ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այդ ինչի՞ մասին են խոսում, ո՞ւմ բերանն ենք մենք փակում, ո՞ւմ մեքենան ենք վառում. Փաշինյան 02/12/2020 18:10 | ԼՐԱՀՈՍ
Այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախորդ շաբաթ հնչեցրած հայտարարությանը, թե «Բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ ճանապարհով խոչընդոտ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտմանը, նրանք կարժանանան ուժեղ հակահարվածի՝ որպես հակաժողովրդական ու հակապետական ուժեր, իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իրավունքը կդասվեն ժողովրդի ապագան կերտող նվիրյալներ»։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե Փաշինյանն այս խոսքերն ասելով ում նկատի ուներ և արդյոք պատրաստվում է վառել այդ մարդկանց մեքենաները։
«Եթե մենք մեքենա վառող լինեինք, մեզ հետ այդպես չէին խոսի, որովհետև եղել են ժամանակներ, եղել են մեքենա վառողներ, պադեզդներում ծեծողներ, ընդհուպ կրակող ու սպանողներ, և այդ նույն մարդիկ՝ այդ մարդկանց հետ երբեք այդ տոնով չեն խոսել, որովհետև իսկապես մտածել են, որ գուցե դրան հաջորդի մեքենայի վառելը, շքամուտքում ծեծելը, որոշ դեպքերում նաև ավելի համոզիչ մեթոդներ: Եվ ես ուրախ եմ, որ այսօր մեր կառավարության պայմաններում այդպիսի քննարկումներ տեղի են ունենում, այդպիսի տոնայնությամբ խոսակցություններ կառավարության ու վարչապետի հասցեին տեղի են ունենում, որովհետև այն ժամանակ, երբ ես այդ թեմայով խոսում էի, նաև այսօրվա մի շարք ընդդիմադիր գործընկերներ ուղղակի սփրթնում էին ԱԺ դահլիճում:
Ես ուրախ եմ, որ նրանք վերագտել են կամ գտել են իրենց վստահությունը»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ ինքն ասել է, ով կխոչընդոտի ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը, կհամարվի հակապետական ուժ:
«Ինձ թվացել է, որ մենք՝ ընդհանրապես բոլորի ժամանակների ընդդիմադիրներս, այդպես ենք վերաբերվել, որ ով ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը դեմ կգնա… Մեր երազանքը ժողովրդի ազատ կամքի արտահայտումը չի եղե՞լ, այդ թվում՝ մեր համատեղ գործունեության ընթացում: Իհարկե, դա է եղել:
Կարևոր նրբություն կա, ասել եմ՝ իրավական խոչընդոտ: Ի՞նչ եմ ակնարկել, ակնարկել եմ, որ եթե այս որոշումը ՍԴ-ում վիճարկվի, մենք դա կգնահատենք այդպես: Ինչո՞ւ, որովհետև մենք ասում ենք՝ եկեք գնանք ժողովրդին հարցնենք և արտահայտենք ժողովրդի ազատ կամարտահայտությունը: Եթե ուժ կա, ասում է՝ չէ, ես ժողովրդին չեմ հարցնում, ես պիտի հարցնեմ ՍԴ-ին, այս իրավիճակում բխում է որոշակի հետևություն»,- շեշտեց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել քվեարկություն, երբ եթերում եղել է 5 ընդդիմադիր հեռուստաընկերություն. «ՀՀ պատմության մեջ երբեք քվեարկություն չի եղել մի պայմաններում, երբ Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղը կիսում է Ֆրանսիայի հետ: Այդ ինչի՞ մասին են խոսում, ո՞ւմ բերանն ենք մենք փակում, ո՞ւմ մեքենան ենք մենք վառում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել