ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանակցային գործընթացում Արցախի ներգրավման հետ կապված պատկերացումներն իրական չեն. Իսկանդարյան 02/18/2020 19:28 | ԼՐԱՀՈՍ
Փաշինյան-Ալիև հանդիպումը ցույց տվեց, թե որտեղ ենք մենք գտնվում Ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում։ Այն խոսակցությունները, թե հակամարտությունը կարող է լուծվել, թե կողմերը միգուցե կարող են գնալ ինչ-որ փոխզիջումների, ակնհայտ է, որ այդպես չէ։ Պարզ է, թե որքան տարբեր են քննարկումները երկու երկրներում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով քննարկմանը։
Ըստ նրա, Մյունխենում Փաշինյան-Ալիև «թոք-շոուի» կազմակերպիչների համար կարևոր էր հանդիպման փաստը, իսկ թե ինչ էին խոսում երկրների ղեկավարները, նրանց համար կարևոր չէր։
Քաղաքագետը նշեց, որ հանդիպման այս փաստը տեղավորվում է լրագրողների փոխանակման, հումանիտար շփումների տրամաբանության մեջ, ևս մեկ անգամ կրկնելով, որ սա անհրաժեշտ էր կազմակերպիչներին, իսկ թե ինչ էին ասում նրանք, պատմությանը հղումներով, սրահում նստածներին հասկանալի չէր։
Նրա խոսքով, հանդիպման ընթացքում Ալիևն ասաց այն, ինչ ադրբեջանցիներն ասում են տասնամյակներ, թե պատրաստ են կոմպրոմիսի, իսկ կոմպրոմիսն էլ Ղարաբաղի վերադարձն է Ադրբեջանի կազմ։
Նա ընդգծեց՝ իրատեսական չեն ո՛չ Ադրբեջանի մոտեցումը, թե Ղարաբաղը պետք է վերադառնա իր տարածք՝ ինքնավար կարգավիճակով, ո՛չ էլ Հայաստանի մոտեցումը, որ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա ու այն կճանաչեն ադրբեջանցիները։
«Այս մասին Ալիևը ուղիղ հայտարարեց։ Միաժամանակ մենք գիտենք, որ շարունակվում է Մինսկի գործընթացը՝ Մադրիդյան փաստաթղթի շուրջ, որը հենց այն գաղափարն է, որ կարգավորումը պետք է ներառի ինչ-որ հողերի բաժանում, որ մի մասը մնա Արցախին, մի մասը պետք է վերադարձվի Ադրբեջանին, որի դիմաց տեղի ունենա Արցախի անկախության ճանաչումը կամ միացումը Հայաստանին։ Սա այն է, որի շուրջ տարվում են բանակցությունները։ Սա հասկանալի է, ուրիշ բան է, որ այդ բանակցությունները ոչ մի բանի չեն բերում»,-ասաց Իսկանդարյանը, ապա ավելացրեց, որ հարցի կարգավորման վերաբերյալ էական բանակցությունները տեղի էին ունեցել 2011թ․-ին Կազանում, իսկ դրանից հետո տեղի է ունենում ոչ թե կոնֆլիկտի կարգավորման, այլ կոնֆլիկտի կառավարման բանակցություններ։
Իսկանդարյանի գնահատմամբ, բանակցային գործընթացում Արցախի ներգրավման հետ կապված պատկերացումներն իրական չեն, պատճառներից մեկն այն է, որ Ադրբեջանը չի ցանկանում հակամարտության կարգավորում։
«Եթե Ադրբեջանը ցանկանար ինչ-որ կոմպրոմիսի կարգավորում, ապա հենց իրեն պետք կլիներ, որ Ղարաբաղը լիներ բանակցային սեղանի շուրջ, քանի որ առանց արցախցիների լուծել հարցը, որը վերաբերում է իրենց, ուղղակի հնարավոր չէ»,-ասաց Իսկանդարյանը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/19/2024 12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում
- 04/19/2024 12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com
- 04/19/2024 11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
- 04/19/2024 10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ