Թեմաներ
Հինգշաբթի 02 / 20 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/20/2020   01:08 Սիրիական ՀՕՊ-երը հետ են մղել ռուսական Հմեյմիմ ռազմաբազայի մերձակա շրջանի վրա գրոհը 02/20/2020   00:28 Թրամփը Ասանժին ներում շնորհելու պայման է առաջարկել 02/20/2020   00:10 Մահու աստիճանի հոգնածություն. ՄԻԱՎ-ի առաջին ախտանիշները 02/19/2020   23:06 Գիտնականները հայտնել են ռեկորդային տաք ձմռան պատճառը 02/19/2020   21:36 Հայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին 02/19/2020   21:30 Լևոն Ղասաբօղլյանի գլխավորած ղազախական ակումբն ուժեղ գտնվեց ‹‹Վեստ Արմենիայից›› 02/19/2020   21:04 Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին. Մովսես գյուղից տարհանվել է զոհված ադրբեջանցի զինծառայողի դին 02/19/2020   20:59 Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը 02/19/2020   20:48 Զոհված զինծառայողների ծնողներին են հանձնվել պետական պարգևները 02/19/2020   20:40 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ 02/19/2020   20:07 Երկու ամսվա ընթացքում քննչական խումբն ընդամենը 10 քննչական գործողություն է կատարել ու դեռ բողոքում են, թե ծանրաբեռնված են 02/19/2020   20:01 ԱԱԾ-ն բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք 02/19/2020   19:44 Դատարանը բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը 02/19/2020   19:32 Այն, որ գործադիրի կողմից կալանքի միջնորդություն է բերվել, ինքնին արդեն ընդունելի չէ. պաշտպանը՝ Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին 02/19/2020   19:18 Նոր իշխանությունների օրոք կոռուպցիոն դրսեւորումները շարունակվում են. բնապահպանության պաշտոնյան կաշառք է պահանջել՝ հանքարդյունաբերության արտոնագիր տալու համար 02/19/2020   19:16 Քաղաքապետարանի պաշտոնանկությունները հանրաքվեի հետ կա՞պ ունեն 02/19/2020   19:01 Գիրք նվիրելու օրը նշվեց նաև «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում 02/19/2020   18:55 Իշխանությունները պետական թշնամիներ են համարում նրանց, ովքեր Հայաստանը ուզում են տեսնել իրավական պետության կարգավիճակում. Քոչարյանի աջակից 02/19/2020   18:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն է ասում՝ Վլադիմիր Գասպարյանին հրավիրում են հարցաքննության. Փաստաբան 02/19/2020   18:47 Մասիսի ծննդատանը «հսկա» է լույս աշխարհ եկել 02/19/2020   18:44 Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 02/19/2020   18:39 Արայիկ Հարությունյանը իր կարծիքը քննադատող երիտասարդներին մեղադրել է էթիկայի կանոնները խախտելու մեջ 02/19/2020   18:25 Ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ազատության մեջ է, իսկ ցուցմունքով ներգրավված անձը՝ կալանքի տակ. Նարեկ Մութաֆյան 02/19/2020   18:20 Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը 02/19/2020   17:57 «Ոչ»-ին սեւացնելը հեշտ չի լինելու. իշխանությունը դիմում է մանիպուլյացիայի 02/19/2020   17:24 Հիշեցում. Հանրային ծառայողներն իրավունք չունեն աշխատանքային ժամին նախընտրական քարոզչություն անել 02/19/2020   17:13 «Արմավիր» ՔԿՀ- ում ամորձիները աթոռին մեխած կալանավորի վիճակը կայուն է 02/19/2020   17:05 «Յարխուշտան մեր ազգային ինքնությանը ամենաբնորոշ պարերից է». Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փառատոն 02/19/2020   17:03 Տնտեսական հանցագործությունների և դրանցով պետությանը պատճառված վնասի բացահայտման ցուցանիշներն ավելացել են 02/19/2020   17:00 Ո՞նց անենք, որ մեր իշխանություններն ընթերցանությամբ զբաղվեն. Լարիսա Ալավերդյան 02/19/2020   16:57 Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացներում ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը 02/19/2020   16:47 Առանց ուժի ցուցադրության կոնստրուկտիվիզմը դիտարկվում է թուլություն. Աշոտյանը՝ Փաշինյանին 02/19/2020   16:41 Աշխատանքային խորհրդակցություն Մարտունի շրջկենտրոնում 02/19/2020   16:39 Մյունխենյան սկզբունքները Ղարաբաղի հարցում Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումն արտահայտելու տապալված փորձ է. Լարիսա Ալավերդյան 02/19/2020   16:13 Արմեն Գևորգյան. Պետության կարգավորիչ գործառույթը (մաս 2) 02/19/2020   16:05 Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը դանիացի խորհրդարանականների հետ 02/19/2020   15:39 Դատարանը քննում է Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը 02/19/2020   15:36 Բավական է խոսել միկրո, մինի հեղափոխությունների մասին. Դրանց Եվրոպայում ավարտվել են անցած դարում 02/19/2020   15:29 Չկա բույսերի առողջություն՝ չկա կյանք 02/19/2020   15:23 Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից 02/19/2020   15:16 Արմավիրի մարզի 34-ամյա բնակիչը խարդախությամբ 14 կանանցից հափշտակել է շուրջ 30մլն. ՀՀ դրամ գումար 02/19/2020   15:12 311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից. Պատճառը բալային համակարգը չէ 02/19/2020   14:58 Բացահայտվել է կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու հերթական առերևույթ հանցադեպը 02/19/2020   14:52 Էդմոն Մարուքյանը չի հրաժարվել Լեւոն Զուրաբյանին դատարան հասցնելու մտքից 02/19/2020   14:43 «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորն ամորձիները մեխել է աթոռին. հարազատները պատրաստվում են դիմել ՄԻՊ-ին 02/19/2020   14:40 Արդարադատության փոխնախարարը Վրաստանում ծանոթացել է Justice House-ների գործունեությանը 02/19/2020   14:26 Քաղաքապետարանում չեն կարողանում կադրեր գտնել, վարչության պետի 10 հաստիք թափուր է 02/19/2020   14:10 2019 թ. տրանսֆերների արտահոսքի աճը գերազանցել է ներհոսքին 02/19/2020   14:07 Բերքի ապահովագրության շուկայում ակտիվություն չկա 02/19/2020   14:02 Վարչապետը չհակադարձեց Խոջալուում տեղի ունեցած դեմոցիդի պատասխանատվությունը հայերի վրա բարդելու Ալիեւի հայտարարությանը. Լարիսա Ալավերդյան
02/18/2020   18:03 10 ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող հայրն արդարացվել է. Դատախազը պահանջում է բեկանել դատավճիռն ու նրան դատապարտել 02/18/2020   13:42 Այսօր էլ կստորագրեմ վերջին 20 տարում ստորագրած իմ որոշումները. Ֆելիքս Թոխյան 02/19/2020   14:26 Քաղաքապետարանում չեն կարողանում կադրեր գտնել, վարչության պետի 10 հաստիք թափուր է 02/19/2020   14:43 «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորն ամորձիները մեխել է աթոռին. հարազատները պատրաստվում են դիմել ՄԻՊ-ին 02/18/2020   17:16 Հետհեղափոխական Հայաստանի եւս մեկ պաշտոնյա՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում 02/18/2020   19:20 Մամիկոնյանց փողոցի մի քանի շենքերում ցնցումներ են զգացվել. ԱԻՆ 02/18/2020   09:46 Հայտնի են «Ոչ»-ի նախաձեռնող խմբի առաջին տասնյակի անունները 02/19/2020   18:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն է ասում՝ Վլադիմիր Գասպարյանին հրավիրում են հարցաքննության. Փաստաբան 02/18/2020   14:25 Ոստիկանները պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք են բացահայտել 02/18/2020   20:22 Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան նախագահն է՝ նրա այցերն արժեցել են շուրջ 123 մլն դրամ 02/18/2020   10:15 Կոստանյանի իրավական ապտակը Ալիեւին. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 02/19/2020   19:18 Նոր իշխանությունների օրոք կոռուպցիոն դրսեւորումները շարունակվում են. բնապահպանության պաշտոնյան կաշառք է պահանջել՝ հանքարդյունաբերության արտոնագիր տալու համար 02/19/2020   18:44 Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 02/19/2020   21:04 Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին. Մովսես գյուղից տարհանվել է զոհված ադրբեջանցի զինծառայողի դին 02/18/2020   19:08 Բաբլոյանի գործի ոդիսականը. Դատախազը մերժել է ՀՔԾ քննիչի առարկությունը, մեղադրանքները պետք է փոխվեն 02/19/2020   09:55 Կառավարությունը սաբոտաժի է ենթարկում Փաշինյանի առաջադրանքները. Ներդրողը հիասթափված է. «Փաստ» 02/19/2020   11:21 Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին 02/18/2020   20:07 Քանի որ կարծիքիս տարընկալումներ կան, հստակեցնեմ. Դանիել Իոաննիսյանը հանրաքվեի վերաբերյալ 02/18/2020   09:58 Մերկելը հետաքրքրվել է Քոչարյանի հարցո՞վ. «Փաստ» 02/18/2020   12:58 ԱԺ ներկայացուցիչը Թոխյանի հարցում քաղաքական ենթատեքստ տեսավ ու հրաժարվեց պատասխանել

Հանրաքվեն իրական հնարավորություն է ՝ «Մերժիր Նիկոլին» առաջին քայլի համար. Աղասի Ենոքյան 02/12/2020   15:40  |  Հարցազրույց

Սպասվող սահմանադրական հանրաքվեի, «Ոչ»-ի շտաբի ձեւավորման խնդրի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ։

-Պարոն Ենոքյան, արդեն ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունը առաջիկա հանրաքվեի հետ կապված «Ոչ»-ի շտաբ չի ձեւավորելու։ ԼՀԿ-ն այդ մասին արդեն հայտարարել է, իսկ ԲՀԿ-ն էլ խուսանավում է։ Սա ի՞նչ կարող է պարունակել։

- Ես խնդրի իրավական կողմին լավ ծանոթ չեմ, բայց քաղաքական առումով կարող ենք ասել, որ խորհրդարանական ընդդիմության կողմից «Ոչ»-ի շտաբ չձեւավորելը ինչպես ռիսկեր է պարունակում, այնպես էլ հնարավորություններ։ Օրինակ, որպես ռիսկ պետք է նշել այն, որ հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելը դառնում է խնդրահարույց, թեեւ ենթադրում եմ, որ դիմելու դեպքում էլ իշխանական դեմագոգիան մերժելու էր այն, հայտարարելով, թե կա շահերի բախում, ու անգամ հաշվի չէին առնելու, որ շահերի բախումը հենց իրենք են ստեղծել՝ հարցի նման ձեւակերպում դնելով հանրաքվեի։ Միաժամանակ, այս վիճակը խնդիրն ամբողջովին հանում է խորհրդարանից եւ հնարավորություն ստեղծում, որ քաղաքական պրոցեսները ծավալվեն բացառապես փողոցում։ Կարծում եմ, սա հանրաքվեին զուգահեռվող կարեւորագույն գործոնն է։

-Ի՞նչ եք կարծում, առհասարակ, անհրաժե՞շտ է ձեւավորել «Ոչ»-ի շտաբը, որովհետեւ տեսակետ կա, որ այդկերպ հակասահմանադրական հանրաքվեն կլեգիտիմացվի։

-Ձեր նշածը հենց քաղաքական հնարավորություններից է, քանի որ «Ոչ»-ի շտաբի բացակայության դեպքում հանրաքվեի ողջ պրոցեսն է հարցականի տակ դրվում, այո, այն դառնում է ոչ լեգիտիմ։ «Ոչ»-ի շտաբի բացակայությունը ամենեւին չի նշանակում հասարակության անտարբերություն հանրաքվեի նկատմամբ։ Ավելին, այն հանրաքվեն մերժողներին դնում է բոլոր պաշտոնական ֆորմատներից դուրս եւ ավելացնում փողոցի հնարավորությունները։ Դրան զուգահեռ, իհարկե, անհրաժեշտություն կա որեւէ կերպ վերահսկողության տակ դնելու քվեարկությունը, քանի որ իշխանությունները կարող են գնալ աննախադեպ խախտումների։

-Մյուս կողմից էլ, եթե Հանրաքվեի մասին օրենքով սահմանված կարգով 50 հոգանոց նախաձեռնությունն էլ չձեւավորվի՝ որպես «Ոչ»-ի շտաբ, կնշանակի միակողմանի ոչ մրցակցային քարոզչություն , եւ ըստ էության, հանրաքվեի իրական նպատակների մասին հանրությանը ուղերձներ չեն հղվի։

-Այո, սա էլ ռիսկերից մեկն է։ Սակայն արդեն իսկ հարցականի տակ չի դրվում այն փաստը, որ Հանրային հեռուստաընկերության վարկանիշը, մանավանդ քաղաքական-լրատվական հաղորդումների բաժնում, զգալիորեն զիջում է մասնավորներին, եւ այս ռեսուրսը կորուստը մեծ խնդիր չէ։ Պետք է փաստել, որ եթե այն փակում է Հանրային հեռուստաընկերության դուռը, ապա չի կարող վերաբերվել մասնավորներին, եւ առավել եւս՝ համացանցային հարթակներին։ Եվ ամենակարեւորը՝ փողոցը, եթե հանրաքվեի «դեմ» քարոզողները կարողանան կազմակերպել փողոցը, ապա այն կլինի եւ լուրերի տարածման, եւ տեղեկատվության փոխանակման եւ քարոզչության ամենակարեւոր ու թեժ հարթակը։

-Այսինքն, այս հանրաքվեն քաղաքական դաշտը կոնսոլիդացնո՞ղ կարող է դառնալ։

-Իհարկե, սա ինքնաբերաբար բերելու է ընդդիմության կոնսոլիդացիայի, սա նվեր է այն քաղաքական ուժերի համար, որոնք երկար ժամանակ չէին ձեռնարկում այդ անհրաժեշտ քաղաքական քայլը։ Անգամ, ես ենթադրություն էի հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը գնում է այս քայլին, որպեսզի պատեհ հնարավորություն ստեղծի իր համար՝ խուսափելու պատասխանատվությունից։ Ընդդիմադիր ուժերը, իհարկե, իրար մեջ ունեն բազմաթիվ տարաձայնություններ, սակայն սա իրական հնարավորություն է իրենց հայտարարած հիմնական խնդրի՝ «Մերժիր Նիկոլին» առաջին քայլի համար։

-Պարոն Ենոքյան, իշխանությունը կարծես թե հանրաքվեին քաղաքացիների մասնակցության տեսանկյունից, լուրջ խնդրի առաջ է կանգնելու։ Ի՞նչ կանխատեսում ունենք, կհաջողվի՞ տարբեր միջոցներով կրկին էյֆորիկ ֆոն ապահովել ու այդկերպ քաղաքացուն տեղամաս տանել։

-Իշխանություններին պետք է ապահովել 650 հազար «Այո» ձայն այն դեպքում, երբ ամենաէյֆորիկ վիճակում՝ 2018թ-ի ԱԺ ընտրությունների ժամանակ նրանք ստացել էին 880 հազար ձայն։ Սա չափազանց բարդ խնդիր է, իրավիճակը հանրապետությունում էապես տարբերվում է ֆեյսբուքում եղած պատկերից, քանի որ ոչ ֆեյքերը, ոչ էլ Ռոստովից հայհոյող տիկինները չեն կարող քվեարկել։ Պարզ է, որ այս խնդիրը լուծելու համար իշխանությունները գնալու են աննախադեպ քայլերի, այդ թվում՝ ավելացնելու են բռնությունն ու ճնշման խոսքը, քվերակության ժամանակ չեն բացառվում զանգվածային լցոնումները եւ խախտումները։ Արդեն իսկ խոսեցինք այն մասին, որ «Այո» ստանալու խաղադրույքը շատ բարձր է դրված։ Սրանք, իհարկե, միայն հնարավոր զարգացումների սցենարներ են եւ որոշ ռիսկերի թվարկում, հետեւենք զարգացումներին։

-Եվ վերջում, միջազգային կառույցների վերաբերմունքի մասին, ի՞նչ ակնկալենք նրանցից։ Գիտենք, որ ԵԽԽՎ-ն հորդորում էր իշխանությանը Վենետիկի հանձնաժողով ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, բայց իշխանությունը ոչ միայն դա չարեց, այլեւ այն հանրաքվեի է դնում։

-Մենք արժանանալու ենք միջազգային կառույցների խիստ քննադատությանը, չի բացառվում նաեւ՝ պատժամիջոցների։ Սակայն իշխանությունները դրա նկատմամբ կիրառում են «թքած ունենալու բարձր արվեստը», թերեւս Վահե Գրիգորյանին աշխատանքի տեղավորելու հարցը ավելի բարձր է Հայաստանի միջազգային պարտականություններից։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, ՍԴ-ն արձակելու, կամ իրեն հլու-հնազանդ ՍԴ ստեղծելու միջոցով շատ ավելի կարեւոր խնդիր է լուծում, այնպիսի խնդիր, որն իր առջեւ դրված է՝ որպես իմպերատիվ, այնպիսին, որի չլուծելը անձնական անվտանգության կամ առնվազն, իշխանությունը կորցնելու ռիսկ է պարունակում, որի համար նա պատրաստ է ջնջել ամեն ինչ։ Փորձագետները պնդում են, որ այսպիսի խնդիր կարող է լինել նրա վերցրած պարտավորությունները Արցախի հարցում։

Հեղինակ՝ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:42 12/02/2020  |  ՄամուլԻշխանությունը մի քանի պլան ունի հանրաքվեին բարձր մասնակցություն ապահովելու համար. «Հրապարակ»
16:00 11/02/2020  |  ԼՐԱՀՈՍԲոյկոտել, թե՞ «Ոչ». հակասահմանադրական հանրաքվեի խնդիրը
11:32 11/02/2020  |  ԼՐԱՀՈՍԲՀԿ-ն դեռ չի որոշել հանրաքվեին «այո», թե «ոչ» է ասելու
11:26 11/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀայ Ազգային Կոնգրեսը ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին
09:40 11/02/2020  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը կտապալի՞ հանրաքվեն. 650 հազար «այո» քվե ապահովելը մշուշոտ է թվում. «168 ժամ»
20:54 10/02/2020  |  ԼՐԱՀՈՍԸնտրիր, որ ապրիլի 5-ն է քոնը. Նարեկ Մալյան
20:18 10/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀեղափոխությունն իր զավակներին խժռելու օրենք ունի. Միհրան Հակոբյան
19:54 10/02/2020  |  ԼՐԱՀՈՍՈՉ Ստի ու կեղծիքի իշխանությանը. Նարեկ Սամսոնյան
19:53 10/02/2020  |  ՔաղաքականԵթե երկրի քաղաքական վերնախավը կրավորական դիրք բռնի, Փաշինյանին մեղադրել չենք կարող. Երվանդ Բոզոյան
19:16 10/02/2020  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ն վարչության նիստին քննարկում է հանրաքվեի նախընտրական շտաբ ձեւավորելու հարցը

Տեսանյութեր

02/19/2020   16:43 Էստի համեցեք, «Գոլդեն Փելես»-ը՝ կրկին աճուրդում է ավելի ցածր գնով

Տեսադարան

02/13/2020   18:32 Տյառնընդառաջը՝ Երեւանում

Մամուլ

Արխիվ

[]