Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել 04/23/2024   17:57 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար 04/23/2024   17:40 Այդ սահմանները արյամբ են գծվել ու հենց այնպես տա՞լ. Նարեկ Սահակյան 04/23/2024   17:32 Ալիևի խոսքով՝ Բաքուն ձեռքերը ծալած չի նստելու, սպասի, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:22 Բրնձի թեփի մեջ հակաքաղցկեղային մասնիկներ են հայտնաբերվել 04/23/2024   17:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Վաչագան Ղազարյանի կողմից «Յանսի» նախկին հաշվապահից 40 մլն դրամ շորթելու գործը կարճվել է. Հաշվապահը մտադիր է դիմել դատարան 02/12/2020   21:20  |  Քրեական խրոնիկոն

Գլխավոր դատախազությունը մերժել է «Յանս» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ կողմից նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու  ՀՔԾ քննիչի որոշման դեմ տուժող կողմի բողոքը։  Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց պաշտպանը՝ նշելով, որ որոշումն ստացել է  այսօր եւ պատրաստվում է  այն բողոքարկել դատարանում։

 «Յանս» ռեստորանի նախկին հաշվապահը պնդում է, որ «Յանս»-ի սեփականատեր, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանն իրենից 40 մլն դրամ է շորթել։ Սուսաննա Արիստակեսյանն այս մասին հաղորդում էր ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։

Ավելի վաղ, մինչեւ իշխանափոխությունը նախկին հաշվապահն անցնում էր յուրացում կատարելու քրեական գործով։  «Սելենա» ՍՊԸ-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ Ֆինանսական չարաշահումներն ի հայտ են եկել «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրինության կողմից դեռ 2017թ. կատարված ներքին ստուգումների արդյունքում։ Ըստ նախնական տվյալների,  համալիրի ֆինանսատնտեսական կառավարումն իրականացնող ու նյութական պատասխանատու հանդիսացող հաշվապահը, 2012թ.-ի հոկտեմբեր ամսից մինչև 2017թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում պատվերների ծավալների ու գումարների տվյալները փոփոխելու եղանակով, միանձնյա, որոշ դեպքերում նաև համալիրի մենեջերի հետ համաձայնության գալով, կատարել է յուրացումներ՝ ընկերությանը պատճառելով շուրջ 25.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից 6.000.000 ՀՀ դրամը հաշվապահը 2017թ. հունիս ամսին վերադարձրել է տնօրեն Ս.Կարապետյանին՝ որպես պատճառված վնասի վերականգնում: Ըստ ՔԿ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում: Նախաքննության ընթացքում հաշվապահը փոխհատուցել էր պատճառված վնասն ամբողջությամբ։

Սուսաննա Արիստակեսյանի պաշտպանն ասաց, որ այս դեպքով  իրենք հանցակազմի բացակայության հիմքով գործի կարճում են ակնկալում։ «Երկու փորձաքննություն է տեղի ունեցել, հիմա երրորդն է ընթացքի մեջ։ Առաջին երկու  փորձաքննություններով հնարավոր չի եղել հիմնավորել Սուսաննա Արիստակեսյանի կողմից այդ հափշտակությունը կատարելու  փաստը։ Ամենայն հավանականությամբ  երրորդ փորձաքննությունն էլ ոչինչ չի տալու վարույթն իրականացնող մարմնին եւ մենք ակնկալում ենք , որ հանցակազմի բացակայության հիմքով պետք է կարճվի այդ գործը»,-ասաց պաշտպանը։

Վերջինս փոխանցեց, որ Սուսաննա  Արսիտակեսյանի նկատմամբ նախաքննության ընթացքում՝ նախնական փուլում,  որպես խափանման միջոց  կալանավորումն է ընտրվել, այդ ընթացքում, պաշտպանի խոսքով,  «Յանս»-ի տնօրինությունը, սեփականատերերի գիտությամբ եւ պահանջով Սուսաննա Արիստակեսյանի հարազատներից պահանջել եւ ստացել է 40 միլիոն  դրամ, այն դեպքում, երբ Սուսաննա Արիստակեսյանի մեղադրանքը 25 միլիոն դրամ է եղել  ու մինչ օրս 25 միլիոն դրամ է։

«40 միլիոն դրամը պահանջում են չբողոքելու  համար ու Սուսաննա Արիստակեսյանի՝ ազատության մեջ հայտվելուն չխոչընդոտելու համար։ 40 միլիոն դրամը վճարելուց հետո Վերաքննիչ դատարանը Սուսաննա Արիստակեսյանի  նկատմամբ գրավ է կիրառել եւ նա հիմա  ազատության մեջ է։ Այս ամենը եղել է 2017 թվականին։ Վաչագան Ղազարյանի նկատմամբ ապօրինի հարստանալու դեպքի առթիվ 2018 թ. գործի հարուցումից հետո Սուսաննա Արիստակեսյանը հաղորդում է տվել, որ իրենից եւ  իր հարազատներից 40 միլիոն դրամ են շորթել, նաեւ վախեցրել են  հարազատներին՝ Վաչագան Ղազարյանը, կինը, որդին, «Յանս»-ի փաստացի տնօրենը՝ Սերգեյ Կարապետյանը։ Նրանց վերաբերյալ  հաղորդում է ներկայացվել, սակայն գործը կարճվել է, գտել են, որ  շորթում տեղի չի ունեցել, քանի որ Սուսաննա Արիստակեսյանի գործով տուժող են ճանաչվել, հետեւաբար,  ինչ գումար էլ ուզենային, կարող էին պահանջել»,-ասաց փաստաբանը։

Թամարա Բաղդասարյանը եւս մեկ անգամ շեշտեց՝ անգամ 25 միլիոն դրամի  դրվագով իր պաշտպանյալի մեղքը առայսօր չի  հիմնավորվել։

«Հիմա, եթե Սուսաննա Արիստակեսյանի գործը արդարացման հիմքով  կարճվի, ի՞նչ է  ստացվելու, ինչի՞ համար է այդ 40 միլիոնը պահանջվել եւ ստացվել իրենից»,-նշեց փաստաբանը՝  հավելելով, որ իր պաշտպանյալի գործը «դեգերել է» տարբեր  քննչական մարմիններում։

«Գնաց ՀՔԾ, եկավ  Քննչական կոմիտե, քաղաքի վարչություն, հետո նորից հետ՝ ՔԿ։ Ըստ էության  չեն կարողանում կողմնորոշվել, ի վերջո, որ մարմինը պետք է գործը քննի եւ ավարտին հասցնի»,-եզրափակեց փաստաբանը՝ ակնկալելով, որ ի վերջո արդարությունը կհաղթի։

Հավելենք, որ «Յանս»-ի սեփականատեր, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին եւս  մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով և 310.1 հոդվածի 1-ին մասով, այն է՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը եւ ապօրինի հարստանալը այն բանից հետո, երբ նրա տանը կատարված խուզարկությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հայտնաբերվեց։ Ինչպես արդեն հայտնել ենք՝  Վաչագան Ղազարյանի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն 110 հազար 400 դոլար, 35 մլն ՀՀ դրամ, 230 հազար 500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց։

Դրանից որոշ ժամանակ անց՝ 2018 թվականի նոյեմբերին ՀՀ քննչական կոմիտեն մեկ այլ պաշտոնական հաղորդագրություն տարածեց առ այն, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի գործունեության ընթացքում հայտնաբերվել են հանցավոր մի շարք դրսեւորումներ, որոնց հետեւանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամ։ Այս դրվագներով նախաքննության կատարումը հանձնարարվել է հատուկ քննչական ծառայությանը։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:55 25/10/2019  |  Քրեական խրոնիկոնՍերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը պետությանն է փոխանցել շուրջ 3 մլրդ դրամ
17:30 09/07/2019  |  Քրեական խրոնիկոնՍԴ որոշումից հետո Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում չի կայացվել
13:19 24/06/2019  |  Վարչական իրավունքԷթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վաչագան Ղազարյանի գործով դատարանի որոշումը
17:59 17/05/2019  |  Վարչական իրավունքՎարչական դատարանի որոշումը կօգտագործվի Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը բարձրացնելու համար
17:15 17/05/2019  |  Վարչական իրավունքԴատարանը բավարարել է Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի
19:04 25/04/2019  |  Քրեական խրոնիկոնՎաչագան Ղազարյանին առաջադրված մեղադրանքը կվերանայվի՞. Դատախազությունը ծանոթանում է ՍԴ որոշմանը
14:06 19/04/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն չափազանց խիստ ձեւով է արձանագրել ՎԴ-ի կողմից Վաչագան Ղազարյանի իրավունքների խախտման փաստը. սահմանադրագետ
11:05 19/04/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ որոշումից հետո Վաչագան Ղազարյանի շահերը ներկայացնող փաստաբանը դիմում կներկայացնի դատական ակտի վերանայման համար
12:21 16/04/2019  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական դատարանը որոշեց. Վաչագան Ղազարյանի կողմից վիճարկվող հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը
17:26 12/04/2019  |  Դատական ռեպորտաժներ«Յանս»-ի նախկին հաշվապահը դժգոհ է ՀՔԾ-ի քննիչի գործողություններից եւ դիմում է ներկայացրել ԱԱԾ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]