ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննչական կոմիտեից որոշ գործառույթներ կվերադարձվեն ոստիկանությա՞նը. Արմեն Խաչատրյանը՝ մանրամասներ է ներկայացրել բարեփոխումներից 02/13/2020 18:06 | ԼՐԱՀՈՍ
Այսօրվա ոստիկանությունը համարժեք չէ տիրող իրավիճակին, հանցավորությանը, քանի որ այն չունի այն անհրաժեշտ գործիքակազմն ու լիազորությունները, որոնք պետք են իր առջև դրված խնդիրները լուծելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նա նշեց, որ Արդարադատության նախարարության կողմից մշակված ռազմավարությունը բավականին լավն է, և դրանում մեծ ծավալի աշխատանք է կատարված։
«Այս ռազմավարությանն իրականացմանն ուղղված քայլերով ոստիկանությունը կգա մի այնպիսի իրավիճակի, երբ ոստիկանությունը համարժեք կլինի հանցավորությունը, տեխնիկապես զինված կլինի ու այսօրվա ժողովրդավարական իրավակարգին համապատասխան կլինի»,-ասաց պատգամավորն ու ավելացրեց, որ այս կերպ օրվա իշխանությանը ծառայող ոստիկանության իմիջը կփոխակերպվի հասարակական անվտանգությունը պահպանող, հարգանք վայելող ոստիկանի կերպարով։
Խաչատրյանի խոսքով, երբ ստեղծվել է քննչական կոմիտեն, ոստիկանությունից վերցվել է նախաքննությանը մասնակցելու լիազորությունը, ինչը բավականին թուլացրել է ոստիկանությանը։
«Նախնական ռազմավարությամբ դիտարկվում է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մի մասով, այսինքն` գողության առաջին մաս, երկրորդ մաս, անձի դեմ ուղղված ոչ մեծ ծանրության հանցագործությունների մասով ոստիկանությունը պետք է ունենա քննություն իրականացնելու հնարավորություն։ Դա կլինի նախաքննություն, թե հետաքննություն, բայց ոստիկանությունը պետք է ունենա լիազորություն, որպեսզի գործն ամբողջությամբ բացահայտի, քննի և ուղարկի դատարան։ Նաև պատասխանատվություն կրի գործի ընթացքի համար»,-ասաց պատգամավորը։
Հարցին, մեկ տարվա ընթացքում իրատեսակա՞ն եք համարում նման փոփոխություններ իրականացնելը, Խաչատրյանը պատասխանեց. «Այս փաստաթուղթը, որը կազմվել է, հենց այնպես չի կազմվել, սա շատ լուրջ վերլուծությունների հիման վրա է կազմվել։ Միայն պարեկային ոստիկանության մասով մոտ 2 տարի, տարի ու կեսից ավելի ուսումնասիրություններ են կատարվել, մինչև այդ փաթեթը պատրաստվել է։ Մանրամասն ուսումնասիրվել է միջազգային փորձը, Վրաստանի փորձը»։
Պատգամավորի խոսքով, ներքին գործերի նախարարություն դառնալու անհրաժեշտությունը պայմանավորված է խորհրդարանական ու քաղաքացիական վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելով և քաղաքական պատասխանատվությունն ավելի բարձր մակարդակի հասցնելով։
«Պարեկային ոստիկանության մասով, ես հակված եմ այն տեսակետին, որ այնտեղ պետք է հավաքագրվեն այն անձինք, որոնք խստորեն կբավարարեն անհրաժեշտ պայմանները։ Նրանք պետք է լինեն ազնիվ, պետք է լինեն համապատասխան մասնագիտության տեր մարդիկ, պետք է լինեն լեզուների իմացությամբ ու ֆիզիկական տվյալները համապատասխանեն սկսած արտաքին տեսքից։ Արտաքին տեսքը շատ մեծ կապ ունի։ Օրինակ՝ Վրաստանի
Հանրապետություն մեր այցերից ու այնտեղ այցելած քաղաքացիների հետ զրույցից պարզ է, որ առաջին տպավորությունը պարեկային ոստիկանությունից ենք ստանում, որովհետև Վրաստան այցելելիս հիմնականում չես շփվում ո՛չ դատախազի, ո՛չ դատավորի, ո՛չ բժշկի և ոչ էլ այլ ծառայությունների աշխատակիցների հետ։ Առաջին շփումը պարեկային ոստիկանի հետ է և դա Վրաստանի համար բրենդ է, բավականին բարձր տպավորություն ես ստանում, երբ շփվում ես նրանց ոստիկանների հետ»,-ասաց «Իմ քայլը» պատգամավորն ու ավելացրեց, որ պարեկային ոստիկանության ձևավորմամբ կբարձրացվի Հայաստանի Հանրապետության իմիջը, ինչը կնպաստի տուրիզմի զարգացմանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ