ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հենց ուզենան դա խախտել, կնշանակի բանակցությունների տապալում. Դավիթ Բաբայանը՝ Անջեյ Կասպրշիկի եւ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի ղեկավար հանդիպման մասին 02/13/2020 15:38 | ԼՐԱՀՈՍ
«Եթե այդ տենդեցը գնում է, դա միմիայն խոչընդոտելու է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի ղեկավար Թուրալ Գյանջալիեւի եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպմանը, ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։
«Այսպես կոչված ադրբեջանական համայնքը բանակցային գործընթացում ներգրավելու հիմք չկա։ Հենց դա լինի, կհանգեցնի այդ նույն բանակցային գործընթացի տապալմանը։ Թող իրենք ընտրեն՝ ուզում են, որպեսզի բանակցային գործընթացը տապալվի՞, թող շարունակեն։ Այդ ժամանակ անիմաստ է լինելու որեւէ բանակցություններ վարել»,-շարունակեց Դավիթ Բաբայանը։
Նշենք, որ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել է հիշյալ համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիեւի հետ, շնորհավորել է նրան «Լեռնային Ղարաբաղի կողմից» Ադրբեջանի խորհրդարանում՝ մեջլիսում ընտրվելու կապակցությամբ: Ավելի վաղ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն էր հանդիպել այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ, իսկ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ժնեւյան հանդիպման նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն էր հանդիպել տվյալ կազմակերպության ներկայացուցիչների հետ։
«Ադրբեջանը ահագին աշխատել է եւ փորձում է ամեն ինչ անել, որ այսպես կոչված, ադրբեջանական համայնքն անընդհատ շրջանառության մեջ դնի բանակցային գործընթացում։ Զուտ զգացմունքային առումով մենք հասկանում ենք, որ դա տհաճ է, ճիշտ չէ եւ միանշանակ խանգարելու է վստահության մթնոլորտի ձեւավորման գործընթացին, բայց այդ համայնքն ինքնին քաղաքական կատեգորիա չէ։ Հենց այն դառնա քաղաքական կատեգորիա, դա նույնիսկ բավական կլինի, որ բանակցային գործընթացը տապալվի առհասարակ»,-մեզ հետ զրույցում շարունակեց Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ այս հանգամանքը, թերեւս շատ լավ հասկանում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։
Դավիթ Բաբայանը շեշտեց՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» գոյություն չունի, այն ֆեյք հասկացություն է։
Դիտարկմանը, որ հատկապես վերջին շրջանում, զարգացումներն այդուհանդերձ, փաստում են, որ Ադրբեջանին հաջողվում է այդ համայնքը ներկայացնել որպես գործոն, ինչի մասին վկայում են վերը հիշատակված հանդիպումները, Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Ադրբեջանին մենք չենք կարող արգելել, որպեսզի նրանք փորձեն այդ համայնքը շրջանառության մեջ դնել, մենք կարո՞ղ ենք արգելել համանախագահներին՝ հանդիպել նրանց հետ։ Չենք կարող, բայց մենք ունենք կարմիր գիծ, որը երբեւիցե թույլ չենք տալու, որ որեւէ մեկը խախտի։ Այդ, այսպես կոչված համայնքը չի կարող նույնացվել Արցախի Հանրապետության հետ, նա չի կարող դառնալ բանակցությունների առանձին կողմ, այսինքն, դառնալ այն կարգավիճակին, որն ունի Արցախի Հանրապետությունը, որի կարգավիճակը՝ որպես բանակցային կողմի եւ հակամարտության կողմի, ճանաչվել է ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ։ Կրկնում եմ՝ հենց ուզենան դա խախտել, կնշանակի բանակցությունների տապալում։ Այլ բան ասել ես չեմ կարող»։
Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը դեռ 1994 թվականից է փորձել այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» շրջանառության մեջ դնել, ինչը կասեցվել է։
Նրա խոսքով, այդ կառույցը շրջանառության մեջ դնելով, Ադրբեջանի իշխանությունը փորձում է նաեւ ներքին խնդիրներ լուծել։ «Ներքաղաքական պահանջարկ է, որովհետեւ Ադրբեջանի իշխանությունը փորձում է դրանով շեղել իր հասարակության ուշադրությունը Ադրբեջանում տեղի ունեցած խայտառակ ընտրություններից։ Ադրբեջանի գործող իշխանությունը լեգիտիմության լուրջ խնդիր ունի եւ նույնիսկ միլիարդներ ծախսելով չկարողացավ հասնել այն նպատակին, որին ձգտում էր»,-նշեց Բաբայանը։
Ինչ վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի ակտիվացման ֆոնին ՀՀ ԱԳՆ –ի՝ ժնեւյան հանդիպման արդյունքներով տարածած հայտարարության մեջ «Արցախի ժողովրդի «ընտրյալ ներկայացուցիչներ» ձեւակերպմանը, Դավիթ Բաբայանը շեշտեց՝ պաշտոնական Ստեփանակերտը մեկնաբանել է այդ հարցը եւ ընդգծել, որ «ընտրյալ ներկայացուցիչներ»-ի տակ հասկանում է միմիայն Արցախի իշխանություններին. «Մենք այլ ընտրյալ ներկայացուցիչներ չունենք»։
Հիշեցնենք, որ Ժնեւում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ շուրջ 11 ժամ տեւած երկօրյա հանդիպման ավարտին ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ «արտգործնախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը»։
Այս ձեւակերպումը մասնագետները խնդրահարույց են համարում՝ շեշտելով, որ այդկերպ նվազեցվում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը։
Հեղինակ՝ Մ.Ղ.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել