Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   20:58 Ով է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ

Հենց ուզենան դա խախտել, կնշանակի բանակցությունների տապալում. Դավիթ Բաբայանը՝ Անջեյ Կասպրշիկի եւ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի ղեկավար հանդիպման մասին 02/13/2020   15:38  |  ԼՐԱՀՈՍ

«Եթե այդ տենդեցը գնում է, դա միմիայն խոչընդոտելու է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի ղեկավար Թուրալ Գյանջալիեւի եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպմանը, ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

«Այսպես կոչված ադրբեջանական համայնքը բանակցային գործընթացում ներգրավելու հիմք չկա։ Հենց դա լինի, կհանգեցնի այդ նույն բանակցային գործընթացի տապալմանը։ Թող իրենք ընտրեն՝ ուզում են, որպեսզի բանակցային գործընթացը տապալվի՞, թող շարունակեն։ Այդ ժամանակ անիմաստ է լինելու որեւէ բանակցություններ վարել»,-շարունակեց Դավիթ Բաբայանը։

Նշենք, որ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել է հիշյալ համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիեւի հետ, շնորհավորել է նրան «Լեռնային Ղարաբաղի կողմից» Ադրբեջանի խորհրդարանում՝ մեջլիսում ընտրվելու կապակցությամբ: Ավելի վաղ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն էր հանդիպել այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ, իսկ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ժնեւյան հանդիպման նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն էր հանդիպել տվյալ կազմակերպության ներկայացուցիչների հետ։

«Ադրբեջանը ահագին աշխատել է եւ փորձում է ամեն ինչ անել, որ այսպես կոչված, ադրբեջանական համայնքն անընդհատ շրջանառության մեջ դնի բանակցային գործընթացում։ Զուտ զգացմունքային առումով մենք հասկանում ենք, որ դա տհաճ է, ճիշտ չէ եւ միանշանակ խանգարելու է վստահության մթնոլորտի ձեւավորման գործընթացին, բայց այդ համայնքն ինքնին քաղաքական կատեգորիա չէ։ Հենց այն դառնա քաղաքական կատեգորիա, դա նույնիսկ բավական կլինի, որ բանակցային գործընթացը տապալվի առհասարակ»,-մեզ հետ զրույցում շարունակեց Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ այս հանգամանքը, թերեւս շատ լավ հասկանում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահողները  ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։

Դավիթ Բաբայանը շեշտեց՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» գոյություն չունի, այն ֆեյք հասկացություն է։

Դիտարկմանը, որ հատկապես վերջին շրջանում, զարգացումներն այդուհանդերձ, փաստում են, որ Ադրբեջանին հաջողվում է այդ համայնքը ներկայացնել որպես գործոն, ինչի մասին վկայում են վերը հիշատակված հանդիպումները, Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Ադրբեջանին մենք չենք կարող արգելել, որպեսզի նրանք փորձեն այդ համայնքը շրջանառության մեջ դնել, մենք կարո՞ղ ենք արգելել համանախագահներին՝ հանդիպել նրանց հետ։ Չենք կարող, բայց մենք ունենք կարմիր գիծ, որը երբեւիցե թույլ չենք տալու, որ որեւէ մեկը խախտի։ Այդ, այսպես կոչված համայնքը չի կարող նույնացվել Արցախի Հանրապետության հետ, նա չի կարող դառնալ բանակցությունների առանձին կողմ, այսինքն, դառնալ այն կարգավիճակին, որն ունի Արցախի Հանրապետությունը, որի կարգավիճակը՝ որպես բանակցային կողմի եւ հակամարտության կողմի, ճանաչվել է ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ։ Կրկնում եմ՝ հենց ուզենան դա խախտել, կնշանակի բանակցությունների տապալում։ Այլ բան ասել ես չեմ կարող»։

Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը դեռ 1994 թվականից է փորձել այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» շրջանառության մեջ դնել, ինչը կասեցվել է։

Նրա խոսքով, այդ կառույցը շրջանառության մեջ դնելով, Ադրբեջանի իշխանությունը փորձում է նաեւ ներքին խնդիրներ լուծել։ «Ներքաղաքական պահանջարկ է, որովհետեւ Ադրբեջանի իշխանությունը փորձում է դրանով շեղել իր հասարակության ուշադրությունը Ադրբեջանում տեղի ունեցած խայտառակ ընտրություններից։ Ադրբեջանի գործող իշխանությունը լեգիտիմության լուրջ խնդիր ունի եւ նույնիսկ միլիարդներ ծախսելով չկարողացավ հասնել այն նպատակին, որին ձգտում էր»,-նշեց Բաբայանը։

Ինչ վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի ակտիվացման ֆոնին ՀՀ ԱԳՆ –ի՝ ժնեւյան հանդիպման արդյունքներով տարածած հայտարարության մեջ «Արցախի ժողովրդի «ընտրյալ ներկայացուցիչներ» ձեւակերպմանը, Դավիթ Բաբայանը շեշտեց՝ պաշտոնական Ստեփանակերտը մեկնաբանել է այդ հարցը եւ ընդգծել, որ «ընտրյալ ներկայացուցիչներ»-ի տակ հասկանում է միմիայն Արցախի իշխանություններին. «Մենք այլ ընտրյալ ներկայացուցիչներ չունենք»։

Հիշեցնենք, որ Ժնեւում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ շուրջ 11 ժամ տեւած երկօրյա հանդիպման ավարտին ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ «արտգործնախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը»։

Այս ձեւակերպումը մասնագետները խնդրահարույց են համարում՝ շեշտելով, որ այդկերպ նվազեցվում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը։

Հեղինակ՝ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:29 05/02/2020  |  ՄեկնաբանությունԴավիթ Բաբայանը՝ Արցախի նախագահի թեկնածու
18:36 31/01/2020  |  ՄեկնաբանությունԻրարամերժ մոտեցումների պայմաններում ակնկալել կարգավորում՝ շատ վաղաժամ է. Դավիթ Բաբայան
16:02 22/11/2019  |  ՔաղաքականԱրցախի Հանրապետությունն ու Ադրբեջանը պետք է միմյանց ճանաչեն, առանց քաղաքական բոլոր հարցերի կարգավորման, մարդասիրական խնդիրներին անդրադարձ չի կարող լինել . Դավիթ Բաբայան
17:47 24/09/2019  |  Ղարաբաղյան հակամարտությունՏագնապալի զարգացում չկա, սահմանին իրավիճակը կայուն է եւ վերահսկելի.Դավիթ Բաբայան
15:08 21/09/2019  |  ԼՐԱՀՈՍՉի բացառվում, որ Ադրբեջանն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության. Բաբայան
10:40 21/09/2019  |  Մամուլ«Սա ահաբեկչական հարված է… Արցախում կպայթի իրավիճակը». «168 ժամ»
15:32 20/09/2019  |  ՔաղաքականՀասարակությունը կպայթի, եթե ահաբեկիչները վերադարձվեն . Դավիթ Բաբայան
16:31 31/07/2019  |  ՔաղաքականԱՀ նախագահի խոսնակը՝ Սամվել Բաբայանի կողմից Բակո Սահակյանի հրաժարականի պահանջի մասին
20:24 24/07/2019  |  ՔաղաքականՀեղափոխությունը որոշ ազդեցություն թողել է Արցախի քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների վրա. Դավիթ Բաբայան
10:01 06/07/2019  |  Մամուլ«Ադրբեջանի կողմից գնված փաստաթուղթ է». Դավիթ Բաբայանը՝ ԵԱՀԿ-ում քննարկման դրված ԼՂ հարցով բանաձևի մասին. «Առավոտ»

Արխիվ

[]