Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   14:24 Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23-ին տեղի ունեցած առերևույթ խուլիգանության, դրանց ընթացքում ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Ժողովուրդներն իրա հետ յոլլա էին գնում, բայց իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին պաշտոնյան պատմեց ինչպես են դատարկվել Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարան 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:14 Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի. Փաշինյան 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Պետությանը պատճառված վնասի վերականգնումների վերաբերյալ դատախազությունը չունի պաշտոնական վիճակագրություն, իսկ Փաշինյանը պարբերաբար նույն թվերն է հրամցնում հասարակությանը 02/20/2020   17:26  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում բազմիցս անդրադարձել է իրավապահ համակարգի գործունեությանը, ընդգծելով, որ պետությանը պատճառած վնասի վերականգնման ցուցանիշներին նայելով՝ պարզ է դառնում, թե ինչ հսկայածավալ աշխատանք է կատարվել։ Ինչպես տնտեսական ցուցանիշներ հրապարակելիս, այնպես էլ պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշների մասին բարձրաձայնելիս վարչապետը, իհարկե, շտապում է և չի սպասում պաշտոնական վիճակագրությանը։

«Փաստինֆո»-ն պաշտոնական հարցումների միջոցով փորձեց պարզել, թե իրականում  2019 թվականին քննվող քրեական գործերով կամ նախապատրաստվող նյութերով որքան է կազմել պետությանը պատճառված նյութական վնասը և դրա որ մասն է վերականգնվել։ Ինչպես նաև  խնդրել էինք հայտնել, թե պետությանը պատճառված նյութական վնասի որ մասն է փոխանցվել պետբյուջե կամ տվյալ քննչական մարմնի դեպոզիտային հաշվին։

Այսպիսով Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են՝ 2019 թ.-ին քննվող քրեական գործերով պետության պատճառված նյութական վնասը կազմել է 7.316.796.453 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 1.905.430.965 ՀՀ դրամը։ Ընդ որում վերականգնված գումարից 1.678.445.197 ՀՀ դրամը մուտքագրվել է պետբյուջե, իսկ 226.985.768 ՀՀ դրամն այս պահի դրությամբ Գլխավոր դատախազության դեպոզիտային հաշվի վրա է։ Հետաքրքիրն այն է, որ  պետբյուջե վերականգնվել է մոտ 1.6 մլրդ դրամ, սակայն միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հայտնում է, որ վնասի վերականգնման հիմքով քրեական գործեր չեն կարճվել։ Նման պատասխանը, իհարկե, խնդրահարույց է, քանի որ պետբյուջե գումարը մուտքագրվելու դեպքում պետք է կա՛մ այդ վարույթում գտնվող քրեական գործերը կարճված լինեն՝ հիմնավորված համարելով պատճառված վնասի չափը եւ հիմք ընդունելով կամավոր վերականգնումը, կա՛մ լինի այդ գործով ուժի մեջ մտած դատական ակտ, սակայն ինչպես տեսնում ենք ԱԱԾ-ի պատասխանից, որևէ գործ չի կարճվել։

Ի դեպ, հատկանշական է նաև ԱԱԾ-ին փոխանցված կամավոր անհատույց գումարը. «Կամավոր անհատույց հանձնվել է՝ 1.443.834.016 ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլար և 7.535.900.000 ՀՀ դրամ արժողությամբ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը»։ Նկատենք նաև, որ ԱԱԾ-ից չեն պարզաբանում, թե ով է 3 մլն դոլարը կամավոր փոխանցել եւ ինչ է նշանակում անհատույց։ Ենթադրվում է, որ խոսքը գնում է երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմից նվիրաբերված գումարի մասին, այսինքն նախաքննական մարմինը չի կարողացել հիմնավորել, որ նրա գործողությունների հետեւանքով պետությանը պատճառվել է վնաս ու խնդրել են, որ նա գումար նվիրի պետությանը, կամ էլ՝ պարտադրել։ Ինչն արդեն պետական ռեկետի տարրեր է իր մեջ պարունակում եւ բացառված չէ, որ վաղը նա պարզապես հետ պահանջի իր գումարը։ Ինչ վերաբերում է Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքի կողմից նվիրաբերված Գոլդեն Փելես հյուրանոցի նվիրատվությանը, ապա այն արդեն արժեզրկվում է՝ մնալով անմխիթար վիճակում ։ Եւ այն վաճառելու համար պետությունը աճուրդի երկրորդ փորձն է կազմակերպել։

Հատուկ քննչական ծառայությունը  նախաքննության ընթացքում վերականգնված գումարից պետական բյուջե է փոխանցվել ընդամենը 29 մլն դրամ, թեեւ նշվում է, թե վերականգնվել է շուրջ 4 մլրդ։  Այսպես՝ ՀՔԾ-ից տրամադրած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019 թվականի 11 ամիսների ընթացքում ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 2.552.441.193 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 427.536.136 ՀՀ դրամը, իսկ նախաքննությունը շարունակվող քրեական գործերով վերականգնվել է 3.859.399.269 դրամ. «Վերականգնված գումարներից  ՀՔԾ դեպոզիտ հաշիվ է մուտքագրվել 191.334.883 ՀՀ դրամ։ Հիշյալ ժամանակահատվածում ծառայության դեպոզիտ հաշվից որպես վնասի վերականգնում պետբյուջե է փոխանցվել 29.101.822 դրամ, որպես հարկային պարտավորությունների մարում՝ 1.698.016 դրամ»,-նշված է ՀՔԾ-ի պատասխանում։

Այսօր կառավարության ղեկավարը խոսել է ՀՔԾ-ի կողմից աննախադեպ վերականգնումների՝ 3 մլրդ դրամի մասին։ Ընդգծենք, որ այս թիվը պարբերաբար հրամցվում է հանրությանը տարբեր սոուսներով՝ կոպիտ ասած «ծախվում է» մի քանի անգամ։ Նախ` հրապարակվեց 2019 թվականի նոյեմբերին՝ ՀՔԾ-ի մասնագիտական օրվա կապակցությամբ, ապա այսօր։ Իսկ խոսքը գնում է նույն գումարի՝  ՀՀ երրորդ նախագահի թիկնազորի պետի՝ Վաչագան Ղազարյանի կողմից «վերականգնված» գումարի մասին։ Ինչպես արդեն նշել ենք՝ նրա տանը կատարված խուզարկության ժամանակ առանձնապես խոշոր չափերի գումար էր հայտնաբերվել՝ 1 մլն 110 հազար 400 դոլար, 35 մլն ՀՀ դրամ, 230 հազար 500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց։ Այս գումարն անմիջապես ի պահ էր հանձնվել Կենտրոնական բանկին, իսկ 2018 թվականի նոյեմբերին հայտարարվեց Ղազարյանին փաստացի պատկանող  «Յանս» ժամանցային ակումբում ավելի քան մեկ մլրդ դրամի հարկային չարաշահումների մասին, որը վերահաշվարկների, տույժ ու տուգանքների արդյունքում հասել է շուրջ 3 մլրդ դրամի եւ այն Ղազարյանի կողմից վերականգնված լինելու մասին ՀՔԾ-ն «Փաստինֆո»-ին հայտնել էր դեռեւս 2019 թվականի հոկտեմբերին։ Մեր գրավոր հարցմանը պատասխանելուց օրեր անց  ՀՔԾ-ն հայտարարեց քրեական գործը Վ.Ղազարյանի վերաբերյալ գործը  կարճելու, նրա  նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, այսինքն՝ հարկային չարաշահումների մասով նախկինում դեպոզիտի հաշվին փոխանցված գումարն արդեն կարող է պետբյուջե փոխանցվել, ինչը երկրի վարչապետը որպես թոփ նորություն է այսօր  հրապարակել, թեեւ այդ թիվը վերջին ամիսներին պարբերաբար տարբեր առիթներով հնչեցվել է։

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը պետությանն է փոխանցել շուրջ 3 մլրդ դրամ

Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 31.985.021.172 ՀՀ դրամ։ ՊԵԿ-ից հայտնում են՝ 2019 թվականի ընթացքում վերականգնվել է 5.427.767.898 ՀՀ դրամ, որից 1.077.001.928 դրամը փոխանցվել է ՀՀ ֆինանսների նախարարության դեպոզիտ հաշվեհամարին, 36.971.717 դրամը փոխանցվել է ՊԵԿ արտաբյուջետային հաշվեհամարին, իսկ 4.313.794.253 դրամը՝ պետբյուջե։ Ընդ որում` այստեղից հայտնում են՝ նշված ժամանակահատվածում քանի գործ է կարճվել, ինչն էլ արդարացնում է պետբյուջեի մուտքերը. «Նշված ժամանակահատվածում շուրջ 8 քրեական գործերով պետությանը պատճառված նյութական վնասը վերականգնելու հիմքով վարույթը կարճվել է»,-նշում են ՊԵԿ-ից։ Այսինքն՝ պետությանը պատճառված 31.985.021.172 ՀՀ դրամ փաստացի վերականգնումը փաստացի կազմել է  4.313.794.253 դրամը։

Քննչական կոմիտեից հայտնում են՝ 2019 թվականի ընթացքում քրեական գործերով պետությանը պատճառված նյութական վնասը կազմել է 895.556.408 դրամ, որից 729.719.748 դրամը վերականգնվել է։

«Պատճառված նյութական վնասը վերականգնելու արդյունքում ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կամ 13-րդ կետերով, ինչպես նաև 37-րդ հոդվածի 1-ին մասով վարույթն իրականացնող մարմինների կողմից 74 քրեական գործերով կայացվել են որոշումներ՝ քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին»,-հայտնում են ՔԿ-ից։

ՔԿ դեպոզիտ հաշվին մուտքագրվել է 2.953.772.000 դրամ, ելքագրվել է 416.007.000 դրամ, որից 274.293.000 դրամը փոխանցվել է պետբյուջեի հաշվեհամարներին։

«Փաստինֆո»-ն հարցմամբ դիմել էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով տվյալներ տրամադրել քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասների իրական չափի ու վերականգնումների մասին, բայց դատախազությունը խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները այդպես էլ գրավոր պատասխան չուղարկեց, մեր բազում հիշեցումներին ի պատասխան բանավոր կերպով հայտնեցին, որ դատախազությունը դեռևս 2019 թվականի 11 ամիսների վերաբերյալ  հաշվառում չի իրականացրել։

Այսինքն՝ 2020 թվականի փետրվարի դրությամբ՝ դատախազությունում չկան ամփոփված տվյալներ 2019 թվականի 11 ամիսների վերաբերյալ, թե որքան գումար է վերականգնվել, իսկ վարչապետը պաշտոնական վիճակագրության բացակայության պայմաններում շարունակ ինչ-որ թվեր է  հրապարակում՝ դիմելով պարզ մանիպուլյացիաների,  նույն թվերը մի քանի ամիսը մեկ հնչեցնելով՝ թյուր տպավորություն ստեղծելով , թե մի քանի ամիսը մեկ 3 մլրդ դրամի վերականգնում է տեղի ունեցել, ինչը պարզապես իրականությանը չի համապատասխանում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:07 20/02/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը խոսեց բալային համակարգի, գիրք նվիրելու մասին, բայց որեւէ բառ չասեց զինվորների սպանությունների մասին. իրավապաշտպան
12:09 20/02/2020  |  ԼՐԱՀՈՍՆախկին բարձրաստիճան պաշտոնյաների հայտնի առանձնատներն ապօրինի շինություններ են. Փաշինյան
11:28 20/02/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ
17:05 19/02/2020  |  ԼՐԱՀՈՍ«Յարխուշտան մեր ազգային ինքնությանը ամենաբնորոշ պարերից է». Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փառատոն
15:12 19/02/2020  |  ԼՐԱՀՈՍ311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից. Պատճառը բալային համակարգը չէ
09:55 19/02/2020  |  ՄամուլԿառավարությունը սաբոտաժի է ենթարկում Փաշինյանի առաջադրանքները. Ներդրողը հիասթափված է. «Փաստ»
09:35 19/02/2020  |  ՄամուլԻշխանությունները փնտրտուքի մեջ․ ինչպես են քարոզարշավ իրականացնելու. «Ժողովուրդ»
02:08 19/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱշխարհի յուրաքանչյուր հայ պիտի ունենա ՀՀ քաղաքացիություն. Նիկոլ Փաշինյան
16:51 18/02/2020  |  ՎերլուծություններՆերազգային համերաշխության մթնոլորտի ձևավորումը՝ օրախնդիր
15:25 18/02/2020  |  ԼՐԱՀՈՍ«Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում». քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]