Թեմաներ
Շաբաթ 09 / 19 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/19/2020   17:08 45 ընտանիք ապրում է լքված, առանց որեւէ տարրական պայմանների վթարային շենքում 09/19/2020   17:04 Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին 09/19/2020   17:00 Նոր որակի իշխանությունն այլընտրանք չունի. ՀՅԴ ՀԳՄ նախաձեռնությամբ տեղի է ունեցել կուսակցության մարզային կառույցների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդակցություն 09/19/2020   16:48 Մկրտության առթիվ կազմակերպված խնջույքն ավարտվել է դանակահարությամբ.վիճաբանությանը մասնակցել է նաև մկրտված աղջկա հայրը 09/19/2020   16:10 Հայկական հարվածային ԱԹՍ-ը՝ գործողություն մեջ. Նախարարը տեսանյութ է հրապարակել 09/19/2020   15:52 «Ընկերություն». Աննա Հակոբյանը պատգամավորների հետ լուսանկար է հրապարակել 09/19/2020   15:48 «Յուքոմ» ընկերությունը նոր հայց է ներկայացրել ընդդեմ ՏՄՊՊՀ-ի 09/19/2020   15:38 Ներքին զբոսաշրջության ոլորտում շուրջ 40 տոկոսով անկում ունենք, բայց շատ լավ է՝ գոնե այդքանին էլ հասանք. Մեխակ Ապրեսյան 09/19/2020   15:06 Քրեական ենթամշակույթը ինչու հիմա դարձավ Հայաստանի համար վտանգավոր. Հովսեփ Սարգսյան 09/19/2020   14:55 ՀՀ կառավարությունը Վաշինգտոնում 97 ամյա Բոբ Դոուլին վարձել է որպես լոբիստ, որը տարիքի պատճառով վերջին տարիներին հեռացել է հանրային գործունեությունից. Ենոքյան 09/19/2020   14:52 «Տպավորություն է՝ Արսեն Ջուլֆալակյանին ասել են՝ դու շեֆին դուր չես գալիս, մանդատդ վայր դիր»․ Արմեն Բադալյան 09/19/2020   14:48 Նիկոլին և իր բաշիբոզուկներին հաջողվել է շատ կաճր ժամանակահատվածում պիղծ, անբարո, գործելաոճով իրենց դեմ տրամադրել բոլորին. Աշոտյան 09/19/2020   14:19 Ուկրաինական ավիաընկերությունն առաջարկում է Կիեւով Երեւանից միակցված չվերթներ դեպի Եվրոպա 09/19/2020   14:07 Աշխատատեղեր վերականգնելով չենք կարող խոսել այն մասին, որ նույն մասշտաբով վերականգնելու ենք տնտեսությունը. տնտեսագետ 09/19/2020   13:47 Ջերմաստիճանը կնվազի 09/19/2020   13:41 Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն 09/19/2020   13:36 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց 09/19/2020   13:27 ՍԴ-ն հայտարարություն է տարածել 09/19/2020   13:24 «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է 09/19/2020   13:13 «Արայիկ Հարությունյանն ընդամենը պատվեր կատարող է, պետք է պայքարել պատվիրատուի դեմ»․ Արմեն Բադալյան 09/19/2020   13:12 Եվ եղավ իշխանափոխություն, և հայաստանյան «Նվիրիր կյանք»-ի տեղը գրավեց ամերիկյան «City of Smile» 09/19/2020   12:36 Կինը ծեծել է ամուսնու սիրուհուն՝ քաշել մազերից, գցել գետնին և քաշ տվել. Արտակարգ դեպք Երեւանում 09/19/2020   12:22 Հրդեհ բնակարանում 09/19/2020   12:20 Կալիֆոռնիայում 4.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. LA Times 09/19/2020   12:05 Դու պարտավոր ես սիրել կամ պաշտել Նիկոլին ու մնացյալին, Նիկոլը նվազագույնը փրկիչ է, երկնքից ուղարկված հրեշտակ, առավելագույնը` Հիսուս. Հովհաննիսյան 09/19/2020   11:52 Կրակոցներ՝ Երևանում. «Դվին» հյուրանոցի դիմաց վիճաբանությունն ավարտվել է կրակոցով SHAMSHYAN.com 09/19/2020   11:48 Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ 09/19/2020   11:45 Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել 09/19/2020   11:11 «Ցնցումից ու փոշուց արագ դուրս եկանք, մտածեցինք երկրաշարժա». Շինարարական աշխատանքների հետևանքով տուժել են բնակիչների տները 09/19/2020   11:07 Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի 09/19/2020   10:49 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 244-ով 09/19/2020   10:45 Առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ, որտեղ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր․ Արթուր Վանեցյան 09/19/2020   10:17 Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ կանցկացվեն 18-27 տարեկան կանանց 45-օրյա զինվորական վարժանքներ 09/19/2020   09:27 Նախաքննական մարմինը սպասում է Հայկ Հարությունյանի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացություններին. «Ժողովուրդ» 09/19/2020   09:26 Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն. «Ժողովուրդ» 09/19/2020   09:24 Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին «Հրապարակ» 09/19/2020   09:21 Հրայր Թովմասյանը աշխատանքի չի գալիս․ մանրամասներ ՍԴ-ում տիրող իրավիճակի մասին. «Ժողովուրդ» 09/19/2020   09:18 Արարատ Միրզոյանը «սուրհանդակ» է ուղարկել Ծառուկյանի մոտ «Հրապարակ» 09/19/2020   09:17 Ով ինչպես տապալեց մարտի 1-ի գործի քննությունը. աղմկահարույց բացահայտում «Ժողովուրդ» 09/19/2020   09:11 Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում. «Հրապարակ» 09/19/2020   00:50 Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Լենինին 09/19/2020   00:32 Եվրամիությունը Նավալնիի միջադեպից հետո կքննարկի Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը 09/18/2020   23:47 Ցավալի է, որ վարչապետի աշխատակազմը որևէ ճշտում չի կատարել, մինչև նրան ուղեկցելը այդ ներդրումային փուչիկի թատերաբեմ. Մարուքյան 09/18/2020   23:20 Չինաստանում սկսվել Է Թայվանի «գրավման ռեպետիցիան» 09/18/2020   22:56 Ղարաբաղի հարցում առաջին հերթին պետք է հասկանալ՝ ինչ չի կարելի անել. Ռոբերտ Քոչարյան 09/18/2020   22:46 Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին 09/18/2020   22:29 Լիտվան հույս ուներ, որ Բելառուսում առաջիկա օրերին պատժամիջոցներ կմտցվեն 09/18/2020   22:09 Նոր չարտերային չվերթներ Մոսկվայից Երեւան. ՀՀ դեսպանատունը ներկայացրել է ժամանակացույցը 09/18/2020   21:50 ԱՄՆ-ը Ռուսաստանի հարավում օբյեկտների ռմբակոծում է նմանակեղծել 09/18/2020   21:34 «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել». պատմում է պատվաստումից հետո տեսողական խնդիր ունեցող աղջիկը
09/18/2020   21:34 «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել». պատմում է պատվաստումից հետո տեսողական խնդիր ունեցող աղջիկը 09/18/2020   11:49 Փաշինյանի որդին ինքնամոռաց պարում է անհասկանալի միջավայրում. Կառավարական ընտանիքի բարքերը 09/17/2020   23:06 Ողբերգական վթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր 09/19/2020   12:36 Կինը ծեծել է ամուսնու սիրուհուն՝ քաշել մազերից, գցել գետնին և քաշ տվել. Արտակարգ դեպք Երեւանում 09/17/2020   22:53 Գագիկ Ծառուկյանը գրե՞լ գիտի. Փաշինյանը՝ Ծառուկյանի գրառման մասին 09/18/2020   14:03 Քաղաքական սկանդալ. ՍԴ պաշտոնյան մասնակցել է Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային 09/18/2020   20:35 Երևանում տղամարդը դանակահարել է սոցիալական հեռավորությունը խախտելու համար իրեն նկատողություն արած քաղաքացուն 09/19/2020   14:48 Նիկոլին և իր բաշիբոզուկներին հաջողվել է շատ կաճր ժամանակահատվածում պիղծ, անբարո, գործելաոճով իրենց դեմ տրամադրել բոլորին. Աշոտյան 09/17/2020   21:47 Լուկաշենկոն հայտարարել է երեք երկրների հետ սահմանները փակելու մասին 09/17/2020   20:22 Մեկ տարի ՍԴ նիստերը բոյկոտած ու պետության միջոցները վատնած Վահե Գրիգորյանը հավակնում է դառնալ ՍԴ փոխնախագահ 09/18/2020   20:46 Լրիվ բռնապետության մեջ ենք.Կեցցե՜ Նիկոլի նոր Հայաստանը.Գևորգ Պետրոսյան 09/19/2020   13:12 Եվ եղավ իշխանափոխություն, և հայաստանյան «Նվիրիր կյանք»-ի տեղը գրավեց ամերիկյան «City of Smile» 09/19/2020   09:24 Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին «Հրապարակ» 09/18/2020   18:48 Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել․ Հայտարարություն 09/18/2020   12:21 «Իմ պարտքն եմ համարում բացահայտել այդ կեղծիքը». Մարինա խաչատրյանը՝ գարդասիլի պատվստումից կուրացած անչափահաս աղջկա դեպքի մասին 09/18/2020   19:26 Եթե չկա Փաշինյան՝ չկա պետպատվերի տակ եկած փաթեթը. Ակցիա՝ վարչապետի հրաժարականի պահանջով 09/18/2020   12:17 Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի կողմից դատավոր Սուսաննա Գզոգյանին զրպարտելու համար հարուցվել է քրեական գործ 09/19/2020   15:06 Քրեական ենթամշակույթը ինչու հիմա դարձավ Հայաստանի համար վտանգավոր. Հովսեփ Սարգսյան 09/18/2020   09:21 7 պատգամավոր պետք է վայր դնի մանդատը. Արարատ Միրզոյանը սուրհանդակ է ուղարկել Գագիկ Ծառուկյանի մոտ «Ժողովուրդ» 09/19/2020   09:11 Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում. «Հրապարակ»

Դուռը բացեցի, տեսնեմ՝ աղջիկս արնաշաղախ պառկած է. Ընտանեկան բռնության դաժան մանրամասները 02/13/2020   20:34  |  Դատական ռեպորտաժներ

Դուռը բացեցի, տեսնեմ՝ աղջիկս արնաշաղախ պառկած է, ոտքերը՝ դեպի հարևանի դռան կողմը, գլուխը՝ դեպի աստիճանը։Ընտանեկան բռնության աննախադեպ գործով դատական նիստում հայտարարեց ամբաստանյալի նախկին աները։

Նրա խոսքով՝ իր աչքերի առջև նախկին փեսան կացնահարում էր արդեն իր կնոջը։ Բացի այդ՝ դստերը՝ Թագուհի Մանասյանին արնաշաղախ վիճակում տեսել է իր թոռը՝ Թագուհու և ամբաստանյալի երեխան, ով լացակումած կանչում էր՝ մամա, մամա։ Տուժողն ասաց, որ կռիվ է տվել մինչև վերջ և արնաշաղախ վիճակում դիմել է ոստիկանություն։

Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ շուրջ 3,5 տարի առաջ հասարակությանը ցնցած աննախադեպ ընտանեկան բռնության գործը։

Հիշեցնենք՝ 2016 թվականի հուլիսի 8-ին, Երևանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի շքամուտքում, Վլադիկ Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին, կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին, և աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին: Արդյունքում 64-ամյա Կարինե Մանսուրյանը տեղում մահացել էր, իսկ հայրն ու դուստրը՝ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Վլադիկ Մարտիրոսյանին՝ Կարինե Մանսուրյանի սպանության, Թագուհի և Վաչագան Մանսուրյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով և 137-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն, սպանության փորձ և սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք:

Դատաքննությունը մոտենում է ավարտական փուլին եւ այսօր՝ դատական վիճաբանությունների շրջանակներում ճառերով հանդես եկան տուժող կողմի ներկայացուցիչները։

«Քրեական գործի ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Վլադիկ Մարտիրոսյանը վարույթ իրականացնող մարմինների մոտ ցանկանում է իրեն ներկայացնել իբրև զոհի, թե իբրև իր նախկին կինն ու նրա ծնողները թույլ չեն տվել իրեն տեսակցել իրենց մանկահասակ երեխային, այդ ամենի արդյունքում դարձել է տառապյալ, ստիպված է գնացել այդ հրեշավոր արարքի: Ակնհայտ է, որ այդ ամենը Մարտիրոսյանը փորձում է անել, իր մտածելով, համոզմունք ստեղծելու համար արդեն դատարանի մոտ, թե ինքը այդ հրեշավոր մարդը չէ, որպեսզի իր նկատմամբ դատարանը ցուցաբերի հնարավորինս մեղմ մոտեցում»,- ասաց տուժող կողմի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:


Նա նշեց, որ Վլադիկ Մարտիրոսյանը և Թագուհի Մանսուրյանն ամուսանցել են 2014 թվականի փետրվարին, ունեցել են համատեղ որդի, բայց ամուսնությունը կարճ է տվել, քանի որ Թագուհի Մանսուրյանը նույնիսկ հղի վիճակում ենթարկվել է խոշտանգումների նրա կողմից, և արդեն 2015թ. նրանք ամուսնալուծվել են։ Նախկին ամուսինը շարունակել է հետապնդել տուժող Մանսուրյանին և ամեն անգամ ծեծի ենթարկել ինչպես Թագուհուն, այնպես էլ ծնողներին:

Տուժող Վաչագան Մանսուրյանն ասաց, որ աղջկան անընդհատ փողոցում հարվածելով, տրանսպորտի մեջ հայհոյելով՝ ոստիկանությունը ոչինչ չի արել, ոչ մի քայլ չի արել:

«Ո՞ւր էին օրենքները, ոստիկանությունն ու մնացած աշխատողները»,- նշեց նա:

Ելույթ ունեցավ նաեւ տուժած կինը՝ Թագուհի Մանսուրյանը, իր ճառում խնդրելով ամենախիստ պատիժը՝ ընդհուպ ցմահ:

«Ինչու եմ ուզում ցմահ, որ երբեք դուրս չգա ու չխանգարի երեխայիս, ես կարողանում եմ երեխային հասցնել իր նպատակին: Իր ծնողները մինչև օրս չեն եկել ու չեն հետաքրքրվել երեխայով, որն արդեն 5 տարեկան է: Չեմ ուզում երեխայի անդորրը խանգարվի»,- նշեց Թագուհին:

Ամբաստանյալն ու նրա փաստաբանը ժամանակ խնդրեցին՝ ճառերին պատրաստվելու համար եւ դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց ապրիլի 3-ին՝ ժամը 16։00-ին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ «Վլադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի, վերջինիս ծնողներ Կարինե և Վաչագան Մանսուրյանների հետ ունենալով անբարյացկամ փոխհարաբերություններ, 2016թ. հուլիսի 8-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ս.Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի բակում իր մանկահասակ երեխային` 31.10.2015թ. ծնված Նորայր Մարտիրոսյանին տեսակցելու հարցի շուրջ հերթական անգամ վերջիններիս հետ վիճաբանելուց հետո, երբ Թագուհի և Կարինե Մանսուրյանները գնացել են ոստիկանության Շենգավիթի բաժին, համոզված լինելով, որ նրանք վերադառնալու են տուն, երեխային տեսակցելն արգելելու պատճառով նրանցից վրեժխնդիր լինելու շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած կացնով դարանակալել է հիշյալ շենքի շքամուտքում:

Երբ նույն օրը ժամը 04:30-ի սահմաններում Թագուհի և Կարինե Մանսուրյանները մտել են Երևան քաղաքի Ս.Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի մուտք և բարձրացել առաջին հարկում գտնվող իրենց տան ուղղությամբ, շքամուտքում, նրանց համար անսպասելի հետևի կողմից հարձակվել է Թագուհի և Կարինե Մանսուրյանների վրա, նախ` կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել Թագուհի Մանսուրյանի մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, ապա` նույն կացնով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել շքամուտքից դեպի 2-րդ հարկ տանող աստիճաններին կանգնած Կարինե Մանսուրյանի գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար կյանքից զրկելով նրան:

Այնուհետև, նույն կացնով, ապօրինաբար կյանքից զրկելու հանկարծակի ծագած դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել Թագուհի և Կարինե Մանսուրյանների օգնության կանչի ձայներից տանից դուրս եկած Վաչագան Մանսուրյանի գլխին, ուսին, ձեռքերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում Վաչագան Մանսուրյանին ապօրինաբար կյանքից զրկելուն ուղղված գործողություններն ավարտին չի հասցրել, քանի որ աղմուկի ձայներից հարևանությամբ բնակվող Սարգիս Գրիգորյանը դուրս է եկել բնակարանից և գործուն միջոցներ ձեռնարկելով` հետևի կողմից փաթաթվելով` Վ.Մարտիրոսյանին հեռացրել է Մանսուրյաններից, խոչընդոտել և կանխել է Վ.Մարտիրոսյանի հանցավոր մտադրության վերջնական իրականացումը:

Բացի այդ, Վլադիկ Մարտիրոսյանը, 2016թ. հունիսի 3-ին, ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչական շենքում իր երեխային տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի հետ, որի ընթացքում սպառնացել է, որ կսպանի, կվերացնի նրան, իսկ երեխան երկու տարեկանը չի բոլորի, այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է եղել»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:48 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍԴաժան ու մահաբեր 90-ականները վերադարձել են …
23:02 27/12/2019  |  Քրեական խրոնիկոնԵրիտասարդը խաչով դաժանորեն սպանել է մանկապիղծ քահանային
15:50 27/12/2019  |  Քրեական խրոնիկոնՄեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ 26-ամյա երիտասարդի սպանության, չորս անձի՝ հանցագործությունը պարտակելու, ևս մեկին՝ առանձնապես ծանր հանցագործության հետքերը պարտակելու դրդչության համար
20:38 19/12/2019  |  Քրեական խրոնիկոնՀրազդանի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին Միկրոշրջան թաղամասում տեղի ունեցած սպանությունը /տեսանյութ/
23:49 22/11/2019  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է Աբխազիայում երկու «օրենքով գողերի» գնդակահարման պատճառը
22:38 13/11/2019  |  Դատական ռեպորտաժներԻնքնաձիգի փողն ուղղել է շարքային զինծառայողի կրծքավանդակի ուղղությամբ, սեղմել ձգանը, ու երկու կրակոց արձակել. Զինվորի սպանության համար դատապարտվել է կրտսեր սերժանտը
13:52 22/09/2019  |  Քրեական խրոնիկոնՄոսկովյան գործարարի կինը պատվիրել է կուբացի սիրեկանին սպանել իր ամուսնուն
22:33 20/09/2019  |  Քրեական խրոնիկոնՀատուկ հաղորդակցության երկու աշխատակցի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է Բրյանսկում
20:52 18/09/2019  |  Արտակարգ պատահարներԿաշառակեր - ոստիկանը գնդակահարել է գործընկերներին Մոսկվայում
15:54 15/09/2019  |  Քրեական խրոնիկոնՀԳՎ հատուկ ծառայողի սպանության գործով ձերբակալված անձն ազատ է արձակվել Հայաստանում

Տեսանյութեր

09/19/2020   17:09 Քաղաքացիները զայրացած են, դեմ են հագուստի և կոշկեղենի գների բարձրացմանը

Տեսադարան

09/16/2020   16:01 Մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում `պահանջելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]