Թեմաներ
Երկուշաբթի 04 / 06 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/06/2020   09:52 Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինվոր է վիրավորվել 04/05/2020   23:38 Այսօր աստղի հետ. ինչպես է Թիմուր Միրոշնիչենկոն տանը ժամանակ անցկացնում երեխաների հետ 04/05/2020   22:20 Այս իշխանությունը կիլոմետրով հեռու է խնդիրները լուծելուց. Արթուր Ղազինյան 04/05/2020   21:38 Յուրաքանչյուր կալանավորի համար պետական բյուջեն նախատեսում և ծախսում է ամսական շուրջ հարյուր հազար ՀՀ դրամ. Զարուհի Փոստանջյան 04/05/2020   21:24 Էլեկտրահարություն Գյումրիում․ տուժողներից մեկը գտնվել է կլինիկական մահվան փուլում, նրան վերակենդանացրել են. aravot.am 04/05/2020   21:17 «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն միաժամանակ կկարողանա սպասարկել շուրջ 500 պացիենտի. փոխնախարար 04/05/2020   20:57 Կառավարությունում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքները 04/05/2020   20:34 Կորոնավիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախոտորոշումը շատ բարդ գործընթաց է. Արսեն Թորոսյան 04/05/2020   20:22 ԶԼՄ-ները հաղորդել են՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստավորման մեկնարկի մասին 04/05/2020   19:22 Այս օրերին հարյուրավոր սարքեր ենք հավաքել և ուղարկել մարզեր. Արայիկ Հարությունյան 04/05/2020   18:57 Դրոյի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի 04/05/2020   18:48 Առաջիկա շաբաթվա ընթացքում մեր խնդիրը պետք է լինի խստագույնս հետևել արտակարգ դրության ռեժիմի կանոններին. Տիգրան Ավինյան 04/05/2020   18:36 Թրամփը ամերիկացիներին խորհուրդ է տվել պատրաստվել ամենաբարդ կորոնավիրուսային շաբաթվան. Ինտերֆաքս 04/05/2020   18:07 Ավտոմեքենան ընկել է գետի մեջ 04/05/2020   17:51 «Ալկոգել» արտադրամասի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կա վիրավոր. Shamshyan.com 04/05/2020   17:38 Ակնկալում եմ հստակ պատասխան ՀՀ Կառավարության կողմից. Արմեն Աշոտյան 04/05/2020   17:13 Սիրուհուն ծեծել է, հոգեկան տառապանք պատճառել, բայց ազատվել պատժի կրումից 04/05/2020   16:49 Անհրաժեշտ է խթանել ստեղծագործականությունը և հասկանալ, թե ինչպես անել, որպեսզի դա տարածվի ընկերություններում, ընտանիքներում. Վարչապետ 04/05/2020   16:32 Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1,2 միլիոնը. Ինտերֆաքս 04/05/2020   16:05 Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը 04/05/2020   15:05 Չարտահանձնել և ապաստան տալ Միսակ Լազարյանին. Սասնա Ծռեր 04/05/2020   14:55 Ջոնի Բրջոնին՝ համացանցի օրակարգում. Տիգրան Վարդանյանը պնդում է՝ շեղում է հանրությանն օրակարգային խնդիրներից` ՊՈԱԿ-ի ուղղորդմամբ (տեսանյութ) 04/05/2020   14:46 Լիբանանում սպանել են «Հըզբոլլահի» հրամանատարին 04/05/2020   14:04 «Մենք վախենում ենք, բայց օգնում ենք բոլորին ». Նյու Յորքի բժիշկները ԱՄՆ-ում Covid-19-ի դեմ պայքարի մասին. BBC 04/05/2020   13:18 Լեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով տեղումներ 04/05/2020   13:12 Այս պահի դրությամբ Հայաստանում պաշտոնապես կա 5 անգամ ավել վարակված, քան Վրաստանում. Անդրանիկ Թեւանյան 04/05/2020   12:58 Շրի Լանկան բանտերից մոտ երեք հազար բանտարկյալ է ազատ արձակել. AP 04/05/2020   12:10 «Այս ճգնաժամը նախադեպը չունի, մենք հետընթացի մեջ ենք». ԱՄՀ ղեկավար Գեորգիևա. Svoboda.org 04/05/2020   11:50 Արարատում 42-ամյա տղամարդն սպանել է կնոջը` իմանալով նրա ընկեր ունենալու մասին 04/05/2020   11:19 Ծաղկազարդ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դուրս է բերվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 04/05/2020   11:02 Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 822 04/05/2020   10:43 Թրամփը հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարելու համար Նյու Յորք զորք մտցնելու մասին. CNBC 04/05/2020   09:57 Պոկվել են Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը 04/05/2020   09:48 Քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրական սյան վրա 04/05/2020   09:43 Վարդենյաց լեռնանցքը փակ է 04/04/2020   23:13 «Սպայկայի» գյուղմթերքը 15 օր մնացել է հայ-վրացական սահմանին. վնասը մոտ 1.500.000 դոլար է 04/04/2020   21:54 Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ 04/04/2020   21:34 Նամակներ են հրապարակում, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ընդհանուր առմամբ վատ աղջիկ չէ. Միհրան Հակոբյան 04/04/2020   20:33 ՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին 04/04/2020   20:25 Դոնի Ռոստովում կացարան կտրամադրվի անօթեւան մնացած հայաստանցիներին 04/04/2020   20:18 Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ 04/04/2020   19:53 ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել 04/04/2020   19:42 Սա էլ կանցնի... Իսկ դուք ավելի շուտ, քան մտածել էիք. Արփինե Հովհաննիսյան 04/04/2020   19:29 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն 04/04/2020   19:21 Հայ-Ռուսական համալսարանը համակարգիչներ է տրամադրում իր ուսանողներին 04/04/2020   19:18 Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերի շուրջ 04/04/2020   19:09 Զգուշացում Գործող Իշխանավորին 04/04/2020   19:04 Ազգային պետությունների ժամանակը 04/04/2020   18:51 Թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ կա, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկողոսյան 04/04/2020   18:48 Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին
04/04/2020   19:21 Հայ-Ռուսական համալսարանը համակարգիչներ է տրամադրում իր ուսանողներին 04/04/2020   13:52 Զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ 04/05/2020   11:02 Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 822 04/04/2020   17:17 Տարեց քույրերի սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխվել է. նա կալանավորումից ազատ է արձակվել հենց նիստերի դահլիճում 04/04/2020   17:24 Տաթևիկ Ռևազյանն աշխատանքից ազատել էր բոլոր ուժեղ կադրերին, որոնք իրենց վրա էին տանում թռիչքային անվտանգության հսկողությունը. Նավիկ Խաչատրյան 04/05/2020   11:50 Արարատում 42-ամյա տղամարդն սպանել է կնոջը` իմանալով նրա ընկեր ունենալու մասին 04/04/2020   21:54 Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ 04/04/2020   19:29 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն 04/05/2020   10:43 Թրամփը հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարելու համար Նյու Յորք զորք մտցնելու մասին. CNBC 04/04/2020   18:51 Թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ կա, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկողոսյան 04/05/2020   20:34 Կորոնավիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախոտորոշումը շատ բարդ գործընթաց է. Արսեն Թորոսյան 04/04/2020   11:02 Կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 770-ի 04/04/2020   20:33 ՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին 04/05/2020   17:38 Ակնկալում եմ հստակ պատասխան ՀՀ Կառավարության կողմից. Արմեն Աշոտյան 04/04/2020   19:09 Զգուշացում Գործող Իշխանավորին 04/04/2020   11:11 Մոսկվայում եւս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան 04/05/2020   17:13 Սիրուհուն ծեծել է, հոգեկան տառապանք պատճառել, բայց ազատվել պատժի կրումից 04/05/2020   18:36 Թրամփը ամերիկացիներին խորհուրդ է տվել պատրաստվել ամենաբարդ կորոնավիրուսային շաբաթվան. Ինտերֆաքս 04/05/2020   14:55 Ջոնի Բրջոնին՝ համացանցի օրակարգում. Տիգրան Վարդանյանը պնդում է՝ շեղում է հանրությանն օրակարգային խնդիրներից` ՊՈԱԿ-ի ուղղորդմամբ (տեսանյութ) 04/04/2020   15:42 Երևանում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ է եղել. ԱՆ

Արմեն Սարգսյանը որպես բանախոս հանդես է եկել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը 02/15/2020   16:10  |  ԼՐԱՀՈՍ

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող' Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում անցկացվող քննարկումների շարքում։

Քննարկումների շարքում իրենց դասախոսություններն են ներկայացրել համաշխարհային մեծ համբավ վայելող հայտնի գործիչներ, որոնց թվում՝ ամերիկացի ականավոր քաղաքագետ, Հարվարդի համալսարանի Քենեդու անվան Պետական կառավարման դպրոցի հանրային քաղաքականության կենտրոնի պրոֆեսոր Ժոզեֆ Նայը (որը շրջանառել է «փափուկ ուժ» եզրույթը և տեսությունը), ամերիկացի հանրահայտ քաղաքագետ, փիլիսոփա և գրող Ֆրենսիս Ֆուկույաման, հայտնի քաղաքագետ, Հարվարդի համալսարանի Քենեդու անվան Պետական կառավարման դպրոցի պրոֆեսոր Գրահամ Ալիսոնը և այլք:

Որպես հիմնական բանախոս մասնակցելով քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկմանը՝ նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է իր քվանտային տեսության, աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի մասին: Քննարկմանը ներկա են եղել Ժոզեֆ Նայը, Լեհաստանի նախկին արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, Գերմանիայում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, բազմաթիվ հայտնի վերլուծական կենտրոնների ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագետներ, հեղինակավոր վերլուծաբաններ ու փորձագետներ:

«Աշխարհը փոխվել և փոխվում է շատ արագ: Որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում, հասկանանք անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները, պետք է գնալ խորքերը, գտնել պատճառները, որովհետև այն ամենն, ինչ այսօր մենք տեսնում ենք հետևանքներ են,-ասել է Հայաստանի նախագահը։- Մենք բոլորս արդեն իսկ ապրում ենք ամբողջությամբ ուրիշ աշխարհում։ Հնարավոր է՝ մենք դա չենք նկատում, հնարավոր է՝ մենք դրա մասին չենք խոսում, քանի որ դեռ դասական ձևով ենք մտածում։ Մենք մտածում ենք մեծ պատմության, մեծ իրերի մասին, որոնք դեռևս դասական են, բայց եթե դուք ավելի մանրամասն եք դիտարկում փոքր մասնիկները, այս դեպքում, օրինակ՝ հանրությունը, իրերը կտրուկ փոխվում են։ Սա այն է, ինչ ես կանվանեի քվանտային քաղաքականություն։ Գաղափարը կարող եք փոխաբերական իմաստով ընկալել։ Դասական հաստատություններն ավելի և ավելի քիչ կարևոր և օգտակար են դառնում։ Քվանտային, նոր տեխնոլոգիաները մեր կյանքի վրա մեծ ազդեցություն են ունենում։ Ավելին՝ դրանք փոխում են ոչ միայն մեր կենսակերպը, այլ նաև՝ մեր հասարակությունների կերտվածքը։ Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք մեր առջև ծառացած խնդիրներին ոչ ստանդարտ լուծումներ գտնել։

Քվանտային մեխանիկայից եկած նորարարությունների շնորհիվ մենք սկսեցինք ապրել բոլորովին ուրիշ կյանքով։ Սկսեցինք թռչել Լուսին, ստեղծեցինք միջուկային կայաններ, արտադրեցինք խելացի հեռախոսներ։

Մենք պատրաստվում ենք այս ամենն ավելի լայն օգտագործել, քանի որ քվանտային տեխնոլոգիաները, քվանտային հաշվարկները մեզ կտրուկ փոխելու են։ Դրանք փոխում են ոչ միայն սարքավորումները, տեխնոլոգիաները, այլ նաև՝ մեր հասարակությունը։ Ես ունեմ նյութական կյանք, բայց իմ կյանքի մեծ մասը վիրտուալ է։ Ես փոխկապակցված եմ աշխարհի հետ, որն ունի լույսի արագություն։ Իմ փոխկապակցվածությունը շատ լայն է և անկանխատեսելի, այն դասական ձևերով չի կառավարվում։ Այդ աշխարհը կարգավորումներ չունի , բայց այն մեր կյանքի մեծ մասն է զբաղեցնում։ Մենք՝ մարդկային արարածներս, ապրում ենք երկու կյանքով։ Մեկը վիրտուալն է, մյուսը՝ նյութականը։ Ուզենք թե չուզենք, վիրտուալությունն աճում է ամեն օր և ազդեցություն է ունենալու մեր նյութական կյանքի վրա։ Այն մեծ ազդեցություն է ունենում մեր կյանքի, ընդհուպ՝ ժողովրդավարության կայացման վրա։ Դասական աշխարհում ժողովրդավարությունը իրականացվում է ընտրությունից ընտրություն, երբ քո ընտրազանգվածին հանդիպում ես որոշակի ժամանակը մեկը։ Նրանք ձեզ կանաչ քարտ են տալիս՝ չորս կամ հինգ տարվա համար։ Այս նոր աշխարհում ժողովրդավարությունն իրականացվում է ամեն օր, ամեն ժամ և այն ավելի և ավելի է այդպիսին լինելու։

Մենք արդեն իսկ կիսով չափ քվանտային ենք, քանի որ ապրում ենք վիրտուալ աշխարհում։

Աշխարհաքաղաքական ռիսկերն ավելի և ավելի ոչ դասական են դառնում։

Վիրուսներ․ դրանք սկիզբ առան Չինաստանի ինչ-որ մի քաղաքից։ Մենք հաջողակ ենք, որ ինկուբացիոն շրջանը 14 օր է տևում։ Պատկերացրեք, եթե դա մեկ կամ երկու ամիս լիներ։ Արդյունքը ամբողջությամբ քվանտային կլիներ։ Այն սկսվել է Չինաստանում, այլ դեպքեր կլինեին Արգենտինայում, Կանադայում, ամբողջ աշխարհում։ Մենք ապրում ենք փոխկապակցված աշխարհում։ Աշխարհը դարձել է մի վայր, որտեղ անհատները շատ արագ են հաղորդակցվում։

Ահաբեկչություն․ այն քվանտային է։ Այն իրականացնելու համար այլևս քաղաքական կուսակցություն, կրոնական խմբեր, համապատասխան տարածք հարկավոր չեն, քանի որ ամեն ինչ վիրտուալ, արագ և քվանտային է։ Ահաբեկչության դեմ պայքարում մենք պետք է վերաբացահայտենք այն նոր աշխարհը, որտեղ ապրում ենք և փորձենք այն հասկանալ։ Մեզ շրջապատող շատ երևությներ հնարավոր կլինի բացատրել, կանխատեսել, եթե մենք կարողանանք փոխել սոցիալական կյանքի, քաղաքականության մոտեցումների փիլիսոփայությունը և տրամաբանությունը։ Հարյուր տարի առաջ Հայզենբերգերը, Ռիչարդ Ֆեյմանը և ուրիշներն ամբողջությամբ վերափոխեցին մարդկային տրամաբանությունը, թե ինչպես ենք մենք նայում բնությանը։ Նույն կերպ մենք պետք է վերափոխենք մեր մտածելակերպը և մեզ շրջապատող աշխարհը վերլուծենք, կանխատեսենք ամբողջովին ուրիշ ձևով։

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը տարրական մասնիկների դասական խառնուրդ էր: Հասարակությունում կա դժգոհություն, և գաղափարախոսության անհրաժեշտություն չկա, քեզ անհրաժեշտ են մեծ էներգիայով լիցքավորված մասնիկներ, որոնք շղթայական ռեակցիա կառաջացնեն։
Աշխարհը փոխվում է։ Սա զարմանալի չէ, քանի որ հետաքրքիր է։ Մենք բնության մասն ենք։ Քվանտային մեխանիկան կարող է բացատրել ոչ միայն անհատական մասնիկները, այլ նաև՝ դրանց կապակցվածությունը, կլաստերները, խմբերը, ինչպիսիք են ատոմները, մոլեկուլները։

Ինչո՞ւ այն չի կարող բացատրել մարդկային հասարակությունը։ Հավատում եմ, որ կարող է։ Մենք, մեր վարքագիծը բնության մասն է։ Հնարավոր է՝ անհատապես մենք տարբեր ենք, բայց այն պահին երբ մենք փոխկապակցվում ենք, մենք հաղորդակցվում ենք լույսի արագությամբ, անհատականությունը դառնում է կարևոր։ Սա անհատի ուժի աշխարհ է։ Ապագայում տեղի ունենալիք շատ բաներ հնարավոր է բացատրել տրամաբանության փոփոխության միջոցով։ Այս կամ այն իրադարձության կատարման հավանականությունն ավելի մեծ կլինի։ Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր քաղաքական գործչի վրա ազդեցություն կունենա այն ամենը, ինչը շրջապատում է նրան։ Նրա գործողությունների վերաբերյալ դատողությունները կձևավորվեն հավանականության վերաբերյալ նրա մոտեցումներից կախված։

Այսօր մենք ապրում ենք կիսադասական և կիսաքվանտային աշխարհում։ Մենք այն չենք ճանաչում։ Չինաստանում համաճարակ է։ Ինչ անե՞լ։ Մենք փորձում ենք գտնել դասական լուծումներ, փակում ենք դարպասները, չինացիներին թույլ չենք տալիս գալ Եվրոպա։ Սա դասական լուծում է։ Աֆղանստանում ահաբեկչական գործողություն է իրականացվում։ Ի՞նչ ենք մենք անում։ Պայթեցնում ենք Աֆղանստանը։ Արդյունքում մենք լուծու՞մ ենք ահաբեկչության հետ կապված խնդիրը։ Ո՛չ․․․»:

Պատասխանելով քննարկման ընթացքում հնչած հարցերին, այդ թվում՝ այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն է ունենում քվանտային աշխարհը քաղաքականության վրա, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է․
«Հայաստանը փոքր պետություն է, համաշխարհային ազգ: ԱՄՆ-ում և Ռուսաստանում նույնքան հայեր են ապրում, որքան Հայաստանում: Սա գլոբալ աշխարհ է, որը բավականին փոխկապակցված է: Ի՞նչ է անում Կալիֆորնիայում կամ Փասադենայում ապրող հայը՝ վերադառնալով տուն: Մի քանի տարբերակներ կան՝ վայելել հայկական կոնյակ կամ դիտել «Գահերի խաղը» սերիալը, նստել համակարգչի առաջ և փնտրել «Գահերի խաղը» սերիալը, որը զվարճանք է։ Սակայն նա մտնում է ֆեյսբուք, սկսում է խորհուրդներ տալ նախագահին, վարչապետին, այդ խորհուրդների թիվը կարող է մեկից հասնել տասի, տասը հազարի, հիսուն հազարի։ Նա խորհուրդ է տալիս կառավարությանը՝ հարկերի հետ կապված: Կառավարությունը, վարչապետը կամ ֆինանսների նախարարը ստանում են հազարավոր մեկնաբանություններ։ Եվ եթե դու զգայուն ես և կարևորում ես վիրտուալ կյանքը, սա քեզ համար ուղերձ է դառնում, թե ինչ են քեզանից ակնկալում մարդիկ: Այնուհետև դու սկսում ես վերլուծել այս անվերահսկելի տեղեկության հոսքը: Այդ մեկնաբանությունների զգալի մասը կեղծ օգտատերերի կողմից է գրված: Այդ մեկնաբանությունների մի մասի հեղինակները Հայաստանի հայերն են, իսկ մյուս մասինը՝ Կալիֆորնիայի հայերը․․․ Իրականում, ֆանտաստիկ գաղափարներ են լինում, սակայն երբ դու ընդունում ես մի օրենք, որը դասական է, դա չի ազդելու նրանց վրա: Նրանք չեն վճարելու այդ հարկերը, քանի որ նրանք վճարում են դրանք ԱՄՆ-ում:

Ի՞նչ անել այս պարագայում: Առաջինը, որ պետք է սկսենք անել, նոր ուղիների մասին մտածելն է՝ կանոնակարգելու վիրտուալ աշխարհը, որը քաղաքականության քվանտային աշխարհն է: Վիրտուալ աշխարհում չկան սահմաններ: Կան քվանտային մասնիկներ, անհատներ, փոխկապակցվածություն: Ապրելով Կալիֆորնիայում՝ դու կարող ես տեղեկություն ստանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Շատ բարդ է տարբերակել՝ որն է իրական, որը՝ կեղծ: Քաղաքական առումով պետք է կարողանալ տարբերակել քո ընտրազանգվածը և դիմել հենց նրան: Դրա համար կան ուղիներ, սակայն նախ և առաջ, ես կարծում եմ, մենք պետք է մտածենք, թե ինչպես պետք է կարգավորել քվանտային կամ վիրտուալ աշխարհը, որում մենք ապրում ենք: Ես որոշ գաղափարներ ունեմ, սակայն չեմ ցանկանա դրանք ներկայացնել այժմ, քանի որ դրանք կարող են ծիծաղելի լինել նույնիսկ քաղաքական գործիչների համար: Քանի դեռ մենք չենք սահմանել նոր քվանտային աշխարհի խաղի կանոնները, անհնար է լինելու մտածել դրանք օգտագործելու ձևի մասին: Մենք անելու ենք մի բան, որը լինելու է դասական, սակայն այդ դասական լուծումն արդյունավետ չի լինելու․․․

Ոչ միայն հայերն են ազդեցություն ունենում Հայաստանի վրա: Եվրոպացիները կարող են ազդել Ամերիկայի վրա, ամերիկացիները՝ Ռուսաստանի վրա, ռուսները՝ Չինաստանի … և այդպես շարունակ: Մենք այդպիսի նոր աշխարհում ենք ապրում»:

Հայաստանի նախագահն ասել է, որ հետագա կյանքը բարդ է լինելու, բայց այն նաև ունենալու է իր առավելությունները: «Մենք այսօր կարող ենք կայացնել այնպիսի որոշումներ, որոնք ստանդարտից դուրս են,-ասել է Արմեն Սարգսյանը:- Ժամանակն է մտածել ստանդարտից դուրս, ոչ թե շարունակ կրկնել դասական ճշմարտություններ, որոնց մասին բոլորը գիտեն:

Մենք այս համաժողովի շրջանակում քննարկել ենք նաև եղանակի փոփոխությանն առնչվող հարցեր: Եթե ես այստեղ՝ Մյունխենում ծառ տնկեմ, դա, հավանաբար, ներդրում կլինի ամբողջ աշխարհում: Եվ ես ինչ-որ առումով կփոխեմ նաև Հայաստանի եղանակը: Տարբեր երկրներ տարբեր կերպ են պայքարում այս խնդրի դեմ: Ի՞նչ անել այս իրավիճակում: Եկեք մտածենք ստանդարտից դուրս: Եկեք դիտարկենք Հայաստանը, Գերմանիան և Ֆրանսիան: Հայաստանն ունի արտաքին պարտք այս երկրներին, կամ, օրինակ, Չինաստանին: Հայաստանն այդ պարտքը վերադարձնելու փոխարեն կարող է ծառ տնկել՝ նպաստելով աշխարհն ավելի կանաչ դարձնելու գործին: Սա երկկողմ շահավետ գործընթաց է: Մենք ավելի բարեկեցիկ և կանաչ ենք դարձնում մեր երկիրը, նաև ներդրում ենք ունենում ավելի կանաչ աշխարհ ունենալու գործում: Սա աշխատող տարբերակ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որը աշխարհը բոլորինս է: Եղանակը նույնպես սահմաններ չունի: Ինչու՞ չմտածենք ստանդարտից դուրս: Եթե ես փորձեմ այս գաղափարը ներկայացնել միջազգային ֆինանսական կազմակերպություններին, նրանք ի սկզբանե այն չեն ընդունի, քանի որ ցանկացած նոր գաղափար անհարմարություն է առաջացնում:

Քվանտային աշխարհը նաև նշանակում է փորձել գտնել ստանդարտից դուրս լուծումներ: Այս աշխարհը փոխվելու է, և եթե մենք շարունակենք մնալ օրինաչափությունների մեջ, մենք շատ առումներով դեմ կառնենք պատի: Մենք շատ ավելի վատթար պայմաններում կհայտնվենք, եթե չգտնենք լուծումներ»:

Հարցին, արդյո՞ք ֆիզիկոս լինելն ինչ որ ձևով ազդեցություն ունենում կամ փոխում է քաղաքականության ու քաղաքական խնդիրների վերաբերյալ իր մոտեցումները' նախագահ Սարգսյանը, մասնավորապես, պատասխանել է. «Բնության մեջ առկա են մաթեմատիկական օրենքներ: Եթե բնության մեջ առաջնորդվենք միայն մաթեմատիկայով, ապա չենք կարող ճանաչել բնությունը։ Պետք է նաև ֆիզիկա, քիմիա և այլն: Մաթեմատիկան բնության Սահմանադրությունն է, ֆիզիկան, կենսաբանությունն իրական կյանքն են: Ուստի յուրաքանչյուր երկրի Սահմանադրությունն այն կարմիր գիծն է, որը չպետք է անցնել, հատել ։ Խնդիրներ ունենալու պարագայում մարդը սկսում է վերստեղծել մաթեմատիկան: Բնության հայտնագործություններն օգնում են զարգացնել մաթեմատիկան: Իրական կյանքի հայտնագործությունները նույնիսկ օգնում են փոխել Սահմանադրությունն ու օրենքները: Եթե դու գործարար ես, դու պետք է իմանաս օրենքները: Եթե ուզում ես դառնալ գործարար, պետք է իմանաս մաթեմատիկա, օրենքներ, ֆինանսական ոլորտ:

Քաղաքականության մեջ անհրաժեշտ է համակարգված մտածողություն և հավատ, որ տրամաբանությունը քո ունեցած ամենահզոր գործիքն է: Անհրաժեշտ է նաև կարգապահ մտածողություն և գործելու վճռականություն»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:09 15/02/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ
14:49 14/02/2020  |  ԼՐԱՀՈՍՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը որպես բանախոս հանդես կգա քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկմանը
09:54 14/02/2020  |  ՄամուլՍահմանադրության հարցով Արմեն Սարգսյանը քննարկումներ կսկսի. «Ժողովուրդ»
13:26 13/02/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին
14:27 11/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդի դիմավորման պաշտոնական արարողությունը
13:06 11/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին վերաբերող՝ ԶԼՄ-ների հարցերի առիթով
10:44 11/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և Իրանի հոգևոր առաջնորդին
17:53 10/02/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
16:20 08/02/2020  |  ԼՐԱՀՈՍՓոքր կորիզ ենք տնկում, որը կդառնա ծառ, իսկ հետո՝ այգի. նախագահ Արմեն Սարգսյանն ամփոփել է իր պաշտոնական և աշխատանքային այցերը
14:53 08/02/2020  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշումը ուղարկվել է նախագահի աշխատակազմին

Տեսանյութեր

04/04/2020   20:07 Կարեւորի մասին՝ հակիրճ.04.04.2020

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]