ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոքր բիզնեսը նոր սերնդի ՀԴՄ-ների համար նախատեսվածից 2 անգամ ավելի կվճարի 02/12/2020 15:14 | Վերլուծություններ
ՀԴՄ կտրոնների ավելի տպագրության մասին տեղեկատվությունը իշխանության ներկայացուցիչները մշտապես ներկայացնում են որպես մեծագույն ձեռքբերում՝ այդ կերպ փորձելով հանրությանը շեղել տնտեսական ակտիվության իրական պատկերից։ Իրականությունն այն է, որ ստվերի կրճատումը տեղի է ունենում ի հաշիվ հարկային վարչարարության խստացման, իսկ փոքր և միջին բիզնեսի մոտ առևտրաշրջանառությունը չի ավելացել 22,4 տոկոսով։ Ակնահայտ է, որ ՀԴՄ կտրոնների ավելի ու ավելի շատ տպագրության մասին հրապարակումների նպատակն է հանրության մոտ ամրապնդել կարծիք, որ ամեն ինչ նորմալ է, միայն քեզ մոտ կամ քո բիզնեսն է վատ վիճակում։ Ճիշտ հակառակը, ներկայումս փոքր խանութներում, կրպակներում փաստացի առևտրաշրջանառությունը կրճատվել է մոտ 30 տոկոսով, ինչը հնարավոր է ճշտել պարզ հարցումներով։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվար 1-ից պարտադիր դարձավ նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրումը։ Պետական աջակցությամբ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրում էր փոքր բիզնեսին 60000 ՀՀ դրամով։ 2019 թվականի ընթացքում այս կառավարությունը չկարողացավ ապահովել 11000-ից ավել նոր սերնդի ՀԴՄ-ներ, այն դեպքում, երբ բոլոր դիմող տնտեսավարողներից գանձվել էր 10000 ՀՀ դրամ։ Ստացվում է, որ հազարավոր տնտեսավարողներ 10000-ական դրամներ վճարել են նոր սերնդի ՀԴՄ-ների համար, որից չեն օգտվել առ այսօր։ Ավելին՝ 2019 թվականի ընթացքում նոր բացված բազմաթիվ տնտեսավարողներ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գիտութամբ, գործում են առանց ՀԴՄ-ների՝ ոչ նոր, ոչ հին։ Եթե ՀԴՄ կտրոններով ենք չափում պետական կառավարման արդյունավետությունը, ապա պետք է արձանագրենք, որ հարյուր հազարավոր ՀԴՄ կտրոններ չեն տպագրվում նոր սերնդի ՀԴՄ-ների բացակայության արդյունքում, ինչի ողջ պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը։
Չնայած պաշտոնական հավաստումներին՝ 2019 թվականի ընթացքում ի հայտ չեկավ մասնավոր ընկերություն, որը պատրաստ կլիներ վաճառել և սպասարկել նոր սերնդի ՀԴՄ-ներ։ Երկար սպասումներից հետ համացանցում հայտնվեց տեղեկատվություն, որ մասնավոր ընկերություններից մեկը պատրաստ է մատակարարել նոր սերնդի ՀԴՄ-ներ, սակայն ստիպված եմ հիասթափեցնել, քանի որ մասնավոր ընկերությունը նոր սերնդի ՀԴՄ-ն պատրաստվում է վաճառել 125000 ՀՀ դրամով։ Այն դեպքում, երբ 2019 թվականի ընթացքում 10000 ՀՀ դրամ կանխավճար արած փոքր բիզնեսին տեղեկացրել էին, որ նոր սերնդի ՀԴՄ-ն իրենց համար կլինի 60000 ՀՀ դրամ։ Այսինքն՝ փոքր բիզնեսը նոր սերնդի ՀԴՄ-ների համար 60000 ՀՀ դրամի փոխարեն վճարելու է 125000 կամ ավելի քան 2 անգամ։ Ի վերջո, 2020 թվականի պետական բյուջեի համաձայն՝ պետությունը որևէ սուբսիդավորում չի նախատեսել այս ուղղությամբ։ Բացի այդ, նույն փոքր բիզնեսին խոստացել էին, որ այդ 60000 ՀՀ դրամը տարաժամկետ վճարելու հնարավորություն կունենար, օրինակ՝ ամսական 6000 ՀՀ դրամ։ Բնական է, որ նոր սերնդի ՀԴՄ վաճառող որևէ մասնավոր ընկերություն տարաժամկետ վճարելու հնարավորություն չի տա, լավագույն դեպքում՝ ապառիկ կառաջարկի, ինչի արդյունքում փոքր բիզնեսը պարտադրված է վճարել ոչ միայն 125000 ՀՀ դրամ, այլ նաև ապառիկի տարեկան տոկոսը։ Մեկ այլ խնդիր է 10000-ական դրամների հետ վերադարձը կամ հաշվանցումը։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/19/2024 11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
- 04/19/2024 10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ