Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար

Անբարեխիղճ վերաբերմունք ու մարդկանց իրավունքները շարունակաբար խախտող պրակտիկա սոցիալական ապահովության համակարգում․ Մարդու իրավունքների պաշտպան 02/14/2020   12:23  |  ԼՐԱՀՈՍ

Սոցիալական ապահովության համակարգում ոչ պատշաճ (թերի) վարչարարության հետևանքով շարունակաբար խախտվում են մարդկանց իրավունքները: Սա տարիների անթույլատրելի պրակտիկայի արդյունք է և ունի համակարգային բնույթ: Այս մասին հայտնում են ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Անձի պատշաճ վարչարարության սահմանադրական իրավունքի անխոչընդոտ իրացումն ունի կարևոր նշանակություն ոչ միայն հենց այդ իրավունքի, այլև մարդու մյուս իրավունքների համար։ Ընդ որում, խոսքը վերաբերում է նաև այնպիսի իրավունքների, որոնք մարդու համար ունեն կենսական կարևորություն։ Այդպիսի իրավունքներից է սոցիալական ապահովության իրավունքը:

Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատանքում առկա է անբարեխիղճ վերաբերմունք և անպատասխանատու վարքագիծ կենսաթոշակառուների և այլ շահառուների նկատմամբ: Այդ վարքագծի պատճառով մարդկանց բարձրացրած շատ հարցեր չեն ստանում արդարացի և ողջամիտ ժամկետներում լուծումներ։ Այս մասին են վկայում Պաշտպանին հասցեագրվող բանավոր և գրավոր բողոքները:

Այսպես, սոցիալական ապահովության համակարգում վարչարարության համար կարևոր նշանակություն ունի սոցիալական ապահովության իրավունքի իրացման սկզբնական փուլը՝ դիմում ներկայացնելու պահից սկսած։ Ընդ որում, խոսքը վերաբերում է դիմումի գրավոր ձևի պահպանմանը: Սրա հետ է կապվում այդ դիմումի քննարկման ընթացքում անձի իրավունքների ապահովման հարցը:

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումները վկայում են, որ լայն տարածում ունեն դեպքերը, երբ Սոցիալական ապահովության պետական ծառայությունում չեն վերցնում մարդկանցից դիմումներ: Մարդիկ շատ դեպքերում պատշաճ չեն տեղեկացվում կամ նրանց չի տրամադրվում խորհրդատվություն անհրաժեշտ փաստաթղթերի կամ այդ փաստաթղթերը սահմանված ժամկետում ներկայացնելու և այդ ժամկետը բաց թողնելու հետևանքների մասին։

Ավելին, մերժումները մեծ մասամբ բանավոր են՝ դրանով իսկ զրկելով մարդուն հետագայում իր իրավուքները պաշտպանելու և անգամ պետական մարմնին իր դիմելը հիմնավորելու հնարավորությունից։ Դրանից բացի, գրավոր դիմումը ենթադրում է գրավոր ընթացակարգի նախաձեռնում ու գրավոր մերժում, իսկ գրավոր մերժումը հնարավորություն է տալիս մարդուն պատկերացում կազմել իր դիմումը մերժելու հիմքերի մասին: Գրավոր մերժման դեպքում մարդը հնարավորություն կունենա նաև բողոքարկելու այդ մերժումը: Նշվածի բացակայութան պատճառով է, որ կենսաթոշակառուն հայտնվում է քաշքշուկների մեջ: Այս անթույլատրելի պրակտիկան հանգեցնում է նաև նրան, որ մարդը զրկվում է իրեն հասանելիք այլ գումարներից ևս՝ կենսաթոշակից, թաղման նպաստից և այլն։

Բազմաթիվ օրինակներից մեկը. Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքով քաղաքացին հայտնել է, որ դիմել է Սոցիալական ապահովության պետական ծառայություն հանգուցյալ կենսաթոշակառուի 7 ամսվա չստացած կենսաթոշակը, ինչպես նաև թաղման նպաստը ստանալու խնդրանքով, սակայն ստացել է բանավոր մերժում՝ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակառուի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվելու հիմնավորմամբ։ Նույն օրը կենսաթոշակառուի մահվան փաստի վերաբերյալ քաղաքացու բանավոր տեղեկության հիման վրա դադարեցվել է կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Քաղաքացին նույն օրը դիմել է նաև թաղման նպաստ ստանալու խնդրանքով, սակայն արդյունքի չի հասել: Նա նույն հարցերով Սոցիալական ապահովության պետական ծառայություն դիմել է նաև մի քանի ամիս անց, սակայն կրկին արդյունքի չի հասել: Երկու դեպքում էլ պետական մարմնի աշխատակիցները դիմողից դիմում չեն վերցրել և չեն էլ տեղեկացրել այդպիսի հնարավորության մասին և հենց այդ պատճառով նա բաց է թողել օրենքով սահմանված ժամկետը: Նշված ոչ պատշաճ վարչարարության հետևանքով դիմողը զրկվել է հանգուցյալ կենսաթոշակառուի չստացած կենսաթոշակը և թաղման նպաստը ստանալու իրավունքից։

Վերը նկարագրվածից բացի, ներկայում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրավունքի դադարեցում իրականացվում է համակարգում ներդրված ավտոմատ ծրագրերի միջոցով, սակայն խնդրահարույց է այն, որ դրանով պայմանավորված Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինների աշխատակիցներն անձի իրավունքը դադարեցնելիս չեն իրականացնում քաղաքացիների իրազեկման և անհրաժեշտ փաստական հանգամանքների ճշգրիտ և ամբողջական հավաքագրման գործընթաց, որի պատճառով էլ ի հայտ չեն գալիս նաև անձանց օգտին առկա հանգամանքները:

Խնդրահարույց պրակտիկայի մեկ այլ դրսևորում է պետական մարմին դիմող մարդկանց ոչ լիարժեք տեղեկությունների տրամադրումը կամ դրանք առհասարակ չտրամադրելը: Օրինակ՝ գործերից մեկով դիմողի ամուսնու մահվանից հետո նրա երկու երեխաները ստացել են կերակրողին կորցնելու դեպքում նպաստ։ Երեխաներից մեկի չափահաս դառնալուց հետո նպաստը դադարեցվել է։ Այն վերականգնելու նպատակով դիմողն այցելել է Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին, սակայն ծառայությունում չի տրամադրվել տեղեկություն այն մասին, որ եթե 18 տարին լրացած անձն առկա ուսուցմամբ սովորում է ուսումնական հաստատությունում, ապա նպաստը կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով շարունակվել մինչև նրա 23 տարեկանը լրանալը։ Արդյունքում, դիմողի 18 տարին լրացած որդին 6 ամիս շարունակ զրկվել է նպաստից։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարտավոր է իրականացնել պատշաճ վերահսկողություն Սոցիալական ապահովության պետական ծառայության նկատմամբ՝ նրանց պատասխանատվությունն իրենց աշխատանքի հանդեպ ավելի բարձրացնելու, մարդկանց սոցիալական ապահովության համակարգին առնչվող անհրաժեշտ և ամբողջական տեղեկությունների տրամադրումն ապահովելու, մարդկանց քաշքշուկներից զերծ պահելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծում է, որ սոցիալական ապահովության համակարգում կան, իհարկե, բարեխիղճ ու պատասխանատու աշխատակիցներ, սակայն նկարագրված անթույլատրելի պրակտիկան ունի տարածված բնույթ:

Վերը նկարագրված խնդիրների մասին բազմիցս նշվել է Պաշտպանի զեկույցներում ու հաղորդումներում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:28 13/02/2020  |  ԼՐԱՀՈՍ4 պետական մարմին խախտել է կալանավորի իրավունքը՝ չտրամադրելով նրան անհրաժեշտ դեղերը. Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը
22:07 12/02/2020  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է աշակերտների հետ
12:02 12/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱնհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ՔԿՀ-ում ինքնավնասում կատարողին կարգապահական տույժի ենթարկելու և մեկուսացնելու պրակտիկան. ՄԻՊ
11:01 11/02/2020  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղաքացու ուսումնառության 5 տարիները հաշվառվել են աշխատանքային ստաժում
12:28 10/02/2020  |  ԼՐԱՀՈՍԴատարանի ծանրաբեռնվածությունը ողջամիտ ժամկետում գործերի քննության համատարած խախտումների արդարացում չէ. Մարդու իրավունքների պաշտպան
11:39 05/02/2020  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել այն, որ հոգեբուժարաններում երեխաների և անգործունակ չափահասների բուժման հարցերում նրանց կարծիքը հաշվի չի առնվում.ՄԻՊ
12:05 31/01/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ի իրավական դիրքորոշումը ՀՔԾ-ի տեղեկությունների հիման վրա Հանրային հեռուստաընկերության տեսանյութի վերաբերյալ
13:34 28/01/2020  |  ԼՐԱՀՈՍԶինծառայողների իրավունքների երաշխավորման հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են. Թաթոյան
15:30 27/01/2020  |  ՄեկնաբանությունՈղջունելի է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության այսօրվա նիստի հրավիրման փաստը
10:45 27/01/2020  |  ՄեկնաբանությունՈրևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների. Արման Թաթոյան

Արխիվ

[]