Թեմաներ
Կիրակի 07 / 12 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/12/2020   00:43 Նիկո´լ, դու և քո քայլածները, հասկանո՞ւմ եք, որ այսրոպեական ինքնանպատակ հարց եք լուծում. Գեւորգ Գեւորգյան 07/11/2020   23:27 2020 թ. ազգային անվտանգության ռազմավարությունում տեքստից հանվել է «ազգային եկեղեցի» ձևակերպումը. սա հակասահմանադրական լռություն է 07/11/2020   19:05 Մշակույթի նախարարությունը հետ է վերադարձնում ոլորտի նախկին անբարեխիղճ աշխատակիցներին 07/11/2020   18:51 Որքան եկամուտ ունեն ԿԳՄՍ, ՏԿԵ և ԱԻ նախարարները 07/11/2020   18:42 Օգոստոսի մեկից կգործի նոր դիահերձարան, որտեղ կդիահերձվեն կորոնավիրուսից մահացած անձանց դիերը 07/11/2020   15:58 Ինչո՞ւ քրիստոնեական աշխարհը կռիվ չտվեց Սուրբ Սոֆիայի տաճարի համար․Նաիրա Զոհրաբյան 07/11/2020   15:49 Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 07/11/2020   15:44 Ձեզ նախարար են նշանակել, ոչ թե ուսուցչապետ կամ ազգի դաստիարակ․ Մեծ Բրիտանիայում հայոց թեմի առաջնորդը՝ Ա․ Հարությունյանին 07/11/2020   15:26 Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն 07/11/2020   15:09 «Հայրենիք» կուսակցությունն անցկացրել է Արցախյան հակամարտության կարգավորման ներկա միտումների վերաբերյալ փակ քննարկում 07/11/2020   14:55 Երեք օր է հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում 07/11/2020   14:50 Քննարկվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ–բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքը 07/11/2020   14:39 Արդիական է մնում «Հաց և տեսարաններ» ներկայացումը 07/11/2020   14:34 Քաղաքացիները միայն լողալիս, ծխելիս, սնվելիս կարող են հանել դիմակը․ Ոստիկանները Սևանի ափում են 07/11/2020   14:28 ՀՀ-ն ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման կամավոր գնահատման երկրորդ զեկույցը 07/11/2020   14:28 Գիտության մասին չենք կարողանա խոսել, եթե չունենանք սերունդ, որը կփոխարինի նախորդներին. փորձագետ 07/11/2020   14:18 Կորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանության գործողությունների վերաբերյալ. ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» 07/11/2020   14:04 Ընտանեկան բռնության ահազանգերը 30 տոկոսով ավելացել են 07/11/2020   13:49 «Պարարտանյութը տվեք գյուղացիներին։ Մի ՛ պահեք, մի ՛ դրեք տակներդ և տվեք գյուղացուն»․ Էդմոն Մարուքյան 07/11/2020   13:37 «Ավետարանչական եկեղեցու վրա Մաթևոս Իզմիրլյան կաթողիկոսի նզովքը կա, և մինչ օրս այդ նզովքը հանված չէ, ինչպե՞ս կարելի է այդ եկեղեցի կոչվածն ազգային արժեք համարել». Տեր Սմբատ քահանա Սարգսյան 07/11/2020   13:29 Սորոսի գրասենյակի կողմից նպատակաուղղված ազգամիջյան թշնամանք հրահրելու փաստերով դիմելու ենք ԱԱԾ. Նարեկ Մալյան 07/11/2020   13:14 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ 07/11/2020   13:08 Բազմազավակ ընտանիքը՝ մանկահասակ երեխաների հետ փողոցում հայտնվելու վտանգի առաջ է. Նյութական օգնություն չեն ուզում, այլ տուն կառուցելու թույլտվություն 07/11/2020   13:04 Արամ Ա. Կաթողիկոս. Թուրքիան իր որոշումով գիտակցորեն հարվածում է քրիստոնյա-իսլամ համակեցությանը 07/11/2020   13:02 ՀՔԾ-ն գնացել է գործարքի և չի կարող իր գործարքին հակառակ բացահայտումներ անել . Վահագն Հարությունյան 07/11/2020   12:49 Սպասվում են կարճատեւ տեղումներ 07/11/2020   12:37 Հնամաշ իրերի առևտրականներին մեկ ամիս ժամանակ է տրվել՝ ազատ տարածքը 07/11/2020   12:26 Միքայել Մինասյան. Իրականություն_vs_երազանքներ 07/11/2020   12:22 Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գանձասարի վանական համալիր 07/11/2020   12:15 Արցախի նախագահ. Թուրքական իշխանությունները վերահաստատեցին իրենց այլատյաց կեցվածքը 07/11/2020   12:07 Ադրբեջանական լրատվամիջոցը ապատեղեկատվություն է տարածում. ՊՆ-ն պարզաբանում է 07/11/2020   11:27 Քաղաքացի է ընկել ջրանցքը 07/11/2020   11:15 Հանրային հեռուստաընկերության եթերում ծաղրում ու պիտակավորում են անձանց. «Մեդիա պաշտպան» 07/11/2020   11:14 Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ. Ամենաերիտասարդը 59-ամյա կին է 07/11/2020   11:07 ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզ 07/11/2020   11:07 Դու իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից մեկն ես եղել. Տաթևիկ Ռևազյանը՝ Կարեն Վարդանյանի մասին 07/11/2020   10:58 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 489-ով 07/11/2020   10:47 Նախագահ Արմեն Սարգսյանն իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը 07/11/2020   10:20 Մոմավառություն՝ Կարեն Վարդանյանի հիշատակին 07/11/2020   10:07 Էրիկ Գրիգորյանին փոխարինող չեն գտնում. ինչ ճակատագիր է սպասվում նախարարությանը. «Ժողովուրդ» 07/11/2020   09:34 Ռոբերտ Քոչարյանը շարժում է ձևավորում. «Հրապարակ» 07/11/2020   09:28 Արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա. «Ժողովուրդ» 07/11/2020   09:25 ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչեւ վերջ. սպառելու է բոլոր ընթացակարգերը եւ դիմի ՍԴ. «Հրապարակ» 07/11/2020   09:22 Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի ՍԴ դատավորի թեկնածուի անունը. «Ժողովուրդ» 07/11/2020   09:17 ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին. «Հրապարակ» 07/11/2020   09:12 Ծախսել են, բայց չգիտեն՝ որքան. ինչու է առողջապահության նախարարությունը թաքցնում տվյալները. «Ժողովուրդ» 07/11/2020   09:08 Հնարավոր է ատոմակայանը այլեւս չաշխատի՞. «Հրապարակ» 07/11/2020   00:23 Արքայազն Հարրին հայտարարվել է տիտղոսի հավակնորդ, որը կրում էր մանկապիղծի հետ ընկերություն անող թագաժառանգը 07/10/2020   23:32 Պատգամավորը չի կարող ենթարկվել քրեական հետապնդման միայն այն քվեարկության համար, որը կատարվել է Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ. Գոհար Մելոյան 07/10/2020   23:19 Որպես անհետ կորած որոնվում է 30-ամյա Նարեկ Սարդարյանը
07/10/2020   15:09 Մարտական դիրքում՝ զինծառայողի սպանության դեպքի վայրում, հայտնաբերվել է 90 պարկուճ. եղել է փոխհրաձգություն՝ չորս զենքից, այդ թվում՝ գնդացիրից. փաստաբան 07/11/2020   13:37 «Ավետարանչական եկեղեցու վրա Մաթևոս Իզմիրլյան կաթողիկոսի նզովքը կա, և մինչ օրս այդ նզովքը հանված չէ, ինչպե՞ս կարելի է այդ եկեղեցի կոչվածն ազգային արժեք համարել». Տեր Սմբատ քահանա Սարգսյան 07/10/2020   22:52 Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է. Սոնա Աղեկյան 07/10/2020   15:57 Դիմակի հետևում թաքնվելով՝ ոչ մի կոնվենցիա չի վավերացվելու. ԱԺ նախկին պատգամավոր 07/11/2020   13:02 ՀՔԾ-ն գնացել է գործարքի և չի կարող իր գործարքին հակառակ բացահայտումներ անել . Վահագն Հարությունյան 07/10/2020   10:39 Մահացել է Կարեն Վարդանյանը 07/10/2020   23:19 Որպես անհետ կորած որոնվում է 30-ամյա Նարեկ Սարդարյանը 07/10/2020   18:03 Դիմակ շոուն հասել է անհեթեթ, անտրամաբանական վիճակի, 20.000 ներկայացուցիչ քաղաքականության զոհ է դառնում. Աշոտ Բարսեղյան 07/10/2020   17:00 Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության վճռաբեկ բողոքով զեկուցող է Սերժիկ Ավետիսյանը 07/10/2020   11:17 Իտալիան փակում է իր սահմանը 13 երկրների, այդ թվում Հայաստանի համար. Ռոյթերս 07/11/2020   10:58 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 489-ով 07/10/2020   17:37 Սպանության մեջ մեղադրվողը գրավի դիմաց ազատ է արձակվել.Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել 07/10/2020   10:22 Մեղադրող դատախազը կալանավորին ասել է՝ «Բ-ի տղա». «Հրապարակ» 07/10/2020   10:26 Քրգործով անցնող քաղաքապետը փորձել է իրեն դրսեւորել քրեական աշխարհում. «Իրավունք» 07/11/2020   09:22 Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի ՍԴ դատավորի թեկնածուի անունը. «Ժողովուրդ» 07/10/2020   09:12 Ո՞վ է վարչապետը՝ Փաշինյա՞նը, թե՞ Թորոսյանը. «Հրապարակ» 07/10/2020   09:28 Դիմումների տեղատարափ ԱԱԾ-ում. ովքեր են հաղորդում ներկայացնում ընդդեմ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի. «Ժողովուրդ» 07/11/2020   14:28 Գիտության մասին չենք կարողանա խոսել, եթե չունենանք սերունդ, որը կփոխարինի նախորդներին. փորձագետ 07/10/2020   20:02 Ինքնամեկուսացածների համար գործող նոր՝ StayHome հավելված. Ավինյանը տեսանյութ է հրապարակել 07/11/2020   00:23 Արքայազն Հարրին հայտարարվել է տիտղոսի հավակնորդ, որը կրում էր մանկապիղծի հետ ընկերություն անող թագաժառանգը

10 ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող հայրն արդարացվել է. Դատախազը պահանջում է բեկանել դատավճիռն ու նրան դատապարտել 02/18/2020   18:03  |  Արդարացման դատավճիռներ

Դատախազությունը պահանջում է բեկանել մանկահասակ՝ 10 ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող հորն արդարացնելու ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը եւ նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ մանկահասակ երեխայի սահմռկեցուցիչ մահվան դեպքը գրանցվել է 2018թվականի սեպտեմբերին՝ Արմավիրում։ Ահազանգն ստացվել է բժշկական կենտրոնից առ այն, որ իրենց մոտ է տեղափոխվել մանկահասակ երեխայի դի, որի մարմնի վրա արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։

Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ փոքրիկը բռնության է ենթարկվել տանը՝ հոր կողմից։

Այսպես՝ ընտանիքի հայրը՝ Ռ.Մանուկյանը, կնոջ և երեխայի հետ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում բնակություն է հաստատել 2018թ. սեպտեմբերի 13-ին. Նա զբաղվել է անասնապահությամբ եւ բնակվել սեփականատիրոջը պատկանող անասնագոմերին կից առանձնացված սենյակում։

Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 09-ի սահմաններում, մանկահասակ տղայի՝ 9 ամսական փոքրիկի լացի ձայնը կտրելու նպատակով, ապօրինաբար նրան կյանքից զրկելու դիտավորությամբ հայրը ձեռքի ափով և բռունցքներով հարվածներ է հասցրել նրա դեմքի շրջանին, ապա, դեմքն ի վար շրջելով անկողնու վրա, շարունակել է բռունցքներով հարվածներ հասցնել մեջքին, գլխին և մարմնի տարբեր մասերին։

Հարվածների հետեւանքով փոքրիկն ստացել է ձախից ծոծրոսկրի կոտրվածք, ուղեղանյութի արյունազեղում, ձախից` 5,6,7,8,9,10-րդ կողոսկրերի կոտրվածքներ: Տեսնելով որդու նկատմամբ կիրառվող բռնությունը՝ մայրը փորձել է միջամտել եւ մոտեցել ամուսնուն, սակայն վերջինս քաշել է կնոջ ձեռքից ու ծեծել՝ բռունցքով հարվածելով գլխին։

Ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով փոքրիկը տեղում մահացել է: Նախնական քննության տվյալներով՝ սպանությունը քողարկելու համար ամուսինը պարտադրել է կնոջը՝ հուղարկավորել նրան՝ հետքերը թաքցնելու համար։
Այդ նպատակով Ռ.Մանուկյանն անգամ փոս է փորել, սակայն կինը, նրա ձեռքից խլելով փոքրիկի մարմինը, վազել է դեպի Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ էլ հաստատվել է երեխայի մահը։

Քրեական գործի տվյալներով՝ ընտանիքում դա բռնության միակ դեպքը չի եղել, դեպքից օրեր առաջ ընտանիքի հայրը կրկին բռնություն էր գործադրել կնոջ եւ մանկահասակ երեխայի նկատմամբ, ինչից հետո կինը տանից հեռացել էր, բայց հետո, ընդառաջելով ամուսնու զանգին, նորից վերադարձել։

Նախաքննական մարմինը՝ հորը՝ Ռ.Մանուկյանին մեղադրանք էր առաջադրել երեխայի դիտավորյալ սպանության եւ կնոջ նկատմամբ բռնությունների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 3 դրվագ՝ 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը ու գործն ուղարկել դատարան։

Մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ ամուսնացել է Օ.Գրիգորյանի հետ, սակայն ՔԿԱԳ-ում գրանցված չեն։ Վերջինս նշել է, որ կնոջ հետ ծանոթացել է, երբ նա հղի է եղել առաջին ամուսնուց, սակայն ընդունել է երեխայի հայրությունը, աշխատել և պահել նրան, պնդել, որ նրա նկատմամբ երբեւէ բռնություն չի գործադրել։ Ըստ նրա դատաքննական ցուցմունքի՝ ինքն ու կինն ապրել են հաշտ ու համերաշխ, երբևիցե իրենց միջև վիճաբանություն չի եղել, նրան կամ նորածնին որևէ ցավ չի պատճառել, նույնիսկ բազմիցս գրկել ու խնամել է, անհրաժեշտության դեպքում նաև կերակրել: Դատարանում մեղադրյալը հայտնել է, թե «նախաքննության ընթացքում ինքը ճիշտ ցուցմունքներ չի տվել և շատ հարցերում մեղադրել է Օվսաննա Գրիգորյանին, քանի որ նա էլ իր հերթին սխալ ցուցմունքներ է տվել ու երեխայի սպանության մեջ մեղադրել իրեն:

Ըստ նրա՝ , ոստիկանությանը ճշմարտությունը չեն հայտնել` չցանկանալով մեղադրել որևէ մեկին, կատարվածի մասին անմիջապես ոստիկանությանը չեն հայտնել ենթադրելով, որ հետևանքների համար կմեղադրեն Օվսաննային, իսկ նա հղի է եղել: Երբ Օվսաննա Գրիգորյանը նախաքննության ընթացքում ամբողջ մեղքը բարդել է իր վրա, ինքն էլ պաշտպանվելու նպատակով արարքը բարդել է նրա վրա և տվել ոչ ճշմարտացի ցուցմունքներ: Իրականում ինչպես ինքը, այնպես էլ Օվասաննա Գրիգորյանը երեխայի մահվան հարցում որևէ մեղք չունեն, նրան երբևիցե չեն հարվածել` անգամ անզգուշությամբ, վայր չեն գցել և վնասվածքներ չեն պատճառել: Ինչ վերաբերվում է Օվսաննային հարվածելու և ֆիզիկական ցավ պատճառելու հանգամանքներին՝ ապա պնդել է, որ նրան եւս երբեք չի հարվածել ու ցավ չի պատճառել, քանի որ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս շարունակում է սիրել կնոջը և արդեն ունեն նորածին երեխա, իսկ հղի կնոջ նկատմամբ ինքը երբեք բռնություն չէր կարող գործադրել»:

Մեղադրյալը դատարանում պատմել է, թե 28.09.2018թվ. առավոտյան ինքն ու կինը գնացել են անասնագոմ, իսկ երեխան քնած է եղել: Աշխատանքի ժամանակ նկատել է, որ կինն իրեն լավ չի զգում, քանի որ հղի է եղել: Իր պահանջով նա գնացել է տուն, գործերն ավարտելուց հետո ինքը ևս գնացել է տուն և տեսել, որ երեխան լաց է լինում: Դիմելով կնոջն ասել է, որ տեր կանգնի: Այդ օրերին երեխան անհանգիստ է եղել ու անընդհատ լացել: Կինը գնացել է երեխայի մոտ, իսկ ինքը գնացել է անասնագոմ անասուններին հաշվելու և վերադարձել: Սովորաբար ինքը երեխային գրկել ու սիրել է նույնիսկ երբ վերջինս քնած է եղել, իսկ այս անգամ, երբ մոտեցել է երեխային, տեսել է, որ նա դեմքի վրա շուռ եկած է և չի շնչում: Որքան հնարավոր է ձեռքերով շունչ տալով ինքը փորձել է օգնել, բայց երեխան չի շնչել: Գոռալով կանչել է կնոջն ու ասել, որ երեխան լավ չի, չկա երեխան: Կինը մոտեցել ու տեսել է երեխային և ուշագնաց լինելով` ընկել է: Կնոջը գրկել և դրել է տեղաշորին, մտածել են ինչ անել, քանի որ նախկինում երեխայի հետ կապված խնդիրներ են ունեցել:

Համաձայնության գալով կինը ստել է, իբր կաթ տաքացնելուց երեխան ընկել է, իսկ իրականում Գյումրի քաղաքում ապրելու ժամանակ երեխան իր քույր Ռիմայի ձեռքից ընկնելուց հետո գլխի շրջանում խնդիր է ունեցել: Ռիմայի արարքները քողարկելու նպատակով, իրենք ոստիկանությանը ճշմարտությունը չեն հայտնել: Ինքն ու Օվսաննա Գրիգորյանը ենթադրել են, որ երեխայի մահվան մասին ոստիկանությանը հայտնելու դեպքում, վերջիններս կնոջն են կասկածելու, իրենց չեն հավատալու և իրենք ոչինչ չեն կարողանա պատճառաբանել: Արմենից գումար է խնդրել` կնոջը հիվանդանոց տանելու համար, վերջինս էլ իր ավտոմեքենայով իրենց տարել է Արմավիր քաղաքի հիվանդանոց, որտեղ ստուգել և ասել են, որ ամեն ինչ նորմալ է, միայն հուզված է: Հաջորդ օրն առավոտյան իրեն ձերբակալել են:

Դատարանում ցուցմունքները փոխել է նաեւ փոքրիկի մայրը. Եթե վերջինս նախաքննության ընթացքում ամուսնուն էր մեղադրել երեխայի մահվան մեջ՝ ասելով, որ նա ծեծել է թե իրեն ու թե մանկահասակ երեխային, ապա դատարանում տվել է ամուսնու ցուցմունքներին համահունչ ցուցմունք ու հայտարարել, թե Ռուստամ Մանուկյանն ինչպես «իրան, այնպես էլ իրենց որդուն հարվածներ չի հասցրել, իրեն ֆիզիկական ցավ չի պատճառել, որդուն չի սպանել»։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ 9 ամիս տեւած դատաքննության արդյունքում դատարանը գտել է, որ մանկահասակ երեխայի սպանության համար նրա հոր մեղադրանքի հիմքում դրված ապացույցները բավարար չեն, չեն կարող իրենց թույլատրելիության, վերաբերելիության և բավարարության առումով հիմք հանդիսանալ մեղադրող դատավճիռ կայացնելու համար եւ արդարացման դատավճիռ կայացրել։

Դատախազը համամիտ չէ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գնահատականի հետ ու վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով նրան մեղավոր ճանաչելո ւ դատապարտել 12 տարվա ազատազրկման։ Բողոքը վերաքննիչում ստացվել է հունվարի 29-ին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:59 20/12/2019  |  Քրեական խրոնիկոնՎճռաբեկ դատարանն այսօր հետմահու արդարացրել է Սմբատ Այվազյանին
14:40 17/08/2019  |  Քրեական խրոնիկոնԳոտիով ծեծել է կնոջը, շշով՝ հարվածներ հասցրել գլխին. 28-ամյա վանաձորցուն մեղադրանք է առաջադրվել
12:16 07/08/2019  |  Քրեական խրոնիկոնԸնտանեկան բռնության դեպքերի առթիվ ՔԿ վարույթում 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 331 քրեական գործ
16:51 22/07/2019  |  Քրեական խրոնիկոն48-ամյա տղամարդը, խանդից դրդված, մետաղական սարքով հարվածներ է հասցրել իր նախկին կնոջը
23:11 12/07/2019  |  Քրեական խրոնիկոնՊարզվել են Ռուսաստանում ոստիկանների գնդակահարման մանրամասները
21:44 10/07/2019  |  Քրեական խրոնիկոնՏավուշում ամուսինը կնոջը կասկածել է փեսային հետ սիրային կապ ունենալու մեջ ու կտրել նրա պարանոցը
20:49 09/07/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ինձ ծեծել են, ես մարդ եմ դարձել»-ը Ձեր երեխայի պարագայում կարող է չաշխատել. Զառա Հարությունյան
18:09 05/07/2019  |  Քրեական խրոնիկոնԱմուսինը վիճաբանել է կնոջ հետ, ապա հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին
14:57 03/07/2019  |  ԼՐԱՀՈՍԿանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունների արմատները խորն են, նույնիսկ ավանդութային և մշակութային. Արսեն Թորոսյան
19:07 28/06/2019  |  Քրեական խրոնիկոնԱրմավիրի բնակիչը ծեծել է կնոջը, ապա դանակով այլանդակել նրա դեմքը

Տեսանյութեր

07/11/2020   11:00 Ռոբերտ Քոչարյանը շարժում է ձևավորում

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]