ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մյունխենյան դերբի» 02/17/2020 10:44
Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև թոք-շոուն և դրա մեդիա-քննարկումները ստիպում են անել մի քանի հստակեցում։
Նախ՝ արձանագրենք իրողությունը
Հայաստանյան հասարակությունը, այդ թվում՝ Փաշինյանի ընտրազանգվածը, ցանկանում է հասկանալ, թե ինչ է կատարվել, սակայն որևէ օբյեկտիվ վերլուծություն չի ստանում։ Ընդհանուր անվտանգությանը վերաբերող հարց է, որն անհանգստացնում է բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից։
Հասարակական քաղաքական գործիչները սուր հարձակման անցան, մի մասը՝ հիմնավոր, մի մասը, անկախ արդյունքից, միևնույն է դա անելու էին։
Ադրբեջանի մեդիա տարածքը և հանրային կարծիքի հարթակները հեղեղված են Ալիևի «փառահեղ հաղթանակի» գովքով։ Դրան միացել է ողջ հանրային դաշտը, պետական մեքենան, մտավորականությունը, երիտասարդությունը։ Ադրբեջանը այս օրերին ապրում է դրանով։
Հայկական մեդիադաշտում հայտվեցին հատվածներ` Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և Լ. Տեր-Պետրոսյանի ելույթներից և, կախված լրատվամիջոցի նախընտրությունից, դրանցից յուրաքանչյուրը համարվեց մաստեր-կլաս։ Հայկական միտքը դարձյալ ապրում է անցյալում, և հատուկենտ էին դեպի ապագա (գոնե կարճաժամկետ) ուղղված վերլուծությունները։ Մեզ թվում է, թե առաջիկա բանակցությունները, սրացումները, լուծման տարբերակները լինելու են անցյալում։ Սա կենսունակ վիճակ չէ։ Սրա մասին արժե շատ լուրջ մտածել։
Իրականում որտեղ է խնդիրը
Իրականում ճակատագրական որևէ ձախողում չի եղել, և պետք չէ դա սարքել առանցք։ Խնդիրը շատ ավելի խորն է ու այլ տեղում։ Իրականում Ալիևը նույնպես ոչնչով չփայլեց և թողնում էր գավառական մտածողությամբ և, ամենակարևորը, իր անելիքը չիմացող նախագահի տպավորություն։ Նա նոր չէ այս թեմայի մեջ, բայց չկարողացավ ամուր տրամաբանական առանցք սարքել և հաղթել փորձի վրա։ Իրականում հենց դրա ռիսկն էր շատ բարձր։
Մյունխենից հետո Փաշինյանի թիմն անցել էր ընդհատակ. փառավոր խորհրդարանական 88-ից բան չէր մնացել, «սահմանադրապաշտ 37-ից» մեկը մի կապակցված միտք չասեց։ Նրանք չկարողացան պաշտպանել իրենց իսկ լիդերին։ Սա միայն Փաշինյանի ողբերգությունը չէ, սա նշանակում է, որ երկրում չկա քաղաքական մեծամասնություն, քաղաքական համակարգ, քաղաքական միտք և, հետևաբար, չկա ավելի խոշոր ձախողումներից այս և այլ հարցերում խուսափելու երաշխիքներ։ Սրա մասի՛ն է պետք շատ լուրջ անհանգստանալ։ Հենց կենցաղային պետության այս վիճակն է մեր ամենամեծ ռիսկը։ Սա նշանակում է, որ այսօրվա քաղաքական միտքը, ռեսուրսը չի կարող երկիրը առաջ տանել։
Հիմա՝ նախկին նախագահների մասին։ Հայր և որդի Ալիևները տասը և ավելի տարիներ Քոչարյանի օրոք իրենց պահել են զուսպ, կաշկանդված և միշտ՝ պարտվածի հոգեբանությամբ։ Ե՞վ...։ Հիմա Քոչարյանն անազատության մեջ է։
Ս. Սարգսյանը մյունխենյան այս ձևաչափը միշտ մերժել է։ Եվ հավանաբար եղել է ճիշտ։ Դա իսկապես ծուղակ է՝ Արցախում պետականություն կայացրած, անվտանգության գոտի ստեղծած հայակական կողմի համար։ Մենք այդտեղ լուծելու ոչ մի խնդիր չունենք։ Այդտեղ ոչ մի լուրջ բան քննարկել և համաձայնել հնարավոր չէ, դա միայն ու միայն հաջորդ օրը սեփական երկրի լսարանի առաջ հաղթանական կեցվածքի համար է։ Դրսի լսարանի համար սա իսկապես «Մյունխենյան դերբի է», շոու, հետխորհրդային երկու երկրների ղեկավարների սպարինգ հարթակ։ Ալիևին դա պետք էր՝ գնաց։ Հայաստանին ընդհանրապես պետք չէր, բայց ոչ ոք չբացատրեց Փաշինյանին, որ պետք չէ։
Մենք Ադրբեջանի հետ առճակատման մեջ ենք՝ լինել -չլինելու խնդիր ունենք։ Եվ հաղթելու է այն կողմը, ով արագ կգնա մոդեռնիզացիայի, կդառնա ավելի ժամանակակից պետություն, առողջ քաղաքական մտքով, առողջ հասարակությամբ։ Բոլոր նրանք, ովքեր երկրի ներսում սա ընդունում են, բնական դաշնակիցներ են՝ անկախ այս պահի թվացյալ քաղաքական տարաձայնություններից։ Պետք է առաջ գնալ։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել