Թեմաներ
Երեքշաբթի 03 / 31 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/31/2020   22:59 Այսուհետ կֆիքսվեն բոլոր քաղաքացիների հեռախոսազանգերը 03/31/2020   22:55 Եթե անձն ունի հիվանդության հետ կապված խնդիրներ, արդարության մասին խոսք լինել չի կարող. Լևոն Բաղդասարյան 03/31/2020   22:42 Կորոնավիրուսով վարակված ևս 1 քաղաքացի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք 03/31/2020   22:28 Տիգրան Խաչատրյանը գործարարների հետ քննարկել է տնտեսական աջակցության հարցերը 03/31/2020   22:13 Մարզահամերգային համալիրում մահճակալներ են տեղադրվում` կորոնավիրուսով հիվանդների համար (լուսանկար) 03/31/2020   22:13 Կորոնավիրուսն էլ կհաղթահարենք, նիկոլավիրուսն էլ. Արմեն Աշոտյան 03/31/2020   21:58 Արցախի համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 72,7%-ը 03/31/2020   21:39 «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել․ չի մասնակցելու ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցման քննարկումներին 03/31/2020   21:33 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրերը 03/31/2020   21:17 Քարոզչության նպատակն է աշխարհին համոզել, թե այս ընտրությունները ոտնահարում են միջազգային նորմերը. Վահե Էնֆիաջյան 03/31/2020   21:07 Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ 03/31/2020   21:00 Պահանջում ենք նախագիծը հանել շրջանառությունից․ ՀԿ-ների հայտարարություն 03/31/2020   20:44 Մոտակա օրերին նոր սպառազինություն կտեղադրվի մարտական դիրքերում. Ջալալ Հարությունյան 03/31/2020   20:36 Արցախի Հանրապետությունում ավարտվեց նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. սկսվել է հաշվարկը 03/31/2020   20:32 ՀՔԱՎ-ը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ պետին՝ ամուսինների նկատմամբ բռնություն կիրառելու փաստով 03/31/2020   20:23 Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություններով 03/31/2020   20:21 Ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր 357 մարդ ենթարկվել է վարչական պատասխանատվության 03/31/2020   20:06 Մենք այսօր նորից հավաքվեցինք, որովհետեւ մեր պատասխանատվությունը կրում ենք. Հովհաննես Իգիթյան 03/31/2020   19:56 Բակո Սահակյանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում Սերժ Սարգսյանի համար էլ միջնորդություն ներկայացնել 03/31/2020   19:40 Տեսնես Նիկոլ Փաշինյանը չէ՞ր ուզի մի տղամարդ տղա Երևանի քաղաքապետ ունենար. Միհրան Հակոբյան 03/31/2020   19:34 Ժամը 17:00-ի դրությամբ Արցախում ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8 տոկոսը 03/31/2020   19:30 Քննարկվել են տնտեսության առանձին ճյուղերում նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու քայլերը 03/31/2020   19:21 Մեզ անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր. Էլինար Վարդանյան 03/31/2020   19:13 Համոզված եմ հաջորդ իշխանությունը կստեղծի բարենպաստ պայմաններ մեր հայրենիքի զարգացման համար. Բակո Սահակյան 03/31/2020   19:12 «Քաղաքացիներն ահազանգում են…» Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք 03/31/2020   19:08 Տանկիստների գործնական պարապմունքներ 03/31/2020   19:07 ԱԳՆ-ն չի ուզում տարբերակել, որ ինքը շոու բիզնեսը չէ. Կարեն Բեքարյան 03/31/2020   19:05 Պարապմունք գիշերային պայմաններում 03/31/2020   19:02 ՀՀ ոստիկանությունը 10 օրով երկարաձգում է ԱՎՎ ու ենթակա տարածքային ստորաբաժանումների գործունեության դադարեցումը 03/31/2020   19:00 ՀՀ ոստիկանությունը 10 օրով երկարաձգում է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեության դադարեցումը 03/31/2020   18:57 10 օրով երկարաձգվել է ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեության դադարեցումը. ՀՀ ոստիկանություն 03/31/2020   18:52 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ «Facebook»-ում հայտնվել են էջեր, որոնց միջոցով քաղաքացիներից գումար են շորթում 03/31/2020   18:48 Տեսեք՝ սիրելի ժողովրդավարներն ինչ արագ են դառնում սիրելի ավտորիտարներ և բռնատիրական մեթոդներ են կիրառում. Մարուքյան 03/31/2020   18:45 Անձնական տվյալներին հասանելիություն ստանալու վերաբերյալ նախագիծն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի 21։30-ին 03/31/2020   18:44 Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չի իրականացվի 03/31/2020   18:42 ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ նորից ընդունեցին անձնական տվյալներին հասանելիության ստանալու մասին նախագիծը 03/31/2020   18:38 Ամենայն հավանականությամբ նախագծի երկրորդ ընթերցումը կլինի այսօր ուշ երեկոյան․ ընդդիմությունը ներկա չէ նիստին 03/31/2020   18:32 Բացահայտվել է Վանաձորում ամիսներ առաջ կատարված ավազակային հարձակման դեպքը 03/31/2020   18:29 «Իմ քայլը» խմբակցությունը ևս մի քանի րոպե առաջ է իմացել, որ արտահերթ նիստ է լինելու․ Վաղարշակ Հակոբյան 03/31/2020   18:26 Հորդոր տնտեսվարողներին և սպառողներին 03/31/2020   18:20 Եթե սահմանափակումներ չիրականացվեին՝ Հայաստանի 80 տոկոսը վարակված կլիներ. Ավինյան 03/31/2020   18:18 ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի երկու նախագծեր․ իշխանության վատառողջ և խոցելի խմբի պատգամավորներից մի քանիսը եկել են նիստին մասնակցելու 03/31/2020   18:15 Բոլորս այս փուլում պետք է պատրաստ լինենք զրկանքների. Ավինյան 03/31/2020   18:12 Աշխատանքի գնացողներն առաջիկայում փաստաթուղթ պետք է ունենա, որ գնում են աշխատանքի. Տիգրան Ավինյան 03/31/2020   17:52 Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից զինծառայողներին հրազենային վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ 03/31/2020   17:48 Նիստից մեկ րոպե առաջ են մեզ տեղեկացրել, որ արտահերթ է լինելու և սա ևս մեկ անգամ ֆիքսում է, որ իշխանությունները որդեգրել են պառլամենտարիզմի ոչնչացնելու քաղաքականություն․ Տարոն Սիմոնյան 03/31/2020   17:44 ԱԺ-ն այսօր երկրորդ անգամ արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու առավոտյան չընդունված փաթեթը 03/31/2020   17:39 Կորոնավիրուսի վարակակիրների թվում առջեւում են Երեւանն ու Արարատը 03/31/2020   17:26 Ավելացնելու ենք վերահսկողության մեխանիզմները, կիրառելու ենք տարբեր տույժեր և տուգանքներ. Տիգրան Ավինյան 03/31/2020   17:09 Դատավոր Դանիբեկյանը ժամանակավոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել
03/30/2020   13:28 Անաշխատունակ հղի կանանց կտրամադրվի 100 հազարի չափով միանվագ նպաստ 03/30/2020   18:26 Գագիկ Բեգլարյանի գործով դատարանը դուրս է եկել մեղադրանքի և քննիչի միջնորդության շրջանակներից.Փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 03/30/2020   20:23 Այսօր մոտ 30 հոգու հետ խոսել եմ, բայց տնից դուրս չեմ եկել, համաճարակաբանական տեսանկյունից դա ոչ մի բան է. մասնագետը՝ կառավարության նախագծի մասին 03/30/2020   12:45 Կառավարությունն ուզում է հավաքել քաղաքացիների անձնական տվյալները՝ որտեղ է գտնվում, ում հետ է խոսում , երբ ու որքան. Բադասյանը ներկայացրեց նախագիծը 03/31/2020   14:33 Պարետի որոշմամբ մինչեւ ապրիլի 5-ը կարգելվի մարդկանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը Չարենցավան 03/30/2020   19:37 Կոճապղպեղը ՍԱՍ-ում 18000 է, Նոր Զովքում 15600 03/30/2020   22:42 Ովքե՞ր են կանգնած «մուտք մարդկանց անձնական տվյալներ» օպերացիայի հետևում 03/31/2020   02:14 Մահացել է աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին 03/30/2020   00:06 Արագորեն փոխել թղթադրամը. Այն վարակի տարածման հիմնական աղբյուրներից է. Հրանտ Բագրատյան 03/31/2020   22:13 Մարզահամերգային համալիրում մահճակալներ են տեղադրվում` կորոնավիրուսով հիվանդների համար (լուսանկար) 03/30/2020   15:56 Վարակվելու ռիսկը մեծ է, կորոնավիրուսից մահացածներին առաջարկում են չհերձել 03/30/2020   20:29 Երեւանում փեսան սպանել է աներոջը՝ ճաշկերույթի ժամանակ առաջացած վիճաբանության արդյունքում 03/31/2020   18:12 Աշխատանքի գնացողներն առաջիկայում փաստաթուղթ պետք է ունենա, որ գնում են աշխատանքի. Տիգրան Ավինյան 03/30/2020   13:51 Բանակում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է եւս մեկով 03/30/2020   11:58 Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 482 03/31/2020   19:07 ԱԳՆ-ն չի ուզում տարբերակել, որ ինքը շոու բիզնեսը չէ. Կարեն Բեքարյան 03/30/2020   17:24 Ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում և թշնամանք անկախ ընտրությունների արդյունքից. Վանեցյանի կոչը՝ Արցախի նախագահի թեկնածուներին 03/31/2020   15:42 Առնվազն 10 օրով երկարացվում են խստացված սահմանափակումները. Փաշինյան 03/30/2020   20:10 Ոստիկանության հատուկ միջոցառումը Վանաձորում․ հայտնաբերվել են հետախուզվողներ ու զենք-զինամթերք 03/30/2020   12:18 Կորոնավիրուսով հիվանդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, 14-ինը՝ ծանր. Արսեն Թորոսյան

Ռուսլան Բաղդասարյան. Քաղաքապետարանի գործունեության հետևանքները մեղմ ասած տխուր են լինելու 02/19/2020   11:43  |  Մեկնաբանություն

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հիշեցնում է՝ պետությունը վատ կառավարիչ է, մինչդեռ քաղաքապետարանը շարունակում է ծառայությունների մատուցումն իր ձեռքում կենտրոնացնել։

Նա դիտարկել է մի քանի ոլորտներում քաղաքային իշխանության գործողություններն ու հետևություն արել՝ հետևանքները վատ են լինելու։

«Երևանի քաղաքապետարան. Վերադարձ դեպի ԽՍՀՄ.

Վերջին շրջանում տարբեր առիթներով պարբերաբար անդրադարձել եմ Երևանին վերաբերվող ամենատարբեր խնդիրների. աղբահանություն, սանմաքրում, վերելակներ, կամազներ և այլն։ Այս անգամ ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մայրաքաղաքի կառավարմանը ավելի լայն առումով ու հասկանալ դրա տրամաբանությունը։ Կամ հասկանալ՝ ընդհանրապես տրամաբանություն կա՞, թե՞ չկա։

Նախ հիշեցնեմ` Սահմանադրության համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

Սոցիալական արդարության պահանջը վերադարձ չէ սոցիալիզմ, այլ տնտեսության զարգացման ճանապարհ, որտեղ պետության մասնակցությունը տնտեսության մեջ պետք է մեծ չլինի և գնալով փոքրանա։ Ու թեպետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ ներկայիս իշխանությունը իզմերով չի առաջնորդվում, տնտեսական հեղափոխության մասին խոսելիս նույն Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պետության դերը պայմաններ ապահովելն է, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա զբաղվել իր ցանկացած գործով։ Պետությունը ոչ թե գործարան կամ հյուրանոց պետք է կառուցի, այլ այնպիսի միջավայր ապահովի, որ գործարարները ցանկանան Հայաստանում գործարան ու հյուրանոց կառուցել և վստահ լինեն, որ իրենց իրավունքները պաշտպանված են օրենքով։ Միանգամայն հասկանալի մոտեցում է։

Բացի այդ, կա մի թեզ, որ ոչ ոք չի վիճարկում՝ պետությունը վատ, անարդյունավետ կառավարիչ է և տնտեսության հնարավոր բոլոր ոլորտներում պետությունը պետք է կառավարումը հանձնի մասնավորին՝ իհարկե սահմանելով խաղի կանոններն ու վերահսկողություն իրականացնելով։
Աշխարհի գրեթե բոլոր հաջողված երկրները այդ ճանապարհն են անցել՝ մասնավորին հանձնելով, օրինակ՝ երկաթուղու, անգամ կալանավայրերի կառավարումը կամ դատական ակտերի հարկադիր կատարման գործառույթը։ Ներկայիս կառավարությունը այդ թեզը ոչ միայն չի վիճարկում, այլ հաստատում է՝ դատելով իր հայտարարություններից և որոշ գործողություններից։

Օրինակ՝ առողջապահության նախարարությունը վերջերս ցանկանում էր մասնավորեցնել մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը՝ հիմնավորելով, որ այդտեղ անհրաժեշտ են ներդրումներ, արդիականացում, և դա լավագույնս կարող է անել մասնավորը։
Կամ օրինակ ֆինանսների նախարարությունը առաջարկում է պետական գերատեսչությունների ներքին աուդիտը աութսորս անել՝ հանձնել մասնավոր աուդիտորական ընկերություններին, քանի որ որակը այդպես ավելի բարձր կլինի։

Կամ այն, որ բանակում զինվորների սնունդը սկսել են մատակարարել մասնավոր ընկերությունները։ Եթե չեմ սխալվում հենց անցյալ տարի ընդունվեց պետություն - մասնավոր գործակցության մասին օրենք, որով խաղի կանոններ են սահմանվում այդ ասպարեզում։ Պետությունը որոշում է իր առաջնահերթությունները, որոշում է՝ ինչ է ցանկանում անել, հստակեցնում է՝ ինքը իր կողմից ինչ է պատրաստ տրամադրել, ինչ պայմաններ ապահովել, իսկ ծրագրի իրագործումը վստահում է մասնավորին, որը շահույթի համար, բայց խիստ վերահսկողության տակ, անում է իր գործը։

Իսկ ի՞նչ է անում Երևանի քաղաքապետարանը՝ ճիշտ հակառակը։ Ձևավորման պահից հետո մայրաքաղաքի նոր իշխանությունը անմիջապես կոնֆլիկտի մեջ մտավ մասնավոր տնտեսվարողի՝ Սանիթեքի հետ։ Արդյունքում ոչ թե գործունեության կանոնները հստակեցվեցին, որ այդ ընկերությունն ավելի նորմալ իրականացնի քաղաքի մաքրումը, այլ աղբահանության ու սանմաքրման գործառույթը մասնավորից կրկին անցավ պետությանը։ Առավել քան համոզված եմ, որ սրա դառը պտուղները մենք հետո ենք քաղելու։ Այսօր նվեր տված (թե գնված) մեքենաները կարծես լուծել են աղբի խնդիրը, բայց դա պետության վրա ավելի թանկ է նստում (կարող եք համեմատել աղբահանությանն ուղղվող գումարների չափը առաջ ու հիմա) ու բացի այդ ապագան խիստ անորոշ է. մեքենաները «սովորություն» ունեն փչանալ , մաշվել և ի վերջո շարքից դուրս գալ։

Ի՞նչ միջոցներով է կատարվելու դրանց սպասարկումը, վաղը մյուս օր ի՞նչ միջոցներով է թարմացվելու ավտոպարկը և մյուս տեխնիկան։ Մայրաքաղաքի բնակիչների՞, թե՞ նոր նվիրատուների։ Սանմաքրման մասով էլ ամենանկատելին այս օրերին ձնից չմաքրված մայթերն են: Իհարկե քաղաքապետը հայտարարեց որ համապատասխան տեխնիկա չկա, բայց դա ընդամենը պատճառաբանություն է: Դրա իրական պատճառը վերևում նշել եմ՝ պետությունը վատ կառավարիչ է:

Դրա ամենաթարմ օրինակներ կարելի է համարել կանաչապատման ոլորտը և տրանսպորտը։ Մրցույթով իրականացվող կանաչապատումը դարձրեցին համայնքային հիմնարկի գործառույթ: (Վստահեցնում եմ այստեղ էլ են ձախողելու):

Քաղաքային նախկին իշխանությունների պատվերով բրիտանական հեղինակավոր կազմակերպությունը լուրջ վերլուծություն էր արել և կազմել Երևանի տրանսպորտային ցանցի նոր նախագիծը։ Նախատեսվել էր, որ այդ համակարգը կոնցեսիոն կառավարման սկզբունքով կհանձնվի մասնավորին։ Քաղաքը փող չէր ծախսելու ավտոբուսներ ձեռք բերելու սպասարկելու կամ վարորդներին վճարելու վրա։ Դա անելու էր մասնավորը՝ բնականաբար որոշակի շահույթի դիմաց։ Սակայն այդ շահույթը նաև պատասխանատվություն էր, և ընկերությունը իր բիզնեսը պետք է պլանավորեր այնպես, որ կարողանար շահույթի հետ մեկտեղ որակյալ ու շարունակական ծառայություն ապահովել։

Իսկ ի՞նչ է նախատեսվում անել հիմա։ Որոշվել է մոտ 700 հատ ավտոբուս ձեռք բերել՝ 250 միլիոն դոլարով։ Ընդ որում, այդ գումարն էլ վարկային միջոց է լինելու։ Քաղաքային իշխանությունը ինքն էլ կառավարելու է այդ ավտոպարկը ու հասարակական տրանսպորտի համակարգը։
Համեմատեք՝ մի դեպքում պետությունը առանց փող ծախսելու ունենում էր նոր տրանսպորտային ցանց՝ նոր ավտոպարկով, որը կառավարվելու էր պրոֆեսիոնալ ընկերության կողմից։ Մյուս դեպքում՝ պետությունը 250 մլն դոլարով ավտոբուսներ է գնում, ընթացքում գումարներ ծախսում դրանց սպասարկման ու աշխատակազմի վրա ու ինքը կառավարում՝ խիստ կասկածելի պրոֆեսիոնալիզմով ու արդյունավետությամբ։

Միգուցե կասեք, որ այդպես ավելի ճիշտ է և ավելի էժան (քանի որ պետությունը իր կառավարելու համար շահույթ չի պահանջում), բայց դա չափազանց պարզունակ մոտեցում է, քանի որ ոչ պրոֆեսիոնալ կառավարման արդյունքում պատճառված վնասը կարող է չափազանց մեծ լինել։
Հատուկ շեշտեմ՝ պետական թե մասնավոր վեճը կարող է հավերժական լինել։

Խնդիրն ուրիշ բանում է՝ Երևանի քաղաքապետարանը կարծես երկրի ընդհանուր տրամաբանությունից դուրս է գործում։ Մինչ կառավարությունում խոսում են խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը մասնավորի հետ անելու մասին, Երևանի քաղաքապետարանը վերադառնում է ԽՍՀՄ՝ ամեն ինչ պետական։ Եթե այսպես շարունակվի, չեմ զարմանա, որ մի օր հայտարարեն, թե մայրաքաղաքում ամեն ինչը պետք է քաղաքային իշխանությունները կառավարեն՝ զուգարաններից մինչև ժամանցի կենտրոններ։

Ցավալին այն է, որ քաղաքապետարանը այս քայլերը անում է ոչ թե գաղափարական հենքի վրա (ասենք՝ քաղաքապետը պետության դերի մեծացման կողմնակից է) այլ՝ տնավարի, սպոնտան ձևով։ Այդպես այս պահին հեշտ է թվում, իսկ թե հետո ինչ կլինի՝ կերևա։ Աղբահանությունը տապալվու՞մ է՝ եկեք մի քանի տասնյակ բեռնատար գնենք (կամ նվեր ստանանք), այս պահին խնդիրը լուծենք, իսկ թե հետո ինչ կլինի` կմտածենք ,երբ դրանք շարքից դուրս գան:

Հասարակական տրանսպորտի խնդի՞ր ունենք, եկեք 250 մլն դոլարով մի քանի հարյուր ավտոբուս գնենք, երևանցիները կտեսնեն, կուրախանան, նոր ավտոբուսներով կերթևեկեն։ Իսկ թե ո՞վ է վճարելու այդ 250 միլիոնը՝ տոկոսներով հանդերձ, ով է վճարելու վարորդների փողը, ով է վճարելու օպեատորներին, ով և ինչպես է վերահսկելու ու մի քանի տարի հետո ո՞նց ենք սրա տակից դուրս գալու, դա իրենց չի հետաքրքրում. երևի մտածում են, որ դա հաջորդ քաղաքային իշխանությունները պիտի անեն։

Այս հարցերը, քաղաքապետարանի գործունեության տրամաբանությունը (կամ դրա բացակայությունը) շատ ավելի կարևոր խնդիր է, քան առանձին վերցված կամազները կամ վերելակները։ Սակայն ցավոք սրտի, այս խնդիրների մասին քննարկում չկա ոչ մի հարթակում։ Ո՛չ քաղաքական գործիչներն են այս մասին խոսում, ո՛չ լրագրողները ո՛չ փորձագետները։ Ոչ ոք։ Բոլորս կենտրոնացել ենք մակերեսային դետալների վրա՝ խորքային խնդիրները անուշադրության մատնելով։ Իսկ դրա հետևանքները մեղմ ասած տխուր են լինելու»,-գրել է նա։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:36 09/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀայկ Մարությանը և իր արբանյակներն անատամ իշխանություն են. Ռուսլան Բաղդասարյան
18:26 28/11/2019  |  ՄեկնաբանությունՌուսլան Բաղդասարյան. Այդ ընկերությունը շինթույլտվություն ստանալու է, քանի որ արդեն իսկ Կամազներով «վճարել է»
17:31 16/11/2019  |  ԼՐԱՀՈՍՌուսլան Բաղդասարյանի ազատ տեղաշարժելու իրավունքը խախտելու վերաբերյալ հաղորդմանը իրավապահները դեռ ընթացք չեն տվել
16:35 11/11/2019  |  Քրեական խրոնիկոնՔաղաքային իշխանությունը կենտրոնացրել է իր ամբողջ ռեսուրսը Ռուսլան Բաղդասարյանի հետ հաշվեհարդար տեսնելու համար․ փաստաբան
13:11 11/11/2019  |  Քրեական խրոնիկոնՌուսլան Բաղդասարյանի նկատմամբ գրավ կիրառվեց
12:29 11/11/2019  |  Քրեական խրոնիկոնՌուսլան Բաղդասարյանի կալանավորման հարցը կքննարկի դատարանը
20:46 06/11/2019  |  Քրեական խրոնիկոնԴավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
14:29 05/09/2019  |  Մեկնաբանություն«Մեծ գլխով, լղար մարմնով երևույթը». Ռուսլան Բաղդասարյանը՝ Երևանի այսօրվա կառավարման մասին
16:49 12/08/2019  |  ՄեկնաբանությունՔաղաքապետարանը սրճարանների տերերին պարտադրում է 2-4 հատ աղբաման գնել. Ռուսլան Բաղդասարյան
12:31 09/08/2019  |  ՄեկնաբանությունԱյս քաղաքապետի «եփած բորշը » երևանցիները չեն կարող մարսել․ Ռուսլան Բաղդասարյան

Տեսանյութեր

03/31/2020   11:44 ՈւՂԻՂ. Ազգային ժողովի արտահերթ նիստը

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]