դառնան ընդօրինակելի կերպար, պատանիներին վստահություն կներշնչեն սեփական ուժերի նկատմամբ և ցույց կտան,  թե մարդու նպատակաուղղվածությունը, աշխատասիրությունը, թիմային լինելու ընդունակությունն ինչպիսի բարձրունքների կարող է հասցնել ոչ միայն յուրաքանչյուր անհատի, այլև մի ամբողջ ժողովրդի, պետության:

Համոզված եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը գիտի, թե Հայաստանում մարդիկ ինչպիսի հուզմունք են ապրում, երբ ձեր հաղթանակների շնորհիվ բարձրանում է հայոց պետական դրոշը, և հնչում է հայոց պետական հիմնը: Ես ուզում եմ այս տեսարանի մեջ նկարագրել մեր քաղաքական մի շատ կարևոր կարգախոս. մենք ասում ենք, որ մենք պայքարում ենք և աշխատում ենք հանուն ազատ և երջանիկ Հայաստանի: Ընդհանրապես մեզ հարցնում են՝ ի՞նչն է երջանկությունը, ի՞նչ նկատի ունեք երջանկություն ասելով: Կարծում եմ, որ երջանկությունը ոչ թե մշտական, անընդհատ գոյություն ունեցող պրոցես է, երջանկությունը, այդ թվում՝ հանրային երջանկությունն այն բերկրանքի պահերն են, որ մենք՝ որպես ամբողջություն, որպես պետություն, որպես ժողովուրդ, ապրում ենք: Եվ, վստահաբար, ձեր հաղթանակների և այդ հաղթանակներին հետևած պաշտոնական արարողությունների, դրանց նախորդող և հաջորդող շրջանի ինքնազգացողությունն ազգային և պետական երջանկության կարևոր դրսևորումներ են: Եվ նաև այս առումով եմ կարևորում Հայաստանում սպորտի զարգացումը և մեր մարզիկների հաղթանակները հայաստանյան ու միջազգային ասպարեզներում: Իհարկե, մենք հասկանում ենք, որ չեմպիոնները չեմպիոն չեն ծնվում, նրանք դառնում են: Եթե նույնիսկ ծնվում են չեմպիոնական հատկանիշներով, շատ կարևոր է, որ  կարողանանք Հայաստանում զարգացնել մարզական, սպորտային ենթակառուցվածքները, ունենալ լավ մարզադպրոցներ, մարզագույք, խրախուսել լավ մարզիչներին, ունենալ կրթական այնպիսի համակարգ, որը կմատակարարի լավ մարզիչներ: Եվ շատ կարևոր է ընդգծել, որ մեր կառավարությունը նաև այս թեմային է հատուկ ուշադրություն դարձնում: Նախորդ տարի կառավարության մի որոշմամբ որոշում կայացրեցինք գնել այնքան մարզագույք, որքան չէր գնվել վերջին 4-5 տարիների ընթացքում: Եվ դա արվել է ի նշանավորումն մեր քաղաքական հայտարարությունների, որ Հայաստանում սպորտն ունի ռազմավարական նշանակություն:

Եվ ես ուզում եմ ասել, թե մենք ընդհանրապես ի՞նչ ենք ակնկալում այս ամենից: Մենք ակնկալում ենք, որ դուք՝ ՀՀ մարզական հանրությունըը և կառավարությունը դառնան դաշնակից, գործընկեր ՀՀ զարգացման ռազմավարական տեսլականը իրագործելու հարցում: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի, որ դուք զգաք պետության աջակցությունը, և համոզված եմ, որ դուք ձեր գործունեության ամեն օր, ամեն վայրկյան, ամեն ժամ գիտակցում եք, որ առաքելությունը, որ դուք կատարում եք, ազգային, պետական ռազմավարական առաքելություն է: Եվ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդ առաքելությանը այդպիսի նվիրումով տրվելու համար և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր բոլոր ձեռքբերումների համար, որով ևս մեկ աստիճանով մեծացրել եք մեր ազգային և պետական հպարտությունը, և, թույլ տվեք, հավատ և վստահություն ներշնչել, արտահայտել, որ մենք այդպիսի բերկրանքի, երջանկության, հպարտության և հզորության բազմաթիվ ակնթարթների ականատես կլինենք:

Շնորհավորում եմ 2019 թվականի լավագույն մարզիկ ճանաչված մեր մարզիկներին, շնորհավորում եմ նրանց մարզիչներին, ընդհանրապես շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում ՀՀ մարզական, սպորտային ողջ հանրությանը՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Եվ ուզում եմ համոզմունք հայտնել, հույս հայտնել, որ ՀՀ կառավարությունն ի վիճակի կլինի, կկարողանա այդ ծառայությունները գնահատել ըստ արժանվույն: Ինչի՞ եմ ասում՝ հույս ունեմ և չեմ ասում՝ վստահ եմ, որովհետև այդ ծառայություններն անգին են, անգնահատելի են, և այդ առումով ինչպիսին էլ լինի կառավարության արձագանքը, այնուամենայնիվ, այն չի լինի համարժեք: Շնորհակալ եմ և մաղթում եմ մեզ բոլորիս նորանոր հաջողություններ»:      

Վարչապետը տարվա 10 լավագույն մարզիկներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին, Սլավիկ Գալստյանին, ծանրորդներ՝ Ռուբեն Ալեքսանյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին, Հակոբ Մկրտչյանին, մարմնամարզիկ՝ Արթուր Ավետիսյանին, բռնցքամարտիկ՝ Հովհաննես Բաչկովին, սամբիստ՝ Տիգրան Կիրակոսյանին, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանին անձամբ է հանձնել պարգևները:

Նիկոլ Փաշինյանը Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի վեցակի, Աշխարհի եռակի չեմպիոն, Սպորտի վասատակավոր վարպետ Արմեն Նազարյանին պարգևատրել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի շքանշանով։

Կառավարության ղեկավարի կողմից սպորտի բնագավառում ներդրած ավանդի համար պարգևատրվել են նաև մի խումբ մարզիչներ: 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:46 21/02/2020  |  ՄեկնաբանությունՄեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է եւ զարգանում. Նիկոլ Փաշինյան
09:42 21/02/2020  |  ՄամուլԱզատումների ալիքը հասավ ՊԲ․ ովքե՞ր կարող են ազատվել իրենց պաշտոններից. «Ժողովուրդ»
21:00 20/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱյս տարի գնված արտարժույթի ծավալը դարձավ 47.8 միլիոն դոլար. Նիկոլ Փաշինյան
19:38 20/02/2020  |  ԼՐԱՀՈՍՊարզ մեխանիզմն է գործում՝ վարչապետն այնտեղ է, որտեղ հաճելի է
19:27 20/02/2020Խորհրդային ճահիճը շարժվեց, շարժումն սկսվեց Արցախից
18:55 20/02/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի որոշ արտահայտություններ նպաստում են ատելության մթնոլորտի շիկացմանը. Բորիս Նավասարդյան
17:40 20/02/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ
17:36 20/02/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիրը Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ
17:26 20/02/2020  |  ԼՐԱՀՈՍՊետությանը պատճառված վնասի վերականգնումների վերաբերյալ դատախազությունը չունի պաշտոնական վիճակագրություն, իսկ Փաշինյանը պարբերաբար նույն թվերն է հրամցնում հասարակությանը
15:07 20/02/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը խոսեց բալային համակարգի, գիրք նվիրելու մասին, բայց որեւէ բառ չասեց զինվորների սպանությունների մասին. իրավապաշտպան

Տեսանյութեր

09/24/2020   11:03 ԱԱԾ «պադվալներում» են պահում իշխանության ներքին խոհանոցը դուրս հանողներին. «Հրապարակ»

Տեսադարան

09/21/2020   14:27 Ռազմական օդուժի ելույթը՝ Անկախության տոնի առթիվ

Մամուլ

Արխիվ

[]