Թեմաներ
Երեքշաբթի 11 / 24 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2020   00:19 Ժողովդրին պետք էր «նախապատրաստել», որ մարդիկ հոգնեն, որ զոհերի ֆոնին երազեն խաղաղության մասին, որ հասարակությունը ընդունի այդ պայմանագիրը ու «չմերժի» Նիկոլին. Քաղաքագետ 11/24/2020   00:03 Չկրակված հրթիռներ 4. ինչ թիրախներ ուներ «Իսկանդերը». Razm.info 11/23/2020   23:55 Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա խիստ ընտանեկան միջավայրում 11/23/2020   23:42 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ 11/23/2020   23:33 Դադիվանքը լիքն էր ուխտագնացներով. Բեգլարյան 11/23/2020   23:17 Փաշինյանը փորձում է աղմկահարույց պաշտոնանկություններով երկարացնել իր անձնական իշխանության կյանքը. Արման Աբովյան 11/23/2020   23:09 Փաստորեն հեղափոխությունն իրենց գրպանն են գցել ու ամեն ինչ սուտ էր. Ստեփան Դանիելյան 11/23/2020   22:59 Պատերազմի ավարտից 13 օր հետո միայն Փաշինյանը որոշել է անհետ կորածների հարցերով զբաղվել. հանդիպել է հարազատներին 11/23/2020   22:50 Անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալների ճշտման համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ՊՆ. հայտարարություն 11/23/2020   22:47 «Վերջին վատությունս անեմ, նոր գնամ. Արայիկ Հարությունյանը Մշակույթի քոլեջի ԺՊ է նշանակել իրենց մաֆիայի անդամին». Աննա Կիրակոսյան 11/23/2020   22:33 Թուրքիայի ԱԳՆ են կանչվել ԵՄ-ի, Իտալիայի դեսպաններն ու Գերմանիայի գործերի հավատարմատարը 11/23/2020   22:13 Փաշինյանը հրաժարական կտա, բայց ոչ՝ հանրային ճնշումների ներքո,նրան օգտագործեցին, այլ հարց է՝ ով ինչպես. քաղտեխնոլոգ 11/23/2020   22:07 Կոչ եմ անում ոտքի կանգնել և փրկել Սյունիքն ու Հայաստանը հետագա վտանգավոր իրադարձություններից. Գորիսի ավագանու անդամ 11/23/2020   22:02 Պատերազմի առաջին օրվանից զոհվել են Արցախի ԱԻՊԾ 4 փրկարար ծառայող, վիրավորվել ՝ 17-ը 11/23/2020   21:46 Արփինե Հովհաննիսյանը բանավեճի է հրավիրել Լենա Նազարյանին 11/23/2020   21:39 Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ 11/23/2020   21:25 Ֆրանսիան ներդնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ 11/23/2020   21:12 Երևակայական ճամփորդություն՝ ճանապարհային քարտեզով 11/23/2020   21:04 Թուրքիան կցանկանա Ադրբեջանում ստեղծել նաև ռազմաբազա, թուրքերից անընդհատ պետք է վտանգ սպասել. թուրքագետ 11/23/2020   20:54 Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել արագ տեմպերով շարունակել արտադրական հզորությունների զարգացումը 11/23/2020   20:41 Ասում են` մահացած է, բայց դիակը չեն գտնում. Սարգիս Ասատրյան 11/23/2020   20:22 Սեփական թիմում զոհաբերություններ տալով Փաշինյանը չի կարող փոխել դավաճանի կնիքը. Լիլիթ Գալստյան 11/23/2020   20:09 Նիկոլ Փաշինյանի կողմից Սոցապնախարար նշանակված Մեսրոպ Առաքելյանին հեռացրել են ՎՏԲ բանկից՝ «ատկատներով» վարկեր ձևակերպելու համար. Mediaport 11/23/2020   20:03 Իսրայելը դարձել է Արցախի պատերազմի գլխավոր շահառուն 11/23/2020   19:37 Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած 11/23/2020   19:33 Փրկարարական ջոկատները շարունակում են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները 11/23/2020   19:32 Երբ Ճգնաժամը զարգանում է՝ ինչ-որ էտապի անցնում անկառավարելի ճգնաժամի. համաճարակաբան 11/23/2020   19:27 Չէի պատկերացնում, որ հայ զինվորի հետևից չէին գնա, այն էլ՝ վիրավորների հետևից. անհետ կորած զինվորի մայր 11/23/2020   19:25 Ռուս խաղաղապահն ու Արցախի ԱԻՆ 4 աշխատակից վիրավորվել են Մատաղիսի մոտ ականի պայթյունից 11/23/2020   19:21 Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները. ԱՀ ՊՆ 11/23/2020   19:20 Լավն այն է, որ Մայր բուհը մաքրվեց Շուշին աթոռի հետ փոխանակած այս դավաճանից. Մելիքյանը՝ ԿԳՄՍ նոր նախարարի մասին 11/23/2020   19:20 Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները. ԱՀ ՊՆ 11/23/2020   19:08 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ 11/23/2020   19:03 Անհետ կորած զինծառայողների ծնողներից 25-ն այսօր ժամը 19։30-ին կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ 11/23/2020   19:02 Կան նաև բնակավայրեր, որոնց բնակիչները մինչև հիմա չգիտեն՝ հեռանա ՞ն իրենց տներից, թե՞ ոչ․ Տ․ Աբրահամյան 11/23/2020   18:59 Բերդաշեն համայնքի ճակատագիրն առկախված է ԱՀ կառավարության պարզաբանումը 11/23/2020   18:57 Գեղեցկության սրահներում Covid-անվտանգության կանոնները շարունակում են հաճախ խախտվել.ԱԱՏՄ 11/23/2020   18:49 Ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա.Արայիկ Հարությունյան 11/23/2020   18:41 Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների հետ ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել 11/23/2020   18:38 Նիկոլի ու նիկոլիզմի մասին.Արփինե Հովհաննիսյան 11/23/2020   18:34 Հայ-իրանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ պոտենցիալ․ Է․ Մարուքյան 11/23/2020   18:29 Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից 11/23/2020   18:18 Այլևս չպետք է լինեն “նախկիններ ու ներկաներ”, պետությունը պետք է ապրի միայն ապագայով. Արտակ Զաքարյան 11/23/2020   18:16 «Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում. Mediaport 11/23/2020   18:07 Ժամը 17։00-ի դրությամբ‚ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում 11/23/2020   17:56 Սերգոն ոչ միայն լավ չի ապրելու, այլ նաև նվիրելու է իր ամբողջ ուեցվածքը Ադրբեջանին. Արթուր Ղազինյան 11/23/2020   17:50 Սասուն Միքայելյանը վիրավորում ստացավ՝ բոլորն իմացան, մեր երեխեքը 50 օր կորել են, դուք մեզ տեղեկություն չեք տալիս. անհետ կորած զինվորի հարազատը՝ վարչապետի օգնականին 11/23/2020   17:44 Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ 11/23/2020   17:40 Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղն՝ ի հեճուկս համաձայնագրի 11/23/2020   17:35 Անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիների,սա արել է Արգիշտի Քյարամյանը.Գառնիկ Իսագուլյան
11/23/2020   12:21 Կառավարության անտարբեր վերաբերմունքը. Զինվորները պատերազմից հետո քնում են բետոնի վրա 11/22/2020   12:45 Պատմության մեջ բացառիկ արդյունք է. առանց կռվի հանձնում ենք 4564 քառակուսի կիլոմետր, երբ պատերազմի արդյունքում թշնամին գրավել է 3716 11/23/2020   20:09 Նիկոլ Փաշինյանի կողմից Սոցապնախարար նշանակված Մեսրոպ Առաքելյանին հեռացրել են ՎՏԲ բանկից՝ «ատկատներով» վարկեր ձևակերպելու համար. Mediaport 11/22/2020   15:49 Վազգենաշեն համայնքից բնակչությունը դուրս է գալիս ադրբեջանցի զինվորների ծաղրանքների ներքո 11/22/2020   18:20 5000 երեխու գլուխ ես կերել, այլ տղա, 10,000 հոգի վիրավոր ունենք այսօր․ Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 11/22/2020   17:01 Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը պատարագի էին եկել մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ 11/23/2020   17:35 Անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիների,սա արել է Արգիշտի Քյարամյանը.Գառնիկ Իսագուլյան 11/22/2020   22:08 Ալիևի հայտարարությունը, թե «Շուշին վերցվել է ռազմական ճանապարհով», ճիշտ չէ. Սեմյոն Պեգով 11/22/2020   14:24 Նիկոլ, դավաճան, ես քեզ իրավունք չեմ տալիս մասնակցել իմ որդու հոգեհանգստյան պատարագին, չհամարձակվես, նեռ․ Կարին Տոնոյան 11/23/2020   17:22 Շուշիի վրա է ընկնում հայկական Իսկանդերը, երբ հայ զինվորները դեռ այնտեղ են եղել. Արթուր Դանիելյան 11/23/2020   22:47 «Վերջին վատությունս անեմ, նոր գնամ. Արայիկ Հարությունյանը Մշակույթի քոլեջի ԺՊ է նշանակել իրենց մաֆիայի անդամին». Աննա Կիրակոսյան 11/23/2020   15:39 Քաոսի պատճառով մեր հայրենակիցները գյուղ մտած թուրք լամուկներից են իմանում, որ գյուղը պիտի ազատեն. Զոհրաբյան 11/22/2020   19:53 Հատուկ «Գնայիք` կռվեիք» ասողներին. Իշխան Սաղաթելյան 11/22/2020   20:19 Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության մասին 11/22/2020   12:16 Թուրքիան հայտնել է իր զինվորականների` Ղարաբաղ ժամանելու ժամկետները 11/23/2020   22:13 Փաշինյանը հրաժարական կտա, բայց ոչ՝ հանրային ճնշումների ներքո,նրան օգտագործեցին, այլ հարց է՝ ով ինչպես. քաղտեխնոլոգ 11/22/2020   22:32 Վազգենաշեն գյուղում մարդիկ թողնում են իրենց տները և բեռնում իրերը՝ ադրբեջանական զորքի ծաղրանքի պայմաններում.որտե՞ղ են եւ որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունները. Գոհար Մելոյան 11/23/2020   16:12 Ծրագրավորված դավաճանություն է իրականացվել. Նաիրա Զոհրաբյան 11/22/2020   17:45 Ինչպես է ազգադավ Նիկոլը խաբում հասարակությանը․ Գագիկ Համբարյան 11/23/2020   10:41 Չեմ զարմանա, որ Բաքվում շուտով զինվորական շքերթ լինի ու այդ շքերթի ժամանակ Հայոց եռագույնը գետնին հայտնվի. Կարեն Հովհաննիսյան

Ինձ խփելու են, բայց միայն թիկունքից, դիմացից չեն կարող. Քրեական հեղինակություն Մալենկովը՝ իր սպանությունից առաջ 02/14/2020   20:11  |  ԳՈՐԾ #

Պատմությունը ցույց է տալիս, որ կրիմինալի և քրեական հեղինակությունների դեմ հայտարարված պայքարի ժամանակներին ամենից ավելի են հատուկ սպանությունները: Այդպիսի  մի շրջան էր  90-ականների սկիզբը, երբ ՆԳ ամենազոր  նախարար Վանո Սիրադեղյանի ձեռքը ամենուր և ամենին հասնում էր: 90-ականների սպանություններն  իրականացվում էին հենց քրեական հեղինակությունների և գողականության դեմ պայքարի դրոշի ներքո: Այս ճանապարհին ենք նաև այսօր, երբ կրկին ունենք կրիմինալի և քրեական աշխարհի դեմ հայտարարված պայքար, բայց զուգահեռաբար՝ իրավապահ համակարգի կարևոր դեմքերի առնվազն՝ բռնի մահեր…

90-ականների Հայաստանում եղավ մի շրջան, երբ մարդիկ արդեն չէին հասցնում արձագանքել հերթական սպանությանը: Հանրությունը դժվարությամբ  հասցնում էր արձագանքել պաշտոնյաների և հասարակական-քաղաքական ու տնտեսական գործիչների, հանցավոր աշխարհի ներկայացուցիչների իրար հաջորդող սպանություններին: ՈՒ եթե սկզբում այս կարգի սպանությունները  մարդկանց մեջ առաջացնում էին սաստիկ հետաքրքրություն, ապա աստիճանաբար այդ սպանությունները վերածվեցին վիճակագրության:

Հիմա ո՞վ է հիշում 90-ականներին այդպես էլ չբացահայտված՝ «Մալենկովի գործը»: Շատերը, հատկապես, նոր սերունդը, չգիտեն էլ ո՞վ է Մալենկովը, ինչու՞ նրան սպանեցին:

Ինձ խփելու են, բայց միայն թիկունքից, դիմացից չեն կարող

Մահվանից 15 օր առաջ եղբորն ասված այս խոսքերի հեղինակ Մալենկովի հուղարկավորությունը, որ տեղի ունեցավ 1993 թվականի մարտի 8-ին, Երևանի երկաթուղային կայարանին հարող հատվածում, թերևս, անկախությունից հետո Երևանում տեղի ունեցած ամենամեծաշուք թաղումներից մեկն էր:

Ժամանակի մամուլը վկայում է, որ առավոտից կայարանին հարող բոլոր փողոցները փակված էին, կանգնած էր տրանսպորտը, չէին գործում առևտրի կետերը: Սգո ժապավեններով և ծաղկեպսակներով զարդարված մի քանի տասնյակ սպիտակ «Նիվա»-ներ երկար շարք էին կազմել: Հանգուցյալի տան մոտ հավաքված էր մարդկանց հսկայական բազմություն: Շքեղ մեքենաներից դուրս եկող ոտքից գլուխ սև հագած, ինքնավստահ   դեմքերով տղամարդիկ՝ շրջապատված ամրակազմ երիտասարդներով, ուղևորվում էին դեպի մուտք: Հավաքվածները, կարծես հրամանով, իսկույն հետ էին քաշվում՝ միջանցք բացելով նրանց համար: Մայրաքաղաքի հանցավոր աշխարհը հրաժեշտ էր տալիս իր, թերևս, ամենահայտնի «հեղինակություններից» մեկին, մի քանի օր առաջ սեփական մեքենայում ավտոմատային կրակահերթով գնդակահարված հանրահայտ Մալենկովին:

Արխիվային տեղեկություններ

Գեորգի Արշակի Տոնոյանը ծնվել է 1955 թվականին, Երևանում: Ավարտել է թիվ 114 միջնակարգ դպրոցը: Երբեք ոչ մի տեղ չի աշխատել: Մի քանի անգամ դատված Տոնոյանը մեծ հեղինակություն է վայելել քրեական աշխարհում և հայտնի է եղել Մալենկով մականունով / ԽՍՀՄ պետական և կուսակցական գործիչ, ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ Գեորգի Մալենկովի  անվանակից լինելու համար/ ...: Գերազանց տիրապետել է հրազենին: Վերահսկել է մայրաքաղքաի երկաթուղային կայարանի մերձակա տարածքը՝ շրջակա բոլոր օբյեկտներով՝ սնունդ, առևտուր, բենզալցակայաններ, և այլն… Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Մալենկովը կանխազգացել է իր մահը: Իր դեմ պատրաստվող հնարավոր մահափորձի մասին խոսել էր եղբոր և կնոջ հետ, ընկերների շրջապատում: Ամենից շատ վախենում էր թիկունքից արձակված կրակոցից: Իր խոսքերը, թե՝ ապեր, ինձ խփելու են, բայց ոչ դիմացից, այլ հետևիցս, մարգարեական եղան, 1993 թվականի մարտի 5-ին, ժամը՝ 20-ի սահմաններում, երբ կանգնեցնում էր մեքենան ավտոտնակում, ավտոմատային կրակահերթը հարվածեց նրա թիկունքին: Մահը վրա հասավ հիվանդանոցի ճանապարհին:

ՈՒ՞մ էր դա ձեռնտու

Ո՞վ ընդունեց այդ որոշումը, ու՞մ էր դա ձեռնտու: Մալենկովի սպանությունից երկու ամիս անց սպանվեց հայկական երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյանը, համալրելով չբացահայտված սպանությունների շարանը: Դեռ այն թվականներին մամուլում բազմաթիվ անդրադարձներ եղան այն համատեքստում, որ Մալենկովի սպանությունը նախերգանք հանդիսացավ Ղանդիլյանին վերացնելու գործում: Քրեական աշխարհի պարագլխի և հանրապետության բարձրաստիճան պաշտոնյանեիից մեկի միջև, պարզվում է, գոյություն ունեին սերտ կապեր: Բազմաթիվ տնտեսական բնույթի «ռազբիրատներում » հատկապես Մալենկովն էր ներկայացնում Ղանդիլյանի շահերը: Տեղեկություններ կային որ Մալենկովի մարդիկ ապահովում էին նաև Ղանդիլյանի անձնական անվտանգությունը: Փոխարենը՝ Ղանդիլյանի երաշխավորությամբ Մալենկովը կարողացել էր մտնել բենզինի մաֆիայի մեջ, կազմել նրա մասը: Ղանդիլյանին վերացնելը, քանի դեռ նրա կողքին էր Մալենկովը, ինչ խոսք, բավականին վտանգավոր էր: Մանավանդ, վերջինս  էությամբ համարձակ էր  և վճռական, բացի այդ, նրա տրամադրության տակ գործում էին մի քանի լավ զինված ջոկատներ, ինչը նշանակում էր՝ ընկերոջ մահից հետո Մալենկովը ոմանց համար կարող էր ահավոր վտանգավոր լինել: Մահացու վտանգավոր: Իսկ դա նշանակում է՝ հարկ էր նախևառաջ ազատվել Մալենկով մականունով հզոր խոչընդոտից: Մալենկովը պետք է մահանար:

Ի վերջո, վերը նշվածից բացի նա վերահսկում էր երկաթուղային կայարանի ողջ շրջակայքը՝ այնտեղ տեղակայված բազմաթիվ օբյեկտներով հանդերձ, որոնք, բնականաբար, լինելով կամային և ուժեղ, ոչ մի կերպ չէր չէր համաձայնի կիսել իր եկամուտները: Ընդ որում, այն չէր զիջի նաև ներքին գործերի համակարգի հետ, իսկ դա, անշուշտ, լրջագույն հետևանքներով հղի էր, և հենց այս հանգամանքների համադրությունն էր, որ վճռական եղավ Մալենկովի ճակատագրի համար:

Մալենկովի, նույն ինքը՝ Գեորգի Տոնոյանի գործը մինչ օրս բացահայտված չէ: Ինչպես 90-ականների բազմաթիվ այլ հնչեղ սպանություններ, այն այսօր էլ չբացահայտված սպանությունների ցանկում է… Ինչու՞…

Հետաքննությունը ակտիվ ընթանում էր, հետո՝ սառեցվեց

Պարզվում է, սկզբնական շրջանում բավական արագ և հաջողությամբ  Էրեբունու շրջանի ոստիկանությունը և դատախազությունը ձեռնմուխ էին եղել սպանության բացահայտման գործին, ավելին, նրանց հասկանալի պատճառներով օգնում էր նաև քրեական աշխարհը: Ըստ ժամանակի մամուլի հրապարակումների՝ հանցագործության բացահայտմանը հաշված օրեր էին մնում, երբ այն ժամանակ՝  ՀՀ գլխավոր դատախազի 1-ին տեղակալ Միքայել Գրիգորյանի կարգադրությամբ քրգործն անսպասելիորեն փոխանցվում է հանրապետության դատախազության վարույթ: Որտեղ և այն  սառեցվում է: Որոշ ժամանակ անց ներքին գործերի նախարարի հրամանով այլ աշխատանքի է տեղափոխվում Էրեբունու այն ժամանակվա ՆԳ բաժնի պետը:

Ասել է, թե՝ հետքերն իսպառ կորցնելու շահառուներն էին գործել…

Սպանողն ու սպանվողը՝ խրախճանքի սեղանի շուրջ

Ի վերջո, գաղտնիք չենք բացահայտում՝ ցանկացած երկրի ոստիկանություն միշտ էլ որոշակի հարաբերությունների մեջ է մտնում քրեական աշխարհի և նրա առանձին ներկայացուցիչների հետ: Հակառակ դեպքում  բազմաթիվ վտանգավոր հանցագործություններ ուղղակի անհնար կլիներ կանխել: Այս դեպքն էլ  վերը նշված հարաբերությունների շրջանակում  կարելի է դիտարկեր:

25-26 տարի առաջ հայաստանյան մամուլն Մալենկովի գործի շրջանակում անդրադարձել է այն փաստին, որ Մալենկովն իր մահվանից մի քանի ամիս առաջ մասնակցել է նույն գլխավոր դատախազի 1-ին տեղակալ Գրիգորյանի որդու հարսանեկան խնջույքին: Այսինքն, նույն սեղանի շուրջ  են նստած եղել, կերել-խմել, բաժակ բարձրացրել իրավապահ ոլորտի բարձրաստիճանը և քրեական հեղինակության ներկայացուցիչը: Այլ կերպ ասած՝ սպանվողն ու սպանելու հրաման տվողը:

Հարցը հրապարակախոսական է,  քանի որ այն առկախ է մնալու՝ իսկ այսօր, ներկա Հայաստանում իրերի վիճակը շա՞տ տարբեր է: Մի՞թե նույնը չէ:  Իհարկե, նույնն չէ, այսօր  ավելի վատ է, քանի որ ազգը ապաբարոյականացնող  նախկին մուտացիաներին  այսօր նորերն են ավելացել: Առավել վտանգավոր և գլոբալիստական ուժերին ծառայող…

 

 

 

Լուսանկարը՝ արխիվային

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:31 17/12/2019  |  ԳՈՐԾ #25 տարի առաջ այս օրը սպանվեց ՀՀ երրորդ հանրապետության առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանը
21:36 15/12/2019  |  ԼՐԱՀՈՍՄահացել է Սերժ Ջիլավյանը, ում 26 տարի առաջ փորձել էր սպանել Վանո Սիրադեղյանը
10:49 09/07/2019  |  Մամուլ«Վանո Սիրադեղյանը պետք է օր առաջ լինի Հայաստանում». Անդրանիկ Քոչարյանը՝ Սիրադեղյանի վերադարձի մասին. «Հրապարակ»
16:48 02/07/2019  |  ԳՈՐԾ #Լ. Տեր-Պետրոսյան. Խոստանում եմ Վանոյին կանչել և ականջները ձգել, որ «բառադիություններ այլևս չանի»
20:30 25/06/2019  |  ԳՈՐԾ #Նախարար Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել Գուրգեն Եղիազարյանին
19:40 04/06/2019  |  ԳՈՐԾ #Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին, որը զբաղվում էր Տեր-Սահակյանի բանդայի գործի քննությամբ
19:38 25/05/2019  |  ԳՈՐԾ #Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր
17:18 13/04/2019  |  Քրեական խրոնիկոնՄարիուս Յուզբաշյանի, Համբարձում Գալստյանի, Վահրամ Խորխոռունու, Գագիկ Պողոսյանի սպանությունների բացահայտումը նոր իշխանությունների օրակարգում չկա
09:28 16/02/2019  |  ՄամուլՎանո Սիրադեղյանը ապրիլին կվերադառնա Հայաստան. «Հրապարակ»
09:15 06/11/2018  |  ՄամուլԸնտրություններից հետո Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞. «Իրատես de facto»

Արխիվ

[]