Թեմաներ
Կիրակի 04 / 05 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/04/2020   23:13 «Սպայկայի» գյուղմթերքը 15 օր մնացել է հայ-վրացական սահմանին. վնասը մոտ 1.500.000 դոլար է 04/04/2020   21:54 Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ 04/04/2020   21:34 Նամակներ են հրապարակում, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ընդհանուր առմամբ վատ աղջիկ չէ. Միհրան Հակոբյան 04/04/2020   20:33 ՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին 04/04/2020   20:25 Դոնի Ռոստովում կացարան կտրամադրվի անօթեւան մնացած հայաստանցիներին 04/04/2020   20:18 Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ 04/04/2020   19:53 ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել 04/04/2020   19:42 Սա էլ կանցնի... Իսկ դուք ավելի շուտ, քան մտածել էիք. Արփինե Հովհաննիսյան 04/04/2020   19:29 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն 04/04/2020   19:21 Հայ-Ռուսական համալսարանը համակարգիչներ է տրամադրում իր ուսանողներին 04/04/2020   19:18 Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերի շուրջ 04/04/2020   19:09 Զգուշացում Գործող Իշխանավորին 04/04/2020   19:04 Ազգային պետությունների ժամանակը 04/04/2020   18:51 Թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ կա, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկողոսյան 04/04/2020   18:48 Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին 04/04/2020   18:45 ՌԴ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել ՌԴ դեսպանատան դիմաց 04/04/2020   18:36 Ավագանու անդամ. Մարությանին գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալիս 04/04/2020   18:18 Ինչպե՞ս են ընտրել Մոսկվա–Երևան միակ թռիչքի ուղևորներին. դեսպանատան պարզաբանումը 04/04/2020   18:14 «Դարոինկ»-ի մենեջերը վարակվել է կորոնավիրուսով. արտադրությունն այս պահին կասեցված է 04/04/2020   18:09 Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով 04/04/2020   17:50 Հայտնաբերվել է դի 04/04/2020   17:30 ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ 04/04/2020   17:24 Տաթևիկ Ռևազյանն աշխատանքից ազատել էր բոլոր ուժեղ կադրերին, որոնք իրենց վրա էին տանում թռիչքային անվտանգության հսկողությունը. Նավիկ Խաչատրյան 04/04/2020   17:17 Տարեց քույրերի սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխվել է. նա կալանավորումից ազատ է արձակվել հենց նիստերի դահլիճում 04/04/2020   16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք 04/04/2020   16:13 Երեխաների կյանքը կանգնած է այսօր, ինչն իբրև մասնագետ ինձ հուզում է 04/04/2020   15:55 Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում եղել է 3 կորոնավիրուսով հիվանդ․ միայն մեկի մոտ են առկա վնասվածքներ 04/04/2020   15:42 Երևանում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ է եղել. ԱՆ 04/04/2020   15:18 Մետրոյի ուղևորահոսքը 7- 8 անգամ նվազել էր. իսկ մետրոյի գործարկումը բավականին ծախսատար է. Ինչ է արվում վերագործարկման համար 04/04/2020   15:09 Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը. aliq.ge 04/04/2020   14:53 ԱԻՆ-ը վարակազերծում է խանութներն ու գերատեսչությունները 04/04/2020   14:41 Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Ռուբիկ Մխիթարյանին 04/04/2020   14:21 Ստուգման արդյունքները ապրիլի 4-ի ժամը 9-ի դրությամբ 04/04/2020   14:09 Կառավարությունը պարետատան առաջ երկու իրար հակասող խնդիրներ է դրել ․ Փաշինյան 04/04/2020   13:52 Զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ 04/04/2020   13:37 Ապրիլի 6-ին ՀՀ քաղաքացիների համար Մոսկվայից կկազմակերպվի չարտերային թռիչ 04/04/2020   13:33 «Հայրենիք» հիմնադրամ նախագահ Արթուր Վանեցյանը հեռավար դաս է անցկացրել հայրենասիրության թեմայով (լուսանկարներ) 04/04/2020   13:09 Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ 04/04/2020   13:02 ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեպքերի քանակով շարունակում է մնալ առաջինը. Ալջազիրա 04/04/2020   12:55 ԶՊՄԿ-ն թոքերի արհեստական շնչառության նոր սերնդի սարքեր ու բժշկական պարագաներ է նվիրել Սյունիքի ԲԿ-ներին 04/04/2020   12:23 Գնացեք նստեք տանը «կարանտյա» պահեք, որովհետև գիտնականները հայտնաբերել են, որ բարի մարդկանց էլ է այս վիրուսը կպնում․ Մարության 04/04/2020   11:49 Արցախի ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել 04/04/2020   11:28 Չինաստանն ապրիլի 4-ը կորոնավիրուսի զոհերի հիշատակի օր է հռչակել. Սինհուա 04/04/2020   11:24 Մեծ Բրիտանիայի վարչապետը շարունակում է մնալ մեկուսացած. Ռոյթերս 04/04/2020   11:24 ՍԴ նախագահն ընդդեմ վարչապետի հայցադիմումը կքննվի մայիսին 04/04/2020   11:20 Ֆրանսիան կորոնավիրուսի դեպքերի քանակով առաջ անցավ Չինաստանից. Ռոյթերս 04/04/2020   11:16 ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին. կա տուժած 04/04/2020   11:11 Մոսկվայում եւս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան 04/04/2020   11:02 Կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 770-ի 04/04/2020   10:26 Մարտունի, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում
04/03/2020   19:17 Սա այլևս արտակարգ ռեժիմ չէ, այլ կատաստրոֆիկ ռեժիմ է, հազարավոր ընտանիքներ կանգնած են սովի եզրին ․ Զոհրաբյան 04/03/2020   20:39 Փախչելը քեզ չի փրկելու, այ տղա, դու պատասխան ես տալու ժողովրդին տարիներ շարունակ թալանելու, տարեկան 200-250 %-ով վարկեր դնելու համար․ Զոհրաբյանը՝ «Varks.am»-ի ղեկավարին 04/03/2020   14:24 Քիչ առաջ Նոր Նորքից մեկուսացվեց չորս բնակիչ. «Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել է, ինչպես են մեկուսացնում 04/04/2020   13:52 Զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ 04/03/2020   14:10 12-ամյա երեխայի ինքնասպանության պահին հայրը դիրքերում է եղել, իսկ մայրը՝ զորամասում․ համայնքի ղեկավար 04/04/2020   19:21 Հայ-Ռուսական համալսարանը համակարգիչներ է տրամադրում իր ուսանողներին 04/03/2020   12:11 Արցախում զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել 04/04/2020   17:24 Տաթևիկ Ռևազյանն աշխատանքից ազատել էր բոլոր ուժեղ կադրերին, որոնք իրենց վրա էին տանում թռիչքային անվտանգության հսկողությունը. Նավիկ Խաչատրյան 04/04/2020   17:17 Տարեց քույրերի սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխվել է. նա կալանավորումից ազատ է արձակվել հենց նիստերի դահլիճում 04/03/2020   15:01 Դոլարի փոխարժեքի կտրուկ աճ կլինի ապրիլի 10-ից հետո. տնտեսագետ 04/03/2020   15:41 Ռոբերտ Քոչարյանը պետք է գտնվի մշտական բժշկական հսկողության ներքո.պաշտպանը վստահ չէ, որ ՔԿՀ֊ն կկարողանա ապահովել բոլոր պայմանները 04/03/2020   11:02 Կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 736-ի 04/04/2020   21:54 Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ 04/03/2020   09:26 Ինչո՞ւ է «Գազպրոմը» թանկացնում գազը. հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ խնդիրներ կան․ «Փաստ» 04/04/2020   19:29 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն 04/03/2020   14:15 Հրապարակվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները. ՏԱՍՍ 04/03/2020   09:07 Աղմկահարույց գործերն ու գլխավոր դատախազի սանիկները․ «Ժողովուրդ» 04/04/2020   18:51 Թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ կա, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկողոսյան 04/03/2020   12:52 Սոթք գյուղում 12 տարեկան երեխա է ինքնասպանություն գործել 04/03/2020   09:11 «Ինչպե՞ս չջղայնանաս». Պարետն ԱԺ գործընկերներից դժգոհ է եղել. նա ձեռքն օդում թափ տալով, հեռացել է․ «Իրատես»

Ինչպես պահպանել մեր զինվորի կյանքը 02/17/2020   11:16  |  ԼՐԱՀՈՍ

Այս տարվա հունվարի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ սենսացիոն ոճի մեջ, հայտարարեց որ 2019 թվականին հայոց բանակում կորուստների «պատմական ամենացածր» մակարդակ է արձանագրվել։ Ու թեև սա նրա հերթական կեղծարարությունն էր (2013-14 թվականներին կորուստները բանակում ավելի քիչ են եղել), իրականությունը շատ ավելի դաժան գտնվեց, այս ինգնագոհ և փուչ խոսքերին հաջորդած տառացիորեն մեկ ամսվա ընթացքում տասից ավելի կորուստներ գուժելով, և բոլորիս կագնեցնելով ծանր մտատանջության առաջ՝ ինչ է տեղի ունենում մեր բանակում։

Որպեսզի հասկանանք, թե ինչու մենք վերջին ամսվա ընթացքում ականատես եղանք սպանությունների և ինքնասպանությունների այսպիսի ալիքի, պետք է մի քանի քայլ ետ նայենք։ Բանակում սպանությունները և հարկադրված ինքնասպանությունները շարունակական ծանր խնդիր են, և ոչ միայն մեր, այլև աշխարհի ցանկացած բանակի համար, մանավանդ երբ այնտեղ կա պարտադիր ժամկետային ծառայություն։ Խաղաղ կյանքից բանակ եկող երիտասարդները խիստ տարբեր են իրենց հոգեբանությամբ և արժեքահամակարգով՝ ոմանք ագրեսիվ են և դաժան, ոմանք՝ թույլ և խոցելի, ոմանք բերում են իրենց հետ քրեական բարքեր, իսկ ոմանք՝ դրանց երբեք չեն առնչվել ու չգիտեն, ինչպես դիմագրավել, ոմանց մեջքին կանգնած են ազդեցիկ ծնողներ, իսկ ոմանք ընդհանրապես առանց ծնող են մեծացել։

Այս տարբերությունները, դժբախտաբար, ստեղծում են լարման կետեր, որոնք սկսում են զարգանալ իրենց տրամաբանության մեջ, և եթե չեն կանխվում, ի վերջո բերում են սուր կոնֆլիկտների և բռնության։ Մասնավորապես, նույն այդ «աննախադեպ» 2019 թվականին, բանակում սպանությունների և ինքնասպանությունների զոհ էին դարձել 14 զինծառայող, նախորդ տարում՝ ևս 12-ը, երկու դեպքում էլ այս թիվը գերազանցել էր զուտ մարտական կորուստները։ Ինչը պակաս ակնհայտ է՝ ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով ամեն տարի հարյուրավոր զինծառայողներ են վիրավորվում, շատերը լուրջ հոգեբանական խեղումներ են ստանում, մեծ թվով սպաներ են ենթարկվում կարգապահական պատասխանատվության և հաճախ թողնում են ծառայությունը՝ այս ամենը ներսից քանդում է բանակը, և հոգեմաշ անում հասարակությունը։

Բռնության վերջին ալիքը այս միտումների կուլմիանցիան է։ Մասամբ այն բացատրվում է զուգադիպություններով (դեպքերը տեղի են ունեցել տարբեր զորամասերում), բայց մեծ չափով, այն երկու հստակ պատճառ ունի՝ դա հասարակության մեջ աճած ատելության և ամենաթողության մակարդակն է, և բանակի դեմ տարվող մեթոդիկ քարոզը, զուգորդված բանակի խրոնիկ թերֆինանսավորման հետ։ Առաջինի ակնհայտ դրսևորումն այն է, որ անցած տարի երկրում ընդհանրապես աճել է հանցավորության մակարդակը, աճել են ծանր հանցագործությունները և սպանությունները, և դա նոր իշխանության հռետորաբանության և անհեռատես գործողությունների անմիջական հետևանքն է։ Բավական է հիշել, որ երկիրն արդեն վեց ամիս ոստիկանապետ և ԱԱԾ պետ չունի, իրավապահ համակարգը կենտրոնացած է գործող իշխանության հակառակորդների դեմ պայքարի վրա, իսկ 2018 թվականին նոր իշխանության հապճեպ համաներումով ազատվածների զգալի մասն էլ այս ընթացքում հասցրել է կրկին հանցագործություններ գործել։ Միամիտ է կարծել, որ այս ամենը չի ներթափանցելու բանակ, մանավանդ այսօրվա պայմաններում, երբ բանակի և հասարակության միջև սահմանները ավելի քան թափանցիկ են դարձել։

Երկրորդ պատճառը բանակի դեմ տարվող մեթոդիկ քարոզչական պատերազմն է։ Դեռ մինչև իշխանափոխությունը, տարբեր «իրավապաշտպաններ» տարիներով աշխատել են ապացուցելու, որ բանակի սպայական կազմը բաղկացած է կաշառակերներից և հրեշներից, որ նրանք ուտում են մեր զինվորի հացը, գողանում են տանկերի վառելիքը, ճնշում են մեր երեխաներին։ Իրականությունը այն է, որ վերջին տաս տարիներին, բանակը խրոնիկ թերֆինանսավորվել է, սպաների վարձատրությունը չի համապատասխանում նրանց կատարած ծանր աշխատանքին, սպաների ճնշող մեծամասնությունը ծանր սոցիալական խնդիրների է բեռի տակ է հայտնվել, և սպայական մասնագիտության հարգը կտրուկ ընկել է՝ սակայն մեզ դա չի հետաքրքրքում, մենք շարունակում էինք նրանցից պահանջել, դիմացը որևէ բան չառաջարկելով։ Ասածի ողջ սրությունըը ընկալելու համար բավական է վերլուծել Վ․Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի տարեկան դիմումների թիվը, որն այնքան է նվազել վերջին տասնամյակում, որ բանակը ստիպված է սպաների պակասը լրացնել արդեն զորակոչի միջոցով, ինչը սակայն, խնդիրը էլ ավելի է բարդացնում։

Վերջին տարիների ընթացքում, դրան ավելացել է նաև հասարակության մեջ տարածվող այն մտայնությունը, որ բանակ գնացող երիտասարդ ժամկետային զինվորը համարյա «սուրբ» է, սպաները պետք է հարգեն նրա իրավունքները, և ըստ հնարավորի մեղմ վարվեն նրա հետ, անկախ նրա իրական վարքագծից։ Սպաների զգալի մասը, գտնվելով այդ ծանր հոգեբնական ճնշման և կքած սեփական սոցիալական բեռի տակ, նախընտրում են այլևս ակտիվորեն չմիջամտել զինվորների ներսում տեղի ունեցող կոնֆլիկտներին, արդյունքում դրանք շարունակում են սրվել և բարդանալ, և բերել ողբերգական հետևանքների։

Այս ամենը ունի իր լուծումները, և բանակում բռնության մակարդակը հնարավոր է նվազեցնել, բայց դա հեշտ չի, և առավել ևս, մեծ-մեծ խոսելով և ինքնաթիռների ֆոնին սելֆի անելով չի լուծվում։ Իսրայելի բանակը, օրինակ, վերջին 15 տարում բանակում ինքնասպանությունների մակարդակը կարողացել է նվազեցնել ավելի քան երկու անգամ (տարեկան միջինում 31-ից 15-ի), և իրականացված գործողությունների ծրագիրը լավ հայտնի է և կարող է տեղանյացվել նաև մեզ մոտ։ Սակայն այն էական միջոցներ է պահանջում, առաջին հերթին սպայական ծառայության գրավչությունը բարձրացնելու և որակյալ սպայական կադրեր ներգրավելու, նրանց մասնագիտական կարողությունները մշտապես կատարելագործելու, բանակում հոգեբանական ծառայության ռեսուրսները էապես ընդլայնելու, պրոբլեմային զինծառայողների հետ անհատապես աշխատելու, արագ արձագանքման խմբեր ունենալու, դեռ դպրոցներում ապագա զորակոչիկներին ծառայության պատրաստելու, և բազմաթիվ այլ միջոցների համար, որոնք կիրառելով, Իսրայելի բանակը կարողացավ հասնել ցանկալի արդյունքի։ Այս նպատակով, բանակի ֆինանսավորումը պետք է նպատակային ավելացնել, բարձրացնել սպայական մասնագիտության հարգը հասարակության մեջ, և ներգրավել երկրի լավագույն մասնագիտական ռեսուրսները առկա խնդիրների լուծման մեջ, առավել ևս, որ այդ միջոցները հիմա բյուջեում կան։

Անցյալ տարի, Կառավարությունը հրաժարվեց ավելացնել 2020 թ․ պաշտպանական ծախսերը, պատճառաբանելով, թե եղածը բավարար է, և որ ինքը բազմաթիվ այլ գերակայություններ ունի։ Սակայն մեր երեխաների կյանքից ավելի թանկ բան չկա, և եթե մենք չենք ցանկանում, որ այս ամենը շարունակվի՝ բարոյալքելով բանակը և հասարակությունը, սա պետք է դառնա նաև Կառավարության առաջնային գերակայությունը, և մենք բոլորս այսօր պետք է պահանջատեր դառնանք այս թնջուկի իրական լուծման համար։

Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:20 06/02/2020  |  ՎերլուծություններՀանուն Սահմանադրության
10:20 27/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի հանրապետության Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ
11:50 25/01/2020  |  ՎերլուծություններԱգարակատեր-անասնապահների ցույցերի արդյունքը. Նիկոլ Փաշինյանի պատասխանը Խորհրդարանի ամբիոնից
10:36 23/01/2020  |  ԼՐԱՀՈՍԿառավարության սպանդանոցային դիլեման
10:30 06/01/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը իր ցավակցությունն է հայտնում Իրանի իսլամանական հանրապետության ժողովրդին
10:50 17/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ իշխանությունների կողմից մեր ազգային երկարաժամկետ շահերը վտանգող քաղաքական ուղեգիծը շարունակելու պարագայում, մենք իրավունք ենք վերապահում պահանջել նրանց հրաժարականը. «Ազգային օրակարգ»
11:23 06/12/2019  |  ՄեկնաբանությունԺամանակը իրականում սպառվում է, եւ մենք լավագույն դեպքում ունենք մինչեւ գարուն. Ավետիք Չալաբյան
11:05 25/11/2019  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանին և նրան աջակցող տարաբնույթ ուժերին փաստացի իշխանության է բերել հենց Սերժ Սարգսյանը. Ավետիք Չալաբյան
10:21 13/11/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ազգային Օրակարգ» կուսակցության խորհրդի հայտարարությունը ԿԳՄՍ հարցերի ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ
12:33 02/11/2019  |  ԼՐԱՀՈՍ«Մեր նպատակն ի վերջո իշխանության գալն է». նոր կուսակցություն է ստեղծվում

Տեսանյութեր

04/04/2020   20:07 Կարեւորի մասին՝ հակիրճ.04.04.2020

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]